Սեղմել Esc փակելու համար:
{10.10.2019 - 14.12.2019} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{10.10.2019 - 14.12.2019} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.10.2019  -ից մինչեւ   14.12.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

10.10.2019 - 14.12.2019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1336-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ 2019 թվականի հուլիսի 18-ին կնքված միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 400,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 320,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 80,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով «J.P.Morgan Securities plc» և «Citigroup Global Markets Limited» ընկերությունների հետ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 468,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 375,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` գլխավոր տեղաբաշխողի կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 93,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

4. Արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ 2013 թվականի օգոստոսի 15-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 125,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 100,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Fitch Ratings» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 25,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

5. Արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման նպատակով «Moody’s» վարկանշային ընկերության հետ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 68,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 55,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Moody’s» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 13,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 26-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1336-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 1 ԵՎ 2 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
Ծրագիր Միջոցա-
ռում
 ինն ամիս  տարի
     ԸՆԴԱՄԵՆԸ` - -
     ՀՀ ֆինանսների նախարարություն - -
 1006    Ծրագրի անվանումը` - -
     Պետական պարտքի կառավարում    
     Ծրագրի նպատակը`    
     Կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովում` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը    
     Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
     Կառավարության պարտքի օպտիմալ կառուցվածքի ձևավորում` հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը    
   13002  Միջոցառման անվանումը` (550,000.00) (550,000.00)
     ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտաքին վարկերի մասով    
     Միջոցառման նկարագրությունը`    
     Միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերի սպասարկում    
     Միջոցառման տեսակը`    
     Ֆինանսավորման ծախսերի իրականացում    
  11005  Միջոցառման անվանումը` 550,000.00 550,000.00
    Արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմանն առնչվող ծախսեր    
     Միջոցառման նկարագրությունը`    
    Նոր արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումների կազմակերպման, իրավական սպասարկման, վարկանշման ծառայությունների դիմաց վճարումներ    
     Միջոցառման տեսակը`    
    Ծառայությունների մատուցում    
         
     ՀՀ կառավարություն - -
 1139    Ծրագրի անվանումը` - -
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
     Ծրագրի նպատակը`    
     Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաեւ բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում    
     Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
     Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացում    
     Ծրագրի միջոցառումներ    
   11001  Միջոցառման անվանումը` 550,000.00 550,000.00
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
     Միջոցառման նկարագրությունը`    
     ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի,ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
     Միջոցառման տեսակը`    
     Ծառայությունների մատուցում    
   11001  Միջոցառման անվանումը` (550,000.00) (550,000.00)
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
     Միջոցառման նկարագրությունը`    
     ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի,ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
     Միջոցառման տեսակը`    
     Ծառայությունների մատուցում    

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1336-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 Գործառական դասիչը  Ծրագրային դասիչը  Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
 բաժին  խումբ  դաս  ծրագիր  միջոցա-
ռում
 ինն ամիս  տարի
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ - -
           այդ թվում`    
 01          ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - -
   07        Պետական պարտքի գծով գործառնություններ - -
           այդ թվում`    
     01      Պետական պարտքի գծով գործառնություններ - -
           այդ թվում`    
       1006  13002  ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտաքին վարկերի մասով (550,000.0) (550,000.0)
           ՀՀ ֆինանսների նախարարություն (550,000.0) (550,000.0)
       1006 11005  Արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմանն առնչվող ծախսեր 550,000.0 550,000.0
           ՀՀ ֆինանսների նախարարություն 550,000.0 550,000.0
               
