Սեղմել Esc փակելու համար:
{30.04.2020 - 05.04.2024} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.04.2020 - 05.04.2024} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.04.2020  -ից մինչեւ   05.04.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

30.04.2020 