Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈ ...

 

06.01.2019 -

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2003 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2003 թվականի N 347-Ն

 

«ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Սույն որոշումը խմբ. 06.07.07 թիվ 823-Ն որոշում)

 

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

1) առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևը` համաձայն N 5 հավելվածի:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

(1-ին կետը փոփ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները` համաձայն սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի:

(2-րդ կետը փոփ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

i

3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության սույն որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան բժշկական օգնության և սպասարկման որևէ տեսակի լիցենզիայի բացակայության դեպքում համապատասխան բժշկական օգնությունը և սպասարկումն (ներառյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները) իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով:

(3-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) պարտավոր է`

1) հավաքել մանրամասն տվյալներ դիմողի` նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին,

2) զննել դիմողի ներքին օրգանների վիճակը,

3) ուղեգրել դիմողին պահանջվող բժշկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների,

4) հիվանդության վերհուշության մեջ (անամնեզ) դիմողի` նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրում պետք է դրա մասին կատարվի գրանցում:

(4-րդ կետը փոփ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

5. Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է`

1) մանրամասնորեն զննել մաշկը, դրա մազածածկ մակերեսը, ծալքերը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները,

2) շոշափել ավշային հանգույցները:

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

(5-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

8. Լաբորատոր-գործիքային հետազոտությունները իրականացվում են հետևյալ մեթոդներով`

1) սիֆիլիսի նկատմամբ` միայն էքսպրես եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով, արյունը վերցվում է միայն ձեռքի մատից.

2) կոնտակտային հելմինթոզների նկատմամբ` կղանքի և (կամ) շուրջհետանցքային քերուկի հետազոտության միջոցով.

3) աղիքային վարակիչ հիվանդությունների ախտածին հարուցիչների և ախտածին ստաֆիլակոկի նկատմամբ` մանրէաբանական հետազոտության միջոցով.

4) վիրուսային հեպատիտ «Բ»-ի և «Ց»-ի նկատմամբ` արյան շճաբանական հետազոտության արագ թեստ-համակարգերով: Արագ թեստ-համակարգով դրական արդյունք արձանագրելու դեպքում` կեղծ դրական արդյունքից խուսափելու նպատակով հետազոտությունը շարունակվում է արյան իմունաֆերմենտային հետազոտությամբ.

5) ցուցման դեպքում` քոսի և սնկային հիվանդությունների նկատմամբ` նատիվ քերուկների մանրադիտմամբ.

6) տուբերկուլոզի նկատմամբ` թոքերի գործիքային հետազոտությամբ:

Գործիքային հետազոտությամբ «տուբերկուլոզ հիվանդության» ախտորոշման կամ դրա կասկածի դեպքում տվյալ անձը հետազոտվում է, և վերջնական ախտորոշումը կատարվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից ընդունված հրամանի:

(8-րդ կետը խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

9. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում նշում է իր մասնագիտական եզրակացությունը`

1) սանիտարական (բժշկական) գրքույկում բժշկական զննություն և (կամ) լաբորատոր հետազոտություն իրականացնող բժիշկը զննության, հետազոտության իրականացման արդյունքները հաստատում է ստորագրությամբ և նշում իր անունը, ազգանունը, եթե զննումը, հետազոտությունը կատարվում են այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում, ապա վերջինիս արդյունքները հաստատվում են զննումը (հետազոտությունը) կատարող իրավաբանական անձի կնիքով.

2) եթե սանիտարական (բժշկական) գրքույկը չի համապատասխանում N 3 հավելվածի ձևին, այն համարվում է անվավեր: Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով հաղորդում, այնուհետև 24 ժամվա ընթացքում` գրավոր տեղեկատվություն է ներկայացնում բնակության վայրի` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում:

(9-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 30.11.17 թիվ 1514-Ն, 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման 2-րդ հավելվածում ներառված կազմակերպություններում ու համապատասխան մասնագիտություններով աշխատող անձանց մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում`

1) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա.

2) հիմենոլեպիդոզ, էնտերոբիոզ.

3) սիֆիլիս.

4) վարակիչ մաշկային հիվանդություններ.

5) թոքերի դրական և քսուքով տուբերկուլոզ, իսկ նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար հակացուցում են հանդիսանում նաև բացասական քսուքով թոքային տուբերկուլոզը և արտաթոքային տուբերկուլոզը.

6) ախտածին ստաֆիլակոկակրություն, մաշկի, քիթ-ըմպանի, աչքի լորձաթաղանթի թարախային հիվանդություններ (այն ոլորտներում, որոնց աշխատակիցները հետազոտվում են նշված հիվանդությունների և մանրէակրության վերաբերյալ):

(10-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

10.1. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության արդյունքում վիրուսի բեռնվածությունը >2000 մ/մ դեպքում), քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում) չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում` մինչ քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքում վիրուսի բեռնվածությունը < 2000 մ/մ, իսկ Ց-ի` կայուն վիրուսաբանական պատասխանի արդյունքները (բուժման ավարտից 24 շաբաթ հետո պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ռիբննուկլեինաթթվի (ՌՆԹ) բացասական արդյունք): Վիրուսային հեպատիտ Ց-ի անտիգենակիրներին չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ` արյունաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` արյան հավաքագրման և փոխներարկման կետերում և բաժանմունքներում, մանկաբարձագինեկոլոգիական, այդ թվում` նորածնային, վիրաբուժական, վերակենդանացման, դիալիզի բաժանմունքներում, ստոմատոլոգիական կաբինետներում, միջամտությունների կաբինետում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստոմատոլոգները, արյան, դրան փոխարինող և այլ կենսաբանական հեղուկների հետ աշխատող, ինչպես նաև գեղեցկության սրահներում մաշկի ամբողջականության խախտմամբ և դրա խորանիստ շերտերի ներգրավմամբ կոսմետիկ միջամտություններ իրականացնող (կոսմետիկ միջամտություններ իրականացնող, դաջվածքի մասնագետ, մատնահարդար, ոտնահարդար) սուր վիրուսային հեպատիտ Բ-ով, Ց-ով պացիենտի բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է յուրաքանչյուր հիվանդության համար նախատեսված վարման ազգային ուղեցույցին համապատասխան: Նրանց աշխատելու թույլտվություն տրվում է միայն առողջանալուց հետո, յուրաքանչյուր առանձին հիվանդության դեպքում` այդ հիվանդության համար բուժումից հետո սահմանված կարգով իրականացվող հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա:

(10.1-ին կետը լրաց. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

10.2. Վիրուսային հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող քանակակազմը (անձնակազմը) կցում է նաև տեղեկանք վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ ստացած պատվաստումների վերաբերյալ: Վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի տեսակետից խոցելի քանակակազմը պատվաստումների ամբողջական կուրսն (եռանվագ) ավարտելուց 6 ամիս հետո 1 անգամ ենթակա է հետազոտման վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային (ՀԲՍ) հակածնի և հակամարմինների տիտրի նկատմամբ: Հակածնի բացասական արդյունքի և հակամարմինների 10 միջազգային միավորին հավասար կամ ավելի լինելու դեպքում` վերջիններս ենթակա չեն հետազոտման:

(10.2-րդ կետը լրաց. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 06.01.2019 թվականից` 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

(13-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)

14. Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, ովքեր աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների, և նրանց նկատմամբ իրականացվում է հսկողություն:

15. Հելմինթոզներով վարակված անձինք ենթակա են բուժման` որդակրությունից ազատվելու համար: Հելմինթոզներով վարակված անձինք, ովքեր ենթակա են բուժման, չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ` հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքերի):

(15-րդ կետը փոփ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

16. Բժշկական զննության որակի և ծավալի համար պատասխանատու է այն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարը կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է բժշկական զննության իրականացման համար պատասխանատու այլ անձ:

(16-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 20.12.18 թիվ  1518-Ն որոշումներ)

17. Գործատուն (կազմակերպության տնօրենը) պատասխանատու է կազմակերպության աշխատողների` սույն որոշմամբ սահմանված կարգով ժամանակին բժշկական զննությունների չենթարկելու, նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար: Կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը լրացնում է բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված ձևաչափով: Գործատուն ապահովում է կազմակերպության աշխատողների` սույն որոշմամբ սահմանված կարգով նախնական և պարբերական բժշկական զննությունների ենթարկվելը:

(17-րդ կետը խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

i

17.1. Պարտադիր բժշկական զննության ծախսերը իրականացվում են գործատուի հաշվին: Գործատուի հաշվին իրականացվող պարտադիր բժշկական զննության ծախսերը և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության օրենքի «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

