Սեղմել Esc փակելու համար:
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 3-ին

 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ստանալ նույնականացման քարտ` «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 12-րդ մասը «երկու» բառից հետո լրացնել «կարճատև» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«Միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց,» բառերը:

 

i

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) «կալանավորված» բառը փոխարինել «ձերբակալված և կալանավորված» բառերով.

2) 2-րդ մասը «կարող է» բառերից հետո լրացնել «պատճառաբանված որոշմամբ» բառերով.

3) 3-րդ մասը «Կալանավորվածներին պահելու վարչակազմը» բառերը փոխարինել «Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերը» բառերով, իսկ «տեղեկացնի» բառը` «տեղեկացնեն» բառով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հունիսի 13
Երևան
ՀՕ-53-Ն

 

 


 

 

pin
ՀՀ 03.06.2019
N ՀՕ-53-Ն օրենք