Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 նոյեմբերի 2018թ. N 88-Ա

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության րնտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

 

Տ.Մուկուչյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2018թ. Նոյեմբերի 2-ի N 88-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Հ/Հ

Միջոցառման բովանդակությունը

ՀՀ ԸՕ հոդված

Կատարման ժամկետը (ներառյալ)

Կատարողը

i

1

Դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փովտխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են.ընտրություն նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ

31, մաս 2

02.11.2018-ից մինչև 24.11.2018

Միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա հասարակական կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններ

i

2

Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են.ընտրություն նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ

31, մաս 8

02.11.2018-ից մինչև 24.11.2018

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ

i

3

Ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք` ըստ ընտրական տարածքների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվում է.ընտրություն նշանակելու օրվանից հետո, ոչ ուշ, քան 3 օր հետո

12, մաս 2, պարբ. 2

մինչև 05.11.2018

Լիազոր մարմին

i

4

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, ինչպես նաև կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների (անկախ սեփականության ձևից) վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հրապարակվում է. ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո

20, մասեր 4, 5

մինչև 12.11.2018

ՀՌԱՀ, վերգետնյա եթերային հեռարձակում իրա­կանացնող ռադիո-ընկերություններ ևհեռուստա-ընկերություններ

i

5

Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուղիտոր նշանակում է. ընտրությունները նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում

29, մաս 3

մինչև 12.11.2018

Ազգային ժողովի խմբակցություններ

i

6

Յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը սահմանվումընտրությունը նշանակելուց հետո ` 10 օրվա ընթացքում

83, մաս 9

մինչև 12.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

7

Կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրվում է. ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո

19, մաս 3 ԿԸՀՈ 17.06.16թ.
N 22-Ն

մինչև 22.11.2018

Մարզպետ, Երևանի քաղաքապետ

i

8

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հրապարակվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է.ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո

20, մաս 10

մինչև 22.11.2018

ՀՌԱՀ

i

9

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող` 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է. ընտրությունները նշանակվելուց հետո`21-օրյա ժամկետում

21, մաս 6

մինչև 23.11.2018 *

Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններ կամ մարմիններ

i

10

Համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին որոշում ընդունվում է. նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ

21, մաս 3

մինչև 16.11.2018

Երևանի քաղաքապետ, Համայնքի ղեկավար

i

11

10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում, քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին համայնքի ղեկավարի որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է. որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում

21, մաս 4

մինչև 19.11.2018

Երևանի քաղաքապետ, Համայնքի ղեկավար

i

12

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն

104, մաս 3

14.11.2018 մինչև ժամը 18:00

Կուսակցության, կուսակցություների դաշինքի լիազոր ներկայացուցիչ

i

13

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն

21, մաս 6

14.11.2018 մինչև ժամը 18:00

Կուսակցության, կուսակցություների դաշինքի լիազոր ներկայացուցիչ

i

14

Զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված
ընտրողների թվերը լիազոր մարմին և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում
են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ

10, մաս 9 ԿԸՀՈ 17.06.16թ.
N 31-Ն

մինչև 20.10.2018*

ՀՀ պաշտպանության նախարարություն,
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն

i

15

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական
ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ
արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների, երկարատև
ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների ցուցակը լիազոր մարմնին
ներկայացվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 27 օր առաջ

62
ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

մինչև 12.11.2018

ՀՀ արտաքին գործերի
նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն

16

Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը լիազոր մարմին ներկայացվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 27 օր առաջ

62
ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

մինչև 12.11.2018

Իրավաբանական անձի ղեկավար

i

17

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը
կատարվում է.
քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն

104, մաս 4

14.11.2018-
19.11.2018 մինչև ժամը 18:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

18

Ընտրական տեղամասերը կազմավորվում են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ

104, մաս 5

մինչև 14.11.2018

Լիազոր մարմին` մասնակցությամբ համայնքի ղեկավարի և տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի

19

Տեղամասային կենտրոնները սահմանվում են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ

104, մաս 5

մինչև 14.11.2018

Համայնքի ղեկավար

i

20

Քրեակատարողական հիմնարկներում տեղամասային կենտրոնները սահմանվում են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ

104, մաս 5
17, մաս 4
18, մաս 1

մինչև 14.11.2018

Քրեակատարողական հիմնարկի պետ

i

21

Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են. սահմանվելուց հետո երկօրյա ժամկետում

52, մաս 1, կետ 3

մինչև 16.11.2018

Տարածքային ընտրական հանձնաժողով

i

22

ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ ընտրական տեղամասերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղագրելու համար` էլեկտրոնային տարբերակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 21 օր առաջ

9, մաս 4
ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

մինչև 18.11.2018

Լիազոր մարմին

23

ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ ընտրական տեղամասերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` որոնման հնարավորությամբ տեղադրվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ

9, մաս 4

մինչև 19.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

24

էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը Կենտրոնական ընտրականհանձնաժողով ներկայացվում է.քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 24 օր առաջ

62,
ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

մինչև 15.11.2018

Լիազոր մարմին

i

25

Ընտրողների ցուցակը տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ

104, մաս 5

մինչև 19.11.2018

Լիազոր մարմին

i

26

Ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, ներբեռնելու հնարավորությամբ համացանցում` www.police.am հասցեով տեղադրվում է. քվեարկության օրվանից 20 օր առաջ

13, մաս 2

19.11.2018-ին

Լիազոր մարմին

i

27

Ընտրողների ցուցակը տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում փակցվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ

104, մաս 5

19.11.2018-ին

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետող

28

էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվում է. ցուցակը ստանալու օրվանից 2 օրվա ընթացքում

62,
ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

մինչև 17.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

29

Կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանվում է.ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ` հաջորդ օրը

20, մաս 2

20.11.2018-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

30

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվում են.ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո ` եռօրյա ժամկետում

85, մաս 3

մինչև 22.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

31

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվում է.գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ` երեք աշխատանքային օրը մեկ

26, մաս 7

22.11.2018-ից սկսած երեքաշխատանքային օրը մեկ

ՀՀ կենտրոնական բանկ

32

էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներն ընտրողներին ուղարկելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը, համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին տրամադրվում են.էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը ստանալուց հետո, ոչ ուշ, քան 10 օր հետո

ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

մինչև 25.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

33

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են.գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ՚ 5 օրվա ընթացքում

8, մաս 5 ԿԸՀՈ 17.06.16թ.
N 23-Ն

մինչև 24.11.2018

Պատգամավորի թեկնածուներ

i

34

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են.գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ` 5 օրվա ընթացքում

8, մաս 5 ԿԸՀՈ 17.06.16թ.
N 24-Ն

մինչև 24.11.2018

Կուսակցության, կուսակցություների դաշինքի լիազոր ներկայացուցիչ

i

35

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` ըստ ընտրական տեղամասերի կատարվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ

44, մաս 5

մինչև 19.11.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

36

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են.քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 18 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն

44, մաս 6

19.11.2018 -21.11.2018 մինչև ժամը 18:00

Աժ խմբակցություն ունեցող կուսակցու­թյուններ (կուսակցու­թյունների դաշինքներ), Տարածքային ընտրական հանձնաժողով

i

37

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկում նախընտրական հիմնադրամ պարտավոր են բացել.ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` 7 օրվա ընթացքում

26, մաս 1

մինչև 26.11.2018, որըվերջնաժամկետն է

Ընտրություններինմասնակցող կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ

38

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է.ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում` քվեարկության օրվանից 1 օր առաջ

19, մաս 1

26.11.2018- 7.12.2018 մինչև ժամը 24:00

Ընտրողներ, թեկնածուներ, կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ

i

39

Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է.կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը, ժամը 12.00-ին

44, մաս 7

24.11.2018 Ժամը 12:00-ին

Տեղամասայինընտրական հանձնաժողով

i

40

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը հրապարակվում է. քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը

8, մաս 7

19.11.2018-ին

Լիազոր մարմին

i

41

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնում են. նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո 10-րդ օրը

28, մաս 1

5.12.2018-ին

Կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ

i

42

Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, ՀՌԱՀ-ի եզրակացությունը հրապարակվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են. ոչ ուշ, քան նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ օրը

20, մաս 11

5.12.2018-ին

ՀՌԱՀ

i

43

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքներով վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությունը կազմվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է. հայտարարագրերը ստանալուց հետո ` 7 օրվա ընթացքում

29, մաս 5

մինչև 12.12.2018֊ը

Կենտրոնականը նտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն

i

44

Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվում են.հայտարարագրերը ներկայացվելուց հետո ` եռօրյա ժամկետում

28, մաս 4

մինչև 8.12.2018֊ը, և 16.12.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

45

Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն

90, մասեր 3, 4

մինչև 29.11.2018 մինչև ժամը 18:00

Թեկնածուներ, կուսակցություններ, կուսակցություների դաշինքներ

i

46

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը հրապարակվում է. քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը

8, մաս 7

29.11.2018-ին

Լիազոր մարմին

i

47

Քվեաթերթիկների տպագրման համար ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք` ըստ ընտրական տարածքների և ընտրական տեղամասերի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվում է.քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը

12, մաս 2
59, մաս 5

29.11.2018-ին

Լիազոր մարմին

i

48

Քվեաթերթիկների նմուշների սահմանում. քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը

51, մաս 1
59, մաս 1

29.11.2018-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

49

Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները զորամասում` զինծառայողների համար տեսանելի տեղում փակցվում են. քվեարկության օրվանից 10 օր առաջ

13, մաս 5

29.11.2018-ին

Զորամասի հրամանատար

i

50

Տարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության նյութերը քրեակատարողական հիմնարկներ ուղարկվում են. քվեարկության օրվանից 10 օր առաջ

63, մաս 2

29.11.2018-ին

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ

i

51

Քվեաթերթիկները տպագրվում են.
քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ

59, մաս 5

29.11.2018 - 6.12.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

52

Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվում է. քվեարկության օրվանից 10 օր առաջ

63, մաս 2

29.11.2018-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

53

Այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողներն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ

10, մաս 3

մինչև 29.11.2018

Ընտրողներ, Լիազոր մարմին

54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում (որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ) ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ մինչև ժամը 14.00-ն
Նշված ժամկետում ՏԸՀ անդամին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել նաև նրան նշանակող կուսակցության կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա

10, մաս 4

մինչև 29.11.2018 մինչև ժամը 14:00-ն

ՏԸՀ անդամ, Աժ-ում խմբակցություն ունեցող կուսակցություններ, կուսակցությունների դաշինք, տարածքային ընտրական հանձնաժողովի
նախագահ, Լիազոր մարմին

i

55

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնում են. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ

10, մաս 5

մինչև 29.11.2018

Ընտրողներ, Լիազոր մարմին

i

56

Քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը կազմվում է.քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն

10, մաս 6

մինչև 29.11.2018 մինչև ժամը 14:00-ն

ՀՀ ոստիկանություն

i

57

Զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թվերը լիազոր մարմին և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են.քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ

10, մաս 9

մինչև 29.11.2018

ՀՀ պաշտպանության նախարարություն,ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն

i

58

Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրականհանձնաժողով ներկայացվում է.քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ

10, մաս 11

մինչև 29.11.2018

Քրեակատարողական հիմնարկի պետ

i

59

Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ

14, մաս 1

մինչև 29.11.2018

Ընտրողներ, Լիազոր մարմին

60

էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է. քվեարկության օրվանից 9 օր առաջ, երևանի ժամանակով 08:00-ից

ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

30.11.2018-ին Ժամը 08:00-ից

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

61

Ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը լիազոր մարմին ներկայացվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն

10, մաս 7

մինչև 2.12.2018 մինչև ժամը 14:00-ն

Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավար

i

62

էլեկտրոնային եղանակով քվեարկությունն ավարտվում է քվեարկության օրվանից 7 օր առաջ, Երևանի ժամանակով 20:00-ին

62,
ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

02.12.2018-ին
Ժամը 20:00-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

63

էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը լիազոր մարմին ներկայացվում է.էլեկտրոնային քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հաջորդ օրը ` ժամը 12:00-ն

62,
ԿՀԸՈ 17.06.16թ.
N 32-Ն

մինչև 03.12.2018 մինչև ժամը 12:00-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

64

Զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թվերը լիազոր մարմին և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվումեն.քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 6 օր առաջ

10, մաս 9

մինչև 03.12.2018

ՀՀ պաշտպանության նախարարություն,ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն

i

65

ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ ընտրական տեղամասերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղագրելու համար` էլեկտրոնային տարբերակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ

9, մաս 4

մինչև 04.12.2018

Լիազոր մարմին

i

66

Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրականհանձնաժողով ներկայացվում է.քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ

10, մաս 11

մինչև 04.12.2018

Քրեակատարողական հիմնարկի պետ

i

67

Ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք` ըստ ընտրական տարածքների և ընտրական տեղամասերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվում է. քվեարկության օրվանից 5 օր առաջ

12, մաս 2 պարբ.1

04.12.2018-ին

Լիազոր մարմին

i

68

Վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա գտնվել քրեակատարողական հիմանարկում և հետևել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը` քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացվում է. քվեարկության օրվանից 5 օր առաջ

63, մաս 2

04.12.2018-ին

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ

i

69

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը կամ հանձնաժողովի անդամը այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել. մինչև քվեարկության օրվան նախորդող 5-րդ օրվա ժամը 18.00-ն

45, մաս 6 կետ 3

մինչև 04.12.2018 մինչև ժամը 18:00-ն

Տեղամասային ընտրական հանձնաժողով

i

70

Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները` յուրաքանչյուր ընտրական տեղամասին մեկ կնիք հաշվարկով և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները տարածքային ընտրական հանձնաժողովին հանձնվում են. քվեարկությունից ոչ շուտ, քան 5, և ոչ ուշ, քան 3 օր առաջ

60, մաս 4

04.12.2018-06.12.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

71

Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին ծանուցագիր ուղարկվում է. քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ

13, մաս 6

մինչև 05.12.2018

Լիազոր մարմին

i

72

Ընտրողների ցուցակները` ըստ ընտրական տեղամասերի, ներբեռնելու հնարավորությամբ համացանցում` www.police.am հասցեով տեղադրվում են. քվեարկության օրվանից 4 օր առաջ

13, մաս 2

05.12.2018-ին

Լիազոր մարմին

73

Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական
հանձնաժողով ներկայացվում է.
քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ

10, մաս 11

մինչև 06.12.2018

Քրեակատարողական հիմնարկի պետ

i

74

Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակները կազմվում են. քվեարկության օրվանից 3 օր առաջ

10, մաս 11

06.12.2018-ին

Քրեակատարողական հիմնարկի պետ

i

75

Տեղամասային կենտրոնում փակցվող և տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները` կազմված մատյանի ձևով (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը)` ըստ ընտրական տեղամասերի, և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաև քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրվում են. քվեարկության օրվանից 3 օր առաջ

12, մաս 3

06.12.2018-ին

Լիազոր մարմին

76

Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրվում են. քվեարկության օրվանից 3 օր առաջ

12, մաս 4

06.12.2018-ին

Զորամասի հրամանատար

i

77

Քրեակատարողական հիմնարկի պետը ընտրողների ցուցակը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին հանձնում է քվեարկության օրվանից 2 օր առաջ

12, մաս 5

07.12.2018-ին

Քրեակատարողական հիմնարկի պետ

i

78

Ընտրողների ցուցակի, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի օրինակը (բացառությամբ զինվորական մասում հաշվառված ընտրողների ցուցակների) տեղամասային կենտրոնում բոլորի համար տեսանելի տեղում փակցվում է. քվեարկության օրվանից 2 օր առաջ

13, մաս 4

07.12.2018-ին

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ

i

79

Քվեարկության սենյակի կահավորումն ավարտվում է. քվեարկության նախորդ օրը` մինչև ժամը 24.00-ն

57, մաս 3

մինչև 8.12.2018
մինչև ժամը 24:00

Համայնքի ղեկավար, տեղամասային
ընտրական հանձնաժողով

i

80

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը հրապարակվում է. քվեարկության նախորդ օրը

8, մաս 7

08.12.2018-ին

Լիազոր մարմին

i

81

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին քվեաթերթիկները,
քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, հանձնաժողովի կնիքը,
հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, տեխնիկական սարքավորումները
հանձնվում են.
քվեարկության նախորդ օրը

59, մաս 6
60, մաս 5, 7

08.12.2018-ին

Տարածքային ընտրական հանձնաժողով

i

82

Ընտրողը քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրեն ընդգրկելու մասին դիմում` լիազոր մարմին, իրավունք ունի ներկայացնել.
քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը ` մինչև քվեարկության ավարտը

14, մաս 2

04.12.2018-ից մինչև 09.12.2018-ը, մինչև 20.00

Ընտրողներ, Լիազոր մարմին

i

83

Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կապված բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից

27, մաս 7

09.12.2018-ից

ՀՀ կենտրոնական բանկ

i

84

Քվեարկության օրը տեղամասային կենտրոնում տեղամասային ընտրական հանձնաժողովի
նիստն սկսվում է.
քվեարկության օրը` ժամը 07:00-ին

64, մաս 1

09.12.2018
ժամը 07.00

Տեղամասային ընտրական հանձնաժողով

i

85

Քվեարկությունը սկսվում է Քվեարկության օրը ժամը ` 08:00-
ից

59, մաս 1
65, մաս 1

09.12.2018
ժամը 08.00-ից

Տեղամասային ընտրական հանձնաժողով

i

86

Ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները հրապարակվում են. քվեարկության օրը` ժամը 9.00-ին
ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ` մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկությունները` ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի` 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի հրապարակվում են. քվեարկության օրը` 12.00-ին, 15.00-ին, 18.00-ին և 21.00-ին

8, մաս 9

Քվեարկության օրը` ժամը 09:00-ին, 12:00 ին, 15:00-ին, 18:00-ին և 21:00-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

87

Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է. քվեարկության օրը ժամը 8.00-ից հետո մինչև ժամը 18.00-ն

56, մաս 2 ԿԸՀՈ 09.11.16թ N129-Ն

09.12.2018
ժամ 08.00-ից մինչև ժամը 18.00

Տեղամասային ընտրական հանձնաժողով

i

88

Ձերբակալված անձանց պահելու վայրում ձերբակալված ընտրողների ցուցակը կազմվում է. քվեարկության օրը

12, մաս 6

09.12.2018-ին

Ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավար

i

89

Ձերբակալված անձանց պահելու վայրում ձերբակալված ընտրողների քվեարկությունը
կազմակերպվում է.
քվեարկության օրը ժամը 8.00-ից հետո մինչև ժամը 18.00-ն

63, մաս 1

09.12.2018
ժամը 08.00-ից մինչև ժամը 18.00

Տեղամասային ընտրական հանձնաժողով

i

90

Քվեարկությունն ավարտվում է. քվեարկության օրը ժամը ` 20:00-ին

56, մաս 1
68, մաս 1

09.12.2018
ժամը 20:00

Տեղամասային ընտրական հանձնաժողով

91

էլեկտրոնային քվեարկության արդյունքներն ւսմվտփվում և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է. քվեարկության օրը, ժամը 20.00-ից հետո

ԿԸՀՈ 17.06.16թ.
N 32-Ն

09.12.2018
ժամը 20:00 ից հետո

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

92

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումն ավարտվում և արձանագրությունը հրապարակվում է. ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո

71, մաս 5

10.12.2018 մինչև ժամը 08:00

Տեղամասային ընտրական հանձնաժողով

i

93

Ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը, ընտրողների ցուցակների փաթեթը, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը, չօգտագործված քվեաթերթիկները, քվեարկության արդյունքների արձանագրության 2 օրինակը, գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեխնիկական սարքավորումը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են. ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 14 ժամվա ընթացքում

71, մաս 9

10.12.2018 մինչև ժամը 10:00

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար

i

94

Ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների
մուտքագրումը համակարգիչ ավարտվում է.
քվեարկության ավարտից հետո ` ոչ ուշ, քան 20 ժամվա ընթացքում

73, մաս 2

10.12.2018 մինչև ժամը 16:00

Տարածքային ընտրական հանձնաժողով

i

95

Քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումն ավարտվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվում է.
ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո ` 24 ժամվա ընթացքում

8, մաս 10

10.12.2018 մինչև ժամը 20.00-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

96

Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում, արձանագրությամբ վավերացվում, հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակվում են. քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո

75, մաս 1

10.12.2018 մինչև ժամը 20:00-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

97

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է. քվեարկության ավարտից 24 ժամ հետո

73, մաս 3

10.12.2018 20:00-ից հետո

Տարածքային ընտրական հանձնաժողով

i

98

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել. քվեարկության հաջորդ օրը` ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո 2 օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն

50, մաս 1

10.12.2018-ին
Ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00 կամ 11.12.2018-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն

Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու, վստահված անձ, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ

99

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել. քվեարկության հաջորդ օրը` ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն

48, մաս 12, 14

10.12.2018-֊ին ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00 կամ 11.12.2018-
ին ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն

Կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու, վստահված անձ, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ

i

100

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումն իրավասու անձը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում է.քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև քվեարկության օրվանից հետո 3 օրը` ժամը 11.00-ն

48, մաս 16

10.12.2018-ին ժամը12.00-ից մինչև 12.12.2018-ը` ժամը 11.00-ն

Կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ, վստահված անձ, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկությանը չմասնակցած ընտրող

i

101

Ընտրողների ցուցակների Ականավորումն իրականացնում է. քվեարկության հաջորդ օրը` ժամը 12.00-ից (24 ժամվա ընթացքում)

73, մաս 3.1

10.12.2018-ին ժամը 12.00-ից մինչև 11.12.2018-ը
ժամը 12.00-ն

Տարածքային ընտրական հանձնաժողով

102

Ընտրողների Ականավորված ցուցակները պաշտոնապես հրապարակվում և ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքումտեղաղրվում են. ոչ ուշ, քան Ականավորման աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո

73, մաս 3.1

11.12.2018-ին մինչև Ժամը 12.00-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

103

Տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են. վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը` ժամը 14.00-ից, և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը` ժամը 14.00-ին

50, մաս 6

11.12.2018 ժամը 14:00 ից֊ 14.12.2018 մինչև ժամը 14:00

Տարածքային ընտրական հանձնաժողով

i

104

Տեխնիկական սարքավորումներից դուրս բերված`
1) տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը,
2) անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում
տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը,
3) մասնագետի կողմից անձը հաստատող փաստաթղթի տփալները ստեղնաշարով տեխնիկական
սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը,
4) տեխնիկական սարքավորման կողմից զորամասում հաշվառված ընտրողների համար տպված
քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը,
5) տեխնիկական սարքավորման կողմից քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ
ցուցակի ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը,
ամփոփվում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվում է.
նախնական արդյունքները հրապարակելուց ոչ ուշ քան 72 ժամ հետո

75, մաս 2

13.12.2018 մինչև ժամը 20:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

105

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնում են. ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ

 

մինչև 13.12.2018

Կուսակցություն, Կուսակցությունների դաշինք

i

106

Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, ՀՌԱՀ-ի եզրակացությունը հրապարակվում և կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են. ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ

20, մաս 11

մինչև 14.12.2018

ՀՌԱՀ

i

107

Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել.
ընտրության արդյունքներն ամփոփելու համար սահմանված ժամկետից առնվազն 2 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն

48, մաս 13, 15

մինչև 14.12.2018 մինչև ժամը 18.00

Կուսակցություն, կուսակցությունների դաշինք

i

108

Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է. քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը

75, մաս 3

16.12.2018-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

109

Ընտրության արդյունքներն ամփոփվում և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն
ընդունվում է.
քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը

75, մաս 7
95, մաս 1

16.12.2018-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

110

Քվեարկության արդյունքների վերջնական աղյուսակավորումը` ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների ներբեռնելու հնարավորությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրում է.
ընտրության արդյունքներով որոշումն ընդունելուց հետո` ոչ ուշ, քան նիստի ավարտից հետո` մեկ ժամվա ընթացքում

8, մաս 10

16.12.2018-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

111

Ազգային ժողովի խմբակցությունների կողմից վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակված աուդիտորների գործունեությունն ավարտվում է. ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը

29, մաս 3

21.12.2018-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

112

Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվելու դեպքում ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է օրենսգրքով սահմանված կարգով քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ
մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվելուց հետո մինչև 6-րդ օրը ժամը 18.00

97, մաս 1,2

մինչև 22.12.2018-ը, ժամը 18:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

i

113

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողով ընտրվելու կամ
ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին
մանդատների նախնական բաշխման մասին որոշում ընդունվելուց հետո 7-րդ օրը

97, մաս 4

23.12.2018-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
02.11.2018
N 88-Ա
Որոշում