(17.1-ին կետը լրաց. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

18. Բժշկական զննությունն ավարտվելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարը կամ նրա հրամանով նշանակված բժշկական զննությունների համար պատասխանատու անձն աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նրան աշխատելու թույլտվություն տալու մասին նշում: Նշումն ամրագրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կլոր կնիքով:

(18-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 30.11.17 թիվ 1514-Ն, 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

18.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում պարբերական բժշկական զննությունների ենթարկված անձանց զննության արդյունքները լրացվում են բժշկական զննության դիմած անձի մշտական (եթե դիմողը սպասարկվում է տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում) կամ ժամանակավոր ամբուլատոր քարտում:

(18.1-ին կետը լրաց. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

19. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման հավելված 1-ի 21-րդ կետով նախատեսված դեպքերի:

(19-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

20. Այն անձինք, ովքեր չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև, եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է սույն կարգի 10-րդ և 10.1-ին կետերում նշված հիվանդություններից որևէ մեկը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնի ղեկավարի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում` մինչև առողջացումը` համաձայն N 5 հավելվածի:

ԻՐՏԵԿ

  20.12.18 թիվ 1518-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ժը» պարբերությամբ նախատեսված փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ 30.11.17 թիվ 1514-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության համաձայն «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինվել են «առողջապահական տեսչական մարմնի» բառերով:

Հիմք ընդունելով 20.12.18 թիվ 1518-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ժը» պարբերությամբ նախատեսված փոփոխությունը` «ԻՐՏԵԿ»-ի կողմից սույն որոշման 20-րդ կետում, որպես իրավասու մարմին նշվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

(20-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

i

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված անձանց, ինչպես նաև 2-րդ կետում նշված այն անձանց, որոնք արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 8-րդ և 10-րդ կետերում նշված անձանց, որոնք սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ:

(21-րդ կետը լրաց. 10.03.11 թիվ 267-Ն, խմբ. 19.03.15 թիվ 263-Ն, խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության և (կամ) դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ` չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:

(22-րդ կետը լրաց. 10.03.11 թիվ 267-Ն, խմբ. 19.03.15 թիվ 263-Ն որոշումներ)

(1-ին հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 10.03.11 թիվ 267-Ն, 19.03.15 թիվ 263-Ն, 30.11.17 թիվ 1514-Ն, 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Կազմակեր-
պություններ և մասնագի-
տություններ

Թերապևտի ընտանեկան բժշկի զննում

Հետազո-
տություններ տուբեր-
կուլոզի
նկատմամբ

Մաշկավե-
ներաբանի զննում

Հետազո-
տություն սիֆիլիսի նկատմամբ

Հետազոտու-
թյուն աղիքային վարակիչ հիվան-
դությունների նկատմամբ (մանրէա-
կրություն)

Հետազո-
տություններ հելմին-
թակրության նկատմամբ

Հետազո-
տություն վիրուսային հեպատիտ Բ-ի
նկատմամբ

Հետա-
զոտություն
վիրուսային հեպատիտ Ց-ի նկատմամբ

Հետազո-
տություն քիթ-ըմպանի ախտածին ստաֆիլակոկի նկատմամբ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

Սննդի արտադրության ոլորտի, գյուղացիական, անասնապահական տնտեսությունների, (բացառությամբ` ֆիզիկական անձանց), թռչնաբու-
ծարանների, սպանդանոցների, թարմ մսի կտրատման բաժինների, էկզոտիկ կենդանիներ պահող (իրացնող) կազմակեր-
պությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողներ, որոնք շփում ունեն սննդամթերքի հետ դրա արտադրման, փաթեթավորման, պահպանման և իրացման ընթացքում, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամի-
ջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ շփվող անձինք, հանրային սննդի կազմակեր-
պությունների, սննդի առևտրի օբյեկտների աշխատակիցներ: Սույն ցանկի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված կազմակեր-
պությունների արտադրական շենքերում, պահեստներում և սննդի ընդունման կետերում աշխատողներ:

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

 

 

Միայն կրեմային հրուշա-
կեղենի, կաթի մշակման, կաթնամթերքի և մանկական սննդի արտա-
դրությամբ կամ վաճառքով զբաղվող անձանց համար` աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ

2.

