Սեղմել Esc փակելու համար:
{12.12.2019 - 01.07.2020} ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.12.2019 - 01.07.2020} ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/02. «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Հ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.12.2019  -ից մինչեւ   01.07.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

12.12.2019 - 01.07.2020

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մարտի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

i

 

12 փետրվարի 2008 թ. թիվ 44-Ն

  

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 72-րդ և 73-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ի 2-րդ գլխի 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

i

3. 2008 թվականի հունիսի 30-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Մասնագիտացված անձանց գործունեության տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը» կանոնակարգ 42-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշումը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2008 թ. փետրվարի 18
Երևան

 

Հավելված

 

  Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 12-ի
թիվ 44-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/02
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ

(Հավելվածը խմբ. 28.07.09 թիվ 231-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

 

ԳԼՈՒԽ 1.
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը և սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը, որի դեպքում ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, ինչպես նաև օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ պայմանները:

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) ֆինանսական կազմակերպություն` Կենտրոնական բանկի կամ ֆինանսական ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող օտարերկրյա մարմնի կողմից լիցենզավորվող և/կամ հաշվառվող (գրանցվող) իրավաբանական անձ,

3) ոչ բանկ կազմակերպություն` իրավաբանական անձ, բացառությամբ բանկի,

i

4) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտոր` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ստանդարտացված ձուլակտոր:

i

5) հաշվային պլան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլան»:

i

6) ածանցյալ գործիքներ` ֆորվարդը, ֆյուչերսը, օպցիոնը, սվոպը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այլ ածանցյալ գործիքները:

7) հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ` ներդրումային ընկերության կողմից տրամադրված երաշխավորություններ:

i

8) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ով սահմանված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն:

9) հաշվեկշռային մնացորդ (արժեք)` ակտիվի կամ պարտավորության գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը` ներառյալ տոկոսները, տույժերը և տուգանքները` նվազեցրած դրա գծով ձևավորված հնարավոր պահուստը, կուտակված ամորտիզացիան և արժեզրկումը, եթե այդպիսիք կան:

(2-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

i

3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իմաստները, եթե սույն կանոնակարգով դրանց վերաբերյալ այլ բան սահմանված չէ:

 

ԳԼՈՒԽ 3.
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

4. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերությունների համար սահմանում է.

1) կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերի նորմատիվը և

2) ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության Ն1 նորմատիվը:

5. Ներդրումային ընկերությունների համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

1) 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունն առանց տիրապետելու հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և (կամ) դրամական միջոցներին) իրականացնում է հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում և (կամ) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարման ծառայություն, և (կամ) մատուցում է արժեթղթերում ներդրումների հետ կապված հաճախորդներին խորհրդատվության տրամադրման ծառայություն (բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված սույն ենթակետում նշված ներդրումային ծառայությունների մատուցման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 60 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ) ,

2) 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունը տիրապետում է հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և (կամ) դրամական միջոցներին) և իրավունք ունի մատուցել հետևյալ ներդրումային ծառայություններից առնվազն մեկը (բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված սույն ենթակետում նշված ներդրումային ծառայությունների մատուցման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ) .

ա. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,

բ. իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում.

3) 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունը իրականացնում է արժեթղթերի փաթեթի կառավարում (բացառությամբ լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների հետ կապված արժեթղթերի փաթեթի կառավարման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ)  և (կամ) արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխում,

4) 300 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե ներդրումային ընկերությունը արժեթղթերով գործարքներ է կատարում իր հաշվին և իր անունից (բացառությամբ իր հաշվին և իր անունից լեվերիջով գործարքների, այդ թվում` ֆորեքս գործարքների կատարման, որի դեպքում ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ), և (կամ) մատուցում է արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխման ծառայությունը, և (կամ) իրականացնում է արժեթղթերի պահառություն:

(5-րդ կետը փոփ. 10.12.18 թիվ 210-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետի իմաստով` ներդրումային ընկերությունը տիրապետում է հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և (կամ) դրամական միջոցներին), եթե այդ ընկերությունը հաճախորդի միջոցները պահում է իր հաշվում կամ փաստացի հնարավորություն ունի տիրապետել դրանք:

7. Ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

8. Սույն կանոնակարգի 5-րդ կետում նշված միաժամանակ տարբեր ենթակետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված ընդհանուր կապիտալի նորմատիվի այն նվազագույն չափը, որն ավելի խիստ է:

9. Ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12 տոկոս:

10. Ներդրումային ընկերությունը, որը մատուցում է միայն արժեթղթերում ներդրումների հետ կապված հաճախորդներին խորհրդատվության տրամադրման ծառայությունը և (կամ) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում առանց տիրապետելու հաճախորդի միջոցներին (արժեթղթերին և (կամ) դրամական միջոցներին), չի հաշվարկում Ն1 հիմնական տնտեսական նորմատիվը:

11. Ներդրումային ընկերությունը պետք է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով ապահովի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, Ն1 հիմնական տնտեսական նորմատիվը:

11.1 Օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի համար չեն սահմանվում տնտեսական նորմատիվներ:

(11.1-ին կետը լրաց. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 11.02.2018 թվականից` 26.12.17 թիվ 295-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4.
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

13. Սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և Ն1 հիմնական տնտեսական նորմատիվի հաշվարկման համար ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, ընդհանուր կապիտալի մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալը ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն գլխի 15-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:

14. Ներդրումային ընկերության հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է`

1) հաշվային պլանի 50-րդ բաժնում հաշվառվող կանոնադրական կապիտալ (կանոնադրական հիմնադրամ),

2) չբաշխված շահույթ (վնաս),

3) գլխավոր պահուստ:

(14-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

ԻՐՏԵԿ 15-րդ կետը փոփոխվելու է 01.07.2020 թվականից` 11.10.19 թիվ 160-Ն որոշում:

15. Հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերն են.

1) ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքը (բացառությամբ` ներդրումային ընկերության կողմից ներդրումային ծառայությունների ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների վճարումների, ՍիԲիԷյՆեթ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարահաշվարկային համակարգերի (այդ թվում` ներդրումային ընկերության օտարերկրյա մասնաճյուղերի կողմից օգտագործվող օտարերկրյա վճարահաշվարկային համակարգերից) օգտվելու իրավունք տվող վճարումների չափով),

2) հաշվային պլանի 51-րդ բաժնում հաշվառվող հետ գնված և չվճարված կապիտալը,

3) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ներդրումային ծառայությունների համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո,

4) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ներդրումային ընկերության գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) արժեքը` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով` նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով,

5) ներդրումային ընկերության վարձակալած հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդը,

6) այլ ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում` ներդրումային ընկերությունների) կանոնադրական կապիտալում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքը, եթե

ա. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

բ. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է ներդրումային ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. բոլոր անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումները գերազանցում են ներդրումային ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:

(15-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

16. Ներդրումային ընկերության լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

1) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ընկերության կողմից ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից աճից,

2) արտերկրյա գործառնության վերահաշվարկից փոխարժեքային տարբերություններից,

3) հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից:

(16-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

17. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում ներդրումային ընկերությունների կողմից ծառայությունների մատուցման համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից աճը (եկամուտը, շահույթը/վնասը):

(17-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

i

18. Սույն կանոնակարգի իմաստով ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք ներդրումային ընկերության կողմից օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ներդրումային ընկերությունները և (կամ) նրանց մասնաճյուղերը մատուցում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և (կամ) ոչ հիմնական ծառայություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կողմից:

(18-րդ կետը խմբ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

19. Ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը որոշվում է

 

Կընդ
Ն1= _______ բանաձևով,
ՌԿԱ

որտեղ`

Կընդ - ընդհանուր կապիտալն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՌԿԱ = ՎՌ +25/3(ՇՌ+ԳՌ), որտեղ`

ՎՌ-վարկային ռիսկն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի, ՇՌ-շուկայական ռիսկն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի հավելված 2-ի և ԳՌ-գործառնական ռիսկն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի:

 

ԳԼՈՒԽ 5.
ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԵԼ

 

20. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել ներդրումային ընկերության տնտեսական նորմատիվը (նորմատիվները) սահմանված չափերից 10 և ավելի տոկոս նվազման դեպքում:

 

ԳԼՈՒԽ 6.
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(6-րդ գլուխն ուժը կորցրել է 01.02.2013 թվականից` 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(7-րդ գլուխն ուժը կորցրել է 01.02.2013 թվականից` 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

(Հավելվածը փոփ. 10.01.2012 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն, 26.1.17 թիվ 295-Ն, 10.12.18 թիվ 210-Ն որոշումներ)

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 12-ի
թիվ 44-Ն որոշմամբ հաստատված
Կանոնակարգ 4/02-ի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

ԳԼՈՒԽ 1.
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՎՌ = (ՎՌ1+ՎՌ2+ ... +ՎՌՆ)/Ն,

 

որտեղ`

ՎՌ - վարկային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՎՌ1, ՎՌ2, ..., ՎՌՆ - վարկային ռիսկն է` ըստ օրերի,

Ն - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

 

2. Վարկային ռիսկը հաշվարկելիս հաշվի են առնվում ներդրումային ընկերության ակտիվները, բացառությամբ սույն կանոնակարգի 15-րդ կետի համաձայն` ներդրումային ընկերության հիմնական կապիտալից նվազեցվող ակտիվների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները:

(2-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 13.02.2012 թվականից` 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

4. Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՎՌ = Ա1 *Ռ 1 + Ա2 *Ռ 2 +...+ Աn *Ռ n,

 

որտեղ`

Ա1, Ա2, ..., Աn-ը ներդրումային ընկերությունների ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հանրագումարն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների: Ակտիվները ներառվում են իրենց հաշվեկշռային արժեքով, իսկ սույն հավելվածով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում` ՎՌԶՄ ճշգրտված արժեքով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված չափով:

Ռ1, Ռ2, ..., Ռn-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:

(4-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, խմբ. 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

5. Վարկային ռիսկի հաշվարկման ընթացքում ներդրումային ընկերությունները կիրառում են սույն հավելվածի 3-րդ գլխով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետև` ՎՌԶՄ):

 

ԳԼՈՒԽ 2.
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐ

 

Աղյուսակ 1

ԻՐՏԵԿ  Աղյուսակ 1-ի 28-րդ կետը 01.07.2020 թվականից շարադրվելու է նոր խմբագրությամբ` 11.10.19 թիվ 160-Ն որոշում:

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԻԱՂՅՈՒՍԱԿ

Ակտիվների տեսակները

Ռիսկի կշիռներ
(տոկոս)

դրամային ակտիվների համար

արտարժութային ակտիվների համար

1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուսական ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուսական ռուբլով)

0

0

2. Տվյալ ներդրումային ընկերությունում պահվող (ներառյալ` տվյալ ներդրումային ընկերության դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) բանկային ոսկի

0

-

3. Կենտրոնական բանկում բացված կանոնադրական կապիտալի համալրման կուտակային հաշվի մնացորդներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ

0

0

4. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր

0

-

5. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով

0

-

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2016 թվականից` 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

7. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խումբ կազմող Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի, Առևտրի և զարգացման սևծովյան բանկի, ինչպես նաև Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ

0

0

8. Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր

-

10

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից

10

10

10. Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր

0

10

11. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ

20

20

12. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), բանկային ոսկի, ինչպես նաև ճանապարհին գտնվող` Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

20

20

Բանկային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում

20

30

13. Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և դրանց կենտրոնական բանկերի նկատմամբ

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100

14. Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100

15. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100

16. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20/Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50/ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100/(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2016 թվականից` 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

18. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150
վարկանիշ չունեցող 100

/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20
/Ա-2/Ֆ2/Պ-2/ 50
/Ա-3/Ֆ3/Պ-3/ 100
/Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150
վարկանիշ չունեցող 100

19. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100
/(ԲԲ-)-ից ցածր/(Բա3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100
/(ԲԲ-)-ից ցածր/(Բա3)-ից ցածր/ 150
վարկանիշ չունեցող 100

20. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

50

21. Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

75

22. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի և օտարերկրյա այլ ֆինանսական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ, բացառությամբ սույն հավելվածի 6.2 կետի 

50

75

23. Կանխիկ դրամական միջոցներ (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուսական ռուբլու), Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուսական ռուբլու)

-

100

24. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են սույն կետով նախատեսված պայմանները միաժամանակ.
1) փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 5 մլն Հայաստանի Հանրապետության դրամը,
2) փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի 1-ին ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 1-ին ենթակետով սահմանված մեծությունների հանրագումարի 0.2%-ը:

75

110

25. Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

100

150

26. Դատարանի վճռով սառեցված կամ արգելադրված միջոցներ

100

150

27. Պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով վճարման ենթակա գումարներից, հարկային օրենսդրությամբ սահմանված կանխավճարներից ավելի վճարված գումարների գծով

100

-

28. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով

100

-

29. Պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի առկայության դեպքում)

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 100 /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100/Բ+/Բ1/-ից ցածր 150/Ֆ1+, Ֆ1/Պ-1/Ա-1+,Ա-1/ 20/Ֆ2/Պ-2/Ա-2/ 50/Ֆ3 և ցածր/Պ-3/Ա-3-ից ցածր / 100

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50/ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 100 /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100/Բ+/Բ1/-ից ցածր 150/Ֆ1+, Ֆ1/Պ-1/Ա-1+,Ա-1/ 20/Ֆ2/Պ-2/Ա-2/ 50/Ֆ3 և ցածր/Պ-3/Ա-3-ից ցածր / 100

30. Պահանջներ ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

Համաձայն սույն հավելվածի 9.2-րդ կետի

Համաձայն սույն հավելվածի 9.2-րդ կետի

31. Պահանջներ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

150

150

32. Պահանջներ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

Համաձայն սույն հավելվածի 9.3-րդ կետի

Համաձայն սույն հավելվածի 9.3-րդ կետի

33. 23-րդ կետում նշված ակտիվներից տարբեր այլ ակտիվներ երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու)

-

i

150

34. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն սույն աղյուսակի այլ կետերում

100

150

35. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից բարձր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

0%

36. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

10%

37. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից մեկ վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

20%

30%

38. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից երկու վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

50%

75%

(1-ին աղյուսակը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, խմբ. 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն (որոշումն ունի անցումային դրույթներ), 25.10.16 թիվ 177-Ն որոշումներ)

 

6. Սույն Հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված ակտիվները հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային արժեքով: Հաշվեկշռային ածանցյալ գործիքների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային արժեքը:

(6-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

6.1 ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ սույն հավելվածի աղյուսակ 1-ի 35-ից 38-րդ կետով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ` նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշների առկայության դեպքում:

(6.1-ին կետը լրաց. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

i

6.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ով (այսուհետ` Կանոնակարգ 5/09) սահմանված կարգով Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշվառման հաշիվներում հաշվառվող դրամական միջոցների մասով Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է հավասար Կանոնակարգ 5/09-ի 18-րդ կետով նախատեսված այն անձի ռիսկի կշռին, որի մոտ փաստացի պահվում են դրամական միջոցները:

(6.2-րդ կետը լրաց. 25.10.16 թիվ 177-Ն որոշում)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 01.06.2013 թվականից` 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

8. Ներդրումային ընկերությունները բոլոր ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն Հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշերը: Նման մոտեցման կիրառման դեպքում ներդրումային ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

(8-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

9. Եթե միևնույն պահանջը սույն հավելվածի աղյուսակի 1-ի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, ներդրումային ընկերությունը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը` բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 26-րդ կետին և աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա վարկային ռիսկի հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկել համապատասխանաբար 100 կամ 150 տոկոս ռիսկի կշիռով,

2)  դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,

2.1) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ կամ 38-րդ կետերին, ապա տվյալ պահանջը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել համապատասխանաբար 15-րդ-ից 19-րդ, 35-րդ-ից 38-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները.

3) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) արտահայտված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

4) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:

5) Աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

(9-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

i

9.1 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 31-րդ կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:

(9.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

9.2 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 30-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:

(9.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

i

9.3 Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 32-րդ կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում` սույն կետի աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջներին:

(9.3-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

 

Աղյուսակ 1.1.

 

  ՖՈՆԴԻ ՏԵՍԱԿԸ ՌԻՍԿԻ ԿՇԻՌԸ
  ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐ  
1. Դրամական շուկայի ֆոնդեր 20%
2. Ստանդարտ ֆոնդեր (տարատեսականացված) 50%
  ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐ  
3. Ֆոնդերի ֆոնդ, որի ակտիվները ներդրվում են միայն հրապարակային ստանդարտ տարատեսականացված ֆոնդերում 50%
4. Անշարժ գույքի ֆոնդ (տարատեսականացված) 75%
5. Այլ մասնագիտացված ֆոնդեր 150%
  1-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ՖՈՆԴԵՐ  
6. 1-5-րդ կետերում չնշված ֆոնդեր 150%

(1.1-ին աղյուսակը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

 

10. Սույն հավելվածի իմաստով` արտարժույթի առաջին խմբի մեջ մտնում են ՍԴՌ-ը, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթները, շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը, ավստրալիական դոլարը և բանկային ոսկին: Արտարժույթի երկրորդ խմբի մեջ մտնում են արտարժույթի առաջին խմբի մեջ չմտնող այլ արտարժույթները:

(10-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 12.12.2019 թվականից` 11.10.19 թիվ 160-Ն որոշում)

12. Սույն հավելվածում «բանկային ոսկի» հասկացությունը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությամբ:

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 13.02.2012 թվականից` 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2.1. ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

(2.1-ին գլխի վերնագիրը լրաց. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

14. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների նկատմամբ կիրառվում են սույն հավելվածի աղյուսակ 2-ով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոնները (ՎՌՓԳ):

(14-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

15. Հետհաշվեկշռային հոդվածները դրանց պահուստի գումարի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն.

 

ՀՎՌ=(ՀՀ-Պ) *Վ ՌՓԳ,

 

որտեղ`

ՀՎՌ - ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներն են, որոնք վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով կշռվում են սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված համապատասխան ռիսկի կշիռներով,

ՀՀ - հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներն են` հետհաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով,

Պ - հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների գծով ձևավորված պահուստի մեծությունն է,

ՎՌՓԳ - սույն հավելվածի աղյուսակ 2-ով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:

(15-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

 

Աղյուսակ 2

 

Հետհաշվեկշռային հոդվածներ ՎՌՓԳ (%)
  Դրամային հոդվածներ Արտարժութային հոդվածներ
1. Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներ 1 1.5
2. Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ 100 100

(2-րդ աղյուսակը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

 

15.1. Եթե միևնույն ածանցյալ գործիքի համաձայն ներդրումային ընկերությունը միաժամանակ իրականացնում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առք ու վաճառք, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ածանցյալ գործիքն ընդգրկվում է մեկ անգամ` ակտիվ առաջացնող մեծության չափով:

(15.1-ին կետը լրաց. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3.
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԶՍՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

 

16. Վարկային ռիսկի հաշվարկի ընթացքում կիրառվում են ՎՌԶՄ-ները: ՎՌԶՄ-ն հնարավորություն է տալիս ճշգրտել ներդրումային ընկերության վարկային ռիսկի գնահատականը, եթե առկա են վարկային ռիսկը ճշգրտող գործոններ: ՎՌԶՄ-ի կիրառման արդյունքում պահանջի ապահովված մասը ստանում է ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը: Եթե որպես ապահովվածություն հանդես է գալիս տվյալ ներդրումային ընկերության կողմից թողարկված և կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտատոմսը, ապա պահանջի ապահովված մասը ստանում է 0% ռիսկի կշիռ, ընդ որում` պահանջի ապահովված մասը հաշվարկվում է պարտատոմսի տվյալ օրվա շուկայական գնի հիման վրա:

(16-րդ կետը փոփ. 26.12.17 թիվ 295-Ն որոշում)

17. Պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, դրանց գծով հաշվարկված տոկոսները (այսուհետ` ՎՌԶՄ-ին ենթակա պահանջ) կարող են ճանաչվել ՎՌԶՄ-ի առարկա, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված առաջնային ֆինանսական գրավ, որը վերագնահատվում է նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ, կամ Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ/Մուդիզ վարկանիշային գործակալությունների կողմից վարկանիշ ստացած այլ սուբյեկտի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի, շուկայի հիմնական մասնակիցների, սույն հավելվածի աղյուսակ 1-ի 7-րդ կետում նշված կազմակերպությունների երաշխիք կամ երաշխավորություն,

2) առկա են ապահովվածությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր,

3) գրավի առարկայի` մինչև մարումն ընկած ժամկետը, իսկ երաշխիքի/երաշխավորության (այսուհետ` ապահովվածություն) տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մարման ժամկետին (չկա բացասական ժամկետային անհամապատասխանություն),

4) փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ` երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն), բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տրամադրողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմս,

5) փոխառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում ներդրումային ընկերությունն ունի գրավի իրացման արտադատարանային իրավունք (միայն գրավի դեպքում),

6) փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ ներդրումային ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ,

7) ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը ցածր է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից:

(17-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

19. ՎՌԶՄ-ի կիրառումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է կատարել սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցների միջոցով ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի և ապահովվածության մեծության ճշգրտում, եթե դրանց գծով սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված են արժեքի տատանման գործակիցներ, կամ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և համապատասխան ապահովվածությունն արտահայտված են տարբեր արժույթներով:

20. Արժեքի տատանման գործակիցների կիրառման դեպքում.

1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված արժեքը կլինի բարձր ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի արժեքից` համաձայն սույն հավելվածի 21-րդ կետի,

2) ապահովվածության ճշգրտված արժեքը կլինի ցածր ապահովվածության արժեքից` համաձայն սույն հավելվածի 22-րդ կետի:

21. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառմամբ ներդրումային ընկերությունները ճշգրտում են ՎՌԶՄ-ին ենթակա պահանջների մեծությունները հետևյալ բանաձևի համաձայն.

