Սեղմել Esc փակելու համար:
{30.11.2019 - 04.04.2020} ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.11.2019 - 04.04.2020} ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.11.2019  -ից մինչեւ   04.04.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

30.11.2019 - 04.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի (այսուհետ` Ջրի ազգային ծրագիր) սահմանման և իրականացման հետ կապված հարաբերությունները` ընդգրկելով ազգային ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային ռեսուրսների գնահատականները, ջրերի նկատմամբ առաջարկը և պահանջարկը, ջրային բնագավառի պահպանման և զարգացման հիմնական խնդիրները և հեռանկարները, Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումները` ելնելով ջրի սահմանափակ լինելու, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար հիմնական միջոցներից մեկը հանդիսանալու, դրա մատչելիության ապահովման նախապայմաններից:

 

Հոդված 2. Ջրի ազգային ծրագրի մասին օրենսդրությունը

 

Ջրի ազգային ծրագրի սահմանումը և իրականացումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, իրավական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 2
ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

i
Հոդված 3. Օրենքի նպատակը

 

Օրենքի նպատակն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով բնակչության և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ռազմավարական ջրային պաշարի կազմավորման և օգտագործման, ազգային ջրային պաշարի պահպանության, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների սահմանումը:

 

Հոդված 4. Օրենքի խնդիրները

 

1. Օրենքի խնդիրներն են`

1) ազգային ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային ռեսուրսների պահպանմանը և ավելացմանն ուղղված միջոցառումների սահմանումը, ջրային համակարգերի դասակարգումը, պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշների և այդ համակարգերի ցանկի սահմանումը.

2) ջրօգտագործման վճարի առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը.

3) ջրերի նկատմամբ առաջարկի և պահանջարկի գնահատումը.

4) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման և օգտագործման ռազմավարության սահմանումը.

5) Ջրի ազգային ծրագրի կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունման ու կատարման, դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների համակարգմանն ուղղված միջոցառումների սահմանումը.

6) ջրային նորմերի մշակմանը, էկոլոգիական թողքերի մեծությունների և ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների ճշգրտմանը, հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց որևէ մասի ցանկի, ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիների մշակմանը, ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ու ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումների սահմանումը.

7) Ջրի ազգային ծրագրում ընդգրկված միջոցառումների նկարագրի, ծավալների, դրանց իրականացման համար պատասխանատու մարմինների և ժամանակացույցի սահմանումը.

8) Ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջների և ֆինանսավորման առաջարկվող աղբյուրների սահմանումը.

9) հասարակության իրազեկության ապահովումը:

2. Ջրի ազգային ծրագրի խնդիրներն իրականացնելու համար սահմանվում են կարճաժամկետ (մինչև 2010թ.) ծրագրեր, որոնք ներկայացված են Հավելվածում: Միջնաժամկետ (2010-2015թթ.) և երկարաժամկետ (2015-2021թթ.) միջոցառումների ծրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և ներկայացվում են քննարկման Ջրի ազգային ծրագրի թարմացման ժամանակ:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

i
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները

 

Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ 14 խոշոր գետային ավազանների, գետավազանային կառավարման տարածքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները, ներառյալ` օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական պաշարը, ազգային ջրային պաշարը (ընդհանուր և ըստ գետավազանային կառավարման տարածքների), և էկոլոգիական թողքերի մեծությունները ներառվում են ջրավազանային կառավարման պլաններում և սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

(5-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-22-Ն օրենք)

 

Հոդված 6. Օգտագործելի ջրային ռեսուրսները

 

1. Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները, բացառությամբ էկոլոգիական թողքի: Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 մլրդ մ3/տարի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ջրավազանային կառավարման պլաններում սահմանված օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները` ըստ առանձին գետավազանների, ենթակա են գրանցման ջրային պետական կադաստրում:

3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները` ըստ առանձին ջրային ռեսուրսների, չեն կարող գերազանցել ջրավազանային կառավարման պլաններով սահմանված` դրանց օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալները:

(6-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-22-Ն օրենք)

 

Հոդված 7. Ռազմավարական ջրային պաշարը

 

1. Ռազմավարական ջրային պաշարը այնպիսի որակի և քանակի ջրերն են, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման և ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար:

2. Ռազմավարական ջրային պաշարը կարող է ավելացվել` օգտագործելի ջրային պաշարի մի մասը կուտակելով Սևանա լճում կամ նոր կառուցվող ջրամբարներում:

3. Ռազմավարական ջրային պաշարը ներառում է Սևանա լճի ծավալի աճը 2005 թվականի հունվարի 1-ից հետո, ջրամբարների մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասը, լճերի (բացառությամբ Սևանա լճի) ծավալի օգտագործման ենթակա մասը, ստորերկրյա հոսքը:

4. Ռազմավարական ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը կազմավորվում է գոյություն ունեցող հորատանցքերի շուրջօրյա շահագործման և լրացուցիչ հորատանցքերի հորատման միջոցով առաջացած հոսքից: Ռազմավարական ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պարբերաբար ենթակա են ճշգրտման:

i

5. Ռազմավարական ջրային պաշարն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 8. Ազգային ջրային պաշարը

 

1. Ազգային ջրային պաշարը ձևավորվում է որպես Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների և օգտագործելի ջրային ռեսուրսների ու ռազմավարական ջրային պաշարի տարբերություն:

2. Ազգային ջրային պաշարի օգտագործումն արգելվում է, բացառությամբ ռազմավարական ջրային պաշարի սպառման դեպքի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Ազգային ջրային պաշարը ներառում է լճերի ծավալը (այդ թվում` Սևանա լճի ծավալը 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ), խորքային ստորերկրյա ջրային ռեսուրսները և սառցադաշտերը` մինչև դրանց հալումը:

(8-րդ հոդ. փոփ. 13.11.19 ՀՕ-212-Ն օրենք)

 

Հոդված 9. Անդրսահմանային ջրային ռեսուրսները

 

Հայաստանի Հանրապետության անդրսահմանային խոշոր գետերի հոսքը բաշխվում է`

 

1) Արաքս և Ախուրյան` 1190 մլն մ3.

2) Դեբեդ՝ 1187 մլն մ3.

3) Աղստև՝ 337 մլն մ3.

4) Արփա՝ 731 մլն մ3.

5) Որոտան՝ 678 մլն մ3.

6) Ողջի՝ 330 մլն մ3:

 

Հոդված 10. Ջրային ռեսուրսների դասակարգումը

 

1. Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերը` գետերը և լճերը, դասակարգվում են ըստ`

1) նշանակության՝ միջազգային (անդրսահմանային ազդեցության ջրային ռեսուրսներ), հանրապետական (երբ ջրային ռեսուրսը ունի ազդեցություն Հայաստանի Հանրապետության մի քանի ջրհավաք ավազանների վրա), տեղական (երբ ջրային ռեսուրսը ունի ազդեցություն Հայաստանի Հանրապետության մեկ ջրհավաք ավազանի վրա).

2) սնման աղբյուրների՝ հալոցքային, անձրևային, ստորերկրյա.

3) երկարության՝ գետերի համար՝ մեծ, միջին, փոքր, մանր.

4) ծավալի՝ լճերի համար՝ մեծ, փոքր, լճակներ.

