Սեղմել Esc փակելու համար:
{09.04.2018 - 20.11.2019} ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.04.2018 - 20.11.2019} ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.04.2018  -ից մինչեւ   20.11.2019  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

09.04.2018 - 20.11.2019

(սույն օրենքն ուժը կորցրել է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ 23-24-րդ, 28-րդ, 30-37-րդ հոդվածների, 38-րդ հոդվածի 3-րդ մասի, 4-րդ մասի առաջին նախադասության, 38.1-40-րդ, 41-րդ հոդվածի 1-ին մասի, 41.1-44-րդ հոդվածների, 52-րդ հոդվածի 5-րդ մասի:

Սույն օրենքի 23-24-րդ, 30-31-րդ հոդվածների, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 38-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասի առաջին նախադասությունը, 39-40-րդ հոդվածները, 41-րդ հոդվածի 1-ին մասը, 41.1-44-րդ հոդվածները, 52-րդ հոդվածի 5-րդ մասը գործում են մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահը, 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները գործում են մինչև 01.01.2020 թվականը, 28-րդ հոդվածի դրույթները գործում են մինչև 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով հիշատակված վարքագծի կանոնագիրքը, հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները սահմանվելը, իսկ 38.1-ին և 38.2-րդ հոդվածները շարունակում են գործել մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի ձևավորումը` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

ԻՐՏԵԿ   «Բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերի փոխարեն կարդալ. «Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, դատավորները, փոխվարչապետները, նախարարները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները, ինքնավար և անկախ պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, Քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները, Պրոբացիայի ծառայության ղեկավարը և նրա տեղակալները, Գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, Փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալ-ները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին-ների ղեկավարները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխավոր ռազմական տեսուչը և նրա տեղակալները, Հանրապետության նախագահի խորհրդականները, մամուլի քարտուղարը և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները:»` 14.03.19 ՀՕ-3-Ն օրենք:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(1-ին գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ (ԿՈՉՈՒՄՆԵՐԸ), ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

(2-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

(3-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

(4-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Հոդված 20. Հանրային ծառայողի հիմնական իրավունքները

(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 21. Հանրային ծառայողի հիմնական պարտականությունները

(21-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 22. Հանրային ծառայողի կողմից կատարվող տեղեկացումը (զեկուցումը)

(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 23. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է`

1) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկվում է իր կողմից.

2) իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար.

3) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական և (կամ) համայնքային այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն մասի 8-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ պատգամավորների).

9) պաշտոնից ազատվելուց հետո` առնվազն մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

2. Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո` մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման: Հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրավունք ունեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով` այդ ծառայությունները կարգավորող օրենքներով կարող են, ի լրումն սույն հոդվածով սահմանված սահմանափակումների, սահմանվել այլ սահմանափակումներ:

4. Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող է լինել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առևտրային կազմակերպությունը:

5. Սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձևով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի խախտմամբ ստացված եկամուտը սույն օրենքի իմաստով չի համարվում օրինական:

(23-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-112-Ն, 05.02.13 ՀՕ-5-Ն, 16.12.16 ՀՕ-219-Ն օրենքներ)

 

Հոդված 24. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի այլ գործունեության սահմանափակումները

 

1. Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական կամ ընտրական հանձնաժողովի անդամի կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի կարգավիճակից բխող աշխատանքից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`

1) անհատ ձեռնարկատեր լինելը.

2) առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.

3) առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը:

3. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`

1) վստահության վրա հիմնված ընկերակցության մասնակից ավանդատու (կոմանդիտիստ) լինելը.

2) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.

3) առևտրային կազմակերպությունից դուրս գալու կամ դրա լուծարվելու դեպքում հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքը ստանալը.

4) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը.

5) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը.

6) սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.

7) փոխառության դիմաց տոկոսներ և այլ հատուցում ստանալը.

8) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) ստանալը կամ 75 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկված լինելը, եթե այն ուղղակիորեն առնչվում է հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ ոչ հանրային ծառայողների կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի.

