Սեղմել Esc փակելու համար:
{11.07.2019 - 12.12.2019} ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.07.2019 - 12.12.2019} ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2019  -ից մինչեւ   12.12.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11.07.2019 - 12.12.2019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակները

 

i

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ` պետական գույք) մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:

2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) երկրի տնտեսության մրցունակության և արդյունավետության խթանումը.

2) ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և մրցակցային միջավայրի բարելավումը.

3) մասնավորեցման ենթակա ընկերության (օբյեկտի) մասնավորեցման ժամանակ միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող գործիքակազմի և մասնավորեցման ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք և այլն) կիրառման շնորհիվ արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունը.

4) երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացումը և մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը.

5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

i

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

մասնավորեցման նախորդ ծրագրեր` «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

2. Սույն օրենքում օգտագործվում են նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները:

 

Հոդված 3. Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

 

1. Ծրագրում ընդգրկված` մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`

1) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարումը.

2) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ մրցունակ լինելը.

3) համապատասխան ոլորտում հանրության կարիքների լիարժեք կառավարումն ապահովելու տեսանկյունից բավարար քանակի ոչ պետական ընկերությունների գործունեությամբ պայմանավորված պետական մասնակցությամբ ընկերություններին վերապահված պարտավորությունների կարևորության մակարդակի նվազումը.

4) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն ընկերությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:

 

Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

 

1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն`

1) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.

2) քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ոլորտների, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

3) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.

4) ստանդարտացման և չափագիտության ծառայություններ մատուցող` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

5) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիները և ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.

6) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, և դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`

1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններում, մշակութային օբյեկտներում).

2) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վարձակալական հիմունքներով:

 

Հոդված 5. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով

 

1. Սույն ծրագրի մաս է կազմում 1-ին հավելվածը` «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկը:

i

2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:

3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները` մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների` դատարանի կողմից անվավեր ճանաչվելու արդյունքում գնորդներին վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին, իսկ դրանց անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն ծրագրի մաս են հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի տարրերը:

5. Ծրագրի մաս են կազմում նաև մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները` դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո:

 

Հոդված 6. Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործումը

 

1. Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:

 

Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

2. «Փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների սանդղակը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 2-րդ հավելվածում:

3. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով` տարին մեկ: Հերթական վճարման ժամանակ կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը:

4. Մասնավորեցված օբյեկտի գնորդի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև գույքի արժեքի լրիվ վճարման պահը:

5. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց:

 

Հոդված 8. Առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջները

 

1. Սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում` մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ամրագրվում է տվյալ պետական մասնակցությամբ ընկերության մասնավորեցման պայմանագրում` որպես գործարքի շրջանակներում կառավարության և մասնավոր սեփականատիրոջ կամ ներդրողի իրավատնտեսական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայման: Այն պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից:

 

Հոդված 9. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները` ըստ առանձին ընկերությունների

 

1. Մասնավորեցում իրականացնող` կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) կազմում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների բովանդակության վերաբերյալ առաջարկ: Նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, ժամկետը և իրականացնող մարմինը հաստատվում է կառավարության որոշմամբ, ընդ որում`

1) լիազորված մարմնի կազմած կարգով Հայաստանի Հանրապետության գործադիր և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում իրենց ենթակայության մասնավորեցման գործընթացում ներգրավված` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` ընկերության պարտքերի վերակառուցման վերաբերյալ.

2) կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների և պասիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը և այլն.

3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:

 

Հոդված 10. Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարելու կամ վերակազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասում նշված ընկերություններին թույլ չտալ իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ:

3. Ծրագրում ընդգրկված` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե մասնավորեցման մասին կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող են սահմանվել սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով:

 

Հոդված 11. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները

 

1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`

i

1) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.

2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը և նրանց հետ բանակցություններ վարելը.

3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.

4) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.

5) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին անհրաժեշտության դեպքում տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:

 

Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. հունիսի 27
Երևան
ՀՕ-95-Ն

 

Հավելված 1

 

ՑԱՆԿ
2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽՈՐԴ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ)

 

Հ/Հ

Ծածկա-գիրը

Ընկերության (օբյեկտի) անվանումը

Գտնվելու վայրը

1

2

3

4

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

1.

90100

«Ագրոսպասարկում» ՓԲԸ

ք. Երևան, Տ. Մեծի 65ա

2.

61129

Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Գորիս, Ամառանոցային 125

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

3.

90101

«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ

ք. Իջևան, Սպիտակ լճեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

4.

90073

«Հայփոստ» ՓԲԸ

ք. Երևան, Սարյան 22

5.

90117

«Հայավտոկայարան» ՓԲԸ

Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի թիվ 2/14

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

6.

6112

Տաշիրի կինոցանցի գույք

Լոռու մարզ, ք. Տաշիր, Վ. Սարգսյան, թաղ. 4, թիվ 36/1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

7.

90102

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ

ք. Երևան, Օրբելի 41

8.

90103

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ

ք. Երևան,
Աշտարակի խճուղի 30

9.

90104

«Սևակ և Սաթինե» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Երևան, Արղության 10

10.

90074

«Ավտոմատիկա» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Երևան, Թևոսյան 3/1

11.

90105

«Ընդունելությունների տուն» ՓԲԸ

ք. Երևան, Մաշտոցի 47

12.

90051

«Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ

ք. Երևան, Հրազդանի կիրճ 4

13.

90057

«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ

ք. Երևան, Շիրակի 39

14.

21876

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Երևան, Արշակունյաց 12

15.

21805.1

«Կապուտակ» ՓԲԸ

Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Առափնյա գոտի

16.

74593

«Հայառշինվերանորոգում-1» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Երևան, Գլինկայի 7

17.

74730

«Երառսպասարկում» ՓԲԸ

ք. Երևան, Խորենացու 26ա

18.

60347

«Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ

ք. Երևան, Արցախի 40

19.

62132

«Գեոէկոնոմիկա» ՓԲԸ

ք. Երևան, Կոմիտասի 49

20.

62130

«Ընդերքաբան» ԲԲԸ

ք. Երևան, Չարենցի 46

21.

20370

«Բյուրեղ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

Կոտայքի մարզ, գ. Բջնի

22.

62308

«Իջևանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

Տավուշի մարզ, գ. Աչաջուր

23.

61110

«Ախուրյանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյան խճուղի

24.

61100

«Անիի «Ագրոսպասարկում» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

Շիրակի մարզ, գ. Մարալիկ

25.

61138

«Վարդենիսի «Բերրիություն» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Վարդենիս, Չարենցի փ.

26.

21843

«Դվին կոնցեռն» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Երևան, Արշակունյաց 67

27.

62127

«Ջրհան» ՓԲԸ

Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ

28.

62021

«Արաքս» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Երևան, Գ. Նժդեհի 37/8

29.

90038

«Երվերելակ» ՓԲԸ

ք. Երևան, Մասիսի նրբ. 13

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

30.

90106

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ

ք. Երևան,
Տիգրան Մեծի 4

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 11.07.2019 թվականից` 19.06.19 ՀՕ-84-Ն օրենք)

32.

90108 Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ ք. Երևան,
Նորք-Մարաշ 9 փ., 123

33.

90109

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ

ք. Երևան, Դավթաշեն, փ/ա 25

34.

90110

«Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ

ք. Երևան, Ֆուչիկի 32

35.

90111

«Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ

Արագածոտնի մարզ,
գ. Օշական

36.

90112

«Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ

ք. Դիլիջան,
Օրջոնիկիձե 5-րդ նրբ., տ. 1

37.

90113

«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ

ք. Երևան Արցախի 8բ

38.

90114

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ

Կոտայքի մարզ, գ. Քասախ,
Ռ. Սաֆարյան 10

39.

90115

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ

ք. Երևան, Աճառյան 2, փակուղի 4

40.

90116

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

ք. Երևան, Մամիկոնյանց 30

41.

90075

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ

ք. Երևան, Մ. Մկրտչյան 5

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

42.

90118

«Գյուկոնդ» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը

Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խանջյան 1

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

43.

90119

«Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ

ք. Ստեփանավան

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

44.

90120

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ

Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր

45.

90121

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ

ք. Երևան, Ծիծեռնակաբերդ 5, Սպորտ-Ավան

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

46.

90122

«Էներգաիմպեքս» ՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

Գեղարքունիքի մարզպետարան

47.

90123

«Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

ք. Վարդենիս, Երիտասարդության 15

(1-ին հավելվածը փոփ. 19.06.19 ՀՕ-84-Ն օրենք)

 

Հավելված 2

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ

 

Գնահատված արժեքը
(դրամով)
Առաջին վճարի չափը
(գնահատված
արժեքի
նկատմամբ`
տոկոսով)
Վճարման
ժամկետը
(տարիներով)
Վճարումների
թիվը
(անգամ)
Մինչև 500.000 100 - -
500.001-1.000.000 50 1 2
1.000.001-1.500.000 40 2 3
1.500.001-2.000.000 35 3 4
2.000.001-3.000.000 30 4 5
3.000.001-4.000.000 25 5 6
4.000.001-5.000.000 25 6 7
5.000.001-6.000.000 25 7 8
6.000.001-7.000.000 20 8 9
7.000.001-8.000.000 20 9 10
8.000.001-9.000.000 20 10 11
9.000.001-10.000.000 20 11 12
10.000.001-11.000.000 20 12 13
11.000.001-12.000.000 20 13 14
12.000.001-13.000.000 20 14 15
13.000.001-14.000.000 20 15 16
14.000.001-15.000.000 20 16 17
15.000.001-16.000.000 20 17 18
16.000.001-18.000.000 20 18 19
18.000.001-20.000.000 20 19 20
20.000.001-ից ավելի 20 20 21

 

 

 

pin
ՀՀ 09.06.2017
N ՀՕ-95-Ն օրենք