Սեղմել Esc փակելու համար:
{01.10.2002 - 20.06.2005} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.10.2002 - 20.06.2005} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

26.06.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.10.2002  -ից մինչեւ   20.06.2005  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

01.10.2002 - 20.06.2005

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
1999 թվականի փետրվարի 5-ին

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Ընտրությունների հիմունքները

 

i

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով:

3. Պետությունը խթանում է, որպեսզի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեն մրցակցության և այլընտրանքի սկզբունքներով:

4. Պետությունը պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար:

(1-ին հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 2. Քաղաքացիների ընտրական իրավունքը

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև փախստականի կարգավիճակ ունեցող կամ սահմանված կարգով տրված փախստականի ընտանիքի վկայականում նշված` ընտրական իրավունքով օժտված անձանց վրա:

i

2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրական իրավունք: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով ապահովում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:

3. Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով:

4. Հաշմանդամները, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողները տեղամասային կենտրոն ներկայանում և քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

6. Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ համարվող քաղաքացիները չեն կարող մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրություններին:

(2-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 13.10.99 ՀՕ-2, 05.04.00 ՀՕ-47, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Ընդհանուր ընտրական իրավունքը

 

Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն: Այդ հիմքերով` ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում հետապնդվում է օրենքով:

 

Հոդված 4. Հավասար ընտրական իրավունքը

 

1. Քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:

2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար:

(4-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286 օրենք)

 

Հոդված 5. Ուղղակի ընտրական իրավունքը

 

Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են անմիջականորեն: Լիազորված քվեարկությունն արգելվում է:

 

Հոդված 6. Գաղտնի քվեարկություն

 

Ընտրություններում քվեարկությունը գաղտնի է: Քվեարկողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է և հետապնդվում օրենքով:

 

Հոդված 7. Ընտրությունների հրապարակայնությունը

 

1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:

2. Ընտրական հանձնաժողովների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող որոշումները պաշտոնական մամուլում հրապարակվում են որոշումն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:

3. Ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրական հանձնաժողովների նիստերի և քվեարկության ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ և հավասար պայմաններ:

4. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններից 3 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը:

5. Քաղաքացիները, սույն օրենսգրքով սահմանված կարգով, տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմի, գտնվելու վայրի, աշխատաժամերի, ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետի, թեկնածուների առաջադրման, գրանցման, քվեարկության օրվա և ընտրությունների արդյունքների մասին:

6. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տվյալներ հաղորդել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նշված տվյալներն ամփոփում, հրապարակում և կենտրոնական ընտրական հանձնաժողով են հաղորդում երեքժամյա պարբերականությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի ընտրությունը, Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները), ժամը 11.00-ից պարբերաբար հրապարակում է տվյալներ` ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին: Վերջին տվյալները հրապարակվում են ժամը 23.00-ից ոչ ուշ: Ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին վերջնական տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է հաջորդ օրը` ժամը 12.00-ին:

7. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում, տեղամասային կենտրոնում իրավունք ունեն ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, հավատարմագրված դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

8. Քվեարկությունն ավարտվելուց անմիջապես հետո` ժամը 20-ից մինչև ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովից տրվում են ուղիղ ռադիոհաղորդումներ և հեռուստահաղորդումներ` երեքժամյա պարբերականությամբ:

(7-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 8. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը

 

1. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը և վարելը) ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Թեկնածուների նախընտրական քարոզչության ընթացքում ծախսերի կատարման և դրանց փոխհատուցման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով:

 

ԳԼՈՒԽ 2
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

 

Հոդված 9. Ընտրողների ցուցակները կազմելը և վարելը

 

1. Ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընդգրկվելու միայն ընտրողների մեկ ցուցակում:

3. Ընտրողների ցուցակները մշտապես վարվող փաստաթղթեր են և կազմվում են համայնքներում` ըստ ընտրական տեղամասերի: Ընտրողների ցուցակները վերանայվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր և հունիս ամիսներին:

i

4. Ընտրողների ցուցակները կազմում և վարում են համայնքների ղեկավարները` իրենց պատվիրակված լիազորությունների ուժով: Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ԿԸՀ-ի սահմանած կարգով վերահսկողություն են իրականացնում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու նկատմամբ:

i

5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընտրողների ցուցակները կազմում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները և զինվորական մասերի ղեկավարները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բնակվում կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

7. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով, կարող է դիմել սահմանակից կամ իր բնակվելու կամ գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:ուղղ

8. Համայնքի ղեկավարն ընտրողների ցուցակները, ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ տալիս է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

9. Համայնքի ղեկավարը, սկսած քվեարկության օրվանից 40 օր առաջ` 35 օրվա ընթացքում, քաղաքացիների, վստահված անձանց և հանձնաժողովի անդամների դիմումների հիման վրա կատարում է ուղղումներ ընտրողների ցուցակներում:

10. Համայնքի ղեկավարը ընտրողների ցուցակների ճշտման վերաբերյալ դիմումներին պատասխանում է երեք օրվա ընթացքում:

(9-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

i
Հոդված 10. Քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելը

 

i

1. Ընտրողների ցուցակներում պարտադիր կարգով ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող, տվյալ համայնքում հաշվառված բոլոր քաղաքացիները, ինչպես նաև տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, համայնքի ղեկավարին են ներկայացնում ընտրողների ցուցակում իրենց անունը, ազգանունը ընդգրկելու վերաբերյալ հայտ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում չեն կարող ընդգրկվել ժամկետային ծառայության մեջ կամ վարժական հավաքներում գտնվող այն զինծառայողները, ովքեր զինծառայության զորակոչվելիս չեն հանվել հաշվառումից:

2. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հաստատության ղեկավարը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ:

3. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամները, բացառությամբ մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերի զինծառայողների, ընդգրկվում են համապատասխան ընտրական տեղամասի (որի տարածքում տեղակայված է զորամասը) ընտրողների ցուցակներում` զորամասի ղեկավարության` ընդհանուր հիմունքներով ներկայացրած տվյալների հիման վրա:

4. Զորամասի տարածքից դուրս բնակվող և ընտրական իրավունք ունեցող զինծառայողներն ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

5. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերի ընտրողների ցուցակները կազմում են զինվորական մասերի ղեկավարները և քվեարկությունից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում են համապատասխան մարզային հանձնաժողովին:

(10-րդ հոդ. փոփ. 13.10.99 ՀՕ-2, 05.04.00 ՀՕ-47, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

i
Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները

 

1. Ընտրողների ցուցակներում նշվում են քաղաքացիների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և հասցեն:

2. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ քաղաքացիների հաշվառման հասցեների: Հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջն ստորագրում և կնքում է համայնքի ղեկավարը և ՆԳՆ համապատասխան անձնագրային մարմինները:

4. Անձը հաստատող փաստաթղթում հայրանվան բացակայությունը (մյուս տվյալների համապատասխանության դեպքում) ընտրական որևէ գործընթացի մասնակցության արգելք չէ:

(11-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 12. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

 

1. Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն ծանոթանալ ընտրողների ցուցակներին:

2. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակների մեկ օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

3. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաև տեղեկանք` այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:

4. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը քվեարկությունից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

5. Քվեարկությունից հետո ընտրողների ցուցակներն փակցված են մնում տեղամասային կենտրոնում մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:

6. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի համայնքի ղեկավարից ստանալու տվյալ տեղամասի ընտրողների ցուցակների պատճենները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած վճարով: Համայնքի ղեկավարը պարտավոր է 3 օրվա ընթացքում քաղաքացուն տրամադրել ընտրողների համապատասխան ցուցակը:

(12-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 13. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին ընտրողների ցուցակներ տրամադրելը

 

1. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերի ղեկավարները, ոչ ուշ, քան քվեարկությունից 4 օր, իսկ կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները` 2 օր առաջ, ընտրողների ցուցակների երկու օրինակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավունք չունի իր նախաձեռնությամբ որևէ փոփոխություն` լրացում կամ ճշտում կատարել ընտրողների ցուցակներում:

(13-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը

 

1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի, ոչ ուշ, քան քվեարկությունից 5 օր առաջ, ընտրողների ցուցակների անճշտությունների, իրեն կամ այլ քաղաքացու` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու հարցով դիմել համայնքի ղեկավարին: Դիմումները տրվում են գրավոր:

2. Համայնքի ղեկավարը 3 օրվա ընթացքում քննարկում է ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները, կայացնում որոշումներ, քաղաքացիներին գրավոր տեղեկացնում իրենց դիմումների քննարկման արդյունքների մասին: Հնարավորության դեպքում տեղեկացվում են նաև այն քաղաքացիները, որոնց անունը, ազգանունը հանված են ընտրողների ցուցակներից:

i

3. Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարան: Դատարանը պարտավոր է հնգօրյա ժամկետում որոշում կայացնել: Որոշումը բողոքարկման ենթակա չէ: Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա չեն փոփոխման, այդ թվում` դատարանի վճռով:

ԻՐՏԵԿ           ՀՀ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի «այդ թվում` դատարանի վճռով» արտահայտությունն այնքանով, որքանով սահմանափակում է խախտված իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի 2-րդ մասին, դրանով իսկ անհամապատասխանություն առաջացնելով նաև ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 4 և 27-րդ հոդվածների հետ և Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավաբանական ուժ չունի` 01.10.02 ՍԴՈ-389 որոշում:  

(14-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

Հոդված 15. Ընտրական տեղամասերը

 

i

1. Քվեարկությունը կազմակերպելու և ընտրողների ձայները հաշվելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամասեր` հերթական համարակալմամբ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքներում կազմավորում են ընտրական տեղամասեր, քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմանները, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքն իրականացնելու համար:

i

3. Քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:

i

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, ընտրական տեղամասեր են կազմավորվում արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Ընտրական տեղամասեր են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

i

5. Քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրական տեղամասեր են կազմավորվում մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերում: Այդ տեղամասերը կազմավորում են զինվորական մասի ղեկավարները:

6. Ընտրական տեղամասն ընդգրկում է ոչ ավելի, քան 2000 ընտրող:

7. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:

(15-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 16. Տեղամասային կենտրոնը

 

1. Ընտրական տեղամասում կազմավորվում է տեղամասային կենտրոն:

2. Տեղամասային կենտրոն կազմավորվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական դաստիարակության, կրթության, գիտության, մշակույթի, մարզական կամ այլ բնագավառի հաստատությունների զբաղեցրած շենքերում:

3. Տեղամասային կենտրոն չի կարող կազմավորվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում: Տեղամասային կենտրոններ կարող են կազմավորվել մոտակա ընտրական տեղամասից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զինվորական մասերում, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում, ինչպես նաև դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատություններում կազմավորված ընտրական տեղամասերում:

4. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին:

 

Հոդված 17. Տեղամասային կենտրոն կազմավորելը

 

1. Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան քվեարկությունից 45 օր առաջ, կազմավորում է տեղամասային կենտրոն:

2. Տեղամասային կենտրոնում քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը, քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխում է տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում (տարերային աղետ, վթար, հրդեհ)` նաև քվեարկության և դրան նախորդող 2 օրվա ընթացքում` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:

i

3. Համայնքի ղեկավարը, երկօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, քաղաքացիներին տեղեկացնում է ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման մասին` դրա վերաբերյալ տեղեկացնելով նաև տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին:

4. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով` տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարը քաղաքացիներին տեղեկացնում է անհապաղ:

(17-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.1.
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ

(3.1-ին գլուխը լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 17.1. Ընտրատարածքները

 

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում բացի ընտրական տեղամասերից, կազմավորվում են Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար ընտրատարածքներ, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

1) ընտրատարածքներում պետք է ընդգրկված լինեն հավասար թվով ընտրողներ: Թույլատրվում է ընտրողների թվի մինչև 15% տարբերություն.

2) ընտրատարածքները կազմում են միասնական տարածք: Չի թույլատրվում մեկ ընտրատարածքում ընդգրկել ոչ սահմանակից տեղամասեր.

