Սեղմել Esc փակելու համար:
{25.09.2017 - 02.01.2023} ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{25.09.2017 - 02.01.2023} ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/11. «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2017  -ից մինչեւ   02.01.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

25.09.2017 - 02.01.2023

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011261

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2011 թ. թիվ 117-Ն

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/11-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ

ներդրումային ֆոնդերը պետք է ստեղծվեն միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետք է ունենա բավարար տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցման մասին որոշում կայացնելու համար,

օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերը կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետությունում միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան թույլտվությունը ստանալու դեպքում,

նպատակ ունենալով

սահմանել ներդրումային ֆոնդերի առանձին տեսակների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի և գրանցման ընթացակարգերի առանձնահատկությունները,

նախատեսել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերի վաճառքի թույլտվության այնպիսի ընթացակարգ, որն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումային ֆոնդերում ներդրողների շահերի պաշտպանության համար,

և հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ հոդվածի 4-րդ մասը, 25-րդ հոդվածի 6-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը, 98-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀՀ Կենտրոնական բանկի
նախագահ

Ա.Ջավադյան


2011 թ.մայիսի 6
Երևան

 

  Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 117-Ն որոշմամբ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/11

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կորպորատիվ ֆոնդերի և պայմանագրային ֆոնդերի կանոնների գրանցման, կորպորատիվ ֆոնդերի կանոնադրությունների, ֆոնդի կառավարման և ֆոնդի պահառության պայմանագրերի և դրանցում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցման, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքի նախնական թույլտվության տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է դրանց հետ կապված օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավասությանը վերապահված այլ հարաբերությունները:

1.1 Սույն կանոնակարգը չի տարածվում առցանց ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման, դրանցում փոփոխությունների կամ լրացումների գրանցման հետ կապված հարաբերությունների վրա:

(1.1-ին կետը լրաց. 08.11.16 թիվ 194-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Օրենք` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) կառավարիչ` ներդրումային ֆոնդի կառավարիչ` համաձայն Օրենքի,

3) ֆոնդ` ներդրումային ֆոնդ` համաձայն Օրենքի:

3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում սահմանված նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3
 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրման միջոցով: Ընդ որում, փաստաթղթերը ներկայացվում են հայերեն, Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով:

(4-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

4.1. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տեղադրվում են www.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոչ հրապարակային ֆոնդերի: Ընդ որում, սույն կանոնակարգով նախատեսված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային-թվային ստորագրությամբ:

(4.1-ին կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

4.2. Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները, կանոնները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տրամադրվում են համապատասխան անձին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:

(4.2-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

4.3. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրով (դիմումով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում (դիմումում) (բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված միջնորդագրերի ձևերի) միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկություններն արժանահավատ են և ամբողջական և գիտակցում են, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի (դիմումի) մերժմանը:

(4.3-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

4.4. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

 

Կառավարչի կամ
ֆոնդի անվանումը
գծիկ Փաստաթղթի
տեսակը
գծիկ Փաստաթղթի բովանդակությունը
(12 նիշի սահմաններում)
գծիկ ամսաթիվ` օօաատտ ֆորմատով կետ Ֆայլի ընդլայնումը

 

Օրինակ`

 

ԱԲԳ _ միջնորդագիր _ Կանոնադր. փոփ _ 250615 . pdf

(4.4-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

4.5. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում` հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:

(4.5-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

4.6. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին, և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ միջնորդագրի (դիմումի) մերժման համար:

(4.6-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

i

4.7. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման, ինչպես նաև սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկի կողմից ընդունվող այլ որոշումների համար «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետների հաշվարկը սկսում է բոլոր պահանջվող փաստաթղթերը պատշաճ ձևով Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից:

(4.7-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

4.8. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա փոփոխված փաստաթղթերը կրկին պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

4.9. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, նախնական թույլտվության ստացման համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:

(4.9-րդ կետը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 2
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 4
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

5. Հրապարակային կորպորատիվ ֆոնդի (այսուհետ սույն գլխում` ֆոնդ) գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.

1) ֆոնդի գրանցման միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդ ստեղծելու մասին,

3) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու (եթե ֆոնդն ստեղծվում է կառավարչի նախաձեռնությամբ) և կառավարելու մասին,

4) ֆոնդի կանոնադրությունը: Ընդ որում` ֆոնդի կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

5) կառավարչի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը,

6) պահառուի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը),

7) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդի կանոնադրության և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու մասին,

8) ֆոնդի ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի),

9) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

10) տեղեկանք, որում մանրամասն ներկայացվում է (այդ թվում` սխեմատիկորեն) կառավարչի կառավարչական գործառույթների և դրանց հետ կապված այլ գործունեության, այդ թվում` պահառուի հետ կապի, իրականացումն ապահովող տեխնիկական և ծրագրային համակարգի նկարագրությունը,

11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.09.2015 թվականից` 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

12) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

(5-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

6. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ֆոնդի գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է կորպորատիվ ֆոնդի գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:

8. Ֆոնդի կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու), ֆոնդի կառավարման պայմանագրում, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր կառավարչի հետ ֆոնդի կառավարման պայմանագիր, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը) կամ նոր պայմանագրերը ներկայացվում են Կենտրոնական բանկ գրանցման, ընդ որում`

1) կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու) դեպքում ֆոնդը փոփոխությունները հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա. միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,

գ. ֆոնդի կանոնադրությամբ փոփոխությունները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Ընդ որում, կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.2-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

դ. ֆոնդի պահառուի եզրակացությունը` կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,

ե. («ե» պարբերությունն ուժը կորցրել է 25.09.2015 թվականից` 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

2) ֆոնդի կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքած ֆոնդի կառավարման պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կառավարման պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր կառավարչի հետ կառավարման պայմանագիր կնքելու վերաբերյալ,

գ. ֆոնդի կառավարման փոփոխված պայմանագրի պատճենը կամ նոր կառավարչի հետ կնքած կառավարման պայմանագրի պատճենը,

դ. նոր կառավարչի հետ կնքած ֆոնդի կառավարման պայմանագրի գրանցման դեպքում` ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին կառավարչի հետ կնքած կառավարման պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին,

3) ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար ֆոնդը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` պահառության պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքելու վերաբերյալ,

գ. պահառության փոփոխված պայմանագրի պատճենը կամ նոր պահառուի հետ կնքած պահառության պայմանագրի պատճենը,

դ. նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագրի գրանցման դեպքում ֆոնդի ժողովի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին կառավարչի հետ կնքված կառավարման պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

(8-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

9. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:

10. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ֆոնդի կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը), կառավարման պայմանագրում փոփոխությունները կամ նոր կառավարչի հետ կնքած կառավարման պայմանագիրը, պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքած պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:

11. (11-րդ կետն ուժը կորցել է 25.09.2015 թվականից` 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 5
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

12. Հրապարակային պայմանագրային ֆոնդի (այսուհետ սույն գլխում` ֆոնդ) կանոնների գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.

1) ֆոնդի կանոնների գրանցման միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու և կառավարելու մասին,

3) ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

4) կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը ֆոնդի կանոնները հաստատելու մասին,

5) կառավարչի և պահառուի միջև կնքված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,

6) փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոնների և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու կամ կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված չէ, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում),

7) ֆոնդի ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի),

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

9) տեղեկանք, որում մանրամասն ներկայացվում է (այդ թվում` սխեմատիկորեն) կառավարչի կառավարչական գործառույթների և դրանց հետ կապված այլ գործունեության, այդ թվում` պահառուի հետ կապի, իրականացումը ապահովող տեխնիկական և ծրագրային համակարգի նկարագրությունը,

10) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

(12-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

13. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 12-րդ կետով նախատեսված համապատասխան միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

13.1 Պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4.1-ի:

(13.1-ին կետը լրաց. 01.09.17 թիվ 192-Ն որոշում)

14. Ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու), ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր պայմանագիրը ներկայացվում են Կենտրոնական բանկ գրանցման, ընդ որում`

1) ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու) դեպքում կառավարիչը փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ կանոնները) հաստատելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա. միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու (կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,

գ. ֆոնդի կանոնների փոփոխությունները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Ընդ որում, կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.4-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

դ. ֆոնդի պահառուի եզրակացությունը` կանոնների փոփոխությունների և (կամ) լրացումների (կանոնները նոր խմբագրությամբ հաստատելու) մասին,

ե. փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոններում փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ կանոնները) հաստատելու մասին կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),

զ. («զ» ենթակետն ուժը կորցրել է 25.09.2015 թվականից` 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

2) ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները կամ նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար կառավարիչը փոփոխություններ կատարելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին որոշում կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա. միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի,

բ. կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքելու վերաբերյալ,

գ. ֆոնդի պահառության փոփոխված պայմանագիրը կամ նոր պահառուի հետ կնքած ֆոնդի պահառության պայմանագիրը,

դ. փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի պահառության պայմանագրի փոփոխման կամ դրա գործողության դադարեցման և նոր պահառուի հետ ֆոնդի պահառության պայմանագրի կնքման մասին կառավարչի տնօրենների խորհրդի համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),

ե. նոր պահառուի հետ կնքված պահառության պայմանագրի գրանցման դեպքում կառավարչի տնօրենների խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք նախկին պահառուի հետ կնքված պահառության պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև սույն կանոնակարգի 14-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու համար պահանջվող փաստաթղթերը:

(14-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

15. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ սույն կանոնակարգի 14-րդ կետով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:

16. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացվելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ֆոնդի կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխությունները, կամ նոր պահառուի հետ կնքած պահառության պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 25.09.2015 թվականից` 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

ԲԱԺԻՆ 3
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ), ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 6
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ, ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

18. Որակավորված ներդրողների կորպորատիվ ֆոնդի, ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի (այսուհետ սույն գլխում` ֆոնդ) գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում`

1) ֆոնդի գրանցման միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդը ստեղծելու մասին,

3) կառավարչի տնօրենների խորհրդի (եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու է կառավարիչ չհանդիսացող այլ անձ` ոչ հրապարակային Ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու (եթե ֆոնդն ստեղծվում է կառավարչի (ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) նախաձեռնությամբ) և կառավարելու մասին,

4) ֆոնդի կանոնադրությունը: Ընդ որում` ֆոնդի կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

5) կառավարչի (եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնելու է կառավարիչ չհանդիսացող այլ անձ` ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի կառավարման պայմանագրի նախագիծը,

6) պահառուի կողմից ներկայացված և հիմնադիրների ժողովում (հիմնադրի որոշմամբ) հաստատված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,

7) ֆոնդի հիմնադրի (հիմնադիրների ժողովի) որոշումը ֆոնդի կանոնադրության և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու մասին,

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

9) ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,

10) փոստային հասցեն, որով ֆոնդը (կառավարիչը, իսկ եթե ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումը պատվիրակվել է կառավարիչ չհանդիսացող այլ անձի` այդ անձը) համաձայն կլինի ստանալ իրեն վերաբերող փաստաթղթերը,

11) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

(18-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

19. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով պահառության պայմանագրի մասով սահմանված տեղեկությունները ոչ հրապարակային ֆոնդի կողմից ներկայացվում են միայն առանձնացված պահառուի առկայության դեպքում:

20. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 9-րդ ենթակետով պահանջվող տեղեկությունները ներկայացվում են այն ֆոնդի գրանցման համար, որի գործադիր կառավարումն իրականացվում է կառավարիչ չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:

21. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

22. Ֆոնդի գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին ուղարկվում է ֆոնդի գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի:

23. Ֆոնդի կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվելու), ֆոնդի կառավարման պայմանագրում, ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր կառավարչի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի), նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում Կենտրոնական բանկը` պատշաճ կերպով ներկայացվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է այդ փոփոխությունները և (կամ) լրացումները (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը) կամ նոր պայմանագրերը կամ մերժում է գրանցումը:

24. Եթե սույն կանոնակարգի 23-րդ կետով նախատեսված փոփոխությունների և (կամ) լրացումների կամ նոր պայմանագրի գրանցման ժամանակ առկա է ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից փոփոխության առարկա հանդիսացող փաստաթղթի` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին, ապա դրա գրանցումն իրականացվում է ընդհանուր կարգով` ըստ սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված դրույթների:

25. Սույն կանոնակարգի 18-րդ կետի 9-րդ ենթակետով պահանջվող տեղեկություններում փոփոխություններ տեղի ունենալուց հետո փոփոխված տեղեկությունները 10-օրյա ժամկետում ներկայացվում են Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի:

 

ԳԼՈՒԽ 7
 ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ, ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

26. Որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի, ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի (այսուհետ սույն գլխում` ֆոնդ) կանոնների գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.

1) ֆոնդի կանոնների գրանցման միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) կառավարչի տնօրենների խորհրդի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) որոշումը` տվյալ ֆոնդն ստեղծելու և կառավարելու մասին,

3) ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

4) կառավարչի տնօրենների խորհրդի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) որոշումը` ֆոնդի կանոնները հաստատելու մասին,

5) կառավարչի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) և պահառուի միջև կնքված ֆոնդի պահառության պայմանագրի նախագիծը,

6) փակ պայմանագրային ֆոնդի ժողովի որոշումը ֆոնդի կանոնների և ֆոնդի պահառության պայմանագրի նախագծերը հաստատելու, կամ կառավարչի տնօրենների խորհրդի (ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի) համապատասխան որոշմանը համաձայնություն տալու մասին (եթե տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով գումարվում է),

7) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

8) ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ տեղեկությունները` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,

9) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

(26-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

27. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով պահառության պայմանագրի մասով սահմանված տեղեկությունները ոչ հրապարակային ֆոնդի կողմից ներկայացվում են միայն առանձնացված պահառուի առկայության դեպքում:

28. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկությունները ներկայացվում են այն ֆոնդերի գրանցման համար, որոնց գործադիր կառավարումն իրականացվում է կառավարիչ չհանդիսացող անձի կողմից:

29. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի կանոնների գրանցման կամ գրանցումը մերժելու մասին սույն կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

29.1 Որակավորված ներդրողների պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր ներկայացրած անձին հանձնվում է պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման վկայականը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4.1-ի:

(29.1-ին կետը լրաց. 01.09.17 թիվ 192-Ն որոշում)

30. Ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու (նոր խմբագրությամբ կանոնները հաստատվելու), ֆոնդի պահառության պայմանագրում փոփոխություններ կատարվելու, նոր պահառուի հետ պահառության պայմանագիր կնքվելու դեպքերում Կենտրոնական բանկը` պատշաճ կերպով ներկայացվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է այդ փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր պայմանագիրը կամ մերժում է գրանցումը:

31. Եթե սույն կանոնակարգի 30-րդ կետով նախատեսված փոփոխությունների և (կամ) լրացումների կամ նոր պայմանագրի գրանցման ժամանակ առկա է ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից փոփոխության առարկա հանդիսացող փաստաթղթի` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին, ապա դրա գրանցումն իրականացվում է ընդհանուր կարգով` ըստ սույն կանոնակարգի 14-րդ կետով նախատեսված դրույթների:

32. Սույն կանոնակարգի 26-րդ կետի 8-րդ ենթակետով պահանջվող տեղեկություններում փոփոխություններ տեղի ունենալուց հետո փոփոխված տեղեկությունները 10-օրյա ժամկետում ներկայացվում են Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի:

 

ԲԱԺԻՆ 4
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

33. Կորպորատիվ ֆոնդի գրանցման վկայականի վերաձևակերպման համար կորպորատիվ ֆոնդը Կենտրոնական բանկ է ներկայացնում վերաձևակերպման միջնորդագիր` կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը: Կորպորատիվ ֆոնդի գրանցման վկայականի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող գրանցման վկայականի նոր օրինակը կորպորատիվ ֆոնդին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա գրանցման վկայականը Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:

(33-րդ կետը փոփ. 01.09.17 թիվ 192-Ն որոշում)

33.1 Ֆոնդի կանոնների գրանցման վկայականի վերաձևակերպման համար միջնորդագիր ներկայացրած անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում վերաձևակերպման միջնորդագիր` կցելով համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը: Պայմանագրային ֆոնդի կանոնների գրանցման վկայականի վերաձևակերպումն իրականացվում է համապատասխան փոփոխությունները ներառող գրանցման վկայականի նոր օրինակը միջնորդագիր ներկայացրած անձին տրամադրելու միջոցով` վերաձևակերպման ենթակա գրանցման վկայականը Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:

(33.1-ին կետը լրաց. 01.09.17 թիվ 192-Ն որոշում)

34. Գրանցման վկայականի վերաձևակերպման կամ վերաձևակերպումը մերժելու մասին որոշումը կայացվում է համապատասխան միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

35. Գրանցման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում ֆոնդը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում գրանցման վկայականի կրկնօրինակը ստանալու համար, ինչպես նաև գրանցման վկայականի կորստի մասին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար:

(35-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն, 01.09.17 թիվ 192-Ն որոշումներ)

36. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրում է կառավարչին վերջինիս կողմից համապատասխան միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

37. Կորած գրանցման վկայականը գտնելու դեպքում ֆոնդը գտնված գրանցման վկայականի օրինակը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

(37-րդ կետը փոփ. 01.09.17 192-Ն որոշում)

38. Գրանցման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը` անկախ կրկնօրինակը տրամադրելու հիմքից:

39. Գրանցման վկայականի կրկնօրինակի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գրանցման վկայականի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ 5
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

40. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախաձեռնող անձինք Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը, ընդ որում`

1) նախնական թույլտվության տրամադրման միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

2) Կանոնադրությունը, այլ հիմնադիր փաստաթղթերը, պայմանագրային ֆոնդի կանոնները: Ընդ որում, կանոնադրությունը, պայմանագրային ֆոնդի կանոնները պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 7.1-ով, Հավելված 7.3-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,

i

3) ֆոնդի կամ կառավարչի գործարար ծրագիրը ներկայացվում է համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ի,

4) ազդագիրը ներկայացնելիս (ընդ որում, սույն բաժնի իմաստով ազդագիր է համարվում նաև ֆոնդի արժեթղթերի հրապարակային առաջարկի` ազդագրին համարժեք այլ փաստաթուղթը) ներկայացվում է նաև օտարերկրյա պետության` կառավարչի և (կամ) ֆոնդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից տրված գրանցման վկայականի պատճենը կամ այլ փաստաթուղթ, որով թույլատրվում է ազդագրի հրապարակում, եթե նման փաստաթուղթ պահանջվում է օտարերկրյա օրենսդրությամբ (բացառությամբ բաց ֆոնդի կամ որակավորված ներդրողների ֆոնդի թողարկած արժեթղթերի),

5) գործակալի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագրում պահանջվող տեղեկությունների` գործակալին վերաբերող մասում,

6) եթե միջնորդագիր ներկայացնող անձը հանդես է գալիս լիազոր ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացվում է նաև նրան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:

(40-րդ կետը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

41. Եթե օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը վաճառվում են տվյալ ֆոնդի կառավարիչ համարվող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կողմից, նախնական թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են կառավարչին (եթե Կենտրոնական բանկում առկա համապատասխան տեղեկություններում չեն կատարվել փոփոխություններ) և գործակալին:

42. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվությունը տրամադրելու կամ թույլտվությունը մերժելու մասին սույն կանոնակարգի 40-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջնորդագիրը և պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

43. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու Կենտրոնական բանկի թույլտվությունը ստանալուց հետո սույն կանոնակարգի 40-րդ կետով նախատեսված տեղեկություններում և փաստաթղթերում փոփոխություններ տեղի ունենալու դեպքում օտարերկրյա ֆոնդը կամ կառավարիչը ողջամիտ ժամկետում պատշաճ ձևով Կենտրոնական բանկ է ներկայացնում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը:

44. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար թույլտվության տրամադրումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Օրենքին կամ այլ իրավական ակտերին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները չեն վերացվել միջնորդագիր ներկայացրած անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում,

2) ֆոնդի ազդագիրը չի համապատասխանում «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով ազդագրի նկատմամբ սահմանված պահանջներին,