 

Վռճ = (Վռ - Պ) (1+Գվ),

 

որտեղ`

«Վռճ» - ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ճշգրտված մեծությունն է` հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,

«Վռ» - ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մեծությունն է` հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցնելուց և արժեքը ճշգրտելուց առաջ,

«Պ» - ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունն է:

«Գվ» - 26-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է:

22. ՎՌԶՄ շրջանակներում արժեքի տատանման գործակիցների կիրառմամբ ներդրումային ընկերությունները ճշգրտում են ապահովվածությունների մեծությունները հետևյալ բանաձևի համաձայն.

 

Աճ = Ա(1-Գգ-Գփխ),

 

որտեղ`

«Աճ» - ապահովվածության ճշգրտված արժեքն է` հաշվի առած արժեքի տատանման գործակիցը,

«Ա» - ապահովվածության արժեքն է,

«Գգ» - 26-րդ կետով սահմանված արժեքի տատանման գործակիցն է,

«Գփխ» - փոխարժեքի տատանման գործակիցն է:

 

Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը տարբեր արժույթներով են, ապա որպես փոխարժեքային տատանման գործակից (այսուհետ` Գփխ)` հիմք է ընդունվում 8%-ը: Հակառակ դեպքում, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը և ապահովվածությունը միևնույն արժույթներով են, ապա «Գփխ»-ն հավասար է 0%-ի:

23. Եթե պահանջի գծով առկա չեն արժեքի տատանման գործակիցներ, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը հավասար է պահանջի և հնարավոր կորուստների պահուստի տարբերությանը: Եթե պահանջի գծով առկա է արժեքի տատանման գործակից, ապա ՎՌԶՄ ենթակա պահանջի ճշգրտված արժեքը որոշվում է սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների դեպքում ՎՌԶՄ ենթակա պահանջի արժեքը որոշվում է սույն հավելվածի 14-րդ կետի համաձայն: Ապահովվածության ճշգրտված արժեքը հաշվարկվում է սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն:

(23-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

23.1 Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

 

ՌՀ= Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ],

 

որտեղ`

ՌՀ - ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,

ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,

ՊՀ - սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի գծով պահանջի ճշգրտված մեծությունն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժույթը) արտադրյալն է:

(23.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

23.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

ՌՎԱ= Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`

ՌՎԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ՉԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես`

ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային ճշգրտված արժեքի (կիրառելով սույն գլխով սահմանված արժեքի տատանման գործակիցները), և

բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,

ԳՌ - ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,

ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,

ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի:

Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:

(23.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

24. ՎՌԶՄ շրջանակներում ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասը ստանում է 20% և ավելի բարձր ռիսկի կշիռ, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի:

1) Ֆինանսական գրավով ապահովված ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե որպես գրավ հանդես է գալիս տվյալ ներդրումային ընկերությունում պահվող Հայաստանի Հանրապետության դրամը, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցները, ռուբլին, կամ եթե բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.

ա. ապահովման միջոցը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,

բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,

գ. փոխառուն (պարտապանը) դասվում է սույն հավելվածի 28-րդ կետով սահմանվող շուկայի հիմնական մասնակիցների շարքին:

2) Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը.

բ. դասվում է սույն հավելվածի 28-րդ կետով սահմանված շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով,

գ) հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 7-րդ կետում նշված կազմակերպություն:

3) Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե`

ա. գրավը արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, որը սույն հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, ինչպես նաև բավարարված են սույն կետի 1-ին ենթակետով (բացառությամբ «ա» պարբերությամբ) սահմանված պայմանները, կամ

բ. գործարքը բավարարում է սույն կետի 1-ին ենթակետով (բացառությամբ «գ» պարբերությամբ) սահմանված պայմաններին:

(24-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

25. Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջն ունի մեկ տեսակից ավելի ապահովվածություն, որոնց հանրագումարը գերազանցում է պահանջի մեծությունը, և որոնք ունեն տարբեր ռիսկի կշիռներ, ապա ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք պետք է ընդունել ապահովման միջոցների ռիսկի կշիռները` ըստ ռիսկի կշիռների աճման կարգի (սկզբում հիմք ընդունելով առավել ցածր ռիսկի կշիռ ունեցող ապահովման միջոցի ռիսկի կշիռը, այնուհետ` հաջորդաբար մյուս ապահովման միջոցների ռիսկի կշիռները մինչև պահանջի գումարի ծածկումը):

26. Արժեքի տատանման գործակիցներ

 

Աղյուսակ 3

 

Արժեթղթերի տեսակներ և վարկանիշներ Մարմանը մնացած ժամկետ Արժեքի տատանման գործակիցներ (%)
Կենտրոնական բանկեր/ Կառավարություն/ տեղական ինքնակառավարման մարմիններ Այլ թողար-
կողներ
1. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր,
2. /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր,
< 1 տարի 1 -
≥1 տարի,
< 5 տարի
2 -
≥5 տարի 4 -
3. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների` /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
4. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների` /Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
< 1 տարի - 1
≥1 տարի,
< 5 տարի
- 4
≥5 տարի - 8
5. Արտարժույթով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի անրապետության պետական գանձապետական պարտատոմսեր,
6. /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր,
< 1 տարի 2 -
≥1 տարի,
< 5 տարի
3 -
≥5 տարի 6 -
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր,
8. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների` /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
9. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների` /Ա-2/Ֆ2/Պ-2/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
< 1 տարի - 2
≥1 տարի,
< 5 տարի
- 6
≥5 տարի - 12
10. /ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր,
11. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների`
/ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
12. Օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների` /Ա-3/Ֆ3/Պ-3/ վարկանիշ ունեցող պարտատոմսեր,
13. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր,
14. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից,
15. /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր,
20
16. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից,
17. /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր
30

(26-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

 

27. ՎՌԶՄ-ում օգտագործվող ֆինանսական գրավի առարկաներն են.

1) Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերը,

2) Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ,

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի թողարկած պարտատոմսեր,

4) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից,

5) /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր,

6) Օտարերկրյա բանկերի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր,

7) Օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր,

8) Օտարերկրյա բանկերի ու ոչ բանկ կազմակերպությունների /Ա-2/Ֆ2/Պ-2/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտատոմսեր,

9) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից,

10) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների բաժնետոմսեր,

11) /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերի բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 29-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ,

12) /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնք մտնում են սույն հավելվածի 29-րդ կետով սահմանված բորսայական ինդեքսների մեջ,

13) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր:

(27-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 15.12.15 թիվ 274-Ն որոշումներ)

28. Սույն կանոնակարգի իմաստով` շուկայի հիմնական մասնակիցների շարքին են դասվում.

1) Պետությունները/կառավարությունները, կենտրոնական բանկերը և տեղական ինքնակառավարման մարմինները.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերը:

3) Օտարերկրյա բանկերը:

4) Այլ ֆինանսական կազմակերպությունները (ներառյալ` ներդրումային և ապահովագրական ընկերությունները), որոնց նկատմամբ պահանջները սույն հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 20% ռիսկի կշիռով:

29. Սույն կանոնակարգի իմաստով` բորսայական ինդեքսների շարքին են դասվում սույն հավելվածի 4-րդ աղյուսակում սահմանված ինդեքսները:

 

Աղյուսակ 4

 

Բորսայական ինդեքսների անվանումը Երկիրը
Օլ Օրդս (All Ords) Ավստրալիա
ԷյԹիԷքս (ATX) Ավստրիա
ԲԵԼ 20 (BEL20) Բելգիա
Եվրոնեքստ 100 (Euronext 100) միջազգային
ՍիԷյՍի 40 (CAC 40) Ֆրանսիա
ԻԲԵՔՍ 35 (IBEX 35) Իսպանիա
ԷյԻԷքս(AEX) Նիդերլանդներ
Հանգ Սենգ (Hang Seng) Հոնկոնգ
Նիկկեի 225 (Nikkei225) Ճապոնիա
ԴԱՔս (DAX) Գերմանիա
ՍՄԻ (SMI) Շվեյցարիա
ՆԱՍԴԱՔ Քոմփըզիթ (NASDAQ Composite) ԱՄՆ
ՆԱՍԴԱՔ 100 (NASDAQ 100) ԱՄՆ
ՕԷմԷքս Ստոքհոլմ 30 (OMX Stockholm 30) Շվեդիա
Էս և Փի 500 (S&P500) ԱՄՆ
Դոու Ջոնս (Dow Jones) ԱՄՆ
ՖՏՍԵ 100 (FTSE100) Միացյալ Թագավորություն
ՖՏՍԵ միդ-250 (FTSE mid-250) Միացյալ Թագավորություն

 

ԳԼՈՒԽ 3.
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 01.07.2016 թվականից` 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

31. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար օգտագործվում են միայն /Ստանդարտ և Փուրզ/Ֆիթչ/Մուդիզ/ վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները: Ընդ որում, Ստանդարտ և Փուրզ ու Ֆիթչ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված երկարաժամկետ վարկանիշների սանդղակները համընկնում են:

32. Ներդրումային ընկերությունները պարտավոր են թարմացնել վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները` հիմք ընդունելով սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված վարկանիշային գործակալությունների կողմից տվյալ օրվան վերաբերող վարկանիշները:

33. Եթե տվյալ պահանջն ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա տվյալ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն պահանջի համար առկա է երկու տարբեր վարկանիշ` տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, պետք է հիմք ընդունել ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշների առկայության դեպքում պետք է հիմք ընդունել երկու ամենաբարձր վարկանիշներից առավել ցածր վարկանիշը:

34. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ պահանջները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու համար պետք է հիմք ընդունել վարկանիշները` կախված գործիքների տեսակից և արժույթից: Իսկ օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար հիմք պետք է ընդունել վարկանիշները` կախված պահանջների ժամկետայնությունից, արժույթից և գործիքների տեսակից:

35. Սույն հավելվածի առումով` կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ` 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

36. Եթե առկա չէ կարճաժամկետ վարկանիշ, ապա օտարերկրյա բանկերի և ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունվել սույն հավելվածի աղյուսակ 1-ի 18-րդ և 21-րդ կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշներին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Սույն կետի կիրառման իմաստով բացառություն են կազմում 20% և 150% ռիսկի կշիռները (այսինքն` կարճաժամկետ պահանջները պետք է կշռել, համապատասխանաբար, 20% և 150% ռիսկի կշռով):

37. Օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ պահանջները ռիսկով կշռելու, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ սույն հավելվածով սահմանված վարկանիշները կիրառելու նպատակով պետք է հիմք ընդունել բացառապես երկարաժամկետ վարկանիշները:

(37-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

38. Եթե անձի/գործիքի նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը 150% է, ապա տվյալ անձի/գործիքի նկատմամբ ցանկացած վարկանիշ չունեցող պահանջները (թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ) վարկային ռիսկի հաշվարկում պետք է ընդգրկվեն 150% ռիսկի կշռով:

39. Ֆինանսական խմբի մեջ գտնվող ցանկացած անձի տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող անձանց վրա:

40. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում խմբի մեջ մտնող անձանց վրա:

(1-ին հավելվածը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն, 25.10.16 թիվ 177-Ն, 26.12.17 թիվ 295-Ն, 11.10.19 թիվ 160-Ն որոշումներ)

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 12-ի
թիվ 44-Ն որոշմամբ հաստատված
Կանոնակարգ 4/02-ի

 

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

ԳԼՈՒԽ 1. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով շուկայական ռիսկը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

ՇՌ = ԱՌ+ՏՌ+ԲԱԳՌ,

 

որտեղ`

ՇՌ - շուկայական ռիսկն է,

ԱՌ - արտարժութային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏՌ - տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ԲԱԳՌ - բաժնային արժեթղթերի գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով:

 

2. Շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և բաժնային արժեթղթերի գնային ռիսկերը հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով.

1) շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների հանրագումարը գերազանցում է ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը, կամ

2) շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների հանրագումարը գերազանցում է ներդրումային ընկերության նորմատիվային ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:

(2-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 26.12.17 թիվ 295-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

3. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:

4. Ներդրումային ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկեն արտարժութային ռիսկը` այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը: Ընդ որում` ըստ ստանդարտ մեթոդաբանության` հաշվարկը կատարվում է սույն հավելվածի 5-ից 13-րդ կետերի համաձայն, իսկ ըստ ՎաՌ մեթոդաբանության` սույն հավելվածի 14-րդ կետի համաձայն:

5. Ներդրումային ընկերության ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել` պայմանավորված արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ: Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:

(5-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

6. Արտարժութային դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ դրանց գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):

(6-դ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

7. Արտարժութային դիրքը ներդրումային ընկերության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են.

1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

4) բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

8. Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է.

1) արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,

2) թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

(8-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

9. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:

(9-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

10. Արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն ակտիվները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:

11. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հիմք ընդունելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, իսկ բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների դեպքում` Կենտրոնական բանկի կողմից հրապարակված թանկարժեք մետաղների հաշվարկային գները: Եթե ներդրումային ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք այնպիսի արտարժույթի գծով, որի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ չի հրապարակվում Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքները:

(11-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

12. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԱՌ = առավելագույն (ԱԱԴ1,ԱԱԴ2, ..., ԱԱԴՆ) որտեղ`

ԱՌ-արտարժութային ռիսկն է,

ԱԱԴ1, ԱԱԴ2, ..., ԱԱԴՆ - արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է` ըստ հաշվետու ամսվա օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

13. Այն օրերին, երբ ներդրումային ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

14. ՎաՌ մեթոդաբանության համաձայն` արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով ներդրումային ընկերությունները պետք է հաշվարկեն սույն կետի 1-ից 8-րդ ենթակետերով սահմանված մեծությունները` օրական պարբերականությամբ.

1) Հաշվարկել ներդրումային ընկերության արտարժութային դիրքերը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` համաձայն սույն հավելվածի 5, 6 և 7-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը` պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան: Հաշվարկն իրականացվում է ըստ հետևյալ բանաձևի.

2)

Դ = (Դ1, Դ2, ..., ԴԱ),

որտեղ`

«Դ» - արտարժույթների դիրքերի բացարձակ մեծություններն են` ըստ արտարժույթների տեսակների, «Ա» - արտարժույթի տեսակներն են:

3) Ձևավորել այն արտարժույթների` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք պետք է ընդունել Կենտրոնական բանկի հայտարարած` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների հաշվարկային գները:

4) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծություններն` ըստ օրերի` համաձայն հետևյալ բանաձևի.

Ln (ՓՕ/ ՓՕ-1),

որտեղ`

«ՓՕ» - տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքն է` տվյալ օրվանից «Օ» օր առաջ,

«Օ» - արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկը:

5) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը` 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը, որը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի.

 

ԵԻ = 1
___
250
250
∑օ=1
 Լո (ՓԻՕ/ՓԻՕ-1 )

 

որտեղ`

«ԵԻ» - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,

Ln(ՓԻՕ/ՓԻՕ-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է` ըստ օրերի:

6) Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԿովԻԺ= 1
___
250
250
∑օ=1
(Լո(ՓԻՕ/ՓԻՕ-1-ԵԻ (Լո(ՓժՕ/ՓժՕ-1)-Եժ,

 

որտեղ`

ԿովԻԺ - «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,

«ԵԻ», «ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն:

7) ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:

8) Տվյալ օրվա համար ներդրումային ընկերության արտարժութային ՎաՌ-ը (այսուհետ` արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՎաՌ=2.33 արմատի նշան Դ*Կով*ԴՏ

 

որտեղ`

«Դ» -ներդրումային ընկերության արտարժութային դիրքերի մատրիցան է,

«Կով» - ներդրումային ընկերության արտարժութային կովարիացիոն մատրիցան է,

«ԴՏ»- ներդրումային ընկերության արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:

9) ՎաՌ մեթոդաբանության համաձայն` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Արտարժութային ռիսկը=3*(առավելագույն (Վառ-10;Գ 1
__
Ն
Ն

Ի=1
ՎաՌի )) ,

 

որտեղ`

«ՎաՌ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է` հաշվարկված հետևյալ բանաձևով`

 

ՎաՌ-10=  արմատի նշան 10* ՎաՌՆ,

 

«Ն» - հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,

«Ի» - հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,

«Գ» ընդունում է սույն հավելվածի աղյուսակ 1-ով սահմանված արժեքները` կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով ներդրումային ընկերության օրական զուտ կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:

(14-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

Աղյուսակ 1

 

Գերազանցող օրերի քանակը Գ
4 և 4-ից փոքր 3
5 3.4
6 3.5
7 3.65
8 3.75
9 3.85
10 և ավելի 4

 

ԳԼՈՒԽ 3.
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

15. Տոկոսադրույքի ռիսկը հաշվարկվում է որպես տոկոսադրույքի հատուկ ռիսկի և ընդհանուր ռիսկի հանրագումար, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏՌ = ՏՀՌ+ՏԸՌ,

 

որտեղ`

ՏՌ - տոկոսադրույքի ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏՀՌ - տոկոսադրույքի հատուկ ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏԸՌ - տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով:

 

16. Տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկերը հաշվարկվում են շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող, ինչպես նաև փոփոխվող տոկոսադրույքով ամորտիզացված արժեքով հաշվառվող պարտքային արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերը դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:

(16-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 26.12.17 թիվ 295-Ն որոշումներ)

17. Սույն կանոնակարգի իմաստով` պարտքային արժեթղթերի թվին են դասվում.

1) պետական պարտքային արժեթղթեր և պետական մուրհակներ,

2) այլ պարտքային արժեթղթեր և մուրհակներ (բացառությամբ` փոխարկվող պարտքային արժեթղթերի և այլ արժեթղթերի),

3) դեպոզիտային սերտիֆիկատներ,

4) ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսեր,

5) բաժնային արժեթղթեր չհամարվող այն արժեթղթերը, որոնք պարունակում են տոկոսադրույքի ռիսկ:

18. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռքբերված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը, փոխառությամբ ստացված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, գրավադրված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած է պարտքային արժեթուղթ: Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ներդրումային ընկերության կողմից ռեպո համաձայնագրերով ձեռքբերված և փոխառությամբ ստացված պարտքային արժեթղթերը, որպես գրավ ստացված պարտքային արժեթղթերը, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող պարտքային արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայությունների շրջանակներում կառավարվող պարտքային արժեթղթերը:

(18-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշում որոշումներ)

19. Պարտքային արժեթղթերի դիրքը ներդրումային ընկերության պարտքային արժեթղթերի (ներառյալ` հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) և որպես պարտավորություն հանդիսացող պարտքային արժեթղթերի (ներառյալ` հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի) մեծությունների տարբերությունն է: Պարտքային արժեթղթերի դիրքերը սահմանվում են.

1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:

(19-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

20. Պարտքային արժեթղթերի համախառն դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

21. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերը պետք է հաշվարկվեն սույն կետով սահմանված սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկին մասնակցող պարտքային արժեթղթերը պետք է.

1) թողարկված լինեն միևնույն անձի կողմից,

2) արտահայտված լինեն միևնույն արժույթով,

3) ունենան միևնույն եկամտաբերությունը, կամ եկամտաբերությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 0.2 տոկոսային կետը, և

4) մինչև մարումն ընկած ժամկետայնությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.

ա. ունենան միևնույն ժամկետայնությունները, եթե մինչև մարումն ընկած ժամկետը փոքր կամ հավասար է մեկ ամսի,

բ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 7 օրը, եթե վերջիններիս ժամկետայնությունը մեկից տասներկու ամիս է, կամ

գ. ժամկետայնությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 30 օրը, եթե ժամկետայնությունները մեկ տարուց ավելի են:

22. Տոկոսադրույքի ռիսկի հաշվարկի ընթացքում պարտքային արժեթղթերի` մինչև մարումներն ընկած ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ.

1) ֆիքսված տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի` մինչև մարումն ընկած օրերի թիվը (մասնակի մարման արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում յուրաքանչյուր մասնակի մարմանը մնացած օրերի թիվը),

2) փոփոխվող տոկոսադրույք ունեցող պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում տոկոսադրույքի առաջիկա վերանայմանը մնացած օրերի թիվը,

3) ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում պարտքային արժեթղթերի մինչև մարումն ընկած ժամկետայնությունը,

4) հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած պարտքային արժեթղթերի դեպքում հիմք է ընդունվում ածանցյալ գործառնության` մինչև կատարումն ընկած ժամկետայնությունը:

(22-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4.
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

23. Տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված սկզբունքներով խմբավորված պարտքային արժեթղթերի նկատմամբ:

24. Դիրքերի հաշվարկից հետո հաշվարկվում է պարտքային արժեթղթերի համախառն դիրքը:

25. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերը տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի.

1) պետական պարտքային արժեթղթեր` պետությունների/կառավարությունների, կենտրոնական բանկերի և տեղական ինքնակառավարման մարմինների պարտքային արժեթղթեր,

2) հուսալի պարտքային արժեթղթեր, որոնց թվին են դասվում սույն կանոնակարգի հավելված 1-ի աղյուսակ 1-ի 9-րդ կետով սահմանված` միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի պարտքային արժեթղթերը, օտարերկրյա բանկի կողմից թողարկված /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կողմից թողարկված /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերը, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ այն ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքային արժեթղթերը, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշից,

3) այլ պարտքային արժեթղթեր, որոնք չեն դասվում պետական պարտքային և հուսալի պարտքային արժեթղթերի շարքին:

(25-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

26. Համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերն ընդգրկվում են սույն հավելվածի աղյուսակ 2-ի 4-րդ սյունակով սահմանված կշիռներով:

 

Աղյուսակ 2

 

Պարտքային արժեթղթերի տեսակներ Թողարկող/վարկանիշ Մինչև մարումն ընկած ժամկետայնություն Կշիռը
%)
(1) (2) (3) (4)
1. Պետական
պարտքային արժեթղթեր
1.1 Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտքային արժեթղթեր,
1.2 /ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր,
< 1 տարի 1
≥1 տարի, < 5 տարի 2
≥5 տարի 4
1.3 Արտարժույթով Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտքային արժեթղթեր,
1.4 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր,
< 1 տարի 2
≥1 տարի, < 5 տարի 3
≥5 տարի 6
1.5 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր, - 8
  1.6 /Բ-/Բ3/-ից ցածր վարկանիշ ունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտքային արժեթղթեր, - 12
1.7 Վարկանիշ չունեցող օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսեր - 8
2. Հուսալի պարտքային արժեթղթեր < 1 տարի 2
≥1 տարի, < 5 տարի 6
≥5 տարի 12
3. Պարտքային այլ արժեթղթեր - 20

 

27. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:

28. Տոկոսադրույքի հատուկ ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏՀՌ= (ՏՀՌ1+ ՏՀՌ2+ ... + ՏՀՌՆ)/Ն,

 

որտեղ`

ՏՀՌ - տոկոսադրույքի հատուկ ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏՀՌ1, ՏՀՌ2, ..., ՏՀՌՆ - պարտքային արժեթղթերի համախառն դիրքն է` ըստ օրերի: Ընդ որում, համախառն դիրքի հաշվարկում պարտքային արժեթղթերի դիրքերը ընդգրկվում են սույն հավելվածի աղյուսակ 2-ի 4-րդ սյունակով սահմանված կշիռներով,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

29. Այն օրերին, երբ ներդրումային ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 

ԳԼՈՒԽ 5.
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

30. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկման նպատակով պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված պարտքային արժեթղթերի նկատմամբ: Ընդ որում, պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքը հաշվարկվում է որպես պարտքային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերություն:

31. Պարտքային արժեթղթերի դիրքերի հաշվարկից հետո պարտքային արժեթղթերի երկար կամ կարճ դիրքերը բաշխվում են սույն հավելվածի 3-րդ աղյուսակի 4-րդ սյունակով սահմանված` մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններում` համապատասխան կշիռներով:

 

32.

Աղյուսակ 3

 

Ժամկետային գոտիներ N Պարտքային արժեթղթերի մինչև մարումը ընկած ժամանակաշրջաններ Կշիռ (%)
(1) (2) (3) (4)
1-ին գոտի 1 մինչև մեկ ամիս 0
2 1-ից մինչև  3 ամիս 0.5
3 3-ից մինչև  6 ամիս 1
4 6-ից մինչև 12 ամիս 2
2-րդ գոտի 5 1-ից մինչև 2 տարի 3
6 2-ից մինչև 3 տարի 4
7 3-ից մինչև 4 տարի 6
3-րդ գոտի 8 4-ից մինչև 5 տարի 7
9 5-ից մինչև 7 տարի 8
10 7-ից մինչև 10 տարի 10
11 10-ից մինչև 15 տարի 11
12 15-ից մինչև 20 տարի 13
13 20 տարի և ավելի 15

(32-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

33. Պարտքային արժեթղթերի դիրքերը սույն հավելվածի աղյուսակ 3-ի 4-րդ սյունակում սահմանված կշիռներով հաշվարկելուց հետո հաշվարկվում են սույն հավելվածի 34-39-րդ կետերով սահմանված մեծությունները:

34. Աղյուսակ 3-ով սահմանված` մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:

35. Աղյուսակ 3-ով սահմանված` մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պարտքային արժեթղթերի զուտ դիրքը (երկար կամ կարճ) տվյալ ժամանակաշրջանի բոլոր երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) տարբերությունն է:

36. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի նվազագույն դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:

37. Աղյուսակ 3-ով սահմանված յուրաքանչյուր ժամանակային գոտու համար պարտքային արժեթղթերի զուտ (երկար կամ կարճ) դիրքը տվյալ ժամանակային գոտու ժամանակաշրջանների պարտքային արժեթղթերի երկար զուտ դիրքերի հանրագումարի և պարտքային արժեթղթերի կարճ զուտ դիրքերի հանրագումարի տարբերությունն է:

38. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը առաջին գոտու երկար զուտ (կամ կարճ) դիրքի (բացարձակ մեծությամբ) և երկրորդ գոտու կարճ զուտ (կամ երկար) դիրքի (բացարձակ մեծությամբ) նվազագույն մեծությունն է:

39. Աղյուսակ 3-ով սահմանված երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.

1) (երկրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),

2) երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ):

40. Աղյուսակ 3-ով սահմանված առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքը ներքոհիշյալ մեծություններից նվազագույնն է.

1) (առաջին գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրք),

2) (երրորդ գոտու զուտ դիրք (բացարձակ մեծությամբ)) - (երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրք):

41. Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՏԸՌ= (ՏԸՌ1+ ՏԸՌ2+ ... + ՏԸՌՆ)/Ն,

 

որտեղ`

ՏԸՌ - տոկոսադրույքի ընդհանուր ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ՏԸՌ1, ՏԸՌ2, ..., ՏԸՌՆ - տոկոսադրույքների ընդհանուր ռիսկերն են` ըստ օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

42. Տվյալ օրվա տոկոսադրույքի ընդհանուր ռիսկը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է.

1) մինչև մարումն ընկած յուրաքանչյուր ժամանակաշրջանի նվազագույն դիրքի 10 տոկոս,

2) առաջին գոտու նվազագույն դիրքի 40 տոկոս,

3) երկրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,

4) երրորդ գոտու նվազագույն դիրքի 30 տոկոս,

5) առաջին և երկրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,

6) երկրորդ և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 40 տոկոս,

7) առաջին և երրորդ գոտիների միջև նվազագույն դիրքի 150 տոկոս,

8) պարտքային արժեթղթերի համախառն զուտ դիրքի 100 տոկոս:

43. Այն օրերին, երբ ներդրումային ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 

ԳԼՈՒԽ 6.
ԲԱԺՆԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

44. Բաժնային արժեթղթերի համար հիմք է ընդունվում ՀՀՄՍ 39-ում տրված սեփական կապիտալի գործիքների սահմանումը:

(44-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

45. Բաժնային արժեթղթերի գնային ռիսկը հաշվարկվում է շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող բաժնային արժեթղթերի նկատմամբ:

(45-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 26.12.17 թիվ 295-Ն որոշումներ)

46. Սույն հավելվածի իմաստով բաժնային արժեթղթերի թվին են դասվում.

1) բաժնետոմսեր (բացառությամբ` ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի),

2) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասի, անդամակցության կամ նման այլ մասնակցության իրավունք տվող այլ արժեթղթեր,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված արժեթղթերի փոխարկվող պարտքային արժեթղթեր և այլ արժեթղթեր,

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու կամ այն գնելու օպցիոն կամ այլ համաձայնություն (իրավունք),

5) այլ ֆինանսական գործիքներ, որոնք կարող են ճանաչվել որպես բաժնային արժեթղթեր:

47. Բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև ռեպո համաձայնագրերով վաճառված բաժնային արժեթղթերը, ռեպո համաձայնագրերով ձեռքբերված բաժնային արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված բաժնային արժեթղթերը, փոխառությամբ ստացված բաժնային արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված պարտավորությունները, գրավադրված բաժնային արժեթղթերը, ինչպես նաև այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքները, որոնց հիմքում ընկած են սույն հավելվածի 46-րդ կետով սահմանված բաժնային արժեթղթերը: Բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում ռեպո համաձայնագրերով ձեռքբերված և փոխառությամբ ստացված բաժնային արժեթղթերը, որպես գրավ ստացված բաժնային արժեթղթերը, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից արժեթղթերի փաթեթի կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող բաժնային արժեթղթերը, ինչպես նաև բրոքերային ծառայությունների շրջանակներում կառավարվող բաժնային արժեթղթերը:

(47-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն որոշումներ)

48. Բաժնային արժեթղթերի գնային ռիսկի հաշվարկման նպատակով բաժնային արժեթղթերի դիրքերը պետք է հաշվարկվեն սույն կետով սահմանված սկզբունքներով խմբավորված բաժնային արժեթղթերի նկատմամբ: Միևնույն դիրքերի հաշվարկում մասնակցող բաժնային արժեթղթերը պետք է.

1) թողարկված լինեն միևնույն անձի կողմից,

2) թողարկված լինեն միևնույն արժույթով:

49. Բաժնային արժեթղթերի դիրքը, որպես ակտիվ հանդիսացող բաժնային արժեթղթերի (ինչպես նաև հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած բաժնային արժեթղթերի) և որպես պարտավորություն հանդիսացող բաժնային արժեթղթերի (ներառյալ` հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների հիմքում ընկած բաժնային արժեթղթերի) մեծությունների տարբերությունն է: Բաժնային արժեթղթերի դիրքերը սահմանվում են`

1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի:

(49-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 327-Ն որոշում)

50. Բաժնային արժեթղթերի համախառն դիրքը հաշվարկվում է որպես բաժնային արժեթղթերի տարբեր դիրքերի (երկար և կարճ) բացարձակ մեծությունների հանրագումար:

51. Բաժնային արժեթղթերի համախառն զուտ դիրքը հաշվարկում է որպես բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարի և կարճ դիրքերի հանրագումարի (բացարձակ մեծությամբ) միջև տարբերություն:

52. Բաժնային արժեթղթերը դիրքերի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ շուկայական արժեքով:

53. Բաժնային արժեթղթերի դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով:

54. Բաժնային այն արժեթղթերը, որոնք նվազեցվել են հիմնական կապիտալի հաշվարկից, չեն ընդգրկվում բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկում:

55. Բաժնային արժեթղթերի դիրքերի հաշվարկն իրականացվում է սույն հավելվածի 48-րդ կետով սահմանված սկզբունքներով դասակարգված բաժնային արժեթղթերի նկատմամբ:

56. Բաժնային արժեթղթերի գնային ռիսկը բաժնային արժեթղթերի գնային ընդհանուր ռիսկի և բաժնային արժեթղթերի գնային հատուկ ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԲԱԳՌ = (ԸՌ1+ ԸՌ2+ ... +ԸՌՆ)/Ն + (ՀՌ1+ՀՌ2+ ... +ՀՌՆ)/Ն,

 

որտեղ`

ԲԱԳՌ - բաժնային արժեթղթերի գնային ռիսկն է` ամսվա միջին օրական հաշվարկով,

ԸՌ1+ ԸՌ2+ ... +ԸՌՆ - բաժնային արժեթղթերի գնային ընդհանուր ռիսկն է` ըստ օրերի,

ՀՌ1+ՀՌ2+ ... +ՀՌՆ -բաժնային արժեթղթերի գնային հատուկ ռիսկն է` ըստ օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

57. Տվյալ օրվա համար բաժնային արժեթղթերի գնային ընդհանուր ռիսկը հավասար է տվյալ օրվա բաժնային արժեթղթերի համախառն զուտ դիրքի 8 տոկոսի բացարձակ մեծությանը:

58. Տվյալ օրվա բաժնային արժեթղթերի գնային հատուկ ռիսկը հավասար է տվյալ օրվա բաժնային արժեթղթերի համախառն դիրքին` հաշվարկված սույն հավելվածի 60-րդ կետի կշիռներով:

59. Համախառն դիրքի հաշվարկում բաժնային արժեթղթերի տարբերակված կշիռներով ընդգրկելու նպատակով դասակարգվում են հետևյալ դասերի.

1) իրացվելի և դիվերսիֆիկացված բաժնային արժեթղթերի,

2) այլ բաժնային արժեթղթերի:

60. Բաժնային արժեթղթերը դասվում են իրացվելի և դիվերսիֆիկացված բաժնային արժեթղթերի շարքին, եթե միաժամանակ բավարարվել են հետևյալ պայմանները.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի, վարկային կազմակերպության կապիտալի գործիք է կամ /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող բանկի կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի հավելված 1-ի 29-րդ կետի աղյուսակով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, կամ ՀՀ ռեզիդենտ ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք է, որի վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից, կամ /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի հավելված 1-ի 29-րդ կետի աղյուսակով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ,

2) բաժնային արժեթղթի դիրքը (կարճ կամ երկար) չի գերազանցում բաժնային արժեթղթերի համախառն դիրքի 10 տոկոսը:

(60-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 274-Ն որոշում)

61. Բաժնային արժեթղթերի գնային հատուկ ռիսկի հաշվարկման ընթացքում համախառն դիրքի հաշվարկում բաժնային արժեթղթերի դիրքերը (բացարձակ մեծությամբ) մտնում են հետևյալ կշիռներով.

ա) սույն հավելվածի 59-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բաժնային արժեթղթերի շարքին դասվող բաժնային արժեթղթերի դիրքերը` 4 տոկոս,

բ) սույն հավելվածի 59-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված բաժնային արժեթղթերի շարքին դասվող բաժնային արժեթղթերի դիրքերը` 8 տոկոս:

62. Այն օրերին, երբ ներդրումային ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

 (2-րդ հավելվածը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն, 27.11.12 թիվ 327-Ն, 15.12.15 թիվ 274-Ն, 26.12.17 թիվ 295-Ն որոշումներ)

 

Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 12-ի
թիվ 44-Ն որոշմամբ հաստատված
Կանոնակարգ 4/02-ի

 

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով գործառնական ռիսկը հաշվարկվում է հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն:

2. Հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն` գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԳՌ = (ԶԵՏ*Գ+ԶԵՏ-1*Գ+ԶԵՏ-2*Գ)/Ն,

 

որտեղ`

ԳՌ-հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,

ԶԵՏ-ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող տարվա հունվարից դեկտեմբերն ընկած տարվա (այսուհետև` հաշվետու տարի) զուտ եկամուտն է,

ԶԵՏ-1-ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 2-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,

ԶԵՏ-2-ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 3-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,

«Գ»=15%,

«Ն»-վերջին երեք տարիներին 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած տարիների թիվն է:

3. Եթե որևէ տարվա զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա տվյալ տարվա զուտ եկամուտը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:

4. Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք տարիներից յուրաքանչյուրում ներդրումային ընկերության զուտ եկամուտները փոքր կամ հավասար են եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում:

5. Տվյալ տարվա զուտ եկամուտը հաշվարկվում է որպես ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների մատուցման դիմաց ստացված եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը (վնասը), ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները:

(5-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 10.01.12 թիվ 2-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.02.2008
N 44-Ն
Որոշում