3) ընտրատարածքները կազմավորում և համարակալում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` մարզպետների ներկայացրած` իրենց տարածքում հաշվառված ընտրողների թվի հիման վրա: Այդ տվյալները ներկայացվում են ըստ համայնքների` ընտրություններից առնվազն 95 օր առաջ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակն ու գծապատկերը սահմանում և հրապարակում է քվեարկությունից առնվազն 90 օր առաջ:

3. Արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատարածքները փոփոխության չեն ենթարկվում:

(17.1-ին հոդ. լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

 

i

1. Պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով: Այն ապահովում են պետական մարմինները` ընտրական հանձնաժողովների պահանջով` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք ընտրություններին մասնակցող թեկնածուներին ու կուսակցություններին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով և կարգով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները (այսուհետ` կուսակցություն) իրավունք ունեն օրենքով չարգելված ձևերով քարոզչություն կատարել ցանկացած թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ նրա դեմ:

i

3. Զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին և կուսակցություններին երաշխավորվում են հավասար պայմաններ` եթերաժամանակ կամ ծավալ, սակագին և այլն:

4. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին.

3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.

4) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին:

5. Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների և կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը և վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է: Տեղամասային կենտրոնում չգտնվող քարոզչական նյութերը քվեարկության օրը մնում են իրենց տեղերում:

6. Նախընտրական քարոզչությունը կարող է անցկացվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային նախընտրական միջոցառումների ձևով (նախընտրական ժողովներ և հանդիպումներ ընտրողների հետ, հրապարակային նախընտրական քննարկումներ, բանավեճեր, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու միջոցով), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:

7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

8. Թեկնածուները և կուսակցությունները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին (կուսակցությանը) գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու նպատակով, ինչպես նաև դատարան` տվյալ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Ընտրական հանձնաժողովներից այդպիսի դիմումներ ստանալու դեպքում դատարանը պարտավոր է որոշում կայացնել հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում` անհապաղ:

9. Ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով` ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում` օրական մինչև 2 ժամ տևողությամբ, ձերբակալվածներին պահելու և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում հանդիպումներ ունենալ ոչ ավելի, քան իրենց 3 վստահված անձի հետ:

(18-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 19. Նախընտրական քարոզչության իրավունքի չարաշահման անթույլատրելիությունը

 

Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական գերակայության քարոզումը, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:

(19-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

 

1. Հանրապետության Նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հավասար պայմաններով անվճար և վճարովի եթերաժամերի (այդ թվում` ուղիղ եթերով) իրավունք ունեն:

i

2. Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներ առաջադրած կուսակցություններին անվճար եթերաժամ տրամադրելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Թեկնածուներն ու կուսակցություններն իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվելու նաև տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից:

4. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած պարբերական մամուլի ղեկավարությունը, քարոզչական նյութեր հրապարակելիս, պարտավոր է հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և կուսակցությունների համար:

5. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով:

6. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:

7. Տեղամասային կենտրոններում արգելվում է նախընտրական շտաբների տեղակայումը, իսկ քվեարկության օրվանից առաջ` 7 օրվա ընթացքում` նաև նախընտրական քարոզչությունը:

8. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները եթեր հեռարձակելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն վեց ամիս:

i

9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների համար թեկնածուներին և կուսակցություններին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրում են անհրաժեշտ տարածքներ: Արգելվում է պատմամշակութային շինությունները և դրանց հարող տարածքները վերոնշյալ նպատակներով տրամադրելը:

(20-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 21. Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը

 

1. Կուսակցությունները և թեկնածուներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել հրապարակել և տարածել պաստառներ, թերթիկներ և քարոզչական այլ տպագիր նյութեր:

2. Համայնքի ղեկավարը, ոչ ուշ, քան նախընտրական քարոզչությունն սկսվելուց հինգ օր հետո, համայնքի տարածքում առանձնացնում է հատուկ տեղեր քարոզչական պաստառներ փակցնելու համար: Այդ տեղերը պետք է հարմար լինեն ընտրողների այցելության համար: Այդպիսի տեղեր յուրաքանչյուր տեղամասում պետք է լինեն մեկից ոչ պակաս: Թեկնածուներին և կուսակցություններին հատուկ տեղերում տրամադրվում է հավասար մակերես:

3. Արգելվում է քարոզչական պաստառի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը կամ դրոշը պատկերելը:

4. Արգելվում է հատուկ տեղերում փակցված քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը:ուղղ

5. Համայնքի ղեկավարներն ապահովում են, որպեսզի չքվեարկվող թեկնածուների և կուսակցությունների քարոզչական պաստառներն անհապաղ վերացվեն:

6. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաև տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:

7. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը:

Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում այդ գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ և դիմում է իրավասու մարմիններին` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:

 

Հոդված 22. Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

 

1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրագրողներին, խմբագրությունների անդամներին, ովքեր գրանցված են որպես թեկնածուներ, արգելվում է ընտրությունները լուսաբանել հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ:

2. Նախընտրական քարոզչության ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին և աշխատակիցներին, ինչպես նաև զանգվածային լրատվության պետական և հանրային միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով: Թեկնածու առաջադրվելիս այդ անձինք զանգվածային լրատվության պետական և հանրային միջոցներից օգտվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Նախընտրական քարոզչության վերջին 7 օրվա ընթացքում արգելվում է թեկնածուների և կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:

(22-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 23. Քվեարկության և դրան նախորդող օրը նախընտրական քարոզչության արգելումը

 

1. Քվեարկության և դրան նախորդող օրն արգելվում է այն շենքի ներսում կամ շուրջը, որտեղ գտնվում է տեղամասային կենտրոնը, ինչպես նաև անմիջապես դրա մուտքի մոտ ընտրողների վրա ազդեցություն գործել բանավոր կամ գրավոր ձևով, երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրություններ հավաքելը, ինչպես նաև այլ եղանակներով նախընտրական քարոզչություն կատարելը:

2. Արգելվում է մինչև քվեարկության ավարտվելը հրապարակել ընտրողների հարցման արդյունքներն այն մասին, թե ում օգտին են նրանք քվեարկել:

3. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը:

 

ԳԼՈՒԽ 5
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

i
Հոդված 24. Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը

 

1. Ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը) ծախսերը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Համապատասխան ծախսերը նախատեսվում են պետական բյուջեի առանձին հոդվածով:

2. Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվում են ընտրությունները նշանակվելուց հետո` հնգօրյա ժամկետում:

3. Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից` հետագայում պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու պայմանով: Եթե բյուջետային միջոցները ժամանակին չեն տրամադրվում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդում միջոցներ չկան, կամ տրամադրված միջոցները չեն բավարարել արտահերթ ընտրությունները կամ ընտրությունների երկրորդ փուլը ֆինանսավորելու համար, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի մրցութային հիմունքներով վարկ ստանալ մասնավոր բանկերից` վարկը կառավարության կողմից եռամսյա ժամկետում մարելու պայմանով:

4. Հանձնաժողովներին ֆինանսական միջոցները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմած նախահաշիվների հիման վրա: Ընտրական հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և պատասխանատվություն են կրում այդ միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով օգտագործելու համար:

(24-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 25. Նախընտրական հիմնադրամը

 

1. Թեկնածուները և կուսակցություններն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով իրավունք ունեն ձևավորել նախընտրական հիմնադրամ: Հանրապետության Նախագահի թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում (հատուկ հաշվեհամարում): Նախընտրական հիմնադրամի միջոցները տնօրինում են թեկնածուները և կուսակցությունները: Գրանցված թեկնածուների, կուսակցությունների գրավոր դիմումի համաձայն` բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) թեկնածուի անձնական միջոցներից.

2) թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից թեկնածուին տրամադրված միջոցներից.

3) կուսակցության սեփական միջոցներից.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:

2. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.

2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).

3) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.

4) քաղաքացիություն չունեցող անձինք.

5) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները.

6) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները.

7) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները:

Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:

i

3. Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Սահմանված չափը գերազանցող մուծումները, ինչպես նաև ընտրություններից հետո նախընտրական հիմնադրամում մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:

5. Նախընտրական հիմնադրամների միջոցները ծախսվում են թեկնածուի և կուսակցության լիազորած անձանց միջոցով:

6. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ համապատասխան ընտրական հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների վերաբերյալ: Այդ բանկերը նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց են վերադարձնում սույն օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները:

7. Եթե թեկնածուն կամ կուսակցությունը նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, օգտագործում է նաև այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը կարող է ուժը կորցրած ճանաչել թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:

8. Թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է թեկնածուներին, կուսակցություններին թույլատրել հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո` մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համաձայն:

10. Ընտրություններն չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրությունների համար թեկնածուներ կամ կուսակցություններ գրանցելը: Նոր ընտրությունների համար կրկին գրանցված թեկնածուները կամ կուսակցությունները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները: Նոր ընտրությունների համար թեկնածուների կամ կուսակցությունների չգրանցվելու դեպքում նրանց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

i

11. Թեկնածուները և կուսակցությունները, ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր` իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ: Հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Գրանցած ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Հայտարարագիրը հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(25-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

i
Հոդված 26. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը

 

Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելու օրվանից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովին առընթեր ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել համապատասխան մասնագետներ: Վերստուգիչ-վերահսկիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը նրանց գրանցող հանձնաժողովներից սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ստուգում և նյութերը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քննարկման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եռօրյա ժամկետում ուղարկվում են առաջին ատյանի դատարան: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

(26-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Հոդված 27. Վստահված անձի կարգավիճակը

 

1. Կուսակցություններն` իրենց ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները` գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում, իրենց շահերը պաշտպանելու նպատակով, կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

i

2. Կուսակցությունների ընտրական ցուցակները և թեկնածուներին գրանցելուց հետո, ըստ ներկայացված ցուցակների, վստահված անձանց տրվում են կնքված վկայականներ, բայց տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի: Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը, կուսակցության անվանումը: Թեկնածուն կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:

i

3. Վստահված անձանց գրանցման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցությունների լիազոր ներկայացուցիչը ցանկացած պահի կարող են հետ կանչել իրենց նշանակած վստահված անձանց, նշանակել նորերին` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան ընտրական հանձնաժողովին:

4. Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության նախարարությունների, դատախազության, հարկային և մաքսային մարմինների աշխատակիցները, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները, զինծառայողները, հոգևորականները, ընտրական հանձնաժողովի անդամները, պետական զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները և օտարերկրյա քաղաքացիները:

(27-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 28. Դիտորդական առաքելության իրավունքը

 

1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները.

2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:

i

2. Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Հոդված 29. Դիտորդների հավատարմագրումը

 

1. Սույն օրենսգրքի 28 հոդվածում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն կարող են իրականացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

2. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիրը համապատասխան կազմակերպություններին է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:

4. Եթե դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ ներկայացրած կազմակերպությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոնում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա առավելությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնք երաշխավորում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելը:

5. Հավատարմագրվելուց հետո դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից որևէ թեկնածուի կամ կուսակցության աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

6. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրության ավարտից 10 օր հետո:

(29-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 30. Վստահված անձի, տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ` դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք ունեն`

1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում.

2) անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ:ուղղ Վստահված անձն իրավունք ունի նաև բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները կամ անգործությունը:

3) (3-րդ ենթակետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

2. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

3. Ընտրական հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության մեկական վստահված անձ:ուղղ

4. Վստահված անձը և դիտորդը քվեարկության օրը հետևում են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող են ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:

5. Վստահված անձի, դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:

6. Վստահված անձը, դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

(30-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԲԱԺԻՆ 2
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 7
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 31. Ընտրական հանձնաժողովների համակարգը

 

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և տեղամասային ընտրական հանձնաժողով:

2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար կազմավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

3. Եթե համայնքի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 65 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությանն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը: Այդ հանձնաժողովի ընտրատարածքը պետք է ընդգրկի տվյալ համայնքի առավել թվով ընտրողներ:

Տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համակարգում է համայնքի տարածքում գործող բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը:

(31-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 32. Ընտրական հանձնաժողովները

 

1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը: Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:

2. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները գործում են մշտական հիմունքներով:

3. Ընտրական հանձնաժողովների որոշումներն` ընդունված իրենց լիազորությունների շրջանակներում, ենթակա են պարտադիր կատարման:

(32-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 33. Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը

 

1. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ողջ ժամանակահատվածում, իսկ ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները համապետական ընտրությունների ժամանակ կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել` միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և անդամներն աշխատում են մշտական հիմունքներով և իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

4. Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորություններն իրականացվում են մինչև նոր կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումը:

5. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում, ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ:

6. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները:ուղղ

7. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` համապատասխան հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում:

i

8. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:

9. Ընտրական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև աշխատակազմի վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը վարձատրվում է վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը վարձատրվում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում է վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը վարձատրվում են վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը համապետական ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձն ընտրությունների ժամանակահատվածում պահպանվում է:ուղղ

(33-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 8
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 34. Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները

 

1. Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:

4. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության նախարարությունների, դատախազության աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները, բանկային համակարգի և օտարերկրյա կազմակերպությունների աշխատակիցները:

 

Հոդված 35. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

i

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`

1) գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացրած որոշմամբ նշանակված մեկական անդամից.

i

2) Հանրապետության Նախագահի նշանակած 3 անդամից.

3) եթե մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման վերջին օրը սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան` որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի առաջադրում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:

2. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է Ազգային ժողովի կազմավորումից հետո` քառասուներորդ օրը:

3. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

4. (4-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

5. (5-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր առաջին նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին և կարող է ընթանալ մինչև ժամը 24.00-ն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է նախկին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

8. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

9. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների առավել ձայներ ստացած թեկնածուն:

10. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից:ուղղ

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն հոդվածով նախատեսված կարգով:

(35-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 36. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

i

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված կարգով և ժամկետում:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը հրապարակում է գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին և քարտուղարին ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների կազմից, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին: Առաջին նիստը վարում է նախկին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:

i

7. Սահմանված կարգով և ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը` տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից, եռօրյա ժամկետում:

8. (8-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

(36-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 37. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

2. Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 24, և ոչ ուշ, քան 21 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է այն հաշվով, որ հանձնաժողովների անդամների թիվը պակաս չլինի 9-ից:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին, և վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների և քարտուղարների ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:

7. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելուց ոչ ուշ, քան 2 օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմից:

8. Տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 7 օր հետո, եթե ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական վեճ չկա: Դատական վեճի առկայության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարեցվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

(37-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 38. Ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին, քարտուղարին պաշտոնանկ անելը և հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու կարգը

 

1. Ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

i

2. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`

1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը.

2) (2-րդ ենթակետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

3) (3-րդ ենթակետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

4) (4-րդ ենթակետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

5) նրա մահվան դեպքում.

6) 39 հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով.

7) իր դիմումի համաձայն.

8) եթե նա զորակոչվել է:

3. Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. (4-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

(38-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 39. Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

1. Ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:

2. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:

3. Օժանդակ աշխատանքների համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կազմավորում է մշտական հիմունքներով գործող աշխատակազմ` հանձնաժողովի քարտուղարի ղեկավարությամբ: Նման աշխատակազմ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

4. Ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:

5. Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում: Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին:ուղղ

6. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է:

i

8. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով և վերադաս հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյան, որում պարտադիր կարգով գրառվում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված գործավարությունը` համապատասխան ամսաթվերով: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

9. Գործավարության մատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

10. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին: Երեք անհարգելի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները:

(39-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 40. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու կարգը

 

1. Եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը, բացառությամբ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների, կարող են բողոքարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան` որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկօրյա ժամկետում, բացառությամբ քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումների, որոնք կարող են բողոքարկվել քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 14.00-ն: ուղղ Այդ բողոքների վերաբերյալ վերադաս ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը: Եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ, ապա վերադաս ընտրական հանձնաժողովը և առաջին ատյանի դատարանը որոշումները կայացնում են հնգօրյա ժամկետում: Բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և համամասնական ընտրակարգով կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումը չեղյալ հայտարարելու հետ կապված վեճերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է վերջնական որոշում: Այդ հարցերով վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում եռօրյա ժամկետում, իսկ վճռաբեկ դատարանը` երկօրյա ժամկետում: Ընտրական վեճերի վերաբերյալ դատարանների որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

2. Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում ստացված դիմումները քննարկվում են և որոշում է կայացվում անհապաղ:ուղղ Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները բողոքարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը, բացառությամբ Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների, կարող են բողոքարկվել դատարան:

4. Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ուղղ վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, լուծում է սահմանադրական դատարանը:ուղղ

5. Դատարանների և դատախազության աշխատակիցների համար քվեարկության օրն աշխատանքային օր է:

(40-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 9
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 41. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

i

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է, որը գործում է մշտական հիմունքներով` իր ընդունած կանոնակարգի համաձայն և ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները, վերահսկում է ընտրական հանձնաժողովներին շենքերով, կահավորանքով, այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով ապահովելը.

2) որոշում է ընդունում իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ.

3) հսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.

i

4) սահմանում է համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու կարգը.

5) վերահսկում է զանգվածային լրատվության միջոցների կողմից քարոզչության համար սահմանված հավասար հնարավորությունների ապահովումը.

i

6) սահմանում է քվեաթերթիկների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

i

7) հրատարակում է սույն օրենսգրքի կիրառման վերաբերյալ հրահանգներ և այլ նորմատիվ ակտեր, որոնք պարտադիր են ընտրությունները նախապատրաստող ու անցկացնող ընտրական հանձնաժողովների համար, վերահսկում է դրանց կատարումը.

8) սահմանում է ընտրողների ցուցակներն ստուգելու և ճշտելու կարգը.

9) Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և մեծամասնական ընտրատարածքներում գրանցված թեկնածուների համար ապահովում է նախընտրական գործունեության հավասար պայմաններ.

i

10) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար.

11) քննարկում է ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ վերացնում է հանձնաժողովների` սույն օրենսգրքին և վերադաս ընտրական հանձնաժողովի որոշումներին հակասող որոշումները.

12) լսում է ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական մարմինների հաղորդումներն ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.

i

13) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, որպես դիտորդ` գրանցում է օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին և ներկայացված ցուցակների համաձայն` նրանց հանձնում է վկայականներ.

14) հաստատում է քվեատուփերի ձևը.

15) հաստատում է ընտրական հանձնաժողովների կնիքների ձևերը, պատվիրում է դրանք և հատկացնում ընտրական հանձնաժողովներին, սահմանում է ընտրությունների ավարտից հետո կնիքները վերադարձնելու կարգը.

16) գրանցում և վկայականներ է տալիս Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված անձանց, օրենքով նախատեսված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը: Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուին կամ նրա ներկայացուցչին տալիս է անհրաժեշտ քանակի վկայականներ` Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի վստահված անձանց համար.

17) գրանցում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցություններին և նախաձեռնող խմբերին.

18) կազմակերպում է Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների կենսագրական տվյալների հրապարակումը.

19) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում անվավեր կամ չկայացած է ճանաչում Հանրապետության Նախագահի ընտրությունը, որոշում է ընդունում նրա ընտրվելու մասին.

20) ամփոփում և հաստատում է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները.

21) գրանցում է Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին, հրապարակում է նրանց առաջադրած թեկնածուների ցուցակները.

22) գրանցում է Ազգային ժողովում ընտրված պատգամավորներին և նրանց տալիս է պատգամավորի վկայական.

23) նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ և նոր ընտրություններ.ուղղ

24) դիմում է համապատասխան իրավասու պետական մարմիններ` սույն օրենսգրքի պահանջների խախտման դեպքերում.

25) լուծում է սույն օրենսգրքի կիրառման հետ կապված այլ հարցեր.

26) սահմանում է ընտրական հանձնաժողովի անդամների ուսուցումը կազմակերպելու կարգը, կազմակերպում է ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը.

i

27) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

28) համարակալում է Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքները.

i

29) սահմանում է նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը.

30) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Եթե ընտրատարածքն ընդգրկում է մեկից ավելի մարզերի պատկանող համայնքներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությունից առնվազն 65 օր առաջ որոշում է այն մարզային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությունների մեջ է մտնում տվյալ համայնքում ընտրությունները կազմակերպելը և անցկացնելը:

3. Համապետական յուրաքանչյուր ընտրությունից հետո` երեսնօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում:

(41-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 42. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

i

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն` ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը`

1) կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց ուսուցումը.

2) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները.

3) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է տեղամասերը` նշելով վերջիններիս քվեարկության տեղը (տեղամասի կենտրոնը): Այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով.

i

4) սահմանում է տեղամասերի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարածքների հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցառումներ, վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, կապի և անհրաժեշտ այլ միջոցներով.

6) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով.

7) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.

8) ըստ տեղամասերի, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները.

9) պարզում և ամփոփում է ընտրությունների արդյունքները և դրանք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անցկացնում ստուգումներ.

10) հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը.

11) հետևում է համայնքի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.

12) ապահովում է ընտրական կենտրոնների, խցիկների, քվեատուփերի, ինչպես նաև քվեարկության համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.

13) հավատարմագրում է հայտ ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.

14) գրանցում է Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցող թեկնածուներին և տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի վկայական: Օրենքով սահմանված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը: Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ներկայացուցիչներին տալիս է վստահված անձանց` օրենքով սահմանված քանակությամբ վկայականներ.

15) գրանցում և վկայականներ է տալիս համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին.

16) պարզում, ամփոփում և հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, օրենքով սահմանված դեպքերում անցկացնում է ստուգումներ, կայացած, անվավեր կամ չկայացած է ճանաչում ընտրությունները.

17) ամփոփում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների արդյունքները.

i

18) վկայականներ է տալիս համայնքների ընտրված ղեկավարներին և ավագանու անդամներին.

19) պարզում և ամփոփում է Հանրապետության Նախագահի, համամասնական և մեծամասնական ընտրակարգով` Ազգային ժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները և դրանք, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով.

20) վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի կատարման ընթացքը.

21) դիմում է իրավասու պետական մարմիններին` սույն օրենսգրքի խախտման դեպքերում.

22) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

(42-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 43. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար իրեն հատկացված պետական բյուջեի միջոցները.

2) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները տեղամասում և այդ արդյունքները ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով.

3) քվեարկությամբ լուծում է վիճելի քվեաթերթիկների հարցը.

4) պայմաններ է ստեղծում տեղամասում ընտրությունների ազատ անցկացման համար, ապահովում է ընտրությունների` սույն օրենսգրքով սահմանված կարգը.

5) դիմում է իրավասու պետական մարմիններ` սույն օրենսգրքի խախտման դեպքերում.

6) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

i

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովները գործում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն:

(43-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 44. Ընտրական փաստաթղթեր հանձնելը և ընդունելն ընտրական հանձնաժողովներում

 

1. Ընտրական փաստաթղթերն ընտրական հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյաններում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:

2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձևաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնց ստացման, տեղափոխման և պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովի նախագահներն են:

3. Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց և համապատասխան արձանագրությունները կազմելուց հետո ընտրական բոլոր փաստաթղթերն ընտրական տեղամասերից տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ուղեկցությամբ անմիջապես ուղարկվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

4. Ընտրական բոլոր փաստաթղթերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող փաստաթղթերի, ընտրությունների արդյունքները վերջնական ամփոփելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովում է նշված փաստաթղթերի պահպանությունը և ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո, իսկ դատական վեճի առկայության դեպքում` վերջնական որոշում ընդունելուց հետո, դրանք պահպանության է հանձնում Հայաստանի պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ դատական վեճի առկայության դեպքում` վերջնական որոշում ընդունելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք պահպանության է հանձնում Հայաստանի պետական արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար:

(44-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 45. Ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների համագործակցությունը

 

Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրությունների հետ կապված միջոցառումներում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու համար, հանձնաժողովների պահանջով, աջակցել հանձնաժողովներին, ինչպես նաև ապահովել ընտրական փաստաթղթերի տեղափոխման ապահովությունը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

(45-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԲԱԺԻՆ 3
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 10
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 46. Քվեարկության տեղը և ժամանակը

 

Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում` ժամը 8.00-ից մինչև 20.00-ն: Ժամը 20.00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած քաղաքացիները քվեարկելու իրավունք ունեն:

 

Հոդված 47. Քվեարկության սենյակը

 

1. Քվեարկությունը կատարվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում` մեկ սենյակ հաշվարկով:

2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորին չափ ընդարձակ շինություն և բավարարի հետևյալ պահանջները`

1) հնարավորություն ընձեռվի քվեարկության ողջ ընթացքում ապահովել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց միաժամանակյա կանոնավոր աշխատանքը.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, վստահված անձանց և դիտորդներին հնարավորություն ընձեռի իրենց տեսադաշտում պահել քվեարկության խցիկները, քվեատուփը, ինչպես նաև քվեարկության խցիկների մուտքն ու ելքը, դրանցից մինչև քվեատուփն ընկած հատվածը:

3. Քվեարկության սենյակի կահավորումն ավարտվում է քվեարկությունն սկսվելուց առնվազն 24 ժամ առաջ:

(47-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 48. Քվեարկության խցիկները (սենյակները)

 

1. Քվեարկության խցիկը (սենյակը, այսուհետ` քվեարկության խցիկ) պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը:

2. Քվեարկության խցիկում պետք է տեղադրվի սեղան, վրան` գրիչ: Քվեարկության խցիկը պետք է ունենա բավարար լուսավորվածություն:

3. Քվեարկության համար կահավորվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվով առնվազն մեկ խցիկ կամ մեկ սենյակ:ուղղ

4. Քվեարկության խցիկները պետք է տեղադրվեն քվեաթերթիկների հատկացման սեղանների և քվեատուփի միջև ընկած տարածքում:

 

Հոդված 49.  Քվեաթերթիկը, քվեատուփը, ընտրական հանձնաժողովների կնիքներըուղղ

 

1. Քվեաթերթիկի, քվեատուփի, ընտրական հանձնաժողովների կնիքներիուղղ նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեատուփը կարող է պատրաստված լինել թափանցիկ նյութից: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է հավասար թվով քվեաթերթիկ:

2. Միաժամանակ տարբեր ընտրություններ անցկացնելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որպեսզի դրանք ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

3. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթերից:

4. (4-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

5. Յուրաքանչյուր քվեաթերթիկ պետք է պարունակի ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին:

6. Քվեաթերթիկում բոլոր թեկնածուների ազգանուններից, անուններից (կուսակցությունների անվանումներից) հետո գրվում է «բոլորին դեմ» տողը` աջ կողմում, նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

7. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9-ը, և ոչ ուշ, քան 3 օր առաջ:

8. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:ուղղ

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու զմռսում է դրանք և քվեարկությունից ոչ շուտ, քան 5 և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում` յուրաքանչյուր տեղամասին մեկական կնիք հաշվարկով:

11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները համարակալվում և կնքվում են: Քվեարկության նախորդ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փաթեթները հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին` յուրաքանչյուրին մեկական փաթեթավորված կնիք:

12. Քվեարկությունից հետո` տասնհինգօրյա ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, կնիքները հետ են վերադարձնում:

(49-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 50. Քվեարկության նախապատրաստումը

 

1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում:

3. Ընտրողների գրանցման և ընտրողներին քվեաթերթիկներ հատկացնելու, քվեաթերթիկները կնքելու և քվեաթերթիկի վերահսկումն իրականացնելու համար տեղամասային կենտրոններում պետք է տեղադրված լինեն աշխատանքային սեղաններ:

4. Քվեատուփը տեղադրվում է տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կամ կենտրոնի մուտքի մոտ պարտավոր է տեղակայել ցուցանակ, որտեղ պետք է փակցվեն լրացված քվեաթերթիկների նմուշներ:

6. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում, պետք է փակցված լինեն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների ընտրական ցուցակները:

 

i
Հոդված 51. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը

 

Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Քվեարկությունից 7 օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում Հանրապետության Նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների ընտրական ցուցակները, քվեաթերթիկների, ընտրական այլ փաստաթղթերի նմուշները: Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է ընտրությունները, ամփոփում է քվեարկության արդյունքները, կազմում է արձանագրություն, որի տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ արձանագրությունը, ընտրական փաստաթղթերի հետ միասին, զմռսված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Հոդված 52. Ձերբակալվածների և կալանքի տակ գտնվող քաղաքացիների քվեարկության կազմակերպումը

 

i

1. Ձերբակալված քաղաքացիները քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմակերպված տեղամասում: Ձերբակալված քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

i

2. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում ընտրությունները սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում են այդ հաստատությունների ղեկավարները:

 

ԳԼՈՒԽ 11
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

i
Հոդված 53. Քվեարկության սկիզբը

 

1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք պարտավոր են մինչև ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում) գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով: Ստորագրված քվեաթերթիկները և կնիքի փաթեթը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում: Քվեաթերթիկների պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Քվեարկության օրը` ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է քաղաքացիների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկներ հատկացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), անդամներին, քվեաթերթիկները կնքող մեկ անդամին և քվեատուփի համար պատասխանատու մեկ անդամին, ինչպես նաև որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամակարգը: Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը վիճակահանությանը չեն մասնակցում: Նրանք կարող են փոխարինել հանձնաժողովի մյուս անդամներին նրանց ժամանակավոր բացակայության ընթացքում:

3. Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական տեղամասը բացված է հայտարարում, այնուհետև` հանձնաժողովի անդամների ներկայությամբ (կարող են ներկա գտնվելու նաև քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք) բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները և փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, և քվեաթերթիկների հաշվված քանակությունը հանձնում է քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրողների ցուցակը` ընտրողների գրանցման համար պատասխանատու անձանց, իսկ ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի հասցեները` քվեաթերթիկները կնքող անդամին` համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում:

(53-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 54. Տեղամասային կենտրոն մուտք գործելը

 

1. Զինծառայողները, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի: Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը` բացառությամբ ընտրությունների բնականոն ընթացքի վտանգման դեպքերի: Այդ դեպքերում տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը թույլատրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը:

2. Տեղամասային կենտրոնում ընտրական հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից բացի կարող են ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովների անդամները:

3. Քվեարկելուց հետո քվեարկողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:

4. Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնել հերթականությամբ` մեկ-մեկ: Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի ընտրող:

 

Հոդված 55. Ընտրողների գրանցումը

 

1. Քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ցուցակում:

i

2. Հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացնում է ընտրողների ցուցակում, և ընտրողն ստորագրում է այդ տվյալների դիմաց: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց:

i

3. Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող փաստաթուղթը, զինվորական սպաների և ենթասպաների համար` նաև զինվորական վկայականը, իսկ այլ զինծառայողների համար` զինվորական գրքույկը:

(55-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 56. Քվեարկությունը

 

1. Գրանցվելուց անմիջապես հետո հանձնաժողովի` ընտրողներին քվեաթերթիկ հատկացնող անդամն ընտրողին հանձնում է քվեաթերթիկը:

2. Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը համոզվում է ընտրողի` տվյալ ընտրական տեղամասում հաշվառված լինելու մեջ, կնքում է քվեաթերթիկը: Կնիքը չպետք է դուրս գա քվեաթերթիկի սահմաններից:

3. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում կամ սենյակում:ուղղ Արգելվում է քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում կամ սենյակում որևէ այլ անձի ներկայությունը:ուղղ

i

4. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալին` նոր քվեաթերթիկ վերցնելու համար: Հանձնաժողովի անդամը, հատկացնելով նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում է համապատասխան նշում` տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

5. Ընտրության օրն ընտրողն իրավունք չունի ընտրական տեղամասի կենտրոնում հայտարարել, թե որ թեկնածուի օգտին կամ դեմ է պատրաստվում քվեարկել կամ արդեն քվեարկել է: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ում օգտին կամ դեմ է քվեարկել ընտրողը:

(56-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 57. Քվեաթերթիկը լրացնելու կարգը

 

i

1. Քվեաթերթիկում ընտրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի (կուսակցության) անվան դիմաց, որին կողմ է քվեարկում: Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին (կուսակցություններին), ապա նա նշում է կատարում թեկնածուների (կուսակցությունների) անուններից հետո գտնվող «բոլորին դեմ եմ» տողում:

2. Մեկ թեկնածու (կուսակցություն) քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկում, նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում` «դեմ եմ» բառի դիմաց:

i

3. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ կամ ընտրական հանձնաժողովի անդամ: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:

4. Ընտրողը քվեարկության խցիկից դուրս է բերում լրացված քվեաթերթիկը` քառապատիկ ծալված վիճակում, և մոտենում է քվեատուփին: Քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում, որ քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ:

5. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը, հանձնաժողովի 2 անդամի կամ 2 վստահված անձի պահանջով, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած բոլոր որոշումներն արձանագրվում են գործավարության մատյանում:

(57-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 58. Անվավեր քվեաթերթիկները

 

1. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների (կուսակցությունների) օգտին նշումներ պարունակող, թեկնածուի (կուսակցության) օգտին և միաժամանակ «բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, մեկ թեկնածու (կուսակցություն) քվեարկվելու դեպքում միաժամանակ «կողմ եմ» և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով կամ գրառումներով քվեաթերթիկները:

2. Անվավեր են համարվում չկնքված, չստորագրված քվեաթերթիկները:

3. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է ընտրական հանձնաժողովը` քվեարկությամբ:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած միատեսակ նշագրումից տարբերվող նշումներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր:

(58-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 59. Չսահմանված նմուշի քվեաթերթիկները

 

1. Չսահմանված նմուշի են համարվում սահմանված նմուշից տարբերվող քվեաթերթիկները:

2. Կասկած հարուցող քվեաթերթիկների հարցը որոշում է ընտրական հանձնաժողովը` քվեարկությամբ:

3. Ընտրությունների արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:

(59-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286 օրենք)

 

ԳԼՈՒԽ 12
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 60. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու և անճշտությունները որոշելու կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, փակում է քվեատուփի ճեղքը, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում է տեղամասային կենտրոնը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով`

1) հաշվարկվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարվում և զմռսվում է չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների փաթեթը.

2) ընտրողների ցուցակների հիման վրա հաշվարկվում է ընտրողների ընդհանուր թիվը.

3) ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, այնուհետև նշված ցուցակները զմռսվում են:

1-3-րդ ենթակետերի արդյունքներով գործավարության մատյանում կազմվում են արձանագրություններ:

4) բացվում է քվեատուփը:

2. Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի չսահմանված նմուշի, վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում` նաև, թե ում օգտին է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկությունը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն` քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի (կուսակցության) օգտին, «բոլորին դեմ», «անվավեր» կամ «չսահմանված նմուշի» քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, բոլորին դեմ քվեարկված ձայների, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը: Արդյունքների հիման վրա հաշվարկվում է սահմանված նմուշի վավեր քվեաթերթիկների և թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը: Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորվում և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով զմռսվում են:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով տեղամասային ամփոփիչ արձանագրության տվյալները, կազմում է արձանագրություն` անճշտությունների չափի վերաբերյալ: Հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է հետևյալ կերպ`

1) համադրում է օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը` քվեատուփում քվեաթերթիկների թվի և մարված քվեաթերթիկների թվի գումարի հետ: Տարբերությունը թվի բացարձակ արժեքով նշում է որպես առաջին անճշտության չափ.