5) ջրայնության աստիճանի՝ ջրառատ, միջին, ջրասակավ.

6) հոսքի տարեկան բաշխման՝ հավասարաչափ, անհավասարաչափ, կտրուկ փոփոխական.

7) օգտագործման նշանակության՝ խմելու-կենցաղային, ոռոգման, արդյունաբերական, էներգետիկական, ձկնատնտեսական, ռեկրեացիոն.

8) որակի՝ բարձր, լավ, միջին, ցածր:

2. Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրերը, ժամանակային փոփոխության բնույթից կախված, ըստ մնայուն ծավալի` դասակարգվում են խորքային ոչ ճնշումային ու ճնշումային` արտեզյան և ամենամյա վերականգնվող ստորերկրյա ջրերի:

3. Ըստ բնական հանքայնացման` Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները դասակարգվում են` քաղցրահամ, ցածր հանքայնացման, միջին հանքայնացման, բարձր հանքայնացման, աղային, գերաղային:

4. Ըստ բնական կազմի` Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները դասակարգվում են` անիոնային՝ հիդրոկարբոնատային, կարբոնատային, քլորիդային և կատիոնային՝ կալցիումային, մագնեզիումային, նատրիումային:

i

5. Ըստ դասակարգման` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի դասակարգումը

 

1. Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման: Ջրային համակարգերը դասակարգվում են` ելնելով դրանց`

1) ռազմավարական նշանակությունից.

2) սոցիալ-տնտեսական կարևորությունից.

3) բնապահպանական նշանակությունից.

4) խափանման ռիսկի և հնարավոր վթարի ազդեցության գնահատման աստիճանից:

2. Ջրային համակարգերի համար սահմանվում են պետական հատուկ նշանակության, պետական նշանակության առաջին, պետական նշանակության երկրորդ, ինչպես նաև երրորդ, չորրորդ և հինգերորդ կարգերը:

3. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգը Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է հանգեցնել բազմաթիվ մարդկային զոհերի և (կամ) էկոլոգիական աղետների և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել առանձնապես խոշոր չափերի հասնող վնասներ և (կամ) առաջացնել անդրսահմանային ազդեցություն:

4. Պետական նշանակության առաջին կարգի ջրային համակարգը Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է հանգեցնել մարդկային զոհերի և (կամ) պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրում էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացման համար և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել խոշոր չափերի հասնող վնասներ:

5. Պետական նշանակության երկրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի կայուն զարգացման խախտման համար և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել զգալի չափերի հասնող վնասներ:

6. Երրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը կարող է պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի ժամանակավոր աղտոտման համար և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել միջին չափերի հասնող վնասներ:

7. Չորրորդ կարգի ջրային համակարգը հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի վթարը կամ խափանումը չի կարող պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի աղտոտման համար և (կամ) երկրի տնտեսությանը պատճառել փոքր չափի վնասներ, որոնք հնարավոր կլինի կարճ ժամանակում վերականգնել համակարգն օգտագործողի ուժերով:

8. Հինգերորդ կարգի ջրային համակարգը տեղական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր է, որի շահագործումը և(կամ) օգտագործումը անվտանգ է:

9. Սույն հոդվածի իմաստով տեղական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր համարվում է մեկ համայնքի նշանակության ջրային համակարգը:

10. Սույն հոդվածի իմաստով վնասի փոքր չափ է համարվում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարը, միջին չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հինգհազարապատիկը չգերազանցող գումարը, զգալի չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև քսանհազարապատիկը չգերազանցող գումարը, խոշոր չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգհազարապատիկից մինչև հարյուրհազարապատիկը չգերազանցող գումարը, առանձնապես խոշոր չափ է համարվում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհազարապատիկը գերազանցող գումարը:

 

Հոդված 12. Ջրային համակարգերի դասակարգումը` ըստ վթարի վտանգավորության աստիճանի

 

1. Ըստ վթարի վտանգավորության աստիճանի` ջրային համակարգերը դասակարգվում են` առանձնապես բարձրռիսկային, բարձրռիսկային, միջինռիսկային և ցածրռիսկային: Սույն օրենքի շրջանակներում ռիսկը սահմանվում է որպես հիդրոհանգույցի, բնակչության և (կամ) շրջակա միջավայրի համար որոշակի մակարդակի վտանգի իրականացման հնարավոր անցանկալի հետևանքների հավանական չափ ու նկարագիր: Ռիսկը գնահատվում է իրադարձությունների հավանական զարգացումների և անվտանգության սահմանային ցուցանիշների համադրմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետևանքների, համարվում են առանձնապես բարձրռիսկային:

3. Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել պետական նշանակության առաջին և երկրորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետևանքների, համարվում են բարձրռիսկային:

4. Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել երրորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետևանքների, համարվում են միջինռիսկային:

5. Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել չորրորդ և հինգերորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետևանքների, համարվում են ցածրռիսկային:

 

Հոդված 13. Պետական նշանակության ջրային համակարգերի դասակարգումը բնորոշող չափանիշները

 

1. Պետական նշանակության ջրային համակարգերը բնորոշող չափանիշներն են`

1) դրանց ռազմավարական նշանակությունը.

2) սոցիալ-տնտեսական, բնապահպանական նշանակությունը.

3) ջրային համակարգերի օգտագործման խափանման ռիսկը.

4) վթարների առաջացման դեպքում հնարավոր վտանգների առաջացման ռիսկը` բնակչության մեծ խմբերին ջրամատակարարման ապահովման խնդիրների առաջացումը, որպես դրանց հետևանք սոցիալական դժգոհությունների առաջացումը.

5) շրջակա միջավայրում էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացումը:

2. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգեր, պետական նշանակության առաջին և երկրորդ կարգի ջրային համակարգեր համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող ջրային համակարգերը, որոնց համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դեպոնացվում են միջոցներ արտակարգ իրավիճակները կանխելու համար: Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը սահմանում է սույն օրենքը:

3. Երրորդ կարգի ջրային համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքներին:

4. Չորրորդ կարգի ջրային համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, դրանց միություններին և հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների:

5. Հինգերորդ կարգի ջրային համակարգերը կարող են տրվել մասնավորեցման:

6. Պետական նշանակության ջրային համակարգերի իրավական, կազմակերպական, տնտեսական և այլ ռեժիմներն ու դրանց պահպանության և շահագործման պահանջները տարածվում են նաև մասնավոր ներդրողների կառուցած այն ջրային համակարգերի վրա, որոնք իրենց բնութագրերով համապատասխանում են պետական նշանակության ջրային համակարգերի չափանիշներին: Մասնավոր ներդրողների կառուցած ջրային համակարգերի վրա պետական նշանակության ջրային համակարգերի ռեժիմների տարածումը չի առաջացնում դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն:

 

Հոդված 14. Պետական նշանակության ջրային համակարգերը և դրանց ցանկը

 

Պետական նշանակության ջրային համակարգերն են՝

1) ջրամբարները, բացառությամբ Ջրի ազգային ծրագրով սահմանված այն ջրամբարների, որոնց հնարավոր վթարի վտանգավորության աստիճանը ցածրռիսկային է կամ անվտանգ.

2) խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, այդ թվում` կապտաժները, մաքրման կայանները, օրվա կարգավորիչ ջրամբարները, մայրուղային ջրատարները (ինքնահոս, մեխանիկական) իրենց շահագործման համար անհրաժեշտ բոլոր հանգույցներով, ջրահեռացման ներքին ցանցերը.

3) հիդրոտեխնիկական թունելները.

4) ոռոգման ջրանցքները, ջրանցույցները, դյուկերները.

5) երկու և ավելի համայնքներ ոռոգման ջուր մղող պոմպակայանները.

6) ցամաքուրդային կառուցվածքները.

7) հակասելավային կառուցվածքները.

8) պոչամբարները և պոչատարերը.

9) կեղտաջրերի հեռացման ցանցերը` իրենց հանգույցներով:

 

Հոդված 15. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը և դրանց պահպանման ծախսերի հաշվարկումն ու փոխհատուցումը

 

1. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի պահպանման ծախսերը հաշվարկվում և ամրագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ փոխհատուցվում են երաշխավորված ֆինանսական աղբյուրից: Ջրային համակարգը օգտագործող անձի կողմից իրացված ջրերի դիմաց վճարումներից կազմավորված հասույթի այն մասը, որը նախատեսվում է պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի պահպանման համար, փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

2. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերն են`

1) Որոտան-Արփա-Սևան հիդրոհամալիրը (Արփա-Սևան և Որոտան-Արփա թունելները, Կեչուտի ջրամբարը և Էլեգիսի հիդրոհանգույցը).

2) Ախուրյանի ջրամբարը.

3) «Արփի-Լիճ» ջրամբարը.

4) Ազատի ջրամբարը.

5) Ապարանի ջրամբարը.

6) Ջողազի ջրամբարը.

7) Սպանդարյանի ջրամբարը.

8) Տոլորսի ջրամբարը.

9) Մանթաշի ջրամբարը.

10) Հեր-Հերի ջրամբարը.

11) Հախումի ջրամբարը.

12) Տավուշի ջրամբարը.

13) Հալավարի ջրամբարը.

14) Սևաբերդի ջրամբարը.

15) Դավիթ-Բեկի ջրամբարը.

16) Այգեձորի ջրամբարը.

17) Կառնուտի ջրամբարը.

18) Վարդաքարի ջրամբարը.

19) Սառնաղբյուրի ջրամբարը.

20) Թավշուտի ջրամբարը.

21) Զանգակատան ջրամբարը.

22) Երևանի ջրամբարը.

23) Գեղիի ջրամբարը.

24) Մարմարիկի ջրամբարը (կառուցվող).

25) Առինջի հեղեղակարգավորիչը` Գետառ հեղեղատարով.

26) ջրամատակարարման օրվա կարգավորման ջրամբարները.

27) Արաքս գետի վրա Կարա-Կալայի հիդրոհանգույցը.

28) ջրամատակարարման նպատակով օգտագործվող հատուկ, պետության կողմից պահպանվող ստորգետնյա և այլ ջրառ կառուցվածքները.

29) Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքները.

30) ոռոգման և էներգետիկ նշանակության 5,0 մ3/վրկ-ում և ավելի թողունակությամբ ջրանցքները:

 

ԳԼՈՒԽ 5
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 16. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրները

 

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի գերակա խնդիրներն են`

1) ոռոգման և խմելու ջրի համակարգերի կայուն շահագործման ապահովումը, կառավարման մեխանիզմների կատարելագործումը.

2) ոռոգման ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավումը, ոռոգելի տարածքների ավելացումը, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը` ոռոգման առկա համակարգերը վերականգնելու և դրանք ընդլայնելու եղանակով` գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ռազմավարության և ծրագրերի իրականացմանը համահունչ.

3) ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունների ֆինանսական կայունության ապահովումը.

4) հուսալի և անընդհատ ջրամատակարարման և ջրահեռացման ապահովումը.

5) բնակչության համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատչելիության բարձրացումը.

6) անապահով սպառողներին ջրային ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովումը.

7) ջրային համակարգերի շահագործման, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավումը, համակարգերի մասնակցային կառավարման զարգացումը.

8) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ տրամադրող ընկերությունների գործունեության նկատմամբ մոնիթորինգի և վերահսկողության իրականացումը.

9) շահագործման նվազագույն տեխնիկական պահանջների սահմանումը և հսկողությունը.

10) խմելու ջրամատակարարման, ցամաքուրդային, ոռոգման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների որակի և կառավարման նկատմամբ հսկողության ապահովումը.

11) ջրօգտագործողների կողմից ջրամատակարարման և հեռացվող կեղտաջրերի որակի մոնիթորինգի իրականացման բարելավումը, որն ուղղված է լինելու ջրային ռեսուրսները աղտոտումից պաշտպանելուն.

12) շրջակա միջավայրի աղտոտման նվազեցումը.

13) ջրի հաշվառման համակարգի ներդրումը.

14) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում ջրակորուստների նվազեցումը.

15) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման նպատակով ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը.

16) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման, կառուցման և շահագործման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը.

17) ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը.

18) ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման ապահովումը:

 

Հոդված 17. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի խնդիրների լուծումը

 

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի խնդիրների լուծման ուղիները սահմանվում են ջրօգտագործման առանձին ոլորտների զարգացման ռազմավարություններով, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 18. Խմելու-կենցաղային ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում խնդիրները, դրանց գերակայությունը և ոլորտի զարգացման հեռանկարները

 

1. Խմելու ջրի ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են խմելու ջրի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Խմելու-կենցաղային ջրամատակարարման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մշտապես իրականացվում են դրանց հուսալիության անհրաժեշտ մակարդակի պահպանմանն ուղղված միջոցառումներ:

3. Խմելու ջրի ոլորտում խնդիրների լուծումը իրականացվում է` հիմք ընդունելով հետևյալ գերակայությունները.

1) պահանջվող որակի և անհրաժեշտ քանակի ջրով ապահովումը.

2) անընդմեջ ջրամատակարարման ապահովումը.

3) գյուղական վայրերում անվտանգ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը.

4) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների զարգացումն ու բարելավումը` հատկապես գյուղական վայրերում.

5) ջրամատակարարման համակարգերում ջրի կորուստների նվազեցումը.

6) էներգատար ջրամատակարարման համակարգերի հնարավորինս փոխարինումը ինքնահոս համակարգերով.

7) ջրի հաշվառման համակարգի ներդրումը և զարգացումը, ջրի տնտեսմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

8) կեղտաջրերի մաքրման կայանների անհրաժեշտ վերանորոգումը և նորերի կառուցումը.

9) ջրօգտագործողների կողմից արտադրական կեղտաջրերի նախնական մաքրում իրականացնելու մեխանիզմների ստեղծումը.

10) օրվա կարգավորիչ ջրամբարների վերանորոգումը և նորերի կառուցումը.

11) ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ենթակառուցվածքի զարգացումը.

12) համակարգի կառավարման մեխանիզմների կատարելագործումը.

13) ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը.

14) կեղտաջրերի մաքրման նոր տեխնոլոգիաների ներդրումը.

15) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մակարդակի բարձրացումը (տեխնիկական վերազինում և կադրերի պատրաստում).