3) ազդագիրը ամբողջությամբ, հստակ և ոչ երկիմաստ կերպով չի արտացոլում ֆոնդի գործունեության բոլոր հիմնական կողմերը, կամ պարունակում է ապակողմնորոշող, ոչ լիարժեք կամ հակասական դրույթներ,

4) ֆոնդի անվանումը չի համապատասխանում Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դրույթներին,

5) օտարերկրյա ֆոնդի կառավարիչը, կառավարչի ղեկավարը կամ օտարերկրյա օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում ֆոնդի կառավարման մեջ ներգրավված այլ անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ կառավարիչը կամ նրա պաշտոնատար անձը` որպես կառավարչի ղեկավար կամ կառավարչի կառավարումն իրականացնող անձ, կարող է վտանգել ֆոնդի ներդրողների շահերը,

6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ֆոնդը (ֆոնդի կառավարիչը), գործելով գործարար ծրագրին համապատասխան, ի վիճակի չի լինի բնականոն կազմակերպել օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի հրապարակային վաճառքը Հայաստանի Հանրապետությունում կամ գործարար ծրագիրն անիրատեսական է,

7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի` Հայաստանի Հանրապետությունում վաճառքի և հետգնման (մարման) ընթացակարգը, այդ թվում` արժեթղթերի վաճառքի և հետգնման (մարման) հետ կապված վճարումների կատարման պայմանները բավարար հստակ չեն և (կամ) չեն երաշխավորում Հայաստանի Հանրապետությունում ներդրողների շահերի պաշտպանությունը,

8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդը չի ապահովում օտարերկրյա ֆոնդի գործունեության մասին թարմ և բավարար ծավալի տեղեկատվության մատչելիությունը ներդրողներին,

9) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ֆոնդի գրանցման երկրում ֆոնդերի (ֆոնդի կառավարիչների) գործունեությունը պատշաճ չի վերահսկվում,

10) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով օտարերկրյա ֆոնդի արժեթղթերի` Հայաստանի Հանրապետությունում վաճառք կազմակերպելու ընթացքում այլ պատճառներով ներդրողների օրինական շահերը բավարար չափով պաշտպանված չեն:

(Հավելվածը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն, 08.11.16 թիվ 194-Ն, 01.09.17 թիվ 192-Ն որոշումներ)

 

  Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖՈՆԴԻ (ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ
___________________________ ին

 

Հարգելի _________________________,

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք ֆոնդ (ֆոնդի կանոններ) գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր______________էջ:

Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդը (ֆոնդի կանոնները):

 

Տեղեկություններ ֆոնդի մասին

 

1. Ֆոնդի անվանումը
 
2. Կառավարչի ֆիրմային անվանումը
 
3. Ֆոնդի իրավական կարգավիճակը
□ Պայմանագրային
□ Կորպորատիվ
4. Ֆոնդի կազմակերպական-իրավական ձևը (միայն կորպորատիվ ֆոնդի համար)
□ Հաստատուն կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն
□ Փոփոխական կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն
□ Վստահության վրա հիմնված ընկերակցություն
5. Պահառուի ֆիրմային անվանումը
 
6. Արդյոք ֆոնդն ունի՞ ենթաֆոնդեր
□ Այո
□ Ոչ
7.   Ֆոնդի տեսակը`
7.1   Ներդրումային ֆոնդ
□ Ստանդարտ ֆոնդ
Մասնագիտացված ֆոնդ
     □ Անշարժ գույքի ֆոնդ
     □ Լրացուցիչ ռիսկով ֆոնդ (հեջ ֆոնդ)
     □ Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ (փրայվիթ էքուիթի ֆոնդ)
              □ Վենչուրային ֆոնդ
     □ Ֆոնդերի ֆոնդ
     □ Այլ (նշել կամ բնութագրել)

 
7.2 Կենսաթոշակային ֆոնդ 
 Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ
     □ հավասարակշռված ֆոնդ
     □ պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ
     □ կայուն եկամտային ֆոնդ
□ Կամավոր կենսաթոշակային ֆոնդ 
7.3 Ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի` 
□ Բաց
□ Միջակայքային
□ Փակ 
7.4   Ըստ տարատեսականացվածության`
□ Տարատեսականացված
□ Չտարատեսականացված 
8. Ֆոնդի կանոնադրությունում (կանոններում) կա՞ն ինչ-որ այլ սահմանափակումներ, թե ում կարող է առաջարկվել մասնակցություն ֆոնդում 
□ Ոչ
□ Այո
(նշել այդ սահմանափակումները)
 
9. Կոնտակտային անձի տվյալները, կապի միջոցները
ֆոնդի հետ կապված հարցերով կապ հաստատելու համար (առկայության դեպքում) 
  
10. Այլ տվյալներ, մեկնաբանություններ (ցանկության դեպքում) 
   

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժման:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`___________________________________________________________________________

_____________________________________________________________________________

(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, բնակության վայրը)

 

 _____ _________________ 20 թ.

 

  Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ), ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ
_____________________________________ին

Հարգելի _________________________,

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք

 

□ ոչ հրապարակային □ որակավորված ներդրողների

 

Ֆոնդ (ֆոնդի կանոններ) գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր___________________էջ:

Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ստորև ներկայացված ֆոնդը (ֆոնդի կանոնները):

 

 Տեղեկություններ ֆոնդի մասին

 

1.  Ֆոնդի անվանումը
   
2.  Կառավարչի ֆիրմային անվանումը
(բացառությամբ կառավարիչ չունեցող ոչ հրապարակային ֆոնդի)
   
3. Պահառուի ֆիրմային անվանումը
(բացառությամբ առանձնացված պահառու չունեցող ոչ հրապարակային ֆոնդի)
   
4. Ֆոնդի իրավական կարգավիճակը
  □ Կորպորատիվ
□ Պայմանագրային
5. Ֆոնդի կազմակերպական-իրավական ձևը
  ոչ հրապարակային կորպորատիվ ֆոնդի դեպքում
   □ Հաստատուն կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն
   □ Վստահության վրա հիմնված ընկերակցություն
   □ Այլ
որակավորված ներդրողների ֆոնդ հանդիսացող կորպորատիվ ֆոնդի դեպքում
   □ Հաստատուն կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն
   □ Հաստատուն կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն
   □ Փոփոխական կապիտալով փակ բաժնետիրական ընկերություն
   □ Վստահության վրա հիմնված ընկերակցություն
   
6. Ֆոնդի մասնակիցների քանակը
   
7. Կոնտակտային անձի տվյալները, կապի միջոցները
ֆոնդի հետ կապված հարցերով կապ հաստատելու համար (առկայության դեպքում)
 
8. Այլ տվյալներ, մեկնաբանություններ (ցանկության դեպքում)

  

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժմանը:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`___________________________________________________________________________

_____________________________________________________________________________

(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, բնակության վայրը)

 

 _____ ___________________ 20 թ.

 

  Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ
___________________________________ին

Հարգելի _________________________,

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի` ներկայացնում ենք օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու նախնական թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր_________________________էջ:

Խնդրում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու նախնական թույլտվություն:

 

 Տեղեկություններ ֆոնդի մասին

 

1. Օտարերկրյա ֆոնդի անվանումը
 
2. Օտարերկրյա ֆոնդի

Ստեղծման ամսաթիվը                                   
Արտաքին աուդիտ իրականացնող
անձի անվանումը
           
ՀՀ-ում վաճառվելիք արժեթղթերի
տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում)
 
Ներդրողների նպատակային շրջանակը  
Լրացուցիչ տեղեկությունների համար  
Ինտերնետային կայք  
3. Օտարերկրյա ֆոնդի կառավարչի ֆիրմային անվանումը
   
4. Օտարերկրյա ֆոնդի պահառուի ֆիրմային անվանումը
   
5. Օտարերկրյա ֆոնդի և (կամ) կառավարչի գտնվելու վայրը
   
6. Օտարերկրյա ֆոնդի տեսակը` համաձայն ՀՀ օրենքների
  Ներդրումային ֆոնդ
□ Ստանդարտ ֆոնդ
□ Մասնագիտացված ֆոնդ
        □ Անշարժ գույքի ֆոնդ
        □ Լրացուցիչ ռիսկով ֆոնդ (հեջ ֆոնդ)
        □ Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ
        □ Վենչուրային ֆոնդ□ Ֆոնդերի ֆոնդ
        □ Այլ (նշել կամ բնութագրել)
 
Կենսաթոշակային ֆոնդ
□ Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ
      □ հավասարակշռված ֆոնդ
      □ պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ
      □ կայուն եկամտային ֆոնդ
□ Կամավոր կենսաթոշակային ֆոնդ
11.1 Օտարերկրյա ֆոնդի տեսակը` ըստ բաժնետոմսերի թողարկման և հետգնման կառուցակարգի
  □ Բաց
□ Միջակայքային
□ Փակ
11.2 Օտարերկրյա ֆոնդի տեսակը` ըստ տարատեսականացվածության
  □ Տարատեսականացված
□ Չտարատեսականացված
7. Արդյոք օտարերկրյա ֆոնդն ունի՞ ենթաֆոնդեր
  □ Ոչ
□ Այո
Եթե ֆոնդի ոչ բոլոր ենթաֆոնդերի արժեթղթերն են վաճառվելու Հայաստանի Հանրապետությունում, ապա նշեք, թե կոնկրետ որ ենթաֆոնդերի արժեթղթերը:
 
8. Արդյո՞ք օտարերկրյա ֆոնդը որակավորված ներդրողների ֆոնդ է
  □ Այո
□ Ոչ
9. Արդյոք օտարերկրյա ֆոնդի գրանցման երկրում և (կամ) ֆոնդի կանոնադրությունում (կանոններում, այլ հիմնադիր փաստաթղթերում) կան ինչ-որ այլ սահմանափակումներ, թե ում կարող է առաջարկվել մասնակցություն ֆոնդում
  □ Ոչ
□ Այո
                      (նշե՛ք այդ սահմանափակումները)
 
10. ֆոնդի գործունեության վերջնաժամկետը գրանցման երկրում (առկայության դեպքում)
   