2) միմյանց հետ համադրում է ընտրողների ցուցակներում ստորագրությունների թիվը քվեատուփում քվեաթերթիկների թվի հետ: Բացարձակ թվով տարբերությունը նշում է որպես երկրորդ անճշտություն.

3) գումարում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:

5. Սույն հոդվածի 3-4-րդ կետերում նախատեսված յուրաքանչյուր գործողություն կատարվում է հերթականությամբ` նախորդն ավարտելուց և գրանցման մատյանում համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված գործողությունների վերաբերյալ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն կազմվում է երկու արձանագրություն` երկու օրինակից: Յուրաքանչյուր արձանագրությունից մեկական օրինակը փաթեթավորվում և զմռսվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ:

(60-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 61. Տեղամասային արձանագրությունները

 

1. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հետևյալ երկու արձանագրությունում.

 

Արձանագրություն թիվ 1.
Քվեարկության ամփոփիչ արդյունքների վերաբերյալ

 

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.

2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).

4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)`

- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,

- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը:

 

Արձանագրություն թիվ 2.
Անճշտությունների չափի վերաբերյալ

 

1) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

2) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).

3) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

4) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ).

5) առաջին անճշտության չափը (Ա-Դ-Գ).

6) երկրորդ անճշտության չափը (Բ-Դ).

7) անճշտությունների ընդհանուր չափը (Ա-Դ-Գ)+ (Բ-Դ):

2. Հաշվարկվող և արձանագրության մեջ գրանցվող թվերը հայտարարվում են բարձրաձայն:

3. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները. դրանք կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

5. Քվեարկության ավարտից մինչև անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրություն կազմելը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 12 ժամ հետո, հանձնաժողովի նախագահը հրապարակում է ընտրությունների արդյունքները:

7. Թեկնածուի (կուսակցության) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրանց տրվում է տեղամասային արձանագրությունների պատճենները` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:

8. Քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների պատճենները փակցվում են տեղամասային կենտրոնում` տեսանելի տեղում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, կնիքը, գրանցման մատյանը և քվեաթերթիկների զմռսված փաթեթը, ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(61-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 62. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրությունների տվյալներն ամփոփելու կարգը

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ամփոփում է ընտրատարածքում ընտրությունների նախնական արդյունքները` թեկնածուներից և կուսակցություններից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:

2. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, ընտրությունների նախնական արդյունքներն արձանագրվում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հրապարակվում և պաշտոնապես ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

3. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում` ոչ ուշ, քան 5 օր հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունները` նշելով`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.

2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).

4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)`

- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,

- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

9) անճշտությունների չափը:

4. Ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին նշում է կատարում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է ընտրատարածքում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:

6. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

7. Ընտրատարածքում ընտրությունների արդյունքները հրապարակվում են, և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան արձանագրության մեկ օրինակը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում մնացած բոլոր ընտրական փաստաթղթերի հետ ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Թեկնածուի վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփ տվյալների մասին, որը պետք է վավերացված լինի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ պարտավոր է քվեարկության ավարտից հետո, առնվազն երեքժամյա պարբերականությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողով հաղորդել ընտրությունների ընթացիկ արդյունքները` ըստ տեղամասերի:

10. Տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամի կամ թեկնածուի (կուսակցության) վստահված անձի գրավոր պահանջով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում է համապատասխան ընտրական տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել համապատասխան տեղամասային հանձնաժողովում տեղամասային արձանագրությունները կազմելիս հատուկ կարծիքի հեղինակները, այդ հանձնաժողովի նախագահը և թեկնածուների (կուսակցությունների) վստահված անձինք:

(62-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 63. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա, ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 28 ժամ հետո, հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները` թեկնածուներից և կուսակցություններից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:

2. Մինչև ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստին կարող են մասնակցել նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա, քվեարկությունից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում` ոչ ուշ, քան 6 օր հետո, կազմում է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը` ամփոփ և ըստ մարզերի նշելով հետևյալ տվյալները`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.

2) օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).

4) հանձնաժողովի մարած քվեաթերթիկների թիվը (Գ).

5) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Դ)`

- քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը,

- քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.

6) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեաթերթիկների թիվը.

7) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.

8) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

9) անճշտությունների չափը:

4. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

6. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

7. Թեկնածուի (կուսակցության) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի և տեղակալի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

8. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների նախնական ամփոփիչ արձանագրությունները կազմվում են քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելուց հետո 2 ժամվա ընթացքում:

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քվեարկության ավարտից հետո` երեքժամյա պարբերականությամբ, հանդես է գալիս Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացիկ արդյունքների վերաբերյալ` հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով: Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը 3 ժամվա ընթացքում, հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով, պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները:

(63-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

 

ԲԱԺԻՆ 4
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 13
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 64. Ընտրական համակարգը

 

1. Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը համարվում է մեկ մեծամասնական ընտրատարածք:

2. Հանրապետության Նախագահն ընտրվում է բացարձակ մեծամասնական ընտրակարգով, իսկ երկրորդ փուլում` հարաբերական մեծամասնական ընտրակարգով:

 

Հոդված 65. Հանրապետության Նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները

 

i

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50 հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

 

ԳԼՈՒԽ 14
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 66. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը

 

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և քաղաքացիները` սույն օրենսգրքի 67-69 հոդվածներով սահմանված կարգով:

 

Հոդված 67. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից

 

1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր մշտապես գործող մարմնի որոշմամբ: Կուսակցությունների դաշինքը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:

2. Միևնույն անձի թեկնածությունը տարբեր կուսակցությունների կողմից պաշտպանվելու դեպքում կարող են կազմավորվել կուսակցությունների դաշինքներ:

3. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել միևնույն անձի թեկնածությունը պաշտպանող առնվազն երկու կուսակցության միանալու դեպքում:

4. Կուսակցությունների դաշինքի մեջ մտած կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող մտնել այլ կուսակցությունների դաշինքի մեջ:

5. Կուսակցությունների դաշինքի մեջ մտնելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

6. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում` կուսակցությունների մշտապես գործող մարմնի որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

7. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը, դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) բնակության վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը.

6) անձնագրի համարը.

7) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին:

8. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների կանոնադրությունները):

9. Կուսակցության մշտապես գործող մարմինը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինները` դաշինքի անունից) կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

10. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը և լիազոր ներկայացուցիչների վերաբերյալ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում:

i

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հավաստիանալով ներկայացված փաստաթղթերի վավերականության մեջ, առաջադրման ժամկետը լրանալուց հետո` 5 օրվա ընթացքում, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)` ի դեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նրանց լիազոր ներկայացուցիչների, հանձնում է Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները: Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների հանձնման մասին կազմվում է արձանագրություն:

Հանրապետության Նախագահի թեկնածուն առաջադրված է համարվում, եթե նրա առաջադրումը պաշտպանել է առնվազն 35 հազար քաղաքացի` իրենց կամքն ստորագրությամբ արտահայտելով առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում:

(67-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 68. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը քաղաքացիների կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով

 

1. Հայաստանի Հանրապետության առնվազն 100 քաղաքացի կարող են ձևավորել Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ:

2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է կենտրոնական ընտրական հանձնաժողով` գրանցվելու խնդրանքով, որի համար բացի դիմումից ներկայացնում է Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին իր ժողովի որոշումը, ինչպես նաև նախաձեռնող խմբի առնվազն երկու լիազոր ներկայացուցչի մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածում նշված տվյալները և օրենքով սահմանված կարգով նրանց տրված լիազորագրերը:

3. Նախաձեռնող խմբի ժողովի որոշումը պետք է պարունակի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվողի վերաբերյալ` սույն օրենսգրքի 67 հոդվածի 7-րդ կետում նշված տվյալները, ինչպես նաև նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը և ստորագրությունը: Նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունն ստուգում է գրանցող ընտրական հանձնաժողովը` երկօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչներին, սույն օրենսգրքի 67 հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում, տրվում են թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներ:

5. Յուրաքանչյուր նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հայաստանի Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

(68-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 69. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում ստորագրություններ հավաքելու կարգը

 

1. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում առաջադրողը նշում է առաջադրվող թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկը համարակալված գրքույկ է, որը բաղկացած է տպարանային եղանակով` 500 համարակալված տողից, որոնք նախատեսված են քաղաքացիների ազգանվան, անվան, հայրանվան, հաշվառման վայրի, անձը հաստատող փաստաթղթի համարի և ստորագրության համար: Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջում նշվում է գրքույկի համարը:

3. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին տող` ստորագրությունները հավաքող պատասխանատու անձի ազգանվան, անվան, հաշվառման վայրի, անձնագրի համարի և ստորագրության համար:

4. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին տող կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներն ստացողի ստորագրության համար:

5. Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչներին տրվում է առաջադրումը պաշտպանելու 80 պաշտոնաթերթիկ:

6. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կազմակերպող յուրաքանչյուր կուսակցություն կամ նախաձեռնող խումբ ինքն է որոշում այն անձանց, ում վստահում է առաջադրումը պաշտպանելու համար ստորագրություններ հավաքելը` նրանց տալով վկայագիր:

7. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկում յուրաքանչյուր քաղաքացի ստորագրում է անձամբ:

8. Ստորագրություններ հավաքելու նպատակով արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին դրամ, արժեթղթեր, սննդամթերք, ապրանքներ տալը (խոստանալը) կամ անհատույց ծառայություններ մատուցելը (խոստանալը):

(69-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 70. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականության ստուգումը

 

1. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներն ընդունելիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվում է հավաքված ստորագրությունների ընդհանուր թիվը և պաշտոնաթերթիկները հանձնող լիազորված անձին տալիս է ստացական:

2. Անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձին պատկանող ստորագրությունները, ինչպես նաև այն ընտրողների ստորագրությունները, որոնց տվյալները պաշտոնաթերթիկներում սխալ են լրացված:

3. Ստորագրությունների վավերականությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը ճշտում է յուրաքանչյուր գրքույկում ստորագրությունների փաստացի քանակի երկու տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Այդ նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) վիճակահանության իր սահմանած կարգով ստանում է գրքույկներում եղած ստորագրությունների ընդհանուր թվի երկու տոկոսի ստորագրությունների համարները: Արձանագրության մեջ նշվում են յուրաքանչյուր առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկում ստուգման ենթակա ստորագրությունների համարները` քաղաքացու վերաբերյալ տվյալներով.

2) ստուգման արդյունքում հայտնաբերված անվավեր ստորագրությունների մասին կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են պաշտոնաթերթիկի համարը, ստորագրությունների համարները և քաղաքացու մասին տվյալները.

3) ստորագրությունների ընդհանուր թվի երկու տոկոսում վավեր և անվավեր ստորագրությունների հարաբերակցությունը համամասնորեն տարածում է ստորագրությունների ընդհանուր թվի վրա` ստանալով ստորագրությունների ընդհանուր թվում վավեր և անվավեր ստորագրությունների քանակը: Ստուգման արդյունքների մասին կազմվում է արձանագրություն:

Թեկնածուի կամ նրա լիազորած անձի պահանջով նրան անմիջապես տրվում են ստորագրությունների վավերականության ստուգման վերաբերյալ բոլոր արձանագրությունների պատճենները:

 

Հոդված 71. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի ընտրական գրավը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 5000-ապատիկի չափով: Թեկնածուների օգտին տրված ձայների 5 և ավելի տոկոս ստանալու դեպքերում ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` 60 օրվա ընթացքում:ուղղ

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

3. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

 

Հոդված 72. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված յուրաքանչյուր թեկնածու կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ:

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման հարցը կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է, եթե սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետում ներկայացվել են`

1) սույն օրենսգրքի 69 հոդվածով սահմանված կարգով լրացված` առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները.

