Սեղմել Esc փակելու համար:
{11.04.2019 - 13.06.2019} 2019 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.04.2019 - 13.06.2019} 2019 ԹՎԱԿԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.04.2019  -ից մինչեւ   13.06.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11.04.2019 - 13.06.2019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2018 թ. թիվ 70-Ն

 

i

2019 ԹՎԱԿԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 16-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել 2019 թվականի վիճակագրական ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 70-Ն որոշման

 

2019 թվականի վիճակագրական ծրագիր

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են:

Վիճակագրական ծրագրերը ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Վիճակագրական ծրագրերը մշակվում են պաշտոնական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն (այսուհետ` Վիճակագրական կոմիտե) «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 14, 15 և 16-րդ հոդվածների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների հնգամյա վիճակագրական ծրագրի» նախագծով (այսուհետ` Հնգամյա ծրագրի նախագիծ) սահմանված պահանջներին համապատասխան, մշակել է «2019 թվականի վիճակագրական ծրագրի» նախագիծը (այսուհետ` Տարեկան ծրագրի նախագիծ):

Հնգամյա և Տարեկան ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ` ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:

Վիճակագրական կոմիտեն պատասխանատու է վիճակագրական ծրագրեր կազմելու համար` սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների, օգտագործողների, ռեսպոնդենտների և վարչական տվյալներ տրամադրողների հետ:

Հնգամյա ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղություններն օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով:

Հնգամյա ծրագիրը սահմանում է նաև ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները:

Ազգային վիճակագրական համակարգի Տարեկան ծրագիրը հիմնվում է տվյալ ժամանակաշրջանը ներառող Հնգամյա ծրագրի վրա և մշակվում է յուրաքանչյուր տարի պաշտոնական վիճակագրության արտադրողների ցանկի նորացման և ստորև թվարկվածի համար իրավական հիմք ապահովելու նպատակով ու ներառում է.

  • տարածման ենթակա ողջ պաշտոնական վիճակագրությունը,
  • պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից իրականացվելիք վիճակագրական հետազոտությունները,
  • պաշտոնական վիճակագրություն արտադրողներին վարչական տվյալների կամ այլ աղբյուրների տվյալների տրամադրման բոլոր դեպքերը,
  • պաշտոնական վիճակագրության հիմնական մշակումները,
  • վիճակագրական ռեգիստրների վարման և մշակման միջոցառումները:

Տարեկան ծրագիրը պարունակում է տարածման ենթակա ողջ պաշտոնական վիճակագրության ցանկը` ըստ յուրաքանչյուր արտադրողի, տեսակների և հաճախականության:

Տարեկան ծրագիրը ներառում է պաշտոնական վիճակագրության արտադրողների կողմից իրականացվելիք բոլոր վիճակագրական հետազոտությունների նկարագրությունները և յուրաքանչյուր հետազոտության համար տվյալների հավաքման մեթոդները, ռեսպոնդենտների ընդգրկվածության աստիճանը, ռեսպոնդենտների մասնակցության պարտադիր կամ կամավոր բնույթը, ինչպես նաև վիճակագրության այն տեսակի կամ վիճակագրական ռեգիստրների թվարկումը, որոնց համար հետազոտությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվության ստացում:

Տարեկան ծրագիրը պարունակում է պաշտոնական վիճակագրություն արտադրողներին տրամադրվող վարչական տվյալների բոլոր հավաքածուների ցանկը` ըստ անվանումների, դրանց տրամադրողների, դրանք ստացող պաշտոնական վիճակագրություն արտադրողների վիճակագրության կամ վիճակագրական ռեգիստրների տեսակների, որոնց տրամադրվելու է այդ տեղեկատվությունը, ինչպես նաև այդ տվյալների տրամադրման հաճախականությունը և վիճակագրական միավորների տեսակը: Տարեկան ծրագրում տվյալ տեղեկատվության փոխարեն կարող է ներառվել հղում փոխըմբռնման հուշագրի կամ ցանկացած այլ համաձայնագրի, որը կարգավորում է վարչական տվյալների տրամադրումը պաշտոնական վիճակագրություն արտադրողներին և պարունակում է անհրաժեշտ տեղեկատվություն ու հանրամատչելի է:

Տարեկան ծրագիրը պարունակում է տեղեկատվություն նախորդ տարիներին սկսված և տվյալ տարվա մասով շարունակական մշակումների վերաբերյալ:

Տարեկան ծրագրում թվարկվում են բոլոր առկա և տվյալ տարվա ընթացքում ստեղծելիք վիճակագրական ռեգիստրները:

 Վիճակագրական կոմիտեն Հնգամյա և Տարեկան ծրագրերի նախագծերը տեղադրում է իր պաշտոնական կայքում` վիճակագրական տեղեկատվություն օգտագործողների առաջարկությունները և դիտողությունները ստանալու նպատակով: Ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակված նախագծերը ներկայացվում են Հանրային խորհուրդ` կարծիքի:

Վիճակագրության կարևորագույն նպատակներից է օգտագործողներին շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանքի տրամադրումը:

Պաշտոնական վիճակագրության կատարելագործմանն ուղղված միջոցառումներից են.

  • միջազգային չափանիշներով վիճակագրական մեթոդաբանության կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, այլ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական վիճակին և բնակչության կենսապայմաններին վերաբերող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով` Վիճակագրական կոմիտեի շարունակական գործունեությունը միջազգային համագործակցության շրջանակում,
  • վիճակագրության համակարգային զարգացման համար նախադրյալների ապահովման, վիճակագրության մեթոդաբանական կարողությունների զարգացման և կանոնակարգման, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով` Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտով սահմանված ցուցանիշների և դրանց մեթատվյալների պարբերական արդիականացման աշխատանքների ապահովումը,
  • վիճակագրական կոմիտեում պարբերաբար կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները և դասընթացները, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ Վիճակագրական կոմիտեի աշխատակիցների դասավանդմամբ և (կամ) մասնակցությամբ,
  • պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրման և տարածման բնագավառներում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումը, արդիականացումը և կիրառումը (մեթատվյալներ, տվյալների հիմնապաշար, ծրագրային փաթեթներ և այլն),
  • Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված հրապարակումների տեղեկատվական բազայի կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության օգտագործողների համար առցանց ռեժիմով ամփոփ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը,
  • պաշտոնական վիճակագրությունում վիճակագրական դասակարգիչների մշակման ու ներդրման, ինչպես նաև արդեն իսկ ներդրված ու կիրառվող վիճակագրական դասակարգիչների շարունակական կատարելագործման աշխատանքների ապահովումը:

Վիճակագրական տեղեկությունների հավաքման արդյունավետության բարձրացման (ինչպես տվյալների որակի, այնպես էլ ռեսուրսների խնայողության ենթատեքստով), ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ տրամադրողների` վիճակագրական դիտարկման փաստաթղթերով ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով`

  • փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներից ընտրանքային կարգով վիճակագրական տեղեկությունների հավաքման մեթոդների ավելի լայն կիրառումը,
  • Վիճակագրական կոմիտեին տրամադրման ենթակա վիճակագրական փաստաթղթերի (վիճակագրական հաշվետվությունների, հետազոտությունների հարցաթերթերի և այլն) միջոցով, որոնք ներառում են վիճակագրական տվյալների ծավալը, ներկայացնելու հասցեներն ու ժամկետները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների գործունեության վերաբերյալ այլ տվյալներ,
  • տնտեսական գործունեության տեսակների ու դրանք իրականացնող սուբյեկտների քանակի աճով պայմանավորված, վարչական ռեգիստրների և կիրառվող մեթոդաբանությունների շարունակական կատարելագործման աշխատանքները,

Վիճակագրական տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

  • երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վիճակագրական տեղեկատվությունը տարածվում է` հասանելի դառնալով բազմաթիվ օգտագործողների համար (պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական, գիտակրթական, ֆինանսական կազմակերպություններ, գործարար համայնք, զանգվածային լրատվամիջոցներ, միջազգային կազմակերպություններ և այլն), այդ թվում` մամուլի հաղորդագրությունների տեսքով` համաձայն Ծրագրի հավելված 3-ում նշված ժամանակացույցի,
  • Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում հայերեն, ռուսերեն և (կամ) անգլերեն զետեղվում է վիճակագրական ողջ տեղեկատվությունը:

Վիճակագրական կոմիտեն ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան վիճակագրական տեղեկատվության տրամադրումը միջազգային (միջպետական, միջկառավարական) կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա` նոր հետազոտությունների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացումը:

Ծրագրում ներառված աշխատանքների (ցուցանիշների) կառուցվածքը ներկայացված է համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման ընդհանուր համակարգի և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (որին 2003 թվականի նոյեմբերի 7-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը) բաղադրիչների և ենթադրում է տվյալների տարածման հետևյալ 4 հիմնական պահանջների (չափորոշիչների) պահպանումը` տվյալների ընդգրկվածություն, հաճախականություն և ժամանակայնություն, մատչելիություն, ամբողջականություն ու որակ:

Ծրագրի 1 և 10-րդ հավելվածներում աշխատանքների (ցուցանիշների) արտացոլման համար օգտագործվել է վեցանիշ ծածկագիր, որտեղ.

 

Նիշեր

 

  • I նիշը` աշխատանքի (ցուցանիշի) ծածկագիրն է ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման ընդհանուր համակարգի և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի հատվածների,
  • II նիշը` հատվածի տրոհումն է ըստ ենթահատվածների,
  • III նիշը` աշխատանքի (ցուցանիշի) տրոհումն է ըստ ոլորտների (Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի դասերի, ցուցանիշների),
  • IV նիշը` ոլորտների մանրամասնեցումն է ըստ ենթաոլորտների:

Հաջորդ երկու նիշերը հատկացված են վիճակագրական աշխատանքների հերթական համարին` ըստ տվյալ հատվածի, ենթահատվածի, ոլորտի և ենթաոլորտի:

Այն դեպքում, երբ աշխատանքը (ցուցանիշը) տվյալ մակարդակից ներքև չի տրոհվում` հաջորդող դիրքերը լրացվում են զրոներով:

Օրինակ` Հավելված 1-ի 127001 - ծածկագիրը նշանակում է իրական հատվածի (1), արտադրության ենթահատվածի (2), կազմակերպությունների տնտեսական գործունեության (7), կազմակերպությունների տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները (0), իսկ վերջին երկու նիշերն արտահայտում են նշված ցուցանիշներին առնչվող վիճակագրական աշխատանքների ցանկում հերթական համարը, որոնք անփոփոխելի են:

Տվյալ ծածկագրի համար Հավելված 1-ում նշվում են նաև.

  • սյունակ 3` վիճակագրական աշխատանքի (ցուցանիշի) ամբողջական անվանումը,
  • սյունակ 4` վիճակագրական փաստաթղթի տեսակը կամ աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) համար հիմք հանդիսացող այլ նյութերը (աղբյուրները),
  • սյունակ 5` ընդգրկվածությունը (ըստ ոլորտի, գործունեության տեսակի, տարածքային բաշխվածության, աշխատողների թվաքանակի և այլն),
  • հաճախականությունը (սյունակ 6),
  • սյունակ 7` աշխատանքի (ցուցանիշի) կատարման (մշակման) ավարտը (ամսաթիվը կամ օրը հաշվետու ժամանակաշրջանից հետո,
  • սյունակ 8` Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքերում առկա վիճակագրական հրապարակումներն ըստ ծածկագրերի (տես` հավելված 3), տվյալների բազաներն ըստ հղումների և այլն, որոնցում առկա է վիճակագրական աշխատանքի արդյունքը (ցուցանիշը):

Ծրագրի 3 և 9 հավելվածներում վիճակագրական հրապարակումների համար օգտագործվել է 7-անիշ ծածկագիր, որտեղ I-IV նիշերը համապատասխանում են Ծրագրի 1-ին հավելվածի դասակարգմանը, V նիշը ներկայացնում է հրապարակման ծածկագիրը (մասնավորապես` վիճակագրական ժողովածու (1), վիճակագրական տեղեկագիր (2), մամուլի հաղորդագրություն (3), տեղեկատվական ամսական զեկույց (4), վիճակագրական զեկույց (5)), իսկ VI և VII նիշերը ցույց են տալիս դրանց հերթական համարը:

