Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

14.02.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1530-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2018 թվականի օգոստոսի 20-ին Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Գարեգին Վարդանյանի և Արփինե Մամյանի` Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերը` Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2018 թվականին հատկացնել 3,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 27.12.18 թիվ 1546-Ն որոշում)

i

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. դեկտեմբերի 27

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0
      այդ թվում`  
  07       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (3,800.0)
      այդ թվում`  
    03     Հիվանդանոցային ծառայություններ (3,800.0)
      այդ թվում`  
      01   Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ (3,800.0)
      այդ թվում`  
      03. Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ (3,800.0)
      ՀՀ առողջապահության նախարարություն (3,800.0)
      որից`  
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (3,800.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 3,800.0
      որից`  
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 3,800.0
      որից`  
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,800.0
      այդ թվում`  
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,800.0
      ՀՀ կառավարություն 3,800.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

Աղյուսակ  N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.9 ԵՎ 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍԳ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ
Նկարագրությունը
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության իրականացում (հետազոտում, ախտորոշում, բուժում) 
1150 ԱԾ03
Քանակական Բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը    
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X (3,800.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1150 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հիվանդացության և մահացության կրճատում
Ծառայություն մատոցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ, ծննդատներ)
Ծրագրային դասիչը Անվանումը
Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերի փոխհատուցում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով
Նկարագրությունը
Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերի փոխհատուցում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով
1128 ԱԾ11
Քանակական Տուժած քաղաքացիների թիվը 2.0  
Որակական Մշակված չէ    
Ժամկետայնության Մշակված չէ    
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X 3,800.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1128 ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երկրում միջազգային ներգրավվածության աստիճանի, միջազգային հեղինակության ամրապնդում, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովում
Ծառայություն մատոցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Դիվանագիտական ներկայացուցչություն

 

Աղյուսակ  N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

 

Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժինը/ խումբը/ դասը) Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) ՀՀ 2018 թ. պետական բյուջե (հազ. դրամ)
ծրագիրը միջոցա-
ռումը
1128     ԾՐԱԳԻՐ  
      ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում 3,800.0
Ծրագրի նկարագրությունը
Միջազգային հարաբերություններում ՀՀ շահերի և իրավունքների պատշաճ ու հետևողական ներկայացում, ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն, սփյուռքահայության հետ հարաբերությունների համակարգում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի, միջազգային հեղինակության ամրապնդում, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովում
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ11       Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտո­վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Վրաստանում ստացած բժշկա­կան օգնության և սպասարկման ծախսերի փոխհա­տուցում Վրաստանում Հայաստանի Հանրապետու­թյան դեսպանու­թյան միջոցով 3,800.0
Մատուցվող ծրագրի նկարագրությունը
Վրաստանի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Վրաստանում ստացած բժշկական օգնության և սպասարկման ծախսերի փոխհատուցում Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով
Ծառայություն մատուցողի անվանումը
Դիվանագիտական ներկայացուցչություն
1150     ԾՐԱԳԻՐ  
      Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր  (3,800.0)
Ծրագրի նկարագրությունը
Սոցիալական նշանակության հիվանդությունների հիվանդանոցային բուժում, հարակից բժշկական և ախտորոշիչ ծառայությունների կարիք և իրավունք ունեցող անձանց հիվանդանոցային բուժում և ախտորոշիչ փորձաքննություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հիվանդացության և մահացության կրճատում
    Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ  
ԱԾ03   Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ  (3,800.0)
Մատուցվող ծրագրի նկարագրությունը
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության իրականացում (հետազոտում, ախտորոշում, բուժում)
Ծառայություն մատուցողի անվանումը
Առողջապահական կազմակերպություններ (հիվանդանոցներ, ծննդատներ)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1530-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Գնման առարկայի Գնման ձևը (ընթացա-
կարգը)
Չափի միավորը Միավորի գինը (դրամ) Քանակը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) (հազ. դրամ)
Միջանցիկ կոդը` ըստ CPV դասա-
կարգման
անվանումը
Բաժին N07 Խումբ N03 Դաս N01 Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ  (3,800.0)
3. Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգ­նու­թյան ծառայություններ  (3,800.0)
  ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ          
85111100-1 հիվանդանոցային ծառայություններ ՄԱ դրամ      (3,800.0)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2018
N 1530-Ն
Որոշում