2) թեկնածու առաջադրված քաղաքացու անունով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

3) տեղեկանք` թեկնածու առաջադրված քաղաքացու` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

4) տեղեկանք` թեկնածու առաջադրված քաղաքացու` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

5) թեկնածու առաջադրված քաղաքացու գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

6) թեկնածու առաջադրված քաղաքացու հայտարարագիրն իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին:

i

3. Սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:

4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո` մինչև նրա գրանցումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում:

 

Հոդված 73. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`

1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգման արդյունքում թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում վավեր ստորագրությունների թիվը պակաս է 35 հազարից.

3) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դնում է քվեարկության: Գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

(73-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 74. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի երկու երրորդով ընդունված որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքի 73 հոդվածի 1-ին կետով նախատեսված սահմանափակումները:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

(74-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 75. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան:

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա անձը ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:ուղղ

 

Հոդված 76. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) կորցրել է ընտրական իրավունքը.

2) ներկայացրել է դիմում` ինքնաբացարկի մասին.

3) մահացել է.

4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը (բացառությամբ մահվան դեպքի) և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:

3. (3-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

4. (4-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

5. (5-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

(76-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 15
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 77. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների իրավահավասարությունը

 

Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 78. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների իրավունքները և պարտականությունները

 

1. Գրանցման պահից Հանրապետության Նախագահ առաջադրված այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց և իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը: Հանրապետության Նախագահը կամ Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի պաշտոնակատարը` Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը:

2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածու գրանցված անձն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից: Այդ ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացված միջոցներից թեկնածուներին վճարում է գումարային փոխհատուցում` նրանց միջին աշխատավարձի չափով:

3. Արգելվում է Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուին ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել: Այդ ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատում էր մինչև թեկնածու առաջադրվելը:

4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն, քվեարկությունից մինչև 10 օր առաջ, իրավունք ունի հանել իր թեկնածությունը: Այդ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ թեկնածուի գրանցումը ճանաչում է ուժը կորցրած: Թեկնածուն պարտավոր է հատուցել իր առաջադրման և նախընտրական քարոզչության համար պետության կողմից կատարած ֆինանսական ծախսերը:

5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները չեն կարող կալանավորվել, քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել` առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

(78-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 16
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 79. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամը

 

1. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Թեկնածուի` նախընտրական հիմնադրամ կատարած անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը:

3. Թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 30.000-ապատիկը:

4. Նախընտրական հիմնադրամից թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը:

5. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի նախընտրական հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 500-ապատիկի չափով կամավոր մուծում:ուղղ

6. Հանրապետության Նախագահ ընտրվելու, ինչպես նաև թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքում գրավը հետ է վերադարձվում, իսկ ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` մեկամսյա ժամկետում, թեկնածուի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Մեկամսյա ժամկետը լրանալուց հետո թեկնածուի նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

7. Թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները և ընտրական գրավը փոխանցվում են պետական բյուջե:

8. Ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում ընտրությունից հետո մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրության համար թեկնածու գրանցելը: Նոր ընտրության ժամանակ գրանցված թեկնածուն կարող է օգտագործել նախորդ ընտրության ժամանակ ստեղծված հիմնադրամում մնացած միջոցները:

9. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:

10. Եթե թեկնածուն նախընտրական քարոզչության ընթացքում նախընտրական հիմնադրամի միջոցներից դուրս օգտագործել է այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի դիմել դատարան` թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով: Դատարանը գործով որոշում է ընդունում հնգօրյա ժամկետում, իսկ ընտրություններին նախորդող հնգօրյա ժամկետում` անհապաղ: Թեկնածուի գրանցումը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու դեպքում թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

(79-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 80. Ֆինանսական միջոցների հաշվառումը

 

i

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կատարվում է բյուջետային միջոցներ ստանալու, օգտագործելու, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և ծախսերի հաշվառումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. (2-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ընտրությունների ավարտից հետո` տասնօրյա ժամկետում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով` ընտրություններից հետո` քսանօրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատ հաշվետվություն է ներկայացնում ընտրություններից հետո` 60 օրվա ընթացքում:

(80-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 81. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական քարոզչությունը

 

i

1. Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների համար ապահովում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար և վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ:

3. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:

4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:

5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի համաձայնությամբ` այդ եթերաժամերից կարող է օգտվել նաև նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբը:

6. (6-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

i

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար հատկացված միջոցների հաշվին` ընտրությունների արդյունքով ձայների 25 և ավելի տոկոս ձայներ ստացած թեկնածուներին փոխհատուցում է ընտրարշավում կատարած ծախսերի 50 տոկոսը:

(81-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 17
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 82. Քվեաթերթիկները

 

i

1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուի (թեկնածուների) ազգանունը` այբբենական հերթականությամբ, անունը, հայրանունը և առաջադրող կուսակցության անվանումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:

2. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում և պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին` քվեարկության նախորդ օրը:

3. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասի ընտրողների ցուցակի թվից 5 տոկոս ավելի քանակով:

(82-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 83. Ընտրությունների արդյունքների ամփոփումը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով, ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 63 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.

2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.

4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին:

2. Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

(83-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 84. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում այն թեկնածուի` Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին, որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին:

2. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

 

i
Հոդված 85. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին

 

1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո` տասնչորսերորդ օրը, անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած Հանրապետության Նախագահի երկու թեկնածուները: Երկրորդ փուլում թեկնածուի կողմից իր թեկնածությունը հանելու դեպքում նրա փոխարեն քվեարկության երկրորդ փուլին մասնակցում է առաջին փուլում հաջորդ առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդպիսին չկա, ապա երկրորդ փուլում քվեարկվում է մեկ թեկնածու:

2. Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

3. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

(85-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 86. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին

 

Հանրապետության Նախագահի ընտրությունը ցանկացած փուլում անվավեր է ճանաչվում, եթե`

1) թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը գումարային առումով էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

 

Հոդված 87. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին

 

Հանրապետության Նախագահի ընտրությունը չկայացած է ճանաչվում, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ.

2) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը:

 

ԳԼՈՒԽ 18
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

Հոդված 88. Հանրապետության Նախագահի ընտրություն անցկացնելու ժամկետը

 

1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:

2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:

3. Հանրապետության Նախագահի ընտրության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր:

(88-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 89. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 և ոչ ուշ, քան 75 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

2. Թեկնածուի առաջադրումը պաշտպանելը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 70 և ոչ ուշ, քան 50 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:

3. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

4. Մինչև թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ներկայացնելու ժամկետի վերջին օրը ոչ մի թեկնածուի կամ մեկ թեկնածուի պաշտոնաթերթիկներ ներկայացրած լինելու դեպքում պաշտոնաթերթիկ ներկայացնելու և թեկնածուներին գրանցելու ժամկետը երկարաձգվում է 5 օրով:

 

Հոդված 90. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունը

 

1. Եթե սույն օրենսգրքի 86 և 87 հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` քառասուներորդ օրը, անցկացվում է նոր ընտրություն: Այդ դեպքում Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու կամ մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում անցկացվում է նոր ընտրություն:

3. Նոր ընտրությունն անցկացվում է խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելուց հետո` քառասուներորդ օրը:

 

Հոդված 91. Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրությունը

 

i

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:

 

Հոդված 92. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրություն անցկացնելու կարգը

 

1. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրությունն անցկացվում է հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Սույն օրենսգրքի 86 և 87 հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահի նոր ընտրություն անցկացնելիս, ինչպես նաև արտահերթ ընտրության ժամանակ, առաջադրումը պաշտպանելու համար հավաքվում է առնվազն 20000 ստորագրություն: Այդ նպատակով տրամադրվում է առաջադրումը պաշտպանելու 50 պաշտոնաթերթիկ:

3. Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` ընտրության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:

(92-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 93. Հանրապետության Նախագահի թեկնածուներ առաջադրելը և գրանցելը, ընտրական տեղամասեր, տեղամասային կենտրոններ կազմավորելը և ընտրողների ցուցակները հրապարակելը Հանրապետության Նախագահի նոր և արտահերթ ընտրությունների ժամանակ

 

1. Կուսակցության կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 36 և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

2. Թեկնածուի առաջադրումը պաշտպանելը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 28 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:

3. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 12 օր առաջ:

4. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 25 օր առաջ: Համայնքի ղեկավարն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին, որն այն անհապաղ փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

(93-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԲԱԺԻՆ 5
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 19
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 94. Ազգային ժողովի կազմը

 

i

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63 հոդվածի համաձայն` Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:

 

Հոդված 95. Ընտրական համակարգը

 

1. Ազգային ժողովի ընտրություններ անցկացվում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերով:

2. 75 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից:

3. 56 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:

(95-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 96. Ընտրական իրավունքը

 

1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք` բազմամանդատ ընտրատարածքում և մեկ ձայնի իրավունք` միամանդատ ընտրատարածքում:

2. Քաղաքացին կարող է առաջադրվել միայն մեկ ցուցակով և միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում:

 

i
Հոդված 97. Պատգամավորության թեկնածուին առաջադրվող պահանջները

 

i

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64 հոդվածի համաձայն` պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, նախարարները, փոխնախարարները, Երևանի քաղաքապետը, փոխքաղաքապետը, մարզպետները, փոխմարզպետները, համայնքապետերը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում:

3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում:

(97-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 98. Ընտրատարածքները

(98-րդ հոդվածը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 20
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 99. Պատգամավորության թեկնածու առաջադրելու իրավունքը

 

1. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորելու դեպքում:

3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:

4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:

5. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

6. Կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները կազմվում են դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից: Դաշինքի ընտրական ցուցակներում թեկնածուների հերթականությունը որոշվում է դաշինքում ընդգրկված կուսակցությունների համատեղ խորհրդակցությունների ընթացքում:

7. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ցուցակից հանվում են այդ կուսակցության ներկայացրած թեկնածուների անունները:

8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները` սույն օրենսգրքի 104 հոդվածով սահմանված կարգով, և քաղաքացիները` սույն օրենսգրքի 105 հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 100. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը

 

1. Կուսակցություններն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշմամբ: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ:

2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրել պատգամավորության թեկնածուների միայն մեկ ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրել: Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 5 տոկոսը պետք է լինեն կանայք: Համամասնական ընտրակարգով կուսակցության ներկայացրած ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև անկուսակցականներ:

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության հայտին կցվում են`

1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքում ընդգրկված բոլոր կուսակցությունների կանոնադրությունները), դաշինքի անվանման վերաբերյալ փաստաթուղթը:

2) կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու մասին ցուցակի վերաբերյալ, որում համարակալմամբ նշվում են առաջադրվող թեկնածուների կուսակցական պատկանելությունը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

3) նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

4) տեղեկանք` կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

5) տեղեկանք` կուսակցությունների ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

6) կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների գրավոր հայտարարությունը` պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

7) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին.

8) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները:

i

4. Սույն հոդվածի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված տեղեկանքները պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Կուսակցությունն իր մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ կուսակցությունների դաշինքը` անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մինչև 3 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում, հավաստիանալով ներկայացրած փաստաթղթերի վավերականության մեջ, որոշում է կուսակցությանը` ի դեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նրա լիազոր ներկայացուցիչների, հանձնել կուսակցության առաջադրումը պաշտպանելու 70 պաշտոնաթերթիկներ: Պաշտոնաթերթիկներ տալու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:ուղղ

7. (7-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

8. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով Ազգային ժողովում մանդատներ ստացած կուսակցության ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իսկ մանդատներ չստացած կուսակցությունների ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:

9. Կուսակցության ընտրական ցուցակը համարվում է առաջադրված, եթե դրա առաջադրումը պաշտպանել է առնվազն 30 հազար քաղաքացի` իրենց կամքը ստորագրությամբ արտահայտելով առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում:

i

10. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում ստորագրություններ հավաքելու կարգը և վավերականության ստուգումը կատարվում է սույն օրենսգրքի 69-70 հոդվածներում սահմանված կարգով:

11. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

(100-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 101. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը

 

1. Կուսակցության ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում, սույն օրենսգրքով սահմանված կարգով, ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, և նրա առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում առկա է առնվազն 30 հազար վավեր ստորագրություն:

2. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Առարկություն չլինելու դեպքում ցուցակը համարվում է գրանցված: Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

(101-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286 օրենք)

 

Հոդված 102. Կուսակցության ընտրական ցուցակի և դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը կամ անվավեր ճանաչելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, եթե`

1) սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգման արդյունքում կուսակցության ցուցակի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում վավեր ստորագրությունների թիվը պակաս է 30 հազարից.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ներառված քաղաքացու գրանցումը, եթե`

1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացրած փաստաթղթերը կեղծված են:

Կուսակցության ընտրական ցուցակում գտնվող անձի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) կուսակցության ընտրական ցուցակի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

5. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Նման դեպքում թեկնածուն հանվում է ցուցակից:

6. Կուսակցության ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում եղած միջոցները, փոխանցվում են պետական բյուջե:

7. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում գտնվող անձի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

8. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում, կարող է բողոքարկվել դատարան:

9. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված քաղաքացու գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա կուսակցության ցուցակը կամ դրանում ներառված քաղաքացին ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:

(102-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 103. Կուսակցության ընտրական ցուցակի և դրանում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե`

1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) խախտվել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

3) խախտվել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.

4) կուսակցությունը լուծարվել է:

2. Կուսակցությունն ինքնաբացարկի մասին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել քվեարկությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

3. Ինքնաբացարկի մասին դիմումի հիման վրա կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, և նրա ընտրական գրավը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

4. Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ, 25 հոդվածի 7-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած ճանաչելիս նրա ընտրական գրավի գումարը, ինչպես նաև նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

5. Կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) մահացել է.

3) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

4) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.

5) կորցրել է ընտրական իրավունքը:

(103-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 104. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը կուսակցությունների կողմից

 

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ չեն առաջադրում:

2. Կուսակցությունները յուրաքանչյուր ընտրատարածքում իրավունք ունեն առաջադրել մեկ թեկնածու:

3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն իրականացվում է կուսակցության մշտապես գործող մարմնի գաղտնի քվեարկությամբ ընդունված որոշմամբ:

4. Կուսակցությունը կարող է թեկնածու առաջադրել նաև իր կուսակցության անդամ չհամարվող անձի:

(104-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 105. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելը քաղաքացիների կողմից

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 քաղաքացի կարող են կազմել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ:

2. Նախաձեռնող խումբը գրավոր դիմում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` գրանցվելու խնդրանքով, որի համար, բացի դիմումից, ներկայացնում է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրելու և երկու լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը, ինչպես նաև նախաձեռնող խմբի երկու լիազոր ներկայացուցիչների մասին` սույն օրենսգրքի 67 հոդվածում նշված տվյալները:

i

3. Նախաձեռնող խմբի ժողովի ընդունած որոշումը պետք է պարունակի նախաձեռնող խմբի անդամների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, հասցեն և ստորագրությունը: Նախաձեռնող խմբի ցուցակների օրինականությունն ստուգում է գրանցող ընտրական հանձնաժողովը` երկօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում, թեկնածուների լիազոր ներկայացուցիչներին տրվում է առաջադրումը պաշտպանելու 2 պաշտոնաթերթիկ:

(105-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 106. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու պահանջները

 

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի ընդունած որոշումը և նախաձեռնող խմբի դիմումը (որոշումը) պետք է բովանդակեն ընտրատարածքի համարը և առաջադրվող թեկնածուի մասին հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը.

6) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին.

7) անձնագրի համարը:

2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի և նախաձեռնող խմբի ընդունած որոշումների հետ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում առաջադրված պատգամավորության թեկնածուի գրավոր հայտարարությունը` տվյալ ընտրատարածքում գրանցվելու համաձայնության մասին:

(106-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 107. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու համար կուսակցությունների և քաղաքացիների կողմից ստորագրություններ հավաքելու և դրանց վավերականությունն ստուգելու կարգը

 

Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու համար կուսակցությունները և քաղաքացիները սույն օրենսգրքի 117 հոդվածով սահմանված ժամկետում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստանում են թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներ: Թեկնածուի առաջադրման համար պետք է հավաքվի տվյալ անձի թեկնածությունը պաշտպանող տվյալ ընտրատարածքի առնվազն 500 ընտրողի ստորագրություն: Ստորագրությունները հավաքվում են, և դրանց վավերականությունն ստուգվում է սույն օրենսգրքի 69-70 հոդվածներով սահմանված կարգով:

(107-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

i
Հոդված 108. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումըուղղ

 

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 օր առաջ կուսակցությունները և նախաձեռնող խմբերը մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում`

1) քաղաքացու առաջադրումը իրենց ստորագրությամբ հաստատած, տվյալ ընտրատարածքում բնակվող առնվազն 500 ընտրողի ստորագրություն.

2) նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիրը.

3) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ.

4) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին:

Թեկնածուն նշված փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:

3. Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

4. Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ նրան առաջադրող կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջադրված թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) թեկնածությունը պաշտպանող պաշտոնաթերթիկներն ստուգելուց հետո վավեր ստորագրությունների թիվը պակաս է 500-ից.

2) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

3) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

5. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

6. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

8. Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

9. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` ընդունման օրվանից եռօրյա ժամկետում:

10. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:

(108-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 109. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) կորցրել է ընտրական իրավունքը.

2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

3) մահացել է.

4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:

2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը (բացառությամբ մահվան դեպքի) և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է ժառանգներին:

3. (3-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

4. (4-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

(109-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 21
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 110. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավահավասարությունը

 

Պատգամավորության թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

i
Հոդված 111. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

i

1. Այն թեկնածուները, ովքեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:

2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը:

3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչև գրանցվելը:

4. Թեկնածուները, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ, իրավունք ունեն հանել իրենց թեկնածությունը: Թեկնածությունը հանելու դեպքում ընտրական գրավը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

5. Կուսակցությունները, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ, իրավունք ունեն հանել իրենց ընտրական ցուցակները, ինչպես նաև հանել ցուցակում գրանցված ցանկացած թեկնածուի` կուսակցության մշտապես գործող մարմնի (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած) որոշմամբ: Այդ որոշումն անհապաղ ներկայացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քվեարկության ավարտից հետո կուսակցության ընտրական ցուցակում փոփոխություններ կատարել չի թույլատրվում:

6. Ընտրությունների ժամանակահատվածում Ազգային ժողովի` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

(111-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 22
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 112. Պատգամավորության թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամը

 

1. Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրենց լիազոր ներկայացուցչի անունով կարող են հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:

2. Թեկնածուն իրավունք ունի թեկնածուի հիմնադրամում մուծում կատարել Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, կուսակցությունը` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով:ուղղ Կուսակցությունների դաշինքները թեկնածուի հիմնադրամում մուծումներ չեն կատարում:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում:ուղղ

4. Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը` նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը չգերազանցող գումար:

5. Սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցված պատգամավորության թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:

(112-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

i
Հոդված 113. Նախընտրական քարոզչությունը

 

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-23 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:

i

2. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչության ժամանակ օգտվում են սույն օրենսգրքի 81 հոդվածով սահմանված իրավունքներից:

 

ԳԼՈՒԽ 23
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

Հոդված 114. Քվեաթերթիկները

 

1. Ազգային ժողովի` համամասնական և մեծամասնական ընտրակարգերով ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:

i

2. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) անվանումները` այբբենական հերթականությամբ, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները և անունները, հայրանունները:

3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով քվեաթերթիկները քվեարկության նախորդ օրը տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:

i

4. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները, հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ և առաջադրող կուսակցությունների անվանումները, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում` «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:

5. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատվերով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին:

6. Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի և տարբերվեն սույն հոդվածի 2-րդ կետում նշված քվեաթերթիկների գույնից:

7. Քվեաթերթիկները հատկացվում են տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 5 տոկոս ավելի քանակով:

(114-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 115. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքներում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 63 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`

1) Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին.

2) Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

2. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոսը: Եթե բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 տոկոս ձայներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու` առավելագույն տոկոս ձայներ ստացած կուսակցությունները: Եթե Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները:ուղղ

3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են կուսակցությունների ընտրական ցուցակների միջև` նրանց օգտին տրված ձայներին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ տրված ձայների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

4. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ տրված ձայների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. Կուսակցության ընտրական ցուցակներով ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:

6. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրված թեկնածուին հասանելիք մանդատը, եթե նա ընտրվել է նաև Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով, տրվում է ցուցակի հաջորդ թեկնածուին:

7. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

8. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:ուղղ

9. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

(115-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 116. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը

 

1. Քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 62 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ըստ ընտրատարածքների ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`

1) պատգամավոր ընտրվելու մասին.

2) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Պատգամավոր ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ:

3. Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

i

4. Եթե հավասար թվով առավելագույն «կողմ» ձայներ ստացել են 2 և ավելի թեկնածուներ, ապա նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` ընտրված թեկնածուին որոշելու համար:

5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:ուղղ

6. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.

2) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

9. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով, անցկացվում է վերաքվեարկություն: Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների ժամանակ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:

10. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:

11. Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:

(116-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 24
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

 

i
Հոդված 117. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորության թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

 

1. Ազգային ժողովի հերթական ընտրություններ անցկացվում են նրա լիազորությունների ավարտին նախորդող 60 օրվա ընթացքում:

2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:

3. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը կուսակցությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75 և ոչ ուշ, քան 70 օր առաջ, մինչև ժամը 18.00-ն, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 65, և ոչ ուշ, քան 60 օր առաջ:

4. Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:

6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75, և ոչ ուշ, քան 70 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իսկ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները մարզային ընտրական հանձնաժողովից ստանում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 65, և ոչ ուշ, քան 60 օր առաջ:

7. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

9. Սույն հոդվածի 4-րդ և 7-րդ կետերում նշված ժամկետում մեկ թեկնածուի կամ մեկ կուսակցության ընտրական ցուցակի պաշտոնաթերթիկներ ներկայացված լինելու դեպքում այդ ժամկետները, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ և 8-րդ կետերում նշված ժամկետները երկարաձգվում են 5 օրով:

(117-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 118. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

1. Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով մանդատի թափուր մնալու դեպքում համապատասխան ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:

2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, և այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:

3. Ազգային ժողովի լիազորությունների չորրորդ տարում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում:

4. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:ուղղ Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

5. (5-րդ կետը հանվել է 23.03.1999 թվականից` 19.03.99 ՀՕ-286 օրենք)

(118-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 119. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

1. Արտահերթ ընտրություններ անցկացվում են Ազգային ժողովն արձակելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

3. Կուսակցության կողմից Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

(119-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԲԱԺԻՆ 6
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 25
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 120. Ընտրական համակարգը

 

1. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում են բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքներ: Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք:

2. Համայնքի ավագանին բաղկացած է`

1) յոթ անդամից` մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքում.

2) տասն անդամից` 3001-ից մինչև 20000 բնակչություն ունեցող համայնքում.

3) տասնհինգ անդամից` 20001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում:

3. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքը համարվում է`

1) մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք` մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքում.

2) երկու բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք` յուրաքանչյուրը հինգական մանդատով` 3001-ից մինչև 20 000 բնակչություն ունեցող համայնքում: Համայնքի յուրաքանչյուր ընտրատարածքի բնակչության թիվը չպետք է գերազանցի այդ համայնքի բնակչության ընդհանուր թվի 55 տոկոսը.

3) երեք բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք` յուրաքանչյուրը հինգական մանդատով` 20001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում: Համայնքի ընտրատարածքների ընտրողների թվաքանակի միջև թույլատրելի է մինչև 5 տոկոս տարբերություն:

(120-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 121. Ընտրական իրավունքը

 

Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք`

1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ.

