Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1138-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 523,400.0 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ) գույքով (այսուհետ` մարզագույք) ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 523,400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով):

4. Սահմանել, որ սույն որոշման N 7 հավելվածում նշված մարզագույքի անհատույց, սեփականության իրավունքով ըստ կազմակերպությունների բաշխման ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. սեպտեմբերի 5
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1138-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

  Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված է դրական նշանով)
Եկամուտների գծով 523,400.0
Ծախսերի գծով 523,400.0
Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1138-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակը Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումը նշված է դրական նշանով)
ինն ամիս տարի
Ընդամենը 523,400.0 523,400.0
այդ թվում`    
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 523,400.0 523,400.0

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1138-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցա-
ռումը
ինն ամիս տարի
    Ընդամենը 523,400.0 523,400.0
  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 523,400.0 523,400.0
1041   Ծրագրի անվանումը 523,400.0 523,400.0
    Մեծ նվաճումների սպորտ
Ծրագրի նպատակը
Նպաստել Հայաստանում մեծ սպորտի շարունակական զարգացմանը և միջազգային հարթակներում ՀՀ դիրքի բարելավմանը
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ առաջնությունների ընդլայնում, միջազգային սպորտային միջոցառումներին մասնակցության և նվաճումների ապահովում
Ծրագրի միջոցառումներ  
  11021 Միջոցառման անվանումը 523,400.0 523,400.0
Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում
Միջոցառման նկարագրությունը
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մարզակառույցներին, մարզադպրոցներին, մարզական հասարակական կազմակերպություններին մարզական և այլ անհրաժեշտ գույքի տրամադրում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1138-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը  Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-
ռումը
ինն ամիս տարի
           ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ, այդ թվում` 523,400.0 523,400.0
08          ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 523,400.0 523,400.0
           այդ թվում`    
  01       Հանգստի և սպորտի ծառայություններ 523,400.0 523,400.0
          այդ թվում`    
    01     Հանգստի և սպորտի ծառայություններ 523,400.0 523,400.0
      1041   Մեծ նվաճումների սպորտ, այդ թվում` 523,400.0 523,400.0
        11021 Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում 523,400.0 523,400.0
          այդ թվում` ըստ կատարողների    
          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 523,400.0 523,400.0
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 523,400.0 523,400.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 523,400.0 523,400.0
          ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 523,400.0 523,400.0
          Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 523,400.0 523,400.0
           - հատուկ նպատակային այլ նյութեր 523,400.0 523,400.0

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1138-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1041 Մեծ նվաճումների սպորտ
Ծրագրի միջոցառումները
 
Ծրագրի դասիչը 1041 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11021 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում    
Նկարագրությունը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մարզակառույցներին, մարզադպրոցներին, մարզական հասարակական կազմակերպություններին մարզական և այլ անհրաժեշտ գույքի տրամադրում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն
  Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառումների թիվ, հատ 1.0 1.0
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 523,400.0 523,400.0

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1138-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1041 Մեծ նվաճումների սպորտ
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1041 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11021 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում    
Նկարագրությունը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման նպատակով հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մարզակառույցներին, մարզադպրոցներին, մարզական հասարակական կազմակերպություններին մարզական և այլ անհրաժեշտ գույքի տրամադրում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն
  Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառումների թիվ, հատ 1.0 1.0  
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 523,400.0 523,400.0  

