Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 128 ...

 

 

040.0161.210202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2002 թվականի N 161

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 128 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ» բաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Նաիրիի տարածաշրջան` Նոր Հաճնի պոլիկլինիկա».

Հանել նույն պարբերության նախավերջին` «Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել ընդհանուր պոլիկլինիկայի շենք» տողը.

նշված բաժնի աղյուսակի (21-րդ կետ) 2-րդ սյունակը «կազմում» բառից հետո լրացնել «թողնելով առանձին շենքում» բառերով.

«Հիվանդանոցային ծառայություն» բաժնի`

1-ին կետի «ա» ենթակետից հանել «Նախատեսվում է ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի հիմնական մասնաշենք, որի արդյունքում կունենանք ազատված մասնաշենք» և «ևս» բառերը.

2-րդ և 3-րդ կետերից հանել վերջին նախադասությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2002
N 161
Որոշում