Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ` անդամ պետություններ`

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորում ապահովելու նպատակով,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

i

Հոդված 1
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը

 

Անդամ պետություններն ընդունում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը, որը ներկայացված է սույն Պայմանագրի թիվ 1 հավելվածում:

 

Հոդված 2
Պայմանագիրն ուժի մեջ մտնելը

 

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն 2017 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ դադարեցվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող` սույն Պայմանագրի թիվ 2 հավելվածով սահմանված ցանկով նախատեսված միջազգային պայմանագրերի գործողությունը (ժամանակավոր կիրառումը), և ուժը կորցրած են ճանաչվում Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող` սույն Պայմանագրի թիվ 3 հավելվածով սահմանված ցանկով նախատեսված միջազգային պայմանագրերի դրույթները:

 

Հոդված 3
Պայմանագրում փոփոխություններ կատարելը

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 4
Վերապահումները

 

Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:

 

i

Հոդված 5
Վեճերի կարգավորումը

 

Սույն Պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 6
Եզրափակիչ դրույթներ

 

Սույն Պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում:

Սույն Պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող` Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2017 թվականի ապրիլի 11-ին, մեկ օրինակից` ռուսերենով:

Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետությունից Ղրղզստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնությունից

 

Հավելված 1
«Եվրասիական տնտեսական միության
մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

 

Հավելված 2
«Եվրասիական տնտեսական միության
մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի

 

ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի, որոնց գործողությունը դադարեցվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ

 

I. Այն միջազգային պայմանագրերը, որոնց գործողությունը դադարեցվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից

 

i

1. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիր:

i

2. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիր:

3. ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրություն:

i

4. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր:

i

5. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և այլ պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր:

i

6. «Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցման առանձնահատկությունների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր:

i

7. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվություն փոխանակելու և ներկայացնելու մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր:

i

8. «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր:

i

9. «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր:

i

10. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր:

i

11. «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր:

i

12. «Ուղևորների փոխադրում իրականացնող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բեռներ և (կամ) ուղեբեռ փոխադրող կցորդները, կիսակցորդները, կոնտեյներները և երկաթուղային շարժակազմը Մաքսային միության մաքսային տարածքում ներքին փոխադրումներում օգտագործելու առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր:

i

13. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագիր:

i

14. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի համաձայնագիր:

15. ««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի ապրիլի 23-ի արձանագրություն:

 

II. Այն միջազգային պայմանագրերը, որոնց գործողությունը դադարեցվում է Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` Եվրասիական տնտեսական միության մաքսային Օրենսգրքի 444-րդ հոդվածի և 448-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն

 

i

1. «Մաքսատուրքերը վճարելու ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր:

i

2. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագիր:

i

3. «Մաքսային Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիր:

4. ««Մաքսային Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրություն:

5. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրություն:

 

Հավելված 3
«Եվրասիական տնտեսական միության
մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի

 

ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի դրույթների, որոնք ուժը կորցրած են ճանաչվում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ

 

I. Այն միջազգային պայմանագրերի դրույթները, որոնք ուժը կորցրած են ճանաչվում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից

 

i

1. «Մաքսատուրքերը վճարելու ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 1-5-րդ հոդվածները, 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին մասի 1-6-րդ ենթակետերը, 2-րդ և 3-րդ կետերը, 7-10-րդ հոդվածները:

i

2. «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի շուրջ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերը, 10-րդ հոդվածի 1-ին կետը, 2-րդ կետի առաջինից չորրորդ պարբերությունները, 5-րդ և 6-րդ կետերը, 11-21-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածները:

3. «Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում ու Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 7-10-րդ, 12-14-րդ կետերը, 15-րդ կետի չորրորդից յոթերորդ պարբերությունները, 16-րդ, 18-րդ և 22-րդ կետերը:

i

4. «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի 3-րդ հավելվածի 27-րդ կետ:

i

5. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում կատարվող փոփոխությունների 7-10-րդ կետերը, 12-14-րդ կետերը, 15-րդ կետի երրորդից տասնչորսերորդ պարբերությունները, 17-րդ, 18-րդ և 20-րդ կետերը («Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության հավելված):

 

II. Այն միջազգային պայմանագրերի դրույթները, որոնք ուժը կորցրած են ճանաչվում Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 444-րդ հոդվածի համաձայն

 

1. «Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում ու Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 11-րդ և 17-րդ կետերը:

2. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում կատարվող փոփոխությունների 11-րդ և 16-րդ կետերը («Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության հավելված):

 

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից:

 

pin
Հայաստանի Հանրապետություն
11.04.2017
Միջազգային պայմանագիր