Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 60.2-րդ և 60.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 60.2. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնները խախտելը

 

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան` ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

 

Հոդված 60.3. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնների խախտումները չվերացնելը

 

1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան` ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար սույն օրենսգրքի 60.2-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կիրառելուց հետո լիազոր պետական կառավարման մարմնի` հաշվետվությունը ներկայացնելու գրավոր պահանջն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 242.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 242.3. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող լիազոր մարմինը

 

Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 60.2-րդ և 60.3-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 28
Երևան
ՀՕ-192-Ն

 

 

pin
ՀՀ 21.03.2018
N ՀՕ-192-Ն օրենք