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2019 թվականի օգոստոսի 29-ի
N 1138-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի
միավորը
Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) 
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 523,400.0
Բաժին N 08 Խումբ N 01 Դաս N 01 Հանգստի և սպորտի ծառայություններ 523,400.0
1041 11021 Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում 523,400.0
  ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ         523,400.0
1. 39531700/1 Ուղեգորգեր ԳՀ քառ. մ 76000 25 1900.0
2. 37451650 Գնդեր (հրման համար) ԳՀ հատ 32000 31 992.0
3. 37451620/1 Նիզակներ` նետման համար ԳՀ հատ 160000 17 2720.0
4. 37451620/2 Նիզակներ` նետման համար ԳՀ հատ 160000 4 640.0
5. 37451640 Սկավառակներ ԳՀ հատ 45000 21 945.0
6. 37411630 Թեթև ատլետիկայի սարքեր ԳՀ հատ 60000 24 1440.0
7. 37451391 Բադմինթոնի կորտ ԳՀ լրակազմ 2960000 2 5920.0
8. 37451400 Բադմինթոնի ձեռնաթիակներ ԳՀ հատ 32000 10 320.0
9. 34521140/1 Այլ մասնագիտացված նավակներ ԳՀ հատ 1488000 6 8928.0
10. 34521140/2 Այլ մասնագիտացված նավակներ ԳՀ հատ 1695000 2 3390.0
11. 34521141 Բայդարկայի գոգնոց ԳՀ հատ 61000 10 610.0
12. 37451410 Բասկետբոլի գնդակ ԳՀ հատ 15000 120 1800.0
13. 37451412 Բասկետբոլի լուսատախտակ ԳՀ լրակազմ 2700000 1 2700.0
14. 37451413 Բասկետբոլի կանգնակ ԳՀ զույգ 1350000 1 1350.0
15. 37421142 Բարձրացատկի կանգնակներ և ձող ԳՀ լրակազմ 150000 330 49500.0
16. 37451411 Բասկետբոլի ցանց ԳՀ հատ 5000 2 10.0
17. 37451660 Ցատկաձողեր ԳՀ հատ 28000 20 560.0
18. 37471200 Բուլավա ԳՀ հատ 59000 18 1062.0
19. 37431141 Բռնցքամարտի խրտվիլակ ԳՀ հատ 78000 2 156.0
20. 37431120 Բռնցքամարտի ձեռնոց ԳՀ զույգ 23000 83 1909.0
21. 37431130 Բռնցքամարտի մարզաթաթ (լապա) ԳՀ հատ 15000 16 240.0
22. 37431140 Բռնցքամարտի պատի բարձ ԳՀ հատ 75000 2 150.0
23. 37431142 Բռնցքամարտի պարկ ԳՀ հատ 52000 13 676.0
24. 18441210 Սաղավարտներ ԳՀ հատ 15000 33 495.0
25. 37431110 Բռնցքամարտի տանձիկ ԳՀ հատ 52000 56 2912.0
26. 37431111 Բռնցքամարտի ռինգ ԳՀ լրակազմ 3600000 1 3600.0
27. 35331100/1 Գնդակ ԳՀ հատ 59000 33 1947.0
28. 37421161 Մարմնամարզության ժապավեն ԳՀ հատ 59000 18 1062.0
29. 37421170 Մարմնամարզական օղակ ԳՀ հատ 6000 30 180.0
30. 37451840/1 Գիր ԳՀ հատ 37500 3 112.5
31. 37451840/2 Գիր ԳՀ հատ 46500 3 139.5
32. 37451840/3 Գիր ԳՀ հատ 39000 3 117.0
33. 37451850 Գոնգ ԳՀ հատ 81600 1 81.6
34. 37421100 Մարմնամարզության գորգեր ԳՀ հատ 12000 169 2028.0
35. 37411210 Հոկեյի մական ԳՀ հատ 24800 20 496.0
36. 37451860/1 Դարպասի ցանց ԳՀ հատ 16000 4 64.0
37. 39295420/1 Զուգափայտեր ԳՀ հատ 185000 8 1480.0
38. 39295420/2 Զուգափայտեր ԳՀ հատ 200000 8 1600.0
39. 38311100 Էլեկտրոնային կշեռքներ և պարագաներ ԳՀ հատ 75000 1 75.0
40. 37421112 Ծածկոցով ըմբշամարտի գորգ ԳՀ լրակազմ 2450000 11 26950.0
41. 37421111 Ըմբշամարտի գորգի ծածկոց ԳՀ հատ 930000 6 5580.0
42. 37421120 Ըմբշամարտի խրտվիլակ ԳՀ հատ 180000 12 2160.0
43. 37421121 Ըմբշամարտի ներքնակ ԳՀ հատ 25200 72 1814.4
44. 37421300/1 Մարմնամարզական ներքնակներ ԳՀ հատ 30000 1980 59400.0
45. 37451520 Թենիսի գնդակներ ԳՀ հատ 2000 80 160.0
46. 37451540 Թենիսի ձեռնաթիակներ ԳՀ հատ 150000 20 3000.0
47. 37451710 Թենիսի ցանց ԳՀ հատ 99000 2 198.0
48. 39531700/2 Ուղեգորգեր ԳՀ քառ. մ 76000 25 1900.0
49. 37411130/1 Դահուկներ ԳՀ հատ 177500 8 1420.0
50. 37411130/2 Դահուկներ ԳՀ հատ 177500 8 1420.0
51. 35331100/3 Գնդակ ԳՀ հատ 16000 11 176.0
52. 37451720 Խոցասուսերի լար ԳՀ հատ 98000 15 1470.0
53. 37421260/1 Սուսերի շեղբեր ԳՀ հատ 29600 15 444.0
54. 37431282/1 Ծանրաձողեր ԳՀ լրակազմ 294000 7 2058.0
55. 37431282/2 Ծանրաձողեր ԳՀ լրակազմ 362000 2 724.0
56. 37431282/3 Ծանրաձողեր ԳՀ լրակազմ 2150000 4 8600.0
57. 37431282/4 Ծանրաձողեր ԳՀ լրակազմ 2250000 6 13500.0
58. 37431281 Ծանրաձողի կանգնակ ԳՀ զույգ 180000 1 180.0
59. 37431283 Ծանրաձողի հենակ ԳՀ հատ 497000 2 994.0
60. 37431311 Ծանրամարտի հարթակ ԳՀ հատ 4900000 1 4900.0
61. 37431312/1 Ծանրամարտի ձող ԳՀ հատ 142000 1 142.0
62. 37431312/2 Ծանրամարտի ձող ԳՀ հատ 162000 1 162.0
63. 37421152/1 Մարմնամարզական կամրջակ ԳՀ հատ 250000 3 750.0
64. 37421152/2 Մարմնամարզական կամրջակ ԳՀ հատ 125000 330 41250.0
65. 34521240/1 Կանոէներ ԳՀ հատ 2946000 1 2946.0
66. 34521240/2 Կանոէներ ԳՀ հատ 3360000 1 3360.0
67. 38311400 Կշռաքար ԳՀ հատ 2700 20 54.0
68. 37451360 Հանդբոլի գնդակ ԳՀ հատ 18000 65 1170.0
69. 34431100/1 Առանց շարժիչի հեծանիվներ ԳՀ հատ 296000 10 2960.0
70. 34431100/2 Առանց շարժիչի հեծանիվներ ԳՀ հատ 431000 10 4310.0
71. 37451721 Ճկասուսերի էլեկտրական բաճկոն ԳՀ հատ 86000 9 774.0
72. 37451722 Ճկասուսերի լար ԳՀ հատ 118000 15 1770.0
73. 37421260/2 Սուսերի շեղբեր ԳՀ հատ 26200 25 655.0
74. 37421181/1 Մարմնամարզական պարան` մագլցման համար ԳՀ հատ 52000 40 2080.0
75. 37421181/2 Մարմնամարզական պարան` մագլցման համար ԳՀ հատ 45000 330 14850.0