16) ջրամատակարարման համակարգերի վերականգնման և կառուցման գործընթացում արդիական տեխնոլոգիաների կիրառումը:

4. Ջրամատակարարման ժամերի քանակը և քսանչորսժամյա ջրամատակարարմանն անցնելու ժամանակացույցը` ըստ կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի սպասարկման տարածքների և(կամ) ենթատարածքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սոցիալապես անապահով ընտանիքների համար ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև սուբսիդիաների կամ հարկային արտոնությունների տրամադրման տեսքով ջրային հարաբերություններում ֆինանսական օգնության տրամադրման ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 19. Ոռոգման ոլորտի խնդիրները և զարգացման հեռանկարները

 

1. Ոռոգման ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են ոռոգման ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ոռոգման համակարգերի զարգացման հիմնական նպատակն է գյուղատնտեսական մթերքների հուսալի արտադրության ապահովումը, բերքատվության և գյուղատնտեսական արտադրության եկամտաբերության բարձրացումը, շահագործման և պահպանման ծախսերի կրճատումը:

3. Ոռոգման ջրի խնդիրների լուծումը իրականացվում է` հիմք ընդունելով հետևյալ գերակայությունները.

1) ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարձրացումը.

2) սուբսիդավորման քաղաքականության հասցեականության բարձրացումը.

3) մեխանիկական ջրամատակարարումից ինքնահոսի անցումը.

4) ոռոգման ոլորտի ենթակառուցվածքների ընդլայնումը և զարգացումը, ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրումը.

5) ոռոգման համակարգերի կառավարման և շահագործման արդյունավետության բարձրացումը.

6) հաշվառման և վճարների հավաքագրման համակարգերի բարելավումը, այդ թվում` տարբերակված սակագների համակարգի ներդրումը.

7) մասնակցային կառավարման համակարգի զարգացումը` ջրօգտագործողների ընկերությունների և դրանց միությունների ստեղծման ճանապարհով.

8) հանրապետության ոռոգելի հողատարածքների ջրապահովության բարձրացումը.

9) ոռոգման նորմերի և ռեժիմների կարգավորումը.

10) հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը.

11) առանձին տարածաշրջաններում սոցիալական հնարավոր բացասական ազդեցությունը մեղմացնելու նպատակով ոռոգման համակարգի ուղղակի սուբսիդավորման դադարեցումից տնտեսված բյուջետային միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ուղղի այդ տարածաշրջաններ:

 

i
Հոդված 20. Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարները

 

1. Հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հիդրոէներգետիկայի ոլորտում խնդիրների լուծումն իրականացվում է` հիմք ընդունելով հետևյալ գերակայությունները.

1) հիդրոէլեկտրակայանների (այսուհետ` հէկ) կառուցման խրախուսումը` սեփական էներգետիկ պաշարներն առավելագույնս օգտագործելու նպատակով.

2) առկա հէկ-երի տեխնիկական վիճակի ուսումնասիրումը` դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

3. Հիդրոէներգետիկայի զարգացման համար կազմվում է կառուցման համար նախատեսվող հիդրոէներգետիկ կառուցվածքների տեղակայման մանրամասն սխեմա, տեղակայման սխեմայի յուրաքանչյուր հիդրոէներգետիկ կառուցվածքի վերաբերյալ տրվում է հիմնական տեղեկատվություն նրա տեխնիկական ցուցանիշների, կատարվելիք ներդրումների, շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության և սպասվող տնտեսական արդյունքների մասին:

 

ԳԼՈՒԽ 6
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 21. Ջրային ռեսուրսների մոնիթորինգը

 

1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների մոնիթորինգը իրականացվում է ըստ մոնիթորինգային ծրագրերի: Մոնիթորինգային ծրագրերը կազմվում են տեղեկատվական կարիքների և ռազմավարության հիման վրա՝ ելնելով ջրավազանային կառավարման պլանների մշակման և իրականացման համար անհրաժեշտ տվյալների պահանջներից:

2. Հայաստանի Հանրապետության մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգային ծրագրերն իրականացվում են ազգային և ջրավազանային մակարդակներում:

3. Մոնիթորինգային ծրագիրը ներառում է՝

1) ցուցանիշների համախմբի ընտրությունը.

2) ջրային ռեսուրսի հետազոտվող հատվածի, նմուշառման, դիտարկման կամ ջրաչափական կետի ընտրությունը.

3) հետազոտվող միջավայրի (ջուր, հատակային նստվածքներ, բիոտա և այլն) ընտրությունը.

4) նմուշառումների և (կամ) չափումների պարբերականության որոշումը.

5) միջազգային ստանդարտներին ներդաշնակ նմուշների պահմանը և փոխադրմանը ներկայացվող պահանջների ընտրությունը.

6) միջազգային չափանիշներին ներդաշնակ լաբորատոր վերլուծության և չափման մեթոդների ընտրությունը.

7) ստացված տվյալների որակի վերահսկման ու գնահատման համակարգի և դրա ներդրման պլանի մշակումը.

8) տվյալների օպերատիվ և համապարփակ մշակման, տվյալներին համապատասխան նպատակային տեղեկատվության վերափոխման սխեմայի մշակումը.

9) տեղեկատվության ներկայացման հիմնական ձևերի մշակումը և (կամ) ընտրությունը.

10) տվյալները շահագրգիռ անձանց տրամադրելու կարգի և ժամանակի համաձայնեցումը.

11) ծախսերի պլանավորումը և ֆինանսավորման աղբյուրների հստակեցումը.

12) ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների գնահատման չափորոշիչների որոշումը.

13) ծրագրի իրականացման, գնահատման և թարմացման ժամանակացույցի մշակումն ու ընդունումը:

4. Ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավումը ստեղծում է ջրային ռեսուրսների օգտագործման, զարգացման և կառավարման վերաբերյալ որոշումների կայացման և պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգը:

i

5. Արդիական տեխնոլոգիաների կիրառման, ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցմանն ու կանխմանն ուղղված միջոցառումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 22. Տվյալների կառավարումը

 

i

1. Ջրային պետական կադաստրի վարումը պետության կողմից պարտադիր իրականացվող գործառույթ է, և այդ համակարգում ներառված տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կրում են համընդհանուր մատչելիության բնույթ` միաժամանակ համարվելով պաշտոնական:

2. Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգը ծառայում է որպես ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պաշտոնական տեղեկատվության շտեմարան և ընդգրկում է վարչաիրավական և տեխնիկական տվյալներ ջրային ռեսուրսների և համակարգերի վերաբերյալ:

3. Ջրային պետական կադաստրի տեղեկատվական համակարգը բաղկացած է ջրային ոլորտի պետական լիազորված մարմինների կողմից ազգային և ջրավազանային մակարդակներում մշակվող և պահվող տվյալների թեմատիկ բազաներից ստացվող ամփոփ տեղեկատվությունից:

4. Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ մաս կազմող տվյալների բազաները համակցվում են միմյանց Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած ջրային ռեսուրսների կոդավորման համակարգի միջոցով՝ որպես յուրաքանչյուր ջրավազանին վերաբերող տեղեկատվության ինտեգրման և քարտեզագրման միջոց:

 

Հոդված 23. Ջրային ռեսուրսների պլանավորումը

 

1. Ջրային ռեսուրսի պլանավորումն իրականացվում է համապարփակ կառավարման պլանավորման սկզբունքով:

2. Ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորումը նպատակաուղղված է հավասարակշռելու ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության փոխկապակցված փոխհարաբերությունները, ապահովելով՝

1) կոմունալ-կենցաղային, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը և այլ ջրօգտագործողներին բավարար քանակի և պահանջվող որակի ջրի մատակարարումը.