«Հանրակրթական ուսումնական հաստատություն-
ների սովորողներ, նախնական (արհեստագոր-
ծական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություն-
ների ուսանողներ, որոնք ուսումնաար-
տադրական պրակտիկա են անցնում այն հաստատություն-
ներում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության (հետազո-
տությունների)»

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը մեկ անգամ

արտա-
դրական պրակտի-
կայից առաջ, եթե նախորդ 6 ամսվա ընթացքում հետազո-
տություն չի կատարվել

ար-
տադրական պրակ-
տիկայից առաջ

15 տարեկանից բարձր անձինք` գործնական պարապ-
մունքներից առաջ, 15 տարեկանից փոքր անձինք` ըստ համաճարա-
կաբանական և բժշկական ցուցումների

արտա-
դրական պրակտի-
կայից առաջ և հետագայում` կիսամյակը մեկ անգամ` պրակտիկայի շարունակման դեպքում

արտա-
դրական պրակտի-
կայից առաջ և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 

 

արտա-
դրական պրակտի-
կայից առաջ` հրուշա-
կագործի մասնա-
գիտությամբ և ծննդատան նորածնային, մանկական և վիրա-
բուժական բաժան-
մունքներում պրակտիկա անցնողների համար

3.

Մանկաբար-
ձագինեկոլոգիական, 18 տարեկանից ցածր անձանց բժշկական օգնություն և սպասարկում, ստոմատո-
լոգիական, վիրաբուժական, մաշկավենե-
րաբանական, բժշկական օգնություն և սպասարկում (արտահի-
վանդանոցային և հիվանդանոցային) իրականացնող, հոգեբուժական կազմակեր-
պություններ, շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակեր-
պությունների, ինֆեկցիոն, այդ թվում` հակատու-
բերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների, կաբինետների), վերակեն-
դանացման, հեմոդիալիզի բաժանմունքների, ախտորոշիչ լաբորա-
տորիաների, մանրէազերծման բաժանմունքների, արյան հավաքագրման և փոխներարկման կետերի կամ բաժանմունքների, միջամտություններ իրականացնող կաբինետների բուժաշխատողներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ` միջամտու-
թյուններ իրակա-
նացնող կամ արյան և դրա բաղադրիչ-
ների հետ առնչվող բուժաշ-
խատող-
ները միայն

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն մի-
ջամտություն-
ներ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշխա-
տողները

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն մի-
ջամտություն-
ներ իրակա-
նացնող կամ արյան և դրա բաղադրիչ-
ների հետ առնչվող բուժաշխա-
տողները

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

4.

Դեղագործական կազմակեր-
պությունների և դեղատների աշխատողներ, որոնք զբաղված են դեղամիջոցների պատրաստմամբ և փաթեթավորմամբ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

5.

Դեղատների, աշխատողներ, որոնք զբաղված են դեղամիջոցների իրացմամբ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

 

 

 

 

 

6.

Կոսմետիկ միջոցներ, անձնական հիգիենայի և նորածնային խնամքի պարագաներ արտադրող կազմակեր-
պությունների աշխատողներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

7.

Հանրակրթական ուսումնական հաստա-
տությունների, նախնական (արհես-
տագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատու-
թյունների, ինչպես նաև արտադպրոցական կրթության հաստատու-
թյունների (բուհեր, հանրակրթական դպրոցների, քոլեջների, վարժարանների, մարզադպրոցների, ուսումնարանների, արվեստի դպրոցների, այդ թվում` երաժշտական դպրոցների և համապատասխան խմբակների, համակարգչային և լեզվի ուսուցման դասընթացների), հիմնադրամի և կրթահամալիրի աշխատողներ, որոնք անմիջականորեն մասնակցում են ուսումնա-
դաստիարակչական աշխատանքներին

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

 

 

 

 

 

8.

Երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատու-
թյունների (մանկատների), երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատու-
թյունների, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատու-
թյունների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատու-
թյունների, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, նախադպրոցական հաստա-
տությունների, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատու-
թյունների, այլ առողջարանային, մանկական զվարճանքի կազմակեր-
պությունների աշխատողներ, որոնք անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

9.

Առողջարանների, հանգստյան տների, դպրոցական, ուսանողական ճամբարների, վերականգնողական կենտրոնների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, հոգեկան (այդ թվում` մտավոր) խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա և (կամ) ցերեկային խնամք և սպասարկում իրականացնող կազմակեր-
պությունների աշխատողներ, որոնք անմիջականորեն իրականացնում են հանգստացողների, շահառուների, հիվանդների սպասարկումը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

 

10.

