Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱ ...

 

06.01.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման համերգը կազմակերպելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 450,000.0 հազ. դրամ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա տրամադրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառման շրջանակներում ծախսերն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նշված գումարը չի ներառում կազմակերպության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումների մասով հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկը:

4.2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ֆինանսավորումն իրականացնել ըստ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված փաստացի հաշվետվության:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 26.12.19 թիվ 1931-Ն որոշում)

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. սեպտեմբերի 26
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1275-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը  Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
 ինն ամիս  տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ - -
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 450,000.0 450,000.0
1168    Ծրագրի անվանումը` 450,000.0 450,000.0
    Արվեստների ծրագիր    
     Ծրագրի նպատակը`    
    Նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը    
     Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
    Մրցունակ արվեստային արտադրանքի ստեղծում, ստեղծագործական գործընթացների խթանում, արվեստի նոր նախագծերի ներդրում և մշակութային կյանքում հասարակության ներգրավում    
Ծրագրի միջոցառումները
  11019  Միջոցառման անվանումը` 450,000.0 450,000.0
    2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպում    
     Միջոցառման նկարագրությունը`    
    Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման օրերին համերգի կազմակերպում    
     Միջոցառման տեսակը    
     Ծառայությունների մատուցում    
     ՀՀ կառավարություն (450,000.0) (450,000.0)
 1139    Ծրագրի անվանումը` (450,000.0) (450,000.0)
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
     Ծրագրի նպատակը`    
     Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում    
     Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
     Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետություն և թափանցիկություն    
Ծրագրի միջոցառումները
  11001  Միջոցառման անվանումը` (450,000.0) (450,000.0)
     ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    
     Միջոցառման նկարագրությունը`    
     ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
     Միջոցառման տեսակը    
     Ծառայությունների մատուցում    

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1275-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը  Ծրագրային դասիչը  Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-
ռումը
 ինն ամիս  տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ - -
          այդ թվում`    
08         ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ 450,000.0 450,000.0
           այդ թվում`    
  02       Մշակութային ծառայություններ 450,000.0 450,000.0
           այդ թվում`    
    05     Արվեստ 450,000.0 450,000.0
          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 450,000.0 450,000.0
           այդ թվում`    
      1168   Արվեստների ծրագիր, այդ թվում`    
        11019 2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպում 450,000.0 450,000.0
           այդ թվում` ըստ կատարողների    
          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 450,000.0 450,000.0
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 450,000.0 450,001.0
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 450,000.0 450,001.0
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 450,000.0 450,001.0
          Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 450,000.0 450,001.0
           - Այլ ընթացիկ դրամաշնորհներ 450,000.0 450,001.0
11          ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (450,000.0) (450,000.0)
          այդ թվում`    
  01        ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (450,000.0) (450,000.0)
          այդ թվում`    
    01      ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (450,000.0) (450,000.0)
          այդ թվում`    
      1139 11001  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (450,000.0) (450,000.0)
           այդ թվում` ըստ կատարողների    
           ՀՀ կառավարություն (450,000.0) (450,000.0)
           այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
           ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (450,000.0) (450,000.0)
           ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (450,000.0) (450,000.0)
          ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (450,000.0) (450,000.0)
           Պահուստային միջոցներ (450,000.0) (450,000.0)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1275-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցա-
ռումը
  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 450,000.0
1168 Արվեստների ծրագիր   450,000.0
  11019 2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 450,000.0
          «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» 450,000.0

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1275-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 11 ԵՎ 11.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 11.17 ԵՎ 11.1.17 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
1168 Արվեստների ծրագիր    
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1168    
Միջոցառման դասիչը` 11019    
Միջոցառման անվանումը` 2019 թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպում    
Նկարագրությունը` Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման օրերին համերգի կազմակերպում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ    
Անցկացվող միջոցառումների թիվը, հատ   1.0
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 450,000.0 450,000.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.09.2019
N 1275-Ն
Որոշում