Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1329-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 431,168.0 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման N 8 հավելվածում նշված գնման առարկաների ձեռքբերումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա` մեկ անձից գնման ձևով, և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվում շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերությանը, իսկ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների համար «Շին ինդուստրիա ԳՏԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` գնման գործընթացների նկատմամբ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 43-րդ կետի 3-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման6 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1329-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

  Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
Եկամուտների գծով 431,168.0
Ծախսերի գծով 431,168.0
Դեֆիցիտը (պակասուրդը) 0.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1329-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակը Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
տարի
Ընդամենը 431,168.0
այդ թվում`  
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 431,168.0

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1329-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
ծրագիրը միջոցա-
ռումը
    ԸՆԴԱՄԵՆԸ 431,168.0
    ՀՀ պետական եկամուտների կոմիտե 431,168.0
1023   Ծրագրի անվանումը  
    Հարկային և մաքսային ծառայություններ  
Ծրագրի նպատակը
Հարկային և մաքսային միասնական պետական քաղաքականության իրականացում, հարկային և մաքսային օրենսդրության ամբողջական և համահավասար կիրառում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
    Արդյունավետ հարկային և մաքսային հսկողության իրականացում, պետական բյուջեի եկամուտների ապահովում  
Ծրագրի միջոցառումներ
  31003 Միջոցառման անվանումը 431,168.0
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքային պայմանների ապահովում
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքերի և շինությունների շինարարություն, նախագծային աշխատանքների ձեռքբերում
Միջոցառման տեսակը
    Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1329-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-
ռումը
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐայդ թվում` 431,168.0
01         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ այդ թվում` 431,168.0
  01       Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ այդ թվում` 431,168.0
    02     Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններայդ թվում` 431,168.0
      1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքային պայմանների ապահովում 431,168.0
          ՀՀ պետական եկամուտների կոմիտե 431,168.0
        31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքային պայմանների ապահովում 431,168.0
      այդ թվում` ըստ կատարողների  
      ՀՀ պետական եկամուտների կոմիտե 431,168.0
      այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ  
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 431,168.0
      ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 431,168.0
      ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 431,168.0
      ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 431,168.0
       - Շենքերի և շինությունների շինարարություն 431,168.0

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1329-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 11 ԵՎ 11.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 11.31 ԵՎ 11.1.33 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ


ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1023 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 31003 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքային պայմանների ապահովում  
Նկարագրությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքերի և շինությունների շինարարություն, նախագծային աշխատանքների ձեռքբերում  
Միջոցառման տեսակը Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ պետական եկամուտների կոմիտե  
Արդյունքի չափորոշիչներ  
Շինարարական օբյեկտների թիվ, հատ 1
Կառուցվող շենքերի և շինությունների ընդհանուր մակերես, քառ. մ 6,000.0
Բյուջետային տարում կառուցապատման մակերես, քառ. մ 6,000.0
Շինարարական աշխատանքների ավարտվածության աստիճանը, տոկոս 100.0
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 431,168.0
 
ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ
Ծրագրի միջոցառումները    
Ծրագրի դասիչը 1023 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 31003  տարի
Միջոցառման անվանումը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքային պայմանների ապահովում  
Նկարագրությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքերի և շինությունների շինարարություն, նախագծային աշխատանքների ձեռքբերում  
Միջոցառման տեսակը Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ  
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ պետական եկամուտների կոմիտե  
  Արդյունքի չափորոշիչներ  
Շինարարական օբյեկտների թիվ, հատ 1
Կառուցվող շենքերի և շինությունների ընդհանուր մակերես, քառ. մ 6,000
Բյուջետային տարում կառուցապատման մակերես, քառ. մ 6,000
Շինարարական աշխատանքների ավարտվածության աստիճանը, տոկոս 100
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 431,168.0

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1329-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ընդամենը այդ թվում`
կառուցման աշխա-
տանքներ
վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ նախագծահետա-
զոտական, գեոդեզիա-
քարտե-
զագրական աշխատանքներ
ոչ ֆինան
սական այլ ակտիվների ձեռքբերում
ծրագիրը միջոցա-
ռումը
    ԸՆԴԱՄԵՆԸ 431,168.0 431,168.0 - - -
    այդ թվում`          
    ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ 431,168.0 431,168.0      
    այդ թվում`          
1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքային պայմանների ապահովում 431,168.0 431,168.0 - -  
    այդ թվում` ըստ կատարողների -        
    ՀՀ պետական եկամուտների կոմիտե          
    այդ թվում` ըստ ուղղությունների          
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության ավտոմաքսատան կառուցման աշխատանքներ 431,168.0 431,168.0      

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1329-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
ծրագիրը միջոցա-
ռումը
    ԸՆԴԱՄԵՆԸ 431,168.0
    այդ թվում`  
    ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ 431,168.0
    այդ թվում`  
1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նոր շենքային պայմանների ապահովում 431,168.0
    այդ թվում` ըստ կատարողների  
    ՀՀ պետական եկամուտների կոմիտե 431,168.0
    այդ թվում` ըստ ուղղությունների  
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության ավտոմաքսատան կառուցման աշխատանքներ 431,168.0

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1329-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Գնման առարկայի Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
կոդը անվանումը գնման ձևը չափի միավորը քանակը միավորի գինը  գումարը
(հազ. դրամ) 
 ՀՀ պետական եկամուտների կոմիտե  
Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ  
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ          
1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում  
45451700-3 վերակառուցման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1 424590000 424,590.0
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ    
1023 31003 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքային ապահովվածության բարելավում  
71351540-5 տեխնիկական հսկողության ծառայություններ ՀՄԱ դրամ 1 4501000 4,501.0
98111140-5 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 1 2077000 2,077.0


 

 

pin
ՀՀ կառավարություն
03.10.2019
N 1329-Ն
Որոշում