2) ավագանու անդամի ընտրության ժամանակ:

 

i
Հոդված 122. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները

 

1. Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում, Երևան քաղաքի թաղային համայնքներում` Երևան քաղաքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք:

2. Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում, Երևան քաղաքի թաղային համայնքներում` Երևան քաղաքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված անձինք:

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության մարմինների և դատախազության աշխատակիցները:

(122-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 26
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼԸ

 

Հոդված 123. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը

 

1. Քաղաքացիներն իրավունք ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրվել ինքնաառաջադրման կարգով` համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով այդ մասին ներկայացնելով դիմում և ընտրական գրավի մուծման անդորրագիր. մինչև 5000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, իսկ ավագանու անդամը` նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, 5000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարը` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ ավագանու անդամը` 20-ապատիկի չափով:

2. Համայնքի ղեկավար ընտրվելու, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է: Ձայների 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

3. Ավագանու անդամ ընտրվելու, ինչպես նաև ընտրատարածքում թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է: Ձայների 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:

4. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումում նշում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաշվառման վայրը, աշխատավայրը, պաշտոնը (զբաղմունքը) և կուսակցական պատկանելությունը:

i

5. Ինքնաառաջադրվող քաղաքացին դիմումին կից ներկայացնում է`

1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը.

2) տեղեկանք` վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

3) տեղեկանք` վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին,  իսկ Երևան քաղաքում թաղային համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածությանը հավակնող քաղաքացին` տեղեկանք վերջին մեկ տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին.

i

4) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկանքները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու ինքնաառաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:

7. Նշված փաստաթղթերն ինքնաառաջադրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով:

8. Համայնքի ղեկավարի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում: Ավագանու անդամի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ ընտրատարածքում:

(123-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 124. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին գրանցելը

 

1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու իրավունք ունի առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

2. Առաջադրված թեկնածուի գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է, եթե`

1) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը վերադարձվում է:

3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչում, եթե գրանցումից հետո հայտնի են դարձել այնպիսի փաստեր, որոնց ուժով թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

4. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատարան` որոշումն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռով նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:

(124-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 125. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա`

1) կորցրել է ընտրական իրավունքը.

2) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

3) մահացել է.

4) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

5) խախտել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը:

2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուն ինքնաբացարկի մասին դիմում կարող է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

3. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում (բացառությամբ մահվան դեպքի) նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե: Մահվան հետևանքով գրանցումն ուժը կորցրած ճանաչելիս ընտրական գրավը վերադարձվում է ժառանգներին:

4. (4-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք) 

5. (5-րդ կետը հանվել է 03.08.2002 թվականից` 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

(125-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 27
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

Հոդված 126. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների իրավահավասարությունը

 

Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

 

Հոդված 127. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների գործունեության երաշխիքները

 

Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները կարող են կալանավորվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ վերջնական որոշում է ընդունում հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով:

(127-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 28
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 128. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամը

 

1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ թեկնածուի նախընտրական հիմնադրամ կարող է կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 25-ապատիկի, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև 150-ապատիկի չափով կամավոր մուծում:

2. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամների միջոցները:

 

Հոդված 129. Նախընտրական քարոզչությունը

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-23 հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 29
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ: ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

i
Հոդված 130. Քվեաթերթիկները

 

1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրություններն անցկացվում են առանձին քվեաթերթիկներով:

2. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները, հայրանունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, կուսակցական պատկանելությունը, անհրաժեշտության դեպքում` անձնագրային տվյալներ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրության քվեաթերթիկները պատրաստվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատվերով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի:

3. Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանունները և անունները` ազգանվան այբբենական հերթականությամբ, կուսակցական պատկանելությունը, անհրաժեշտության դեպքում` անձնագրային այլ տվյալներ:ուղղ Քվեաթերթիկները պետք է լինեն միևնույն գույնի և տարբերվեն համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների գույնից:

4. Քվեաթերթիկները հատկացվում են ընտրողների ցուցակի թվից 5 տոկոս ավելի քանակով:

(130-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 131. Քվեարկության արդյունքների ամփոփման կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրությունների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում, որին կարող են մասնակցել ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, կազմում է համայնքում ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրություններ:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամի կամ թեկնածուի վստահված անձի գրավոր պահանջով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում և պարզում է համապատասխան տեղամասային արձանագրության տվյալների համապատասխանությունը քվեարկության փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել հատուկ կարծիքի հեղինակները և համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:

3. Ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է տվյալ տեղամասի ճշտված արձանագրությունները, որոնց կցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի սկզբնական արձանագրությունները: Ճշտված արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունները կնքվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքով: Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն հատուկ կարծիք ունի ճշտված արձանագրությունների տվյալների վերաբերյալ, ապա դա կցվում է արձանագրությանը, և այդ մասին նշվում է արձանագրությունում` նրա ստորագրության դիմաց: Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ստորագրել ճշտված արձանագրությունները, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում:

(131-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 132. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասային արձանագրություններն ամփոփելու կարգը

 

1. Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների քվեարկությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվում են առանձին:

2. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ նշվում է`

1) համայնքի անվանումը և ընտրության օրը.

2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա և բացակա անդամների ազգանունները և անունները, հայրանունները.

3) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ազգանունները և անունները, հայրանունները, ինչպես նաև նրանց ներկայացրած կազմակերպությունների անվանումները.

4) համայնքի բոլոր տեղամասերում ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը.

5) գրանցված քաղաքացիների ընդհանուր թիվը.

6) յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.

7) ձայների վրա ազդող անճշտության չափը:

Արձանագրությունում նշվող յուրաքանչյուր տվյալ բարձրաձայն հայտարարվում է:

3. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները կազմվում են սույն օրենսգրքի 62 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:

4. Քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքվում է հանձնաժողովի կնիքով: Եթե հանձնաժողովի որևէ անդամի ստորագրություն բացակայում է, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում:

(132-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 133. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը

 

1. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 62 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ընդունում հետևյալ որոշումներից մեկը`

1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.

2) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

i

2. Համայնքի ղեկավար ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ: Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է մասնակիցների ձայների կեսից ավելին: Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում հաղթող թեկնածուների ձայների հավասարության դեպքում համայնքի ղեկավարի մանդատի բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

i

3. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ եթե ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

4. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.

2) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը.

3) վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:

6. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքների վերաբերյալ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում:

7. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

8. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

(133-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 134. Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը

 

1. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփում է ընտրության արդյունքները և քվեարկության ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին.

2) համայնքի ավագանու անդամների ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

3) համայնքի ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփվում են ըստ սույն օրենսգրքի 120 հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների:

3. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրությունները կարող են անվավեր կամ չկայացած ճանաչվել ըստ 120 հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների:

4. Տվյալ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն «կողմ» ձայներ ստացած` համայնքի ավագանու առաջին 5 թեկնածուները:

5. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը, կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա: Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

6. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրությունը համարվում է չկայացած, եթե վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ավագանու անդամի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր: Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունը դատարանի վճռով անվավեր ճանաչվելու դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

i

7. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում մանդատների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:

9. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:

(134-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 30
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 135. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից 30 օր առաջ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը` համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 60 օր առաջ:

3. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

(135-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

Հոդված 136. Բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքներ ձևավորելու ժամկետները և կարգը

 

1. Մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքը համարվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

2. 3000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքը մեծամասնական ընտրատարածքների է բաժանում համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը)` համայնքի ղեկավարի (թաղապետի) ներկայացմամբ:

3. Համայնքը բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների է բաժանվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 35 օր առաջ:

 

Հոդված 137. Նոր ընտրություն նշանակելը և անցկացնելը

 

Համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումն ընդունելուց կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեսուներորդ օրը, անցկացվում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքի 138 հոդվածով սահմանված կարգով:

(137-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

i
Հոդված 138. Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը

 

1. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի արտահերթ ընտրությունն անցկացվում է այդ պաշտոնը թափուր մնալուց հետո` երեսնօրյա ժամկետում:

2. Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ:

i

3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում երեսնօրյա ժամկետում անցկացվում է համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

4. Թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 18 և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

5. Թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրության օրվանից ոչ շուտ, քան 15 և ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

(138-րդ հոդ. փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն օրենք)

 

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

 

ԳԼՈՒԽ 31
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

i
Հոդված 139. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար

 

Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության են հանգեցնում`

1) մեկից ավելի ընտրական տեղամասերում ընտրողների ցուցակներում գրանցվելը, մեկից ավելի անգամ քվեարկելը, այլ անձի փոխարեն քվեարկելը.

2) համայնքի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները կազմելու կարգը և ժամկետները խախտելը.

3) թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում կեղծիքներ կատարելը.

4) քվեարկության արդյունքներն աղավաղելը.

5) քվեաթերթիկներ թաքցնելը, քվեատուփերի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելը.

6) ընտրությունների արդյունքները դիտավորությամբ աղավաղելը.

7) քվեաթերթիկներ և ընտրական հանձնաժողովի կնիքներ կեղծելը.

8) քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունները կեղծելը.

9) ոչ ծառայողական պարտականություններ կատարելիս տեղամասային կենտրոն զինված մտնելը.

10) զինծառայողներին շարային կարգով կամ զինված քվեարկության տանելը կամ պարտադրելը.

11) քվեարկության օրն ընտրական հանձնաժողովների բնականոն գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտելը.

12) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը.

13) ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը.

14) ընտրական հանձնաժողովի անդամի, դիտորդի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, նախաձեռնող խմբի անդամի հանդեպ բռնի գործողություններ կատարելը կամ վիրավորանք հասցնելը.

15) ընտրական գործառնություններին խոչընդոտելը.

16) քվեատուփ հափշտակելը.

17) ընտրական հանձնաժողովների անդամների կամ պետական ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կողմից ընտրությունների բնականոն ընթացքը խոչընդոտելը.

18) ընտրողների ազատ կամքի արտահայտությանը բռնանալը.

19) քվեարկության գաղտնիությունը խախտելը.

20) քվեարկությանը նախորդող 7 օրվա ընթացքում թեկնածուների վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակելը.

21) հատուկ տեղերում փակցված պաստառները պոկելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը.

22) թեկնածուների կամ կուսակցությունների վերաբերյալ կեղծ, զրպարտչական լուրեր տարածելը.

23) քվեաթերթիկն ինքնուրույն լրացնել չկարողացող անձին խաբելը.

24) նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց և կազմակերպությունների կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը.

25) նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը խոչընդոտելը.

26) անանուն տպագիր քարոզչական նյութեր տարածելը.

27) թեկնածուների և կուսակցությունների կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով հայտարարագիր չներկայացնելը.

28) ընտրական հանձնաժողովների կնիքները չվերադարձնելը.

29) պետական լրատվամիջոցների կողմից թեկնածուների միջև հավասար պայմաններ չապահովելը.

30) վստահված անձին, դիտորդին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հանձնաժողովի նախագահի կողմից ընտրական քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին ծանոթանալուն խոչընդոտելը, հանձնաժողովի որոշումների պատճենները չտալը կամ դրանցից քաղվածքներ կատարել չթույլատրելը.

31) ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը:

(139-րդ հոդ. փոփ.19.03.99 ՀՕ-286 օրենք)

 

ԳԼՈՒԽ 32
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 140. Գործող կենտրոնական և մարզային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետը

 

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 5-րդ օրը, լուծարվում է գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ձևավորվում է նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

2. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր ձևավորումից հետո` հնգօրյա ժամկետում, կազմում է Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքները:

3. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 15-րդ օրը, լուծարվում են մարզային ընտրական հանձնաժողովները և ձևավորվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:

(140-րդ հոդ. փոփ. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 141. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

i

1) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունված 1995 թվականի ապրիլի 4-ին.

i

2) «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունված 1996 թվականի մայիսի 30-ին.

i

3) «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունված 1996 թվականի հունիսի 10-ին: ուղղ

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
17 փետրվարի 1999 թ.
ՀՕ-284

 

 

pin
ՀՀ 05.02.1999
N ՀՕ-284 օրենսգիրք