Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի մայիսի 31-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի 10-րդ հոդվածում`

i

1) 6-րդ մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների.».

i

2) 6-րդ մասի «թ» կետն ուժը կորցրած ճանաչել.

i

3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության:».

i

4) 6.1-ին և 6.2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման մեկանգամյա թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

i

5) 6.3-6.5-րդ մասերից հանել «Հատուկ» բառը.

i

6) 6.6-րդ մասից հանել «Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող`» բառերը.

i

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Եթե չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրումը մերժվում է, և հնարավոր չէ դիմողի առաջարկած երթուղիով փոխադրումն իրականացնել, ապա լիազոր մարմինը դիմողին առաջարկում է փոխադրումն իրականացնելու այլ երթուղի:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հունիսի 6
Երևան
ՀՕ-37-Ն

 


 

 

pin
ՀՀ 31.05.2019
N ՀՕ-37-Ն օրենք