Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Մաքսային ծառայության հասկացությունը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:

2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) քննչական մարմինն իրականացնում է նախաքննություն նաև մաքսային ծառայության քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ» բառերը փոխարինել «վարչապետը» բառով:

 

i

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածից հանել «վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող` մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը» բառերը:

 

i

Հոդված 6. Օրենքում «վերադաս մաքսային մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:

 

i

Հոդված 7. Օրենքում «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» և «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հանրապետության նախագահ», «Կառավարություն» և «վարչապետ» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-263-Ն

 

 

pin
ՀՀ 23.03.2018
N ՀՕ-263-Ն օրենք