9) պատճառված վնասի (կրած կորստի) դիմաց հատուցում ստանալը:

4. Սույն օրենքի իմաստով ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը:

5. Սույն օրենքի իմաստով գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարելը:

6. Սույն օրենքի իմաստով մանկավարժական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (դոցենտ, պրոֆեսոր) աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը:

7. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պարտականությունները գերակա են նրանց կողմից իրականացվող գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ:

8. Հանրային ծառայողին կամ բարձրաստիճան պաշտոնատար անձին գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց համապատասխանաբար հանրային ծառայող կամ բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

(24-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-112-Ն, 05.02.13 ՀՕ-5-Ն, 12.12.13 ՀՕ-174-Ն, 25.05.16 ՀՕ-66-Ն  օրենքներ)

 

Հոդված 25. Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին հանձնարարականներ տալու սահմանափակումները

(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 26. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի սոցիալական երաշխիքները

(26-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 27. Հանրային ծառայողի վարձատրությունը և սոցիալական ապահովությունը

(27-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՎԵՐՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

 

Հոդված 28. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները

 

1. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ:

2. Սույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին:

3. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են`

1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.

6) բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.

7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն շահերի բախման իրավիճակները:

4. Սույն հոդվածով սահմանված` հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի կանոնները սպառիչ չեն: Էթիկայի լրացուցիչ կանոններ և դրանց նկատմամբ հսկողության այլ մեխանիզմներ կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով:

 

Հոդված 29. Նվերներ ընդունելու արգելքը

(29-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

i

ԳԼՈՒԽ 7
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ. ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ

(7-րդ գլխի վերնագիրը փոփ. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 30. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում պատգամավորների, դատավորների և դատախազների վրա:

Նշված անձանց շահերի բախման նորմերը կարող են սահմանվել տվյալ ոլորտի առանձնահատկությունները կարգավորող օրենքներով:

3. Ըստ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների` բարձրաստիճան պաշտոնատար անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն և անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա այնպես, որ ողջամտորեն չի կարող մեկնաբանվել որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

(30-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-112-Ն, 17.01.18 ՀՕ-46-Ն օրենքեր)

 

Հոդված 31. Բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունները շահերի բախման իրավիճակում

 

1. Շահերի բախում առաջանալու դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձը, բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների, ինչպես նաև սույն օրենքի իմաստով վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի, պարտավոր է իր վերադաս անձին գրավոր ներկայացնել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն` ներկայացնելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքները: Մինչև վերադաս անձից գրավոր համաձայնություն ստանալը բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք չունի տվյալ հարցի վերաբերյալ գործողություն կատարելու կամ որոշում կայացնելու: Վերադաս անձն իրավունք ունի տվյալ հարցը քննարկելու և լուծելու իրավասությունը հանձնարարելու այլ պաշտոնատար անձի, եթե դա օրենքով արգելված չէ:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստանալու պարզաբանում կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին: Եթե ներկայացված տվյալները եղել են ամբողջական, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը շահերի բախման բացակայության մասին հիմք է վարույթը կարճելու համար, եթե դա հարուցվի:

(31-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-46-Ն օրենք)

 

Հոդված 32. Գույքի, եկամուտների, շահերի և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման պարտականությունը

 

1. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, դատական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք, հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, բացառությամբ պաշտպանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում և փրկարար ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչները, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարները, գնումների բողոքարկման խորհրդի անդամները:

2. Հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը` նաև շահերի հայտարարագիր:

3. Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր:

4. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք` նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում` որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձ, սույն օրենքով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների հայտարարագիրը: Անչափահաս զավակի հայտարարագիրը ներկայացնում է հայտարարատու պաշտոնատար անձը:

5. Սույն օրենքի իմաստով` համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:

6. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը սույն օրենքով և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

7. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը և արժեթղթերի, այդ թվում` դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:

(32-րդ հոդ. փոփ. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 32.1. Հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին ծանուցելը

 

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը տվյալ մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում հանձնաժողովի կողմից սահմանված ձևաթղթով ծանուցում է հանձնաժողովին:

(32.1-ին հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 33. Հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը

 

1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը:

2. Եթե հայտարարատու պաշտոնատար անձն իր լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո` 15 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է սույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիր չի ներկայացնում:

3. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը կարող են մինչև հայտարարագրերի հրապարակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալը դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` հայտարարագրերում իրենց հայտնաբերած վրիպակներն ուղղելու նպատակով: Վրիպակներն ուղղելու նպատակով տրամադրվող ժամկետը չի կարող գերազանցել հինգ աշխատանքային օրը: Հայտարարագրերը նշված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը հիմք է ընդունում սկզբնապես ներկայացված հայտարարագրերը:

4. Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո նշված օրենսգրքով սահմանված ժամկետում դիմում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` հայտարարագրերում նշված տվյալներն ուղղելու նպատակով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմումն ստանալու և վրիպակները սահմանված ժամկետում վերացնելու դեպքում հանձնաժողովը վարույթ չի հարուցում:

(33-րդ հոդ. փոփ. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 34. Գույքի հայտարարագրման բովանդակությունը

 

1. Հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ամուսնու գույքի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`

1) այն անշարժ գույքը` հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք (այսուհետ` անշարժ գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

2) այն շարժական գույքը` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը (այսուհետ` շարժական գույք), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) այն արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի) և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթուղթը (բաժնեմասը, փայաբաժինը) (այսուհետ` արժեթուղթ և (կամ) այլ ներդրում), որը օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

4) այն փոխառությունը, որը հայտարարատուն հանձնել է, կամ որը նրան վերադարձվել է հարկային տարում: Սույն օրենքի իմաստով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը` միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով (այսուհետ` փոխառություն).

