Սեղմել Esc փակելու համար:
{29.06.2019 - 01.04.2020} «ՊԵՏԱԿԱՆ ՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{29.06.2019 - 01.04.2020} «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.06.2019  -ից մինչեւ   01.04.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

29.06.2019 - 01.04.2020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.

 

«15) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ծածկագրերի) «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման յուրաքանչյուր տոննայի համար (մինչև մեկ տոննայի համար տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ) բազային տուրքի 14-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հունիսի 13
Երևան
ՀՕ-59-Ն

 

 

pin
ՀՀ 03.06.2019
N ՀՕ-59-Ն օրենք