ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
հիմք ընդունելով «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրը,
ճանաչելով մաքսատուրքերի հաշվարկման և վճարման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակահարմարությունը,
ցանկանալով այդ նպատակով աջակցել միմյանց,
համաձայնեցին հետևյալի մասին.
i
ՀՈԴՎԱԾ 1
(1-ին հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
ՀՈԴՎԱԾ 2
(2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
ՀՈԴՎԱԾ 3
(3-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
ՀՈԴՎԱԾ 4
(4-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
ՀՈԴՎԱԾ 5
(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
ՀՈԴՎԱԾ 6
i
1. Մաքսատուրք վճարողին ընձեռվում է մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն, եթե առկա է հետևյալ հիմքերից մեկը`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
7) ապրանքների, այդ թվում` հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող տարրերի և պահեստամասերի ներմուծման դեպքում` արդյունաբերական վերամշակման ընթացքում դրանք օգտագործելու համար:
Սույն կետի առաջին մասի 7-րդ ենթակետում նշված ապրանքների ցանկը կարող է սահմանվել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:
Սույն Համաձայնագրի նպատակների համար «արդյունաբերական վերամշակում» նշանակում է արտադրության մեջ ապրանքների օգտագործումը նոր ապրանքներ ստանալու համար, որոնց ծածկագիրը, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի համաձայն, ցանկացած առաջին չորս նիշերի մակարդակով տարբերվում է արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող ապրանքների ծածկագրից:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
(6-րդ հոդ. փոփ. 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
i
ՀՈԴՎԱԾ 7
(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
ՀՈԴՎԱԾ 8
ՀՈԴՎԱԾ 9
(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
ՀՈԴՎԱԾ 10
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
ՀՈԴՎԱԾ 11
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Կողմերի միջև ծագող` սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով:
2. Եթե վեճի կողմերը բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ` վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում` նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:
ՀՈԴՎԱԾ 12
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:
ՀՈԴՎԱԾ 13
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի մայիսի 21-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից |
(ստորագրություն) |
(ստորագրություն) |
(ստորագրություն) |