Բնակչության կոմունալ կենցաղային սպասարկման կազմակեր-
պությունների` հյուրանոցների, հանրակա-
ցարանների, լվացքատների աշխատողներ, որոնք ընդգրկված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

 

11.

Բնակչության կոմունալ կենցաղային սպասարկման կազմակեր-
պությունների` բաղնիքների, շոգեբաղնիքների, մերսման սրահների, վարսավի-
րանոցների և գեղեցկության սրահների աշխատողներ, որոնք ընդգրված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում այդ թվում` մերսողներ, դաջվածքի և կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողներ

Աշխատանքի ընդունվելիս և հետա-
գայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետա-
գայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետա-
գայում` տարին 1 անգամ

Մատնա-
հարդարները, ոտնահար-
դարները, դիմահար-
դարները և դաջվածքի մասնագետ-
ները` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Մատնա-
հարդարները, ոտնահար-
դարները, դիմահար-
դարները և դաջվածքի մասնագետ-
ները աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ

Մատնա-
հարդարները, ոտնահար-
դարներ, դիմահար-
դարները և դաջվածքի մասնագետ-
ները ` աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ

 

12.

Մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների, մարզաառող-
ջարանային կենտրոնների աշխատողներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

 

13.

Մարդատար գնացքների, օդանավերի ուղեկցողներ և մաքրող անձնակազմ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

 

 

 

14.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական, միջմարզային, ներմարզային, միջքաղաքային, մերձքաղաքային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափո-
խադրումների և ոչ կանոնավոր ուղևորափո-
խադրումների, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլների վարորդներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

-

-

 

 

 

15.

Ջրմուղների կառույցների աշխատողներ, որոնք անմիջականորեն առնչվում են խմելու ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ջրամատա-
կարարման ցանցի սպասարկմանը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

-

-

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

 

 

 

1. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողները ենթակա են թերապևտի բժշկական զննության և տուբերկուլոզի վերաբերյալ հետազոտության աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ:

2. Նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի N 1 հավելվածի 10-րդ կետում նշված հիվանդություններից, հակացուցում են նաև բացասական քսուքով թոքային տուբերկուլոզը և արտաթոքային տուբերկուլոզը:

3. Բացի նշված հաճախականությունից` նշված պարբերական զննությունը կարող է կազմակերպվել և իրականացվել նաև արտահերթ` վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդության տարածման վտանգի դեպքում` համաճարակաբանական ցուցումով:

(2-րդ հավելվածը փոփ. 11.08.16 թիվ 828-Ն, խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման

 

ՁԵՎ
ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿ

 





ԼՈՒՍԱՆԿԱՐ




_______________________________________________________
(գրքույկի տիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ                                                                                                 _____ ________________ 200 թ..

 

1. Տվյալներ սանիտարական (բժշկական) գրքույկի տիրոջ մասին`

 

ազգանունը__________________________________________________
անունը, հայրանունը__________________________________________
ծննդյան ամսաթիվ, ամիսը, տարեթիվը__________________________
բնակության վայրը___________________________________________
մասնագիտությունը _________________________________________
պաշտոնը___________________________________________________
կազմակերպությունը ________________________________________
Նշում` այլ կազմակերպություններ աշխատանքի տեղափոխվելու մասին________________________________________

 

2. Թերապևտի զննման արդյունքը

 

Ամսաթիվ Բժշկի եզրակացությունը Նշում` տարած սուր աղիքի հիվանդությունների մասին Բժշկի ստորագրությունը
       

 

3. Տուբերկուլոզի վերաբերյալ հետազոտության արդյունք

 

Ամսաթիվ Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
     

 

4. Մաշկավեներական զննման արդյունքը

 

Ամսաթիվ Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
     

 

5. Սիֆիլիսի նկատմամբ հետազոտության արդյունքը

 

Ամսաթիվ Հետազոտության անվանում, արդյունք Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
       

 

6. Հեպատիտ Բ-ի նկատմամբ հետազոտության արդյունքը

 

Ամսաթիվ Հետազոտության անվանում, արդյունք Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
       

 

7. Հեպատիտ Ց-ի նկատմամբ հետազոտության արդյունքը

 

Ամսաթիվ Հետազոտության անվանում, արդյունք Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
       

