Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի առաջին պարբերության «ժբ» կետը «19.4» թվից հետո լրացնել «, 19.7, 19.8» թվերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

i

1) «3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
  2020 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի հունվարի 1-ից
«3.1. արտարժույթի (յուրաքանչյուր առանձին հասցեում) առք ու վաճառքի համար` տարեկան` բազային տուրքի 500-պատիկի չափով բազային տուրքի 1000-ապատիկի չափով
3.2. արտարժույթի առք ու վաճառքի սակարկությունների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
3.3. արժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով».

 

i

2) «4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 4.2-4.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4.2. ներդրումային ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
4.3. կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
4.4. ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով».

 

i

3) «5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում

ա. 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5.1. բանկերի (նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, որոնք ներգրավում են ավանդներ) գործունեության համար` տարեկան բազային տուրքի 8000-ապատիկի չափով»,

 

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1.1-5.1.4-րդ, 5.4.3-5.4.5-րդ, 5.8.1-5.8.3-րդ և 5.9.1-ին կետերով.

 

«5.1.1. բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.1.2. բանկի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.1.3. օտարերկրյա բանկի յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.1.4. օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (որոնք չեն ներգրավում ավանդներ) գործունեության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով».
«5.4.3. ապահովագրական ընկերության յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
5.4.4. ապահովագրական ընկերության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.4.5. օտարերկրյա ապահովագրական ընկերության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով».
«5.8.1. վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի (որն իրականացնում է արտարժույթի կանխիկ փոխանակում) գործունեության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.8.2. վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի (որը չի իրականացնում արտարժույթի փոխանակում) գործունեության համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.8.3. վարկային կազմակերպության յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով».
«5.9.1. Դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»,

 

գ. 5.2-րդ, 5.4-րդ, 5.4.1-ին, 5.4.2-րդ, 5.6-րդ, 5.8-5.11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5.2. գրավատների (յուրաքանչյուր առանձին հասցեում) կազմակերպման համար` տարեկան 2020 թվականի հունվարի 1-ից` բազային տուրքի 1500-ապատիկի չափով 2021 թվականի հունվարի 1-ից` բազային տուրքի 2000-ապատիկի չափով».
«5.4. կյանքի յուրաքանչյուր դասի ապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 700-ապատիկի չափով
5.4.1. ոչ կյանքի յուրաքանչյուր դասի ապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5․4.2. յուրաքանչյուր դասի վերաապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով».
«5.6. ապահովագրական բրոկերային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով».
«5.8. վարկային կազմակերպության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 6000-ապատիկի չափով
5.9. դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.10. վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
5.11. վարկային բյուրոյի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով».

 

i

4) «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
14.1. վիճակախաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով
14.2. յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի և խաղատների կազմակերպման համար, այդ թվում`
14.2.1. Ծաղկաձոր քաղաքում` տարեկան բազային տուրքի 180000-ապատիկի չափով
14.2.2. Սևան քաղաքում` տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով
14.2.3. Ջերմուկ քաղաքում` տարեկան բազային տուրքի 100000-ապատիկի չափով
14.2.4. Մեղրի քաղաքում` տարեկան բազային տուրքի 35000-ապատիկի չափով
14.2.5. այլ վայրում` տարեկան բազային տուրքի 5500000-ապատիկի չափով
14.3. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 600000-ապատիկի չափով».

 

i

5) 15.6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

6) 25-րդ կետը «հոդվածի» բառից հետո լրացնել «3.1.1-ին, 5.2-րդ,» թվերով, և նույն կետից հանել «14.3-րդ,» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով.

 

«Հոդված 19.7. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար`

 

Ավտոբուսներով շահագործման դեպքում` շահագործվող ավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 1.8-ապատիկի արտադրյալի չափով
Միկրոավտոբուսներով շահագործման դեպքում` շահագործվող միկրոավտոբուսների նստատեղերի քանակի և բազային տուրքի 2.3-ապատիկի արտադրյալի չափով

 

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար` ամսական

 

Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում
թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 9.5-ապատիկի արտադրյալի չափով թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 5.6-ապատիկի արտադրյալի չափով թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 5.6-ապատիկի արտադրյալի չափով թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 1.4-ապատիկի արտադրյալի չափով թեթև մարդատար մեքենայի քանակի և բազային տուրքի 2.8-ապատիկի արտադրյալի չափով

 

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով`

1) ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը.

2) միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը.

3) թեթև մարդատար մեքենա է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.

4) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի` համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը.

5) ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների կազմակերպում է համարվում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոբուս կամ միկրոավտոբուս համարվող տրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերի, ինչպես նաև ըստ նախնական պատվերի` համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը:

4. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետևյալ գործակիցները.

1) երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)` 1.0.

2) Երևան քաղաքի հետ` 1.2.

3) ներմարզային, բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի`

ա. Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում` 0.75,

բ. այլ մարզերում` 0.5.

4) ներքաղաքային`

ա. Երևան քաղաքում` 1.0,

բ. Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 0.9,

գ. մնացած քաղաքներում` 0.8:

Միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն մասի 3-րդ կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

5. Միևնույն ամսվա ընթացքում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում պետական տուրքի հաշվարկման համար կիրառվում է տվյալ բնակավայրերի համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի առավելագույն չափը: Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում սույն մասով սահմանված պետական տուրքի չափը ավելացվում է յուրաքանչյուր վարորդի համար` 1000 դրամով:

6. Սույն հոդվածով սահմանված` միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը` բացառապես էլեկտրոնային եղանակով:

7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ` սույն հոդվածում` Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

8. Որևէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների կամ թեթև մարդատար մեքենաների (այսուհետ` սույն հոդվածում` ավտոմեքենա) քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմեքենաների քանակի և ավելացվող ավտոմեքենաների քանակի մեծությունների հանրագումարով: Սույն մասով սահմանված կարգով նոր Հայտարարություն ներկայացվում է նաև այն դեպքում, երբ տեղի է ունենում միայն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված` երթուղու հետ կապված գործակիցների ավելացում: Ավտոմեքենաների քանակի կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված` երթուղու հետ կապված գործակիցների ավելացման դեպքում ավելացված ավտոմեքենաների նստատեղերի կամ ավտոմեքենաների քանակի կամ երթուղու ավելացված գործակցի մասով հաշվարկվում է պետական տուրք` սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում ավտոմեքենաների քանակի կամ գործակցի ավելացման օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոմեքենաների քանակի և ավելացվող ավտոմեքենաների քանակի հանրագումարով կամ գործակցի ավելացման` ավտոմեքենաների կամ գործակցի ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:

10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:

12. Սույն հոդվածի կիրառության իմաստով, թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում չի համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում չավարտվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվող երթուղիներով իրականացվող ուղևորափոխադրումը, ինչպես նաև թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը:

13. Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագիր ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ ամսվա ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային մարմնին` Կառավարության սահմանած կարգով: Սույն մասի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիների շահագործման գործունեության վրա:

14. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման դեպքում` մինչև ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:

15. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 19.8. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար` ամսական`

 

Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում
ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով

 

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար` ամսական`

 

Երևան քաղաքում Մարզկենտրոններում Այլ քաղաքներում Սահմանամերձ գյուղերում Այլ վայրերում
ավտոմատների քանակի և բազային տուրքի 5-ապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի քառապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի արտադրյալի չափով ավտոմատների քանակի և բազային տուրքի կրկնապատիկի արտադրյալի չափով

 

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով`

1) մետաղադրամով և (թղթադրամով) շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլ սննդամթերքի) վաճառքի կազմակերպումը.

2) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը:

4. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ գործակիցները.

1) առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4.

2) մյուս գոտիների համար` 1.05:

5. Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Կառավարությունը:

6. Սույն հոդվածով սահմանված` կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը` բացառապես էլեկտրոնային եղանակով:

7. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ` սույն հոդվածում` Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

8. Որևէ ամսվա համար արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոմատների քանակի ավելացման դեպքում մինչև ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի մեծությունների հանրագումարով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

9. Սույն հոդվածով սահմանված դեպքերում Հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը Հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և ամսվա մասով` մինչև տվյալ ամսվա սկզբի օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրը) ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանած ձևի արտոնագիր: Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում նշված ավտոմատների քանակի ավելացման հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ավտոմատների քանակի և ավելացվող ավտոմատների քանակի հանրագումարով` ավտոմատների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչև այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:

10. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

11. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմատների քանակի ավելացման դեպքում` մինչև ավտոմատների քանակի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:

12. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակավայրերը, բացառությամբ սահմանամերձ գյուղերի, որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) վերջին պարբերության «14.3.1-14.3.5-րդ կետերով» բառերը փոխարինել «14.2.1-14.2.5-րդ կետերով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի գումարները պետական բյուջե են վճարվում այդ հոդվածներով սահմանված ժամկետներում:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «տարեկան պետական տուրքերի» բառերից հետո լրացնել «, սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի գումարների» բառերով, իսկ նույն պարբերության երկրորդ նախադասությունը «Տարեկան պետական տուրք» բառերից հետո` լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրք» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «15.6-րդ ենթակետով» բառերից հետո լրացնել «, 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով» բառերով, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` այդ պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացված առանձին անձնական հաշվի քարտում:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-3-րդ կետերը կիրառվում են նշյալ կետերով սահմանված գործունեության տեսակների համար ստացված լիցենզիաներում (գրանցման վկայականում կամ հաշվառման վկայականում) նշված` լիցենզիայի (գրանցման վկայականի կամ հաշվառման վկայականի) տրման օրվանից հետո վճարման ենթակա պետական տուրքի գումարների հաշվարկման նպատակով: Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառվում է նշյալ կետով սահմանված գործունեության տեսակների համար ստացված լիցենզիաներում նշված` լիցենզիայի տրման օրվանից հետո վճարման ենթակա պետական տուրքի գումարների հաշվարկման նպատակով:

Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակների մասով կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2020 թվականի հունվար ամսվա համար համապատասխան հայտարարությունները կարող են ներկայացնել և պետական տուրքի գումարները վճարել մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. հունիսի 27
Երևան
ՀՕ-69-Ն

 

 

pin
ՀՀ 25.06.2019
N ՀՕ-69-Ն օրենք