2) խմելու ջրի ապահովումն ու մատչելիությունը.

3) ջրային ռեսուրսների վերարտադրությունը.

4) ջրային ռեսուրսների և հարակից կենդանական ու բուսական աշխարհի պահպանությունը.

5) ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացումը և ջրի խնայողությունը.

6) կեղտաջրերի մաքրումը.

7) ջրերի վնասակար ազդեցություններից պաշտպանությունը.

8) շրջակա միջավայրի պահպանումը.

9) ջրային ռեսուրսների հետ կապված անդրսահմանային խնդիրների նվազեցումը, վերացումը և բացառումը.

10) ջրային ռեսուրսների և համակարգերի օգտագործման ու կառավարման նպատակների իրագործմանն ուղղված ծախսերի արդյունավետ իրականացումը:

 

Հոդված 24. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերն ու ջրի որակի ապահովման նորմերը

 

1. Ջրի որակի ապահովման նորմերը սահմանվում են` ելնելով առողջապահական, ինչպես նաև ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, բնապահպանական թողքերը ապահովելու պահանջներից և ներառում են բոլոր հավանական աղտոտող նյութերի թույլատրելի սահմանները, ըստ տարիների դրանց նվազեցման ցուցանիշները` միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասնելու նպատակով:

2. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը սահմանվում են` ելնելով ջրի որակի ապահովման նորմերից և հաշվի առնելով յուրաքանչյուր ջրային ռեսուրսի աղտոտվածության փաստացի իրավիճակը և ինքնամաքրման ունակությունը:

i

3. Ջրի որակի ապահովման նորմերը, կախված տեղանքի առանձնահատկություններից, յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հետագայում ներառվում ջրավազանային կառավարման պլաններում:

(24-րդ հոդ. փոփ. 02.02.10 ՀՕ-7-Ն օրենք)

 

i
Հոդված 25. Հատուկ պահպանվող ավազանային կառավարման տարածքների ցանկը

 

Հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց որևէ մասի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանական և (կամ) բուսական աշխարհի համար պահպանության հատուկ համակարգի կիրառումը կարգավորվում է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ և այդ տարածքների կառավարման պլաններով:

 

Հոդված 26. Ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիների սահմանումը

 

1. Արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետների գոտիները տարածքի տեղամասեր են, որտեղ բնական երևույթների, տնտեսական կամ այլ գործունեության հետևանքով շրջակա միջավայրում տեղի են ունեցել բացասական փոփոխություններ, որոնք սպառնում են բնակչության առողջությանը, բնական էկոհամակարգերի հավասարակշռվածությանը, բուսական և կենդանական աշխարհին: Արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետների գոտիների տարածքներում մարդկանց կյանքի, առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող բնական ռեսուրսների օգտագործման հետ կապված տնտեսական գործունեության որոշակի տեսակները դադարեցվում կամ սահմանափակվում են, և միջոցներ են ձեռնարկվում բնական ռեսուրսների վերականգնման ու վերարտադրության ուղղությամբ:

2. Ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով առաջացած իրավիճակի տևողությունից, կայունությունից, ռեսուրսի ինքնավերականգնման ունակությունից:

 

i
Հոդված 27. Կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների սահմանումը և բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը

 

1. Կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքների և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:

2. Միջոցառումների մշակման ընթացքում ապահովվում են`

1) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների գնահատումը, գույքագրումը և քարտեզագրումը.

2) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների վրա ազդեցության գնահատումը.

3) շրջակա միջավայրի վրա գերխոնավ տարածքների ազդեցության գնահատումը.

4) ոլորտի պատասխանատու մարմինների միջև տվյալների փոխանակման և համագործակցության ապահովման մեխանիզմների մշակումը և իրականացումը.

5) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միջոցառումների մշակումը և այլն:

3. Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որպես Ջրի ազգային ծրագրի թարմացում` ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 7
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 28. Առաջարկի գերակայությունը պահանջարկի գնահատման խնդրում

 

Ջրային ռեսուրսի նկատմամբ պահանջարկի գնահատման խնդրում ջրի առաջարկը կրում է գերակա բնույթ ոչ միայն ջրաէկոհամակարգի, այլ նաև տվյալ էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու տեսանկյունից:

 

Հոդված 29. Ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումը

 

1. Ջրի առաջարկի և պահանջարկի գնահատման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգը, որը հիմնավորում է հանրապետության տարածքում կազմավորվող ջրային ռեսուրսների առաջարկի հեռանկարը, որի հիմքում դրված են ջրամբարներում ջրի կարգավորման ծրագրի մշակման անհրաժեշտությունը, դրա հոսքերի կարգավորման հնարավորությունները և դրանց հետագա օգտագործման ռազմավարությունը:

2. Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգը ներառում է`

1) ջրային ռեսուրսների հնարավոր բացասական հաշվեկշռի պայմաններում հանրապետության ջրի պահանջարկի բավարարման հեռանկարային խնդիրների լուծման ուղիները.

2) ջրերի վնասակար ազդեցությունների կանխարգելման և մեղմացման միջոցառումները.

3) ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները.

4) ջրային ռեսուրսների օգտագործման ռազմավարության հստակեցումը` ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքից.

5) ջրի կորուստների հնարավորինս նվազեցմանն ուղղված միջոցառումները:

 

Հոդված 30. Ջրային ռեսուրսների պահանջարկի կառավարումը

 

1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկը գնահատվում է` ըստ ստորև բերված ջրօգտագործման ուղղությունների՝

1) խմելու - կենցաղային և տնտեսական սպառման համար.

2) գյուղատնտեսական` հողերի ոռոգման, աղակալած հողերի լվացման, ամառային արոտների ջրարբիացման համար.

3) արդյունաբերական՝ արտադրական և արդյունաբերական գործընթացների կազմակերպման համար.

4) ձկնաբուծական.

5) ռեկրեացիոն՝ ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար.

6) էներգետիկ` հէկ-երում էլեկտրաէներգիայի արտադրության, ջերմաէլեկտրակայաններում և ատոմակայանում տեխնոլոգիական պրոցեսների ապահովման, ջերմամատակարարման համակարգերում օգտագործման համար և այլն.