11. ՀՀ-ում ֆոնդի արժեթղթերի վաճառքն իրականացնող անձը (եթե այն տվյալ ֆոնդի կառավարչից տարբեր անձ է)
11.1 □ ՀՀ տարածքում գրանցված գործակալ
                       (նշեք ֆիրմային անվանումը)
 
11.2 □ Կառավարչի` ՀՀ տարածքում ստեղծված մասնաճյուղ
                         (նշեք ֆիրմային անվանումը)
 

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժմանը:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`______________________________________________________

_____________________________________________________________________________

(իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, հասցեն)

 

 _____ _________________ 20 թ.

 

i

  Հավելված 4
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

 Կենտրոնական բանկի լոգոտիպ Գրանցման
Վկայական
«————» ———թ. №
կորպորատիվ ներդրումային ֆոնդի
CERTIFICATE OF
REGISTRATION
“————” №
of corporate investment fund
Свидетельство о
регистрации
“————” №
корпоративного
инвестиционного фонда
Գրանցվել է ՀՀ
կենտրոնական բանկի խորհրդի ——թ թիվ
——— որոշմամբ
Registered by the Board of the Central Bank
of the Republic of Armenia Board decision
_____ №____
Зарегистрирован решением Совета Центрального Банка
Республики Армения от _____
№____
համաձայն "Ներդրումային ֆոնդերի
մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի
according to article 21 of the Republic of
Armenia Law “On Investment Funds”
согласно статье 21 Закона Республики
Армения “Об инвестиционных фондах”

 

________________________________________________________________________
ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը

__________________________________________________________________________
name and type of the investment fund

_________________________________________________________________
наименование и тип инвестиционного фонда

 

Գրանցման համարը
Registration Number
Регистрационный Номер
                                
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ
Date of Registration
Дата Регистрации
 
Հարկ վճարողի հաշվառման համարը
և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը
 
Taxpayer Identification Number and Tax Authority
Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган

 

Ֆոնդի կառավարիչը
(գործադիր կառավարումն իրականացնող անձը)
                       
Fund Manager  
Управляющий фондом  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
CHAIRMAN OF THE CENTRAL BANK
OF THE REPUBLIC OF ARMENIA
ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО
БАНКА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
   _____________________________________
(ստորագրություն / signature)

(4-րդ հավելվածը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն, 01.09.17 թիվ 192-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշումներ)

 

Հավելված 4.1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 117-Ն որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

Կենտրոնական բանկի լոգոտիպ  Գրանցման
Վկայական
«————» ———թ. №
պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների
CERTIFICATE OF
REGISTRATION
“————” №
of contractual investment fund rules
Свидетельство о
регистрации
“————” №
правил паевого инвестиционного фонда
Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ——թ թիվ ——— որոշմամբ Registered by the Board of the Central Bank of the Republic of Armenia Board decision _____ №____ Зарегистрирован решением Совета Центрального Банка Республики Армения от _____ №____
համաձայն "Ներդրումային ֆոնդերի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի according to article 21 of the Republic of
Armenia Law “On Investment Funds”
согласно статье 21 Закона Республики Армения “Об инвестиционных фондах”

 

_________________________________________________________________
ներդրումային ֆոնդի անվանումը և տեսակը

__________________________________________________________________
 name and type of the investment fund

__________________________________________________________________
наименование и тип инвестиционного фонда

 

Գրանցման համարը
Registration Number
Регистрационный Номер
                                     
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ
Date of Registration
Дата Регистрации
 
Հարկ վճարողի հաշվառման համարը
և հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը
 
Taxpayer Identification Number and Tax Authority
Идентификационный номер налогоплательщика и Налоговый орган

 

Ֆոնդի կառավարիչը
(գործադիր կառավարումն իրականացնող անձը)
                           
Fund Manager  
Управляющий фондом  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
CHAIRMAN OF THE CENTRAL BANK
OF THE REPUBLIC OF ARMENIA
ПРЕДСЕДАТЕЛЬ ЦЕНТРАЛЬНОГО
БАНКА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
  _____________________________________
(ստորագրություն / signature)

 

(4.1-ին հավելվածը լրաց. 01.09.17 թիվ 192-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ) որոշում)

Հավելված 5
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

(5-րդ հավելվածն ուժը կորցրել է 25.09.2015 թվականից` 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

  Հավելված 6
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ
____________________________ին

 

Հարգելի _________________________,

Համաձայն ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի` կից ներկայացնում ենք

 □ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ տեղեկություններ,

 □ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող անձի վերաբերյալ փոփոխված տեղեկություններ:

 


Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում իմ մասին տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:
Ստանձնվող պաշտոնի անվանումը` _________________________
Անուն, ազգանուն` __________________________________________________
Ստորագրություն` _________________________
Ամսաթիվ (օր/ամիս/տարի) _________________________

(6-րդ հավելվածը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

Հավելված 7
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն
որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

Կենտրոնական բանկի նախագահ
____________________________ին

 

 

Հարգելի____________

 

1. Ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող կազմակերպության մասին տեղեկություններ
(լրացվում են 1.1-րդ կամ 1.2-րդ կետերը)
1.1 Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը:
 
1.2 Գործադիր կառավարումն իրականացնող` ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող իրավաբանական անձի վերաբերյալ տվյալներ:
Լրիվ ֆիրմային անվանումը                      
Գտնվելու և գործունեության վայրը  
Գրանցման վկայականի համարը  
Հեռախոսահամար  
Ինտերնետային կայքի հասցե (առկայության դեպքում)  
Կազմակերպության հիմնական գործունեության հակիրճ նկարագրությունը  

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում կազմակերպության մասին տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:
Կազմակերպության լիազոր անձի անուն, ազգանուն _________________________
Ամսաթիվ (օր/ամիս/տարի) _________________________
Ստորագրություն _________________________
Կազմակերպության կնիք
(առկայության դեպքում)

2. Ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացնող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ (Սույն կետը լրացվում է այն դեպքում, երբ ոչ հրապարակային ֆոնդի գործադիր կառավարումն իրականացվում է ֆիզիկական անձի կողմից, որի դեպքում 1.1-րդ և 1.2-րդ կետերը չեն լրացվում):

Անձնական տվյալներ Ձեր նկարը





Անուն, ազգանուն, հայրանուն  
Քաղաքացիություն  
Անձնագրի (անձը հաստատող այլ փաստաթղթի) համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր  
Սոցիալական քարտի համար (առկայության դեպքում)  
Բնակության վայր (մշտական և բնակության տվյալ պահին)  
Հեռախոսահամար  
Էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում)  
_______________________________________________________________________________________
(միջնորդագիր ներկայացնող կազմակերպության անվանումը)

 

որոշում է կայացրել

□ Փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել Ֆոնդի կանոնադրությունում (կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ),

□ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել Ֆոնդի կանոններում (կանոնները հաստատել նոր խմբագրությամբ),

□ փոփոխություններ կատարել Ֆոնդի կառավարման պայմանագրում,

□ փոփոխություններ կատարել Ֆոնդի պահառության պայմանագրում,

□ կնքել նոր կառավարչի հետ կառավարման պայմանագիր,

□ կնքել նոր պահառուի հետ պահառության պայմանագիր:

 

Կից ներկայացնում ենք փոփոխությունները ներառող տարբերակը (նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը (կանոնները), նոր պայմանագրի նախագիծը), ինչպես նաև այլ պահանջվող փաստաթղթերը:

 

Առդիր_______էջ:

 

Խնդրում ենք գրանցել կատարված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Միջնորդագիրը ներկայացնող անձ`________________________________________________________

_________________________________________________________________________________________

(կազմակերպության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, կապի միջոցները, կազմակերպության գտնվելու վայրը)

 

______ ____________ 20 թ.

(7-րդ հաելվածը փոփ. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

Հավելված 7.1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 117-Ն որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

Կորպորատիվ ֆոնդի կանոնադրության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
__________________________
(իրավասու մարմնի անվանումը)
__/__/__թ. թիվ ______որոշմամբ
________________________
(իրավասու անձի պաշտոնը)
_______________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
___________________________ 
(ստորագրություն)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
______________________________________________________
կորպորատիվ ֆոնդի լրիվ անվանումը

(7.1-հավելվածը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

Հավելված 7.2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 117-Ն որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

Կորպորատիվ ֆոնդի կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
______________________________________
(ընկերության, իրավասու մարմնի անվանումը)
__/__/____թ թիվ _______ որոշմամբ
Փոփոխված է ____________ __/__/___ թիվ __ որոշմամբ
(իրավասու մարմնի անվանում)
_____________________________
(իրավասու անձի պաշտոնը)
_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
________________________________
(ստորագրություն)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կորպորատիվ ֆոնդի լրիվ անվանումը
(փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն)

(7.2-րդ հավելվածը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

Հավելված 7.3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի 2-ի
թիվ 117-Ն որոշմամբ հաստատված
կանոնակարգ 10/11-ի

 

Պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների տիտղոսաթերթ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
_______________________
(իրավասու մարմնի անվանումը)
__/__/___թ. թիվ ________որոշմամբ
________________________
(իրավասու անձի պաշտոնը)
_____________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Պայմանագրային ֆոնդի ՀՎՀՀ
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
__________________________
(ստորագրություն)
ԿԱՆՈՆՆԵՐ
__________________________________________________
Կառավարչի և ֆոնդի լրիվ անվանումը

(7.3-րդ հավելվածը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

Հավելված 7.4
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի մայիսի
2-ի թիվ 117-Ն որոշմամբ
հաստատված կանոնակարգ 10/11-ի

 

Պայմանագրային ֆոնդի կանոնների փոփոխության տիտղոսաթերթ

 

Պայմանագրային ֆոնդի ՀՎՀՀ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
______________________________________
(իրավասու մարմնի անվանումը)
__/__/____թ թիվ ________որոշմամբ
փոփոխված է __________ __/__/____ թիվ __որոշմամբ
(իրավասու մարմնի անվանում)
_____________________________
(իրավասու անձի պաշտոնը)
________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
____________________________
(ստորագրություն)
ԿԱՆՈՆՆԵՐ
____________________________________________________
Կառավարչի և պայմանագրային ֆոնդի լրիվ անվանումը
(փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն)

(7.4-րդ հավելվածը լրաց. 25.08.15 թիվ 188-Ն որոշում)

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.05.2011
N 117-Ն
Որոշում