Ծրագրի 10-րդ հավելվածում ներկայացված վիճակագրական աշխատանքներում (ցուցանիշներում) արտացոլված են նաև այն աշխատանքները (ցուցանիշները), որոնց կատարումն ըստ էության, Վիճակագրական կոմիտեի մարզային և Երևան քաղաքի վարչությունների կողմից տվյալների հավաքումն է և ամփոփումը: Այդ առումով, վերոհիշյալ հավելվածում առկա են Հավելված 1-ի աշխատանքների (ցուցանիշների) կրկնություններ` ըստ Վիճակագրական կոմիտեի մարզային և Երևան քաղաքի վարչությունների կողմից դրանց կատարման բովանդակային և ժամկետային պարտավորությունների մանրամասնումներ:

 Վիճակագրական աշխատանքների կատարման (ցուցանիշների մշակման) Ծրագրում սահմանված ավարտի օրերը պարունակում են որոշակի վերապահումներ, կախված տարվա օրացուցային օրերի աշխատանքային օրերին համընկնելու հանգամանքից (օրինակ` Հավելված 1-ում 1.Իրական հատվածի 1.2.Արտադրություն (ծառայություններ) ենթահատվածի 1.2.1.Արդյունաբերություն բաժնի 121012 ծածկագրով աշխատանքի ավարտի օրը սահմանված է հաշվետու ժամանակաշրջանից հետո 25-րդ օրը):

Եթե որևէ աշխատանքի ավարտի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա աշխատանքի ավարտի օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը:

 

 Հավելված 1 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԻ
   1.ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
  1.1 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
  1.1.1 ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇ
  1.1.2 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
   1.2 ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
   1.2.1 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
   1.2.2 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ
(1.2.2-րդ բաժինը փոփ. 20.03.19 թիվ 21-Ն որոշում)
   1.2.3 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
   1.2.4 ՏՐԱՆՍՊՈՐՏ
   1.2.5 ԿԱՊ
   1.2.6 ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
   1.2.7 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
  1.3 ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ
  1.3.1 ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐ (ՍԱԿԱԳՆԵՐ) ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ
  1.3.2 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ
  1.3.3 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ
  1.3.4 ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ
  1.3.5 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ
  1.3.6 ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ
  1.3.7 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
  1.3.8 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԸ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ
  1.4 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ
  1.4.1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԹԵՐՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
  1.4.2 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
  1.5 ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ
  1.6 ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ
  1.7 ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ
  1.8 ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
  2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ
  3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
  4. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ
   4.1 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
  4.1.1 ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
  4.1.2 ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
  4.2 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
  4.3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  4.4 ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
  4.5 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴԻՐՔ
  4.6 ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ
  5. ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
  ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
   5.1 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  5.1.1 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԸ
  5.1.2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ
  5.1.3 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ
   5.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
   5.3 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
   5.4 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
   5.5 ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ
   5.6 ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ
   5.7 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  5.8 ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
  5.9 ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
  6.0 ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  7.0 ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
(1-ին հավելվածը փոփ. 20.03.19 թիվ 21-Ն որոշում)
Հավելված 2 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հավելված 3 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
  1. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ
  2. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
(21-րդ բաժինը փոփ. 20.03.19 թիվ 21-Ն որոշում)
  3. ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  4. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ
(3-րդ հավելվածը փոփ. 20.03.19 թիվ 21-Ն որոշում)
Հավելված 4 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ` ՀԱՐՑԱԹԵՐԹԵՐԻ ՏԵՍՔՈՎ
2. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ
Հավելված 5 ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ (ԹՂԹԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻ) ՑԱՆԿՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ
Հավելված 6 ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՎԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿ
(6-րդ հավելվածը փոփ. 20.03.19 թիվ 21-Ն որոշում)
Հավելված 7 ԱՅԼ (ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ) ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿ
Հավելված 8 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Հավելված 9 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ
Հավելված 10 ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
(10-րդ հավելվածը փոփ. 20.03.19 թիվ 21-Ն որոշում)
Հավելված 11 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԻ
Հավելված 12 ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՄԵՄԱՏ
Հավելված 13 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Հավելված 14 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ, ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
30.11.2018
N 70-Ն
Որոշում