5) սույն մասի 1-4-րդ կետերում չնշված` 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ` թանկարժեք գույք), որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում.

6) դրամական միջոցները (այդ թվում` բանկում ունեցած):

2. Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի հայտարարագրին պետք է կցվի նաև իր կողմից ստորագրված ցանկը, որում ներառվում են իր ամուսնու, իր ընտանիքի կազմի մեջ մտնող` սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց անունը, հայրանունը, ազգանունը, ազգակցական կապը, ծննդյան տարեթիվը:

3. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող` սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը, եթե հարկային տարում անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 50 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են անշարժ գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.

2) շարժական գույքը, եթե հարկային տարում շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են շարժական գույքի ձեռքբերման և օտարման բոլոր գործարքները.

3) արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման և օտարման բոլոր գործարքները.

4) փոխառությունը, եթե հարկային տարում փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 միլիոն դրամը: Ընդ որում, փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) 8 միլիոն դրամը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա են փոխառության հանձնման և վերադարձման բոլոր գործարքները.

5) թանկարժեք գույքը, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում:

4. Սույն հոդվածում նշված հայտարարագրման ենթակա գույքի գինը (արժեքը) կամ արտարժույթով եկամուտը որոշելիս արտարժույթի համարժեքը հաշվարկվում է` ելնելով գործարքի օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, իսկ բնամթերքով իրականացրած գործարքի գինը (արժեքը)` ելնելով բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող գնից (արժեքից):

5. Գույքը հայտարարագրելիս պետք է նշվեն`

1) անշարժ գույքի դեպքում` անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

2) շարժական գույքի դեպքում` շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում` արժեթղթի և (կամ) այլ ներդրման արժույթը, գինը (արժեքը) հարկային տարվա սկզբին և վերջին, ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը).

4) փոխառության դեպքում` պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, փոխառության արժույթը, փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբին և վերջին, հարկային տարում հանձնված և վերադարձված փոխառության գումարը (չափը).

5) թանկարժեք գույքի դեպքում` գույքի անվանումը, առկայությունը հարկային տարվա սկզբին և վերջին, գույքի ձեռքբերման կամ օտարման գինը (արժեքը) և արժույթը.

6) դրամական միջոցի դեպքում` դրամական միջոցի արժույթը, չափը հարկային տարվա սկզբին` հունվարի 1-ին, ավարտին` դեկտեմբերի 31-ին:

(34-րդ հոդ. փոփ. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 35. Եկամուտների հայտարարագրման բովանդակությունը

 

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա ընտանիքի կազմի մեջ մտնող` սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված այլ անձանց եկամուտների հայտարարագրում ընդգրկվում են հարկային տարում ստացած` սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները:

2. Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ` կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը:

Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը և (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում եկամուտները հայտարարագրվում են առանց այդ գումարների: Սույն կանոնը չի տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա:

3. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.

1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.

2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.

3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.

4) շահաբաժինները.

5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).

6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).

7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված).

8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում` դրամական միջոցները).

9) ապահովագրական հատուցումները.

10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց (այդ թվում` սույն օրենքի 8-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը.

12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.

13) միանվագ վճարները.

14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը:

4. Հայտարարագրման ենթակա են նաև սույն հոդվածի 2-րդ մասով չսահմանված այլ եկամուտները` նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները:

5. Եկամուտը հայտարարագրելիս պետք է նշվեն`

1) եկամտի տեսակը.

2) եկամտի ստացման աղբյուրը` եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն.

3) եկամտի չափը (գումարը).

