040.0095.020202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2002 թվականի N 95
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 616 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին» N 616 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.
i
բ) որոշման 3-րդ կետում «հողատարածքների ճշտման և» բառերից հետո «վարձակալության» բառը փոխարինել «անհատույց օգտագործման» բառերով, իսկ «վարձավճարը սահմանելով հողի հարկի դրույքաչափով» բառերը հանել.
i
գ) որոշման 5-րդ կետում «վանքերի և եկեղեցիների» բառերից հետո «սեփականության իրավունքով փոխանցման» բառերը փոխարինել «հանձնման» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից: