Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի «խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «առաջին անգամ` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «բ» կետը «խախտում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված խախտումների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.

«գ1) եթե կազմակերպիչն առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. փետրվարի 27
Երևան
ՀՕ-121-Ն

 

 

 

pin
ՀՀ 07.02.2018
N ՀՕ-121-Ն օրենք