4) եկամտի արժույթը:

(35-րդ հոդ. փոփ. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 36. Փոխկապակցված անձանց մասին հայտարարագրի բովանդակությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում ընդգրկվում են`

1) Սահմանադրական դատարանի դատավորի համար` Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

2) նախարարների և նրանց տեղակալների համար` նախարարության համակարգում պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

3) գլխավոր դատախազի, նրա տեղակալների, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազների համար` դատախազի, դատավորի, քննիչի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

4) կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների համար` այդ մարմնում (ներառյալ` կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում, ինչպես նաև ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում) պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

5) օրենքներով ստեղծված կոլեգիալ պետական մարմինների ղեկավարների և անդամների համար` այդ մարմնի ղեկավարի կամ անդամի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք, ինչպես նաև այդ մարմնի կողմից կարգավորվող ոլորտում գործող առևտրային կազմակերպություններում ղեկավար պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք.

6) դատավորների համար` դատախազի, դատավորի, քննիչի պաշտոն զբաղեցնող փոխկապակցված անձինք:

2. Փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում պետք է նշվեն փոխկապակցված անձի`

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) զբաղեցրած պաշտոնը:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում թվարկված անձը կորցրել է կապը որևէ փոխկապակցված անձի հետ և տեղեկատվության բացակայության պատճառով ի վիճակի չէ հայտարարագրելու նրանց որպես փոխկապակցված անձ, ապա նա հայտարարագրին կցում է համապատասխան հայտարարություն` նշելով ազգակցական կապը և անձի անունը, հայրանունը, ազգանունը:

(36-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-46-Ն օրենք)

 

Հոդված 36.1.  Շահերի հայտարարագրի բովանդակությունը

 

1. Հայտարարագրի` «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր կամ առնվազն 10 տոկոսի մասնակից են հանդիսանում բարձրաստիճան պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, հասցեն:

2. Հայտարարագրի` «Ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը և հասցեն, որի կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված է բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև այդ կազմակերպությունում անձի կարգավիճակը:

3. Հայտարարագրի` «Բարձրաստիճան պաշտոնատար անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելը» բաժնում նշվում են այն կազմակերպության անվանումը և հասցեն, որում բարձրաստիճան պաշտոնատար անձի ունեցած բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման, կամ հավատարմագրային կառավարչի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, պայմանագրի գործողության ժամկետը:

4. Հայտարարագրի` «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին բարձրաստիճան պաշտոնատար անձը անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, հասցեն, կազմակերպությունում անձի կարգավիճակը:

5. Հայտարարագրի` «Անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում նշվում են կուսակցության անվանումը, որին բարձրաստիճան պաշտոնատար անձը անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, կուսակցությունում անձի կարգավիճակը:

6. Հայտարարագրի` «Բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերը» բաժնում նշվում են այն պայմանագրերը, որոնց գինը (արժեքը) գերազանցում է 5.000.000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, պայմանագրի տեսակը, կողմերը, նրանց հասցեները, տվյալներ պայմանագրի կնքման գործընթացի մասին, պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին, գործողության ժամկետը, ինչպես նաև գինը (արժեքը):

(36.1-ին հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 37. Հայտարարագրի ռեեստրը և տվյալների հրապարակումը

 

1. Հայտարարագիրը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը այն զետեղում է հայտարարագրերի ռեեստրում:

1.1. Հանձնաժողովը հայտարարագիրը ռեեստրում զետեղելուց հետո` յոթ օրվա ընթացքում, ապահովում է դրա հրապարակումն իր պաշտոնական կայքէջում:

2. Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հրապարակման ենթակա տվյալների ցանկը չի կարող պարունակել անձը, գույքը նույնականացնող տվյալներ:

Անչափահասի հայտարարագիրը հրապարակման ենթակա չէ:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ապահովում է հրապարակմանը ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը:

4. Հայտարարատու պաշտոնատար անձի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերը մնում են հրապարակված լիազորությունների դադարման կամ դադարեցման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում: Մեկ տարվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն կրկին չստանձնելու դեպքում այդ հայտարարագրերն արխիվացվում են: Այդ ժամկետից հետո տվյալ անձի կողմից հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոն ստանձնելու դեպքում նրա արխիվացված հայտարարագրերը վերականգնվում և հրապարակվում են:

5. Հայտարարագրերի արխիվացման կարգն ու պայմանները սահմանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

(37-րդ հոդ. փոփ. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

  

ԳԼՈՒԽ 8
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 38. Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովները և դրանց կազմավորումը

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ստեղծվում է էթիկայի առանձին հանձնաժողով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 38.1.  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է նրա աշխատակազմը:

2. Աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը` հանձնաժողովը:

(38.1-ին հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 38.2.  Պետական ծառայությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(38.2-րդ հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 39. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի այլ գործունեությամբ զբաղվելու արգելքը

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության կամ ներկայացուցչական որևէ մարմնի անդամ կամ զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

 

Հոդված 40. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի անկախությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:

2. Հանձնաժողովի անդամը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի և անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից:

 

Հոդված 41. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) եթե դադարել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) եթե նա դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության համար, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման է դատապարտվել անզգույշ հանցագործության համար.

3) եթե նա օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 41.1.  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ֆինանսավորումը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (հանձնաժողովի ծախսերի նախահաշվի նախագիծը):

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը և պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

5. Պետական բյուջեի ծախսային մասում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:

(41.1-ին հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

i
Հոդված 42. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի վարձատրությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը սույն օրենքից բխող գործառույթների իրականացման համար ստանում է վարձատրություն:

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2017 թվականից` 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

(42-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-194-Ն, 09.06.17 ՀՕ-98-Ն օրենքներ)

 

Հոդված 43. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են`

1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը.

2) հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգումը և հայտարարագրերի հրապարակումը.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների շահերի բախման) և էթիկայի կանոնների խախտման բացահայտումը (բացառությամբ դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացմանն առնչվող էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաև պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտումների) և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն.

4) սահմանադրական դատարանի անդամների, դատավորների և դատախազների պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ չառնչվող էթիկայի կանոնների խախտման բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, սահմանադրական դատարան և գլխավոր դատախազին.

5) իր իրավասության շրջանակում բացահայտված էթիկայի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը.

6) հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների և հայտարարագրի ներկայացման կարգի սահմանումը.

7) հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացվելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը և վարչական տույժեր նշանակելը:

2. Էթիկայի հանձնաժողովն իրավունք ունի`

1) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

2) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների և դատախազների, պահանջելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի ուսումնասիրության ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկությունները պետք է հանձնաժողով ուղարկվեն հնարավորինս արագ` էթիկայի հանձնաժողովի հարցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում:

4. Էթիկայի հանձնաժողովի անդամներն իրավասու են անարգել այցելելու ցանկացած պետական կամ համայնքային հիմնարկ կամ կազմակերպություն, ինչպես նաև ծանոթանալու էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի: Էթիկայի հանձնաժողովի անդամները պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

5. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է շահերի բախման բացահայտված դեպքերը և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները:

(43-րդ հոդ. փոփ. 09.06.17 ՀՕ-98-Ն, 17.01.18 ՀՕ-46-Ն օրենքներ)

 

Հոդված 43.1.  Հայտարարագրերի վերլուծությունը

 

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացնում է`

1) հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգում.

2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում:

2. Հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը և կարգը սահմանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

3. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու (այդ թվում` էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ գտնվող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր և ստանալու դրանք, բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Տեղեկությունները և փաստաթղթերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրվում են անվճար` հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը: Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաև վարկային բյուրոները տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:

4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, սույն հոդվածի 3-րդ մասում նշված կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ և հայտարարագրման ենթակա տվյալներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը:

5. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների և կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ:

(43.1-ին հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն օրենք)

 

Հոդված 44. Վարույթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում

 

1. Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցում է սեփական նախաձեռնությամբ:

2. Էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել`

1) որևէ անձի դիմումի հիման վրա.

2) իր նախաձեռնությամբ.

3) բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով:

3. Վարույթ հարուցելուց հետո` 5-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձը, որը 10-օրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում իր առարկություններն ու բացատրությունները: Հարուցված վարույթի արդյունքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր եզրակացությունը տալիս է 1-ամսյա ժամկետում:

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացությունը և դրա հիման վրա համապատասխան պետական մարմնի լիազոր անձի որոշումը, եթե այդպիսին առկա է, տվյալ որոշումը կայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տվյալ պետական մարմնի կայքէջում: Եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ, ապա հանձնաժողովը բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

5. Էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադասին:

6. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան այն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, ում վարքագծի վերաբերյալ կայացվել է եզրակացություն:

7. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերևույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերը պատճառաբանված որոշմամբ անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն` ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ պարտավոր է տեղեկացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին` կցելով համապատասխան որոշման պատճենը:

Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

(44-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-112-Ն, 09.06.17 ՀՕ-98-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 9
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

(9-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 10
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(10-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 11
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 49. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

(49-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 50. Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը

(50-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 51. Հանրային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

(51-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

 

Հոդված 52. 

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-206-Ն օրենք)

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը:

(52-րդ հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-98-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-206-Ն օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 14
Երևան
ՀՕ-172-Ն

 

 

 

 

pin
ՀՀ 26.05.2011
N ՀՕ-172-Ն օրենք