Սեղմել Esc փակելու համար:
«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱ ...

25.08.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.02.2002  -ից մինչեւ   25.08.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 01.08.2019 թիվ 40-Ն որոշում)

i

603.0096.070102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         01           2002Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2001 թվականի N 96

 

i

«ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 

հաստատել «Որդեգրման մասին» ձև թիվ 1-որդեգրում ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

20 նոյեմբերի 2001թ.

թիվ 96 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՈՐԴԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 1-ՈՐԴԵԳՐՈՒՄ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հրահանգը սահմանում է «Որդեգրման մասին» ձև թիվ 1-որդեգրում պետական վիճակագրական կիսամյակային հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

Հաշվետվությունը կազմում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:

Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:

Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը:

Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Հաշվետվության լրացման կարգը

Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից` 1. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի», 2. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ քաղաքացիության և սեռատարիքային կազմի», 3. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, սոցիալական վիճակի և որդեգրման համար իրավական հիմքի», 4. «Կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի և որդեգրողների քաղաքացիության» և 5. «Որդեգրման գործընթացն ըստ կենտրոնացված հաշվառման»:

 

ԲԱԺԻՆ 1. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԻ

 

Բաժնի 1.1-1.10 տողերում բերվում են տվյալներ որդեգրման ենթակա հաշվառված երեխաների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են առանց ծնողական խնամքի մնացած, ընկեցիկ, ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:

 

ԲԱԺԻՆ 2. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՈՐԴԵԳՐՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ

 

Տող 2.1-ում բերվում է հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, որից առանձնացվում են ՀՀ քաղաքացիների (տող 2.2) և օտարերկրյա քաղաքացիների (տող 2.3) թվաքանակները: Անձն որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:

 

ԲԱԺԻՆ 3. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԻ ԼՐԱՑՎՈՒՄ Է ԲԱԺԻՆ 1-Ի ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ:

 

ԲԱԺԻՆ 4. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԴԵԳՐՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ

 

Տող 4.1-ում բերվում է ՀՀ քաղաքացու կողմից որդեգրված երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային կազմի, որից առանձնացվում են մեկ անձի կողմից (տող 4.2) և ամուսնական զույգի կողմից (տող 4.3) որդեգրվածները: Տողեր (4.4-4.6)-ում բերվում են վերը նշված ցուցանիշերն ըստ օտարերկրյա քաղաքացիների:

 

ԲԱԺԻՆ 5. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԸՍՏ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Տող 5.1-ում բերվում է որդեգրումն անվավեր ճանաչված դեպքերի քանակը: Որդեգրումը համարվում է անվավեր, եթե ծնողների կողմից իրենց պարտականությունները չեն կատարվել կամ չարաշահվել են իրավունքները: Տող 5.2-ում բերվում է որդեգրումը վերացնելու կապակցությամբ դատարան հայցադիմում ներկայացնելու առաջարկների քանակը: Տող 5.3-ում բերվում է դատարան հայցադիմում ներկայացնելու այն առաջարկների քանակը (տող 5.2-ից), որոնց ընթացք են տրվել, իսկ տող 5.4-ում` բավարարված հայցադիմումների քանակը:

Տող 5.5-ում բերվում է որդեգրողի որդեգրման հնարավորության մասին տրված եզրակացությունների քանակը, որից առանձնացվում է բացասական եզրակացությունների քանակը (տող 5.6): Տող 5.7-ում բերվում է բացասական եզրակացությունների այն քանակը, որոնք բողոքարկվել են դատական կարգով, իսկ տող 5.8-ում` բողոքարկված հայցերի այն քանակը, որոնք բավարարվել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվությունների ձևերը չեն բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
20.11.2001
N 96
Որոշում