 

8. Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

 

Ամսաթիվ Հետազոտության արդյունքը Բժշկի ստորագրությունը
     

 

9. Հելմինթոզների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

 

Ամսաթիվ Հետազոտության արդյունքը Բժշկի ստորագրությունը
     

 

10. Քիթ-ըմպանի քսուքի` ստաֆիլակոկակրության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները

 

Ամսաթիվ Հետազոտության արդյունքը Բժշկի ստորագրությունը
     

 

11. Նշումներ աշխատանքի թույլատրելու մասին:

(3-րդ հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 10.07.18 թիվ 765-Ն, խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման

 

ՁԵՎ
ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

 

NN ը/կ Անուն Ազգանուն Հայրանուն Սեռ Տարիք Աշխատանքի վայր Պաշտոն Բնակության վայր Աշխատանքի ընդունման ամսաթիվ Նախկին զննության ամսաթիվ Թերապևտի եզրակացությունը Սիֆիլիuի նկատմամբ հետազոտության արդյունքները Տուբերկուլոզի նկատմամբ հետազոտոտությունների արդյունքները Մաշկավեներաբանի եզրակացությունը Աղիքային վարակիչ հիվանդությունների նկատմամբ
հետազոտությունների արդյունքները
Հելմինթակրության նկատմամբ հետազոտության արդյունքները Ստաֆիլակոկերի նկատմամբ հետազոտության արդյունքները Հեպատիտի Բ-ի նկատմամբ հետազոտության արդյունքները Հեպատիտի Ց-ի նկատմամբ հետազոտության արդյունքները Աշխատանքի թույլատրելու ամսաթիվ Բժշկական զննությունների ժամանակացույց* Ծանոթություն**
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13     14      15 16 17 18 19 20 21
                                         

 

1. «Բժշկական զննությունների ժամանակացույց» մասում լրացվում են վերջին բժշկական զննությունների ամսաթիվը և նախատեսված հաջորդ բժշկական զննության ամսաթիվը

2. «Ծանոթություն» մասում անհրաժեշտության դեպքում լրացվում են տվյալ աշխատակցին վերաբերող լրացուցիչ տվյալներ, օրինակ` աշխատանքից տեղափոխման կամ ազատվելու մասին:

(4-րդ հավելվածը խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշում)

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 27-ի
N 347-Ն որոշման

 

Ձև

 

_________________________________
Լիազոր մարմնի անվանումը

(տարածքային մարմնի անվանումը)

ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

ՈՐՈՇՈՒՄ N_______

 

ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ ____________ 200 թ. _____________________
(վայրը)
Ես` _____________________________________________
(լիազոր մարմնի անվանումը)
__________________________________________________________________________
(վարչական տարածքի անվանումը)
__________________________________________________
տարածքային ստորաբաժանման ղեկավար__________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________________
ուսումնասիրելով ներկայացված նյութերը (թվարկել)___________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
հաստատեցի, որ___________________________________________________________
(նշել իրավական ակտի համապատասխան դրույթը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________:

 

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունով կամ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` (նշել համապատասխան իրավական ակտը)

 

ՈՐՈՇԵՑԻ`

 

քաղաքացի_________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
որը հանդիսանում է________________________________________________________
(կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի անվանումները)
_________________________________________________________________________, սկսած_________________________ չթույլատրել աշխատանքի` մինչև_____________
__________________________________________________________________________
(նշել գործողությունները, որոնցից հետո անձը կարող է թույլատրվել աշխատանքի)
_________________________________________________________________________:
Սույն որոշման կատարման համար պատասխանատու է__________________________
                                                         (կազմակերպության անվանումը)
__________________________________________________________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________
լիազոր մարմնի անվանումը

 

Կ.Տ. ____________________________________
(վարչական տարածքի անվանումը)
տարածքային ստորաբաժանման պետ
__________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
________________________________________
Որոշումն ստացա _____________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________ ________ ____________________200 թ.
(որոշման ստացման ամսաթիվը)
Նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու մասին_____________________________________
_________________________________________
Որոշումը կազմված է __________ օրինակից:

 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա մասին իրազեկելու հաջորդ օրվանից: Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում` վերադաս մարմնին կամ դատական կարգով:

(5-րդ հավելվածը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն, խմբ. 20.12.18 թիվ 1518-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2003
N 347-Ն
Որոշում