 11          ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ - -
           այդ թվում`    
   01        ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ - -
           այդ թվում`    
     01      ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - -
           այդ թվում`    
       1139  11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 550,000.0 550,000.0
           ՀՀ կառավարություն 550,000.0 550,000.0
       1139  11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (550,000.0) (550,000.0)
           ՀՀ կառավարություն (550,000.0) (550,000.0)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1336-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` - -
    ՀՀ ֆինանսների նախարարություն - -
    այդ թվում`    
1006   Պետական պարտքի կառավարում - -
    այդ թվում`    
  13002 ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտաքին վարկերի մասով (550,000.0) (550,000.0)
    այդ թվում` ըստ կատարողների    
    ՀՀ ֆինանսների նախարարություն (550,000.0) (550,000.0)
    այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
    ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (550,000.0) (550,000.0)
    ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (550,000.0) (550,000.0)
    ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ (550,000.0) (550,000.0)
    - Արտաքին տոկոսավճարներ (550,000.0) (550,000.0)
  11005 Արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմանն առնչվող ծախսեր 550,000.0 550,000.0
    այդ թվում` ըստ կատարողների    
    ՀՀ ֆինանսների նախարարություն 550,000.0 550,000.0
    այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
    ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 550,000.0 550,000.0
    ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 550,000.0 550,000.0
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 550,000.0 550,000.0
    Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 550,000.0 550,000.0
    - Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 550,000.0 550,000.0
    ՀՀ կառավարություն - -
    այդ թվում`    
1139   ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - -
    այդ թվում`    
  11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 550,000.0 550,000.0
    այդ թվում` ըստ կատարողների    
    ՀՀ կառավարություն 550,000.0 550,000.0
    այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
    ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 550,000.0 550,000.0
    ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 550,000.0 550,000.0
    ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 550,000.0 550,000.0
    Պահուստային միջոցներ 550,000.0 550,000.0
  11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (550,000.0) (550,000.0)
    այդ թվում` ըստ կատարողների    
    ՀՀ կառավարություն (550,000.0) (550,000.0)
    այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
    ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (550,000.0) (550,000.0)
    ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (550,000.0) (550,000.0)
    ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (550,000.0) (550,000.0)
    Պահուստային միջոցներ (550,000.0) (550,000.0)

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1336-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.21 ԵՎ 11.52 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 11.1.21 ԵՎ 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 ՀՀ ֆինանսների նախարարություն
Ծրագրի դասիչը`  Ծրագրի անվանումը`
1006  Պետական պարտքի կառավարում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1006 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված փակագծերում)
 Միջոցառման դասիչը`  13002  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը`  ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտաքին վարկերի մասով    
 Նկարագրությունը`  Միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերի սպասարկում    
 Միջոցառման տեսակը`  Ֆինանսավորման ծախսերի իրականացման միջոցառումներ    
 Միջոցառումն իրականացնողի անվանումը`  ՀՀ ֆինանսների նախարարություն    
 Արդյունքի չափորոշիչներ    
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) (550,000.0) (550,000.0)
 Ծրագրի միջոցառումները
 Ծրագրի դասիչը` 1006 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
 Միջոցառման դասիչը` 11005  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը` Արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմանն առնչվող ծախսեր    
 Նկարագրությունը` Նոր արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումների կազմակերպման, իրավական սպասարկման, վարկանշման ծառայությունների դիմաց վճարումներ    
 Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում    
 Միջոցառումն իրականացնողի անվանումը`  ՀՀ ֆինանսների նախարարություն    
 Արդյունքի չափորոշիչներ    
Քանակական  Նոր տեղաբաշխման կազմակերպման համար պատասխանատու գլխավոր տեղաբաշխողների քանակը (հատ) 2 2
Քանակական  Նոր տեղաբաշխման իրավասպասարկման համար պատասխանատու կազմակերպությունների քանակը (հատ) 1 1
Քանակական  Նոր տեղաբաշխվող պարտատոմսերը վարկանշող կազմակերպությունների քանակը (հատ) 2 2
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) 550,000.0 550,000.0
 ՀՀ կառավարություն
 Ծրագրի դասիչը`  Ծրագրի անվանումը`
 1139  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
       
 Ծրագրի միջոցառումները
 Ծրագրի դասիչը`  1139 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
 Միջոցառման դասիչը`  11001  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը`  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
 Նկարագրությունը`  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
 Միջոցառման տեսակը`  Ծառայությունների մատուցում    
 Միջոցառումն իրականացնողի անվանումը`  ՀՀ կառավարություն    
 Արդյունքի չափորոշիչներ    
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) 550,000.00 550,000.00
 
 Ծրագրի միջոցառումները
 Ծրագրի դասիչը`  1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված փակագծերում)
 Միջոցառման դասիչը`  11001  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը`  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
 Նկարագրությունը`  ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի,ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
 Միջոցառման տեսակը`  Ծառայությունների մատուցում    
 Միջոցառումն իրականացնողի անվանումը`  ՀՀ կառավարություն    
 Արդյունքի չափորոշիչներ    
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) (550,000.0) (550,000.0)

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2019
N 1336-Ն
Որոշում