Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 4 աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

3. 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության անունից իրականացված արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված մուտքի և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի մասնակի հետգնման անվանական գումարի տարբերության չափով առաջացած գումարն ուղղել կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը և օգտագործել բացառապես 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի մարումն ապահովելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 26-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1406-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)
ԸՆԴԱՄԵՆԸ -
այդ թվում`  
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը (41,248,494.0)
Բ. Արտաքին աղբյուրներ-ընդամենը 41,248,494.0

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1406-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - -
այդ թվում`    
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը (41,248,494.0) (41,248,494.0)
այդ թվում`    
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (41,248,494.0) (41,248,494.0)
այդ թվում`    
2.6. Այլ (41,248,494.0) (41,248,494.0)
կայունացման դեպոզիտային հաշվի համալրում (41,248,494.0) (41,248,494.0)
     
Բ. Արտաքին աղբյուրներ-ընդամենը 41,248,494.0 41,248,494.0
այդ թվում`    
1. Փոխառու զուտ միջոցներ 41,248,494.0 41,248,494.0
այդ թվում`    
1.3. Արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) թողարկումից և տեղաբաշխումից զուտ մուտքեր 41,248,494.0 41,248,494.0
ՀՀ ֆինանսների նախարարություն 41,248,494.0 41,248,494.0
որից`    
արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից մուտք 231,027,408.0 231,027,408.0
արտարժութային պետական պարտատոմսերի մարում / հետգնում (189,778,914.0) (189,778,914.0)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1406-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով)
ծրագիրը միջոցա-
ռումը
ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում
189,778,914.0 189,778,914.0
  ՀՀ ֆինանսների նախարարություն    
1211   Ծրագրի անվանումը`
Ֆինանսական պարտավորությունների կատարման ծրագիր
189,778,914.0 189,778,914.0
Ծրագրի նպատակը`
Պետական ֆինանսական պարտավորությունների կատարման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պետական ֆինանսական պարտավորությունների պատշաճ կատարում
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ
  46001 Միջոցառման անվանումը`
Արտարժութային պետական պարտատոմսերի մարում/հետգնում
189,778,914.0 189,778,914.0
Միջոցառման նկարագրությունը`
Արտարժութային պետական պարտատոմսերի մարում/հետգնում
Միջոցառման տեսակը`
Պարտատոմսերի մարում/հետգնում

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1406-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1211 Ֆինանսական պարտավորությունների կատարման ծրագիր
Ծրագրի դասիչը` 1211 Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 46001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Արտարժութային պետական պարտատոմսերի մարում/հետգնում
Նկարագրությունը` Արտարժութային պետական պարտատոմսերի մարում/հետգնում
Միջոցառման տեսակը` Պարտատոմսերի մարում/հետգնում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարություն
  Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 189,778,914.0 189,778,914.0

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2019
N 1406-Ն
Որոշում