7) բնապահպանական` էկոլոգիական թողքի ապահովման, հոսքի տեղափոխման և այլն:

i

2. Խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, ձկնաբուծական, ռեկրեացիոն և արդյունաբերական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները` ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տարբեր նպատակներով ջրօգտագործման ջրի պահանջարկի կանխատեսումները 2007-2021 թվականների կտրվածքով հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 8
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 31. Ջրային ոլորտի հիմնախնդիրները

 

Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրները սահմանվում են ըստ օրենսդրական և ինստիտուցիոնալ պահանջների, ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման հիմնական կարիքների:

 

i
Հոդված 32. Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլայնությունը

 

Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների փուլային ծրագիրը` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է պարբերաբար թարմացման` միջոցառումների ծրագրային դրույթների լրամշակման և նոր միջոցառումների ավելացման նպատակով:

 

Հոդված 33. Ջրի ազգային ծրագրի իրականացման կարճաժամկետ միջոցառումները

 

1. Ջրի ազգային ծրագրի կարճաժամկետ միջոցառումների իրականացումը նախատեսվել է մինչև 2010 թվականը և ներառում է ջրային ռեսուրսների և համակարգերի արդյունավետ կառավարմանը և պահպանությանն ուղղված 29 միջոցառումներ:

2. Ջրի ազգային ծրագրի կարճաժամկետ միջոցառումները ներկայացվում են սույն օրենքի Հավելվածում, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է տարեկան ծրագրեր` ելնելով տվյալ տարվա միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային հայտերի քննարկման արդյունքներից:

 

Հոդված 34. Ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման գործընթացը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով միջոցառումների իրականացման մասին պատասխանատու պետական լիազոր մարմինները մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն, իսկ անհրաժեշտության դեպքում` առաջարկություններ Ջրի ազգային ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

2. Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է ամբողջական տեղեկատվություն միջոցառումների կատարման ընթացքի (ավարտված և ընթացքում գտնվող), պատասխանատու կատարողի, օգտագործված ֆինանսական միջոցների, ինչպես նաև չավարտված և չկատարված միջոցառումների հիմնավորման վերաբերյալ:

(34-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-16-Ն օրենք)

 

Հոդված 35. Տնտեսական մեխանիզմները

 

1. Կարճաժամկետ ժամանակահատվածում ջրային ոլորտի պետական լիազորված մարմիններն իրականացնում են ջրային ռեսուրսների կառավարման միջնաժամկետ և երկարաժամկետ ծախսերի և այդ ծախսերի ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների գնահատումը: Այդ այլընտրանքային մեխանիզմները պետք է պարունակեն առկա ջրառի և աղտոտման համար վճարների համակարգի բարելավման մանրամասն առաջարկությունները` կապված ջրային ռեսուրսների մոնիթորինգի, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և դրանց պայմաններին համապատասխանության ապահովման, ջրային պետական կադաստրի միջոցով տվյալների կառավարման համակարգերի ու ընթացակարգերի բարելավման ծախսերի փոխհատուցման հետ:

2. Ոլորտի զարգացման նպատակով բնապահպանական և բնօգտագործման վճարների նպատակային օգտագործումը աստիճանաբար պետք է դառնա ոլորտի ֆինանսական ապահովման աղբյուրներից մեկը, որն իր արտացոլումը պետք է գտնի գործող, ինչպես նաև հետագայում ընդունվելիք իրավական ակտերում:

 

Հոդված 36. Հասարակության իրազեկությունը և մասնակցությունը

 

1. Հասարակության մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության որոշումների ընդունման գործընթացում խթանելու նպատակով ջրային ոլորտի պետական լիազորված մարմինները պետք է սահմանված կարգով ապահովեն հասարակության ծանուցումը ջրային ոլորտում իրականացվող գործունեությանը և ջրային ոլորտին առնչվող տեղեկատվության մատչելիությանը: Հասարակությունը պետք է տեղյակ լինի ջրային ոլորտի խնդիրներին և կարող է նպաստել ջրավազանային համապարփակ պլանավորման և կառավարման գործընթացին` ջրավազանային հասարակական խորհուրդների միջոցով:

2. Սույն օրենքի հասարակության ծանուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 37. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 19
Երևան
ՀՕ-232-Ն

 

 

 

Հավելված
«Հայաստանի Հանրապետության ջրի  ազգային
ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

 

i

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

 

Հիմնախնդիրներ

Կարճաժամկետ միջոցառումներ

Միջնաժամկետ միջոցառումներ

Երկարաժամկետ միջոցառումներ

Ակնկալվող արդյունքները

Իրավական պահանջներ

Օրենսդրական հիմքերի ներդաշնակեցում, համալրում և բարելավում:

1. Առկա օրենսդրական դաշտի ներդաշնակեցում և կատարելագործում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի իրականացման վերլուծությունը և դրանով նախատեսված գործառույթների իրականացումը (կատարման համար հիմնական պատասխանատու մարմինները):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 30.11.2019 թվականից` 13.11.19 ՀՕ-212-Ն օրենք)

Բոլոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի միասնականությունը երաշխավորելու նպատակով միջնորդող մեխանիզմի կողմից ցանկացած նոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի վերանայում:

Բոլոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի միասնականության
շարունակական պահպանում:

Ջրային ոլորտում կիրառվող միասնական և համաձայնեցված օրենքներ, կանոնակարգեր և ընթացակարգեր, ՀՀ ջրային օրենսգրքի, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի իրականացումն ապահովող հստակ օրենսդրական միջավայր:
Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի իրավական և կարգավորող հիմքերը համաձայնեցնող գործող միավոր` որպես ջրային ոլորտի իրավական լծակների միջնորդ մեխանիզմ:

Ինստիտուցիոնալ զարգացում

Ջրային ոլորտի գերատեսչությունների դերերի և պատասխանա-տվությունների հստակեցում:

3. Ինստիտուցիոնալ և իրավական գնահատումների արդյունքում բացահայտված կրկնվող և բացակայող իրավասությունների և պատասխանատվությունների վերաբերյալ մշակված առաջարկությունների վերանայում և իրականացում:

Ինստիտուցիոնալ բարեփոխման գործընթացի շարունակում` պատշաճ ուշադրություն դարձնելով ջրային ռեսուրսների վերաձևավորված մոնիթորինգային և վերահսկման ծրագրերից բխող առաջարկություններին:

Ինստիտուցիոնալ բարեփոխման գործընթացի շարունակական ապահովում:

Ջրային ռեսուրսների կառավարման հստակեցված ինստիտուցիոնալ հիմքեր:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 30.11.2019 թվականից` 13.11.19 ՀՕ-212-Ն օրենք)

Ջրավազանային կառավարման մարմինների զարգացում:

i

5. Ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի մշակում:

Ջրավազանային կառավարման մարմինների ջրային ռեսուրսների համապարփակ պլանավորման և կառավարման հմտությունների զարգացում:

Ավազանային կառավարման հինգ տարածքներում ջրավազանային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնում:

Ջրավազանային կառավարման մարմինները միջին ժամկետում իրենց տեղն ու դերն են ձեռք բերում ջրային ոլորտում` շարունակաբար ամրապնդելով իրենց դերը` որպես ջրավազանում ջրային ռեսուրսների բոլոր հարցերի համար հիմնական պատասխանատու մարմին:

Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ

Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի նոր ծրագրերի մշակում:

6. Մեկ ավազանային կառավարման տարածքի համար մոնիթորինգի համակարգի պիլոտային ծրագրի մշակում և փորձարկում:
7. Մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի մշակում, մոնիթորինգի ծառայությունների տարածքային ստորաբաժանումների տեխնիկական հզորացում, կարիքների գնահատում, կառուցվածքային բարեփոխումներ և տեխնիկական վերազինում, տվյալների էլեկտրոնային փոխանակման տարբերակի ստեղծում:
8. Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի համակարգի վերականգնում:

Մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի իրականացում:Մյուս չորս ավազանային կառավարման տարածքների մոնիթորինգի համակարգերի և ծրագրերի մշակում և փորձարկում` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պահանջների համաձայն:

Հանրապետական և հինգ ավազանային կառավարման տարածքների մակարդակում մոնիթորինգի գործող համակարգերի գնահատում և հետագա բարելավում:

Ընտրված գետավազանում օդերևութաբանական, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների (որակ և քանակ) հավաքագրման, վերամշակման, վերլուծության, ամփոփման և վարման ամբողջական համակարգի (համակարգերի) վերականգնում, որը, որպես մոդելային տարբերակ, կծառայի այլ ավազաններում կրկնօրինակելու համար:Պահանջվող տվյալների և տեղեկատվության հիման վրա մշակված մոնիթորինգի ռազմավարության և ազգային ծրագրի, տվյալների և տեղեկատվության բարելավված փոխանակում, որը կհանգեցնի ջրավազանային մակարդակում տարբեր գերատեսչությունների միջև համագործակցության և համակարգման ամրապնդմանը:
Ստորերկրյա ջրերի մակարդակները համակարգված և պարբերականորեն չափվում են հիմնական մոնիթորինգի ցանցում, որը կազմված է մոտավորապես 100 դիտարկման հորերից: Հավաքված տվյալները պահվում են ջրային պետական կադաստրում համապատասխան իրավասություններ և ֆինանսավորում ունեցող մոնիթորինգի գործակալության կողմից:

Ջրօգտագործման իրավունքի ինստիտուտի կատարելագործում:

9. Ջրօգտագործման թույլտվությունների առկա կանոնակարգերի կատարելագործում, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գերակայությունների գնահատման չափորոշիչների սահմանում:
10. Շրջակա միջավայրի վրա հնարավոր զգալի ազդեցություն ունեցող ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության հայտերի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափանիշների և ուղեցույցների մշակում:

Ջրօգտագործման թույլտվությունների ընթացակարգի շարունակական բարելավում, ներառյալ` հասարակության ծանուցման ու բողոքարկման մեխանիզմները:Արդյունավետ և նպատակային ջրօգտագործմանը նպատակաուղղված իրավական կառուցվածքային, ինչպես նաև արտոնությունների տրման և(կամ) սահմանափակման ու տնտեսական լծակների ներդրման ծրագրի մշակում:Ջրօգտագործման և ջրահեռացման ազդեցությունների գնահատման և վերլուծության ունակությունների շարունակական զարգացում:

Թափանցիկ և տեղեկատվության վրա հիմնված որոշումների կայացում ապահովող ջրօգտագործման թույլտվությունների արդյունավետ ու դյուրին կիրառվող համակարգ, որը նաև ապահովում է իրավակիրարկումն ու վերահսկումը:Ջրօգտագործման թույլտվությունների հայտի քննարկման ընթացքում թափանցիկ ու հուսալի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացում:

Պետական ջրային կադաստրի վարման ինստիտուտի կատարելագործում:

11. Ջրային պետական կադաստրի կարճաժամկետ ծրագրի մշակում և իրականացում, ներառյալ` ջրային ռեսուրսների կոդավորման համակարգի մշակումը և ներդրումը, պետական ջրային կադաստրի վարման արդի մեխանիզմների ստեղծում և ներդրում, ինչպես նաև ջրային ռեսուրսների կոդավորման համակարգի մշակում և ջրային ռեսուրսների կոդավորում:

Ջրային պետական կադաստրի միջնաժամկետ ծրագրի մշակում և տեղեկատվական համակարգի շարունակական բարելավում: Ջրային բնագավառին վերաբերող տվյալների բազայի կառավարման մեխանիզմի կատարելագործում:Ըստ ջրավազանային տարածքների տվյալների` բազայի ստեղծում:Տվյալների փոխանակման էլեկտրոնային տարբերակի ստեղծում և հետագայում արդյունավետ շահագործման համար պայմանների ապահովում:

Սահմանված երկարաժամկետ նպատակին հասնելու ուղղությամբ կադաստրի հետագա զարգացում, ներառյալ` պատասխանատվությունների փոխանցումը ջրավազանային կառավարման մարմիններին, և կադաստրի օգտագործումը ջրավազանային մակարդակում համապարփակ պլանավորման և կառավարման համար:

Ջրային սեկտորի ամփոփ տվյալներ ու տեղեկատվություն պարունակող կենտրոնացված տվյալների շտեմարան` ելակետային տվյալներ պարունակող բազաների հետ էլեկտրոնային կապերով ու տեղեկատվության փոխանակման արձանագրություններով հասարակությանը մատչելի տվյալներ ու տեղեկատվություն, տվյալներ ու տեղեկատվություն անդրսահմանային ջրերի վերաբերյալ բանակցությունների համար:

Ջրային ոլորտի կառավարման գործընթացում հասարակության իրազեկման և մասնակցության բարելավում:

12. Հանրապետական և ջրավազանային կառավարման տարածքների մակարդակներում ջրային ռեսուրսների պլանավորման և կառավարման վերաբերյալ հասարակության տեղեկատվության և մասնակցության ապահովում:
13. Ավազանային հասարակական խորհուրդների զարգացման ռազմավարության մշակում և իրականացում, ավազանային հասարակական խորհուրդների տեխնիկական հզորացում:

Ավազանային մակարդակով ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանների մշակման, իրականացման և վերահսկման գործընթացներում շահագրգիռ կողմերի, ներառյալ` ավազանային հասարակական խորհուրդների և հասարակության մասնակցությունը ապահովող ընթացակարգերի մշակում և իրագործում:

 

Ազգային ու ջրավազանային մակարդակներում ջրային ոլորտի պլանավորման ու որոշումների կայացման գործընթացներում հասարակության իրազեկության բարձրացում և մասնակցության դերի հստակեցում:Գետավազանային մակարդակում ջրային ոլորտի պլանավորման ու որոշումների կայացման գործընթացներում ավազանային հասարակական խորհրդի իրազեկության բարձրացում և մասնակցային դերի հստակեցում:

Ջրի ազգային ծրագրի իրականացում և վերահսկողություն:

14. ՀՀ ջրի ազգային ծրագրի իրականացման և թարմացման շարունակական մոնիթորինգի և գնահատման իրականացում:
15. Ծրագրի իրականացման վերահսկողության համակարգի ստեղծում:

Շարունակական իրականացում և վերահսկողություն:

Շարունակական իրականացում և վերահսկողություն:

Ջրային ազգային ծրագրի մշակման, իրականացման ու լրամշակման մանրակրկիտ ու հստակ ղեկավարում: Ջրային ազգային ծրագրի ու գործողությունների պլանի իրականացման համար հմուտ կառավարման թիմ:

Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանների մշակում:

16. Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում և Ջրավազանային կառավարման մարմիններում հզորությունների ստեղծում` ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար:
17. Մեկ ավազանային կառավարման տարածքի համար պիլոտային ջրավազանային կառավարման պլանի մշակում և տեղեկատվական կարիքների բացահայտում:

Նմանատիպ ջրավազանային կառավարման պլանների մշակում մնացած չորս ավազանային կառավարման տարածքների համար:

Հինգ ավազանային կառավարման տարածքների համար ջրավազանային կառավարման պլանների պարբերաբար թարմացում և շարունակական իրականացում:

Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման հիմնական դերակատարների`Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և Ջրավազանային կառավարման մարմինների, ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված լիազորությունների ամբողջական կատարում:Հետագայում հինգ ավազաններում կիրառման ենթակա ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման պլանի մոդել:

Սևանա լճի գործողությունների պլանի իրականացում:

18. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» տարեկան և համալիր ծրագրի վերանայում և բարելավում:

Սևանա լճի գործողությունների պլանի իրականացում հատուկ միջգերատեսչական հանձնախմբի կողմից:

Սևանի լճի գործողությունների պլանի իրականացման շարունակում: Պլանի իրականացման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սևանա լճի վրա պլանի իրագործման ազդեցության մոնիթորինգ և գնահատում:

Սևանա լճի կառավարման պլանի լրամշակում:

Ջրային ռեսուրսների և ջրային պաշարի բաղադրիչների գնահատում:

19. Ջրային ռեսուրսների և ջրային պաշարի բաղադրիչների արդիական բնութագրերի ճշգրտում`ա) մակերևութային բնական վերականգնվող հոսքի քանակական և որակական տարածաժամանակային բնութագրերի ճշգրտում` հաշվի առնելով վերջին 4 տասնամյակների ընթացքում կուտակված քանակական և որակական մոնիթորինգի տվյալները, հոսքի վրա կլիմայի փոփոխության և անտրոպոգեն ազդեցությունները,բ) մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների տարանջատված գնահատման հստակեցում, խորքային հոսքի ճշգրտում,գ) հիմնական գետերի նվազագույն էկոլոգիական թողքի որոշման մեթոդների մշակում և հաշվարկ,դ) ստորերկրյա ջրային ռեսուրսների հանքավայրերի շահագործական պաշարների ճշգրտում և թույլատրելի (հնարավոր) ջրառի տեղաբաշխման որոշում:

Մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակական և որակական բնութագրերի համալրում ջրավազանային կառավարման պլաններում:

 

Ջրային ռեսուրսների և ջրային պաշարի վերաբերյալ ճշգրտված տվյալներ:

Ջրի որակի ապահովման նորմերի սահմանում և իրականացում:

20. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի սահմանման միջազգայնորեն ընդունված մեթոդաբանության համապատասխանեցում և ներդրում` հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված մոտեցումները:

Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի մշակում և ընդունում:Ավազանային կառավարման տարածքների մակարդակով ջրի որակի ապահովման նորմերի տեղայնացման հնարավորությունների ուսումնասիրում:

Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի իրավակիրարկում: Ավազանային կառավարման տարածքների մակարդակով ջրի որակի ապահովման նորմերի ընդունում:

Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերի ու ջրի որակի ապահովման նորմերի սահմանման ընդունված մեթոդաբանություն:

Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանում և պահպանում:

21. Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանման մեթոդաբանության մշակում, ներառյալ` հոսքի ձևավորման գոտիները, ստորերկրյա ջրերի պահպանման գոտիները, ջրապահպան գոտիները, էկոտոնը, ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի և էկոլոգիական աղետի գոտիները, անօտարելի գոտիները:

Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանում` համաձայն մշակված մեթոդաբանության, քարտեզագրում և պահպանում:

Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մոնիթորինգ:

Մակերևութային և ստորերկրյա ջրերը պահպանված են աղտոտումից, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների սահմանները, տարածքները և ռեժիմները սահմանված են:

Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի կարգավիճակի ուսումնասիրություն:

22. Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի օգտագործման ծրագրերի մշակում և իրականացում:

Արարատյան դաշտի նախկինում չորացվող գյուղատնտեսական հողերի օգտագործման ծրագրերի իրականացում:

Նախաձեռնվող միջոցառումների ազդեցության մոնիթորինգ և գնահատում:

Կառավարության որոշում` նախկինում չորացվող տարածքների ապագա օգտագործման վերաբերյալ, որին կհետևի հողօգտագործման ընտրված տարբերակի (գյուղատնտեսություն, գերխոնավ տարածքներ, ձկնարդյունաբերություն և այլն) համապատասխան կառավարման շրջանակի ընդունումը:

Ջրերի ռազմավարական պաշարների ավելացում և գետային հոսքի կարգավորում:

23.Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացում:

Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն:

Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն:

Ջրամբարներում ջրի ազատ հոսքի կուտակում, ջրային ռեսուրսների առաջարկի կարգավորում:

Ջրերի որակի կառավարման իրականացում:

24. Ջրերի որակի կառավարման ռազմավարության մշակում:

Ջրերի որակի կառավարման ռազմավարության իրականացում:

Ջրերի որակի կառավարման ռազմավարության մոնիթորինգ և հետագա բարելավում:

Ջրերի որակի կառավարման ընդունված ռազմավարություն:

Տարածքային պլանավորման չափանիշների և ուղեցույցների սահմանում:

25. Տարածքային պլանավորման ներկա մոտեցումների վերանայում և բարելավում:

Ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացվող տարածական, ջրային ռեսուրսների և բնապահպանական պլանավորման գործընթացների ներդաշնակեցում:

Ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների պահպանմանն ուղղված կարգավորող և վերահսկող միջոցառումների շարունակական իրականացում:

Տարածքային պլանավորումն օգտագործվում է որպես հզոր գործիք` ջրի որակի, ինչպես նաև խմելու ջրային ռեսուրսների և էկոլոգիապես խոցելի տարածքների պահպանության համար:

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարում:

26. Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի մշակում:

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի իրականացում:

 

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման ընդունված ծրագիր:

Ջրային համակարգերի կառավարման կարիքներ

Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավում:

27. Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների (խմելու-կենցաղային ջրամատակարարում, ոռոգում, հիդրոէներգետիկա և այլն) իրականացման ուսումնասիրություն և դրանց մատուցման բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում:

Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացման նկատմամբ արդյունավետ վերահսկման մեխանիզմի մշակում և ներդրում:

Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակական զարգացում և բարելավում:

Ոռոգման համակարգի զարգացում` կառավարման համընդհանուր տնտե-սական և սոցիալական ռազմավարություններին, գյուղատնտեսական ապրանքների շուկաներին և ֆինանսական կայունության սկզբունքներին համապատասխան: Մշակված ազգային ռազմավարություն, որն ուղղորդում է համայնքի կողմից առաջնորդվող` հանրային ջրամատա-կարարման և ջրահեռացման կառույցների վերանախագծման, վերականգնման և շինարարության գործողությունների ծրագիրը:

Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովում:

28. Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակում:
29. Պետական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման և պահպանության համար պատասխանատուների հստակեցում:

Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:

Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման մոնիթորինգ և բարելավում:

Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման և շահագործման հուսալիության միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ընդունված ծրագիր:Պետական նշանակության հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման և պահպանության համար պատասխանատու մարմինների լիազորությունների հստակ սահմանում:

(հավելվածը փոփ. 13.11.19 ՀՕ-212-Ն օրենք)

 

 

 

pin
ՀՀ 27.11.2006
N ՀՕ-232-Ն օրենք