Սեղմել Esc փակելու համար:
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0165.210202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2002 թվականի N 165

 

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ելնելով «Դիլիջան» պետական արգելոցի տարածքի բնական ռեսուրսների, կենսաբազմազանության, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, օգտագործման ու վերարտադրության բարելավման, ինչպես նաև տարածաշրջանում ռեկրեացիոն գործունեության համալիր և արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N Պ-341 որոշմամբ կազմակերպված «Դիլիջան» պետական արգելոցի և դրան հարակից տարածքներում կազմակերպել «Դիլիջան» ազգային պարկ:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայության «Դիլիջան» պետական արգելոց» բյուջետային հիմնարկը վերակազմավորել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները.

բ) 6-ամսյա ժամկետում ապահովել «Դիլիջան» ազգային պարկի, դրա գործառնական և պահպանական գոտիների տարածքների ու դրանց սահմանների քարտեզագրման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2002
N 165
Որոշում