76. 14781200 Մագնեզիում ԳՀ կգ 15000 150 2250.0
77. 37411210/1 Հոկեյի մականներ ԳՀ հատ 17000 40 680.0
78. 37411210/2 Հոկեյի մականներ ԳՀ հատ 17000 40 680.0
79. 37411210/3 Հոկեյի մականներ ԳՀ հատ 17000 40 680.0
80. 37451190 Դաշտային հոկեյի գնդակներ ԳՀ հատ 5800 100 580.0
81. 37461330 Հրաձգության մանրագնդակներ ԳՀ հատ 8 600000 4800.0
82. 37421300/2 Մարմնամարզական ներքնակներ ԳՀ հատ 35000 99 3465.0
83. 37421153 Մարմնամարզական նստարան ԳՀ հատ 60000 54 3240.0
84. 37421151/1 Մարմնամարզական պատ ԳՀ հատ 80000 660 52800.0
85. 37421190 Մարմնամարզական ցատկերի սարքեր ԳՀ հատ 123000 330 40590.0
86. 35321110/1 Ատրճանակներ ԳՀ հատ 48000 1 48.0
87. 37461340/1 Սպորտային փամփուշտ ԳՀ հատ 700 500 350.0
88. 37451860/2 Դարպասի ցանց ԳՀ հատ 16000 2 32.0
89. 37451861 Ֆուտբոլի դարպասներ ԳՀ հատ 235000 2 470.0
90. 18521100 Ժամացույցներ ԳՀ հատ 18000 4 72.0
91. 39121200 Սեղաններ ԳՀ հատ 65000 10 650.0
92. 37461410 Շախմատի քարեր ԳՀ լրակազմ 12000 10 120.0
93. 37421151/2 Մարմնամարզական պատ ԳՀ հատ 84000 47 3948.0
94. 37421141/1 Պտտաձող ԳՀ հատ 580000 3 1740.0
95. 37421141/2 Պտտաձող ԳՀ հատ 197000 330 65010.0
96. 37451870 Ռետինե հատակ ԳՀ հատ 39800 40 1592.0
97. 37461170 Սեղանի թենիսի գնդակ ԳՀ հատ 200 590 118.0
98. 37421210/1 Վարժասարք ԳՀ հատ 538000 2 1076.0
99. 37461180 Սեղանի թենիսի ձեռնաթիակներ ԳՀ հատ 8000 20 160.0
100. 37461160 Սեղանի թենիսի սեղան ԳՀ հատ 210000 4 840.0
101. 37451700 Սեղանի թենիսի ցանց ԳՀ հատ 18000 6 108.0
102. 37421210/2 Վարժասարք ԳՀ հատ 252000 2 504.0
103. 37421210/3 Վարժասարք ԳՀ հատ 960000 2 1920.0
104. 37421210/4 Վարժասարք ԳՀ հատ 758000 2 1516.0
105. 37451580 Վոլեյբոլի գնդակ ԳՀ հատ 14000 96 1344.0
106. 37451581 Վոլեյբոլի կանգնակ ԳՀ հատ 85000 6 510.0
107. 37451830 Վոլեյբոլի ցանց ԳՀ լրակազմ 25000 2 50.0
108. 37431220 Մարզման ցատկացանցեր (բատուտ) ԳՀ հատ 2100000 2 4200.0
109. 37461400 Շախմատ ԳՀ լրակազմ 68000 2 136.0
110. 37461340/2 Սպորտային փամփուշտ ԳՀ հատ 150 12000 1800.0
111. 37451390 Բադմինթոնի փետրավոր գնդակներ (վոլան) ԳՀ հատ 1200 30 36.0
112. 39522270 Փրկարարական բաճկոններ ԳՀ հատ 27000 10 270.0
113. 39522310 Փրկագոտի ԳՀ հատ 27000 30 810.0
114. 35321110/2 Ատրճանակներ ԳՀ հատ 648000 2 1296.0
115. 35321120/1 Հրացան ԳՀ հատ 918000 2 1836.0
116. 37451290 Ֆուտբոլի գնդակներ ԳՀ հատ 18000 128 2304.0
117. 35331100/4 Գնդակ ԳՀ հատ 18000 10 180.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2019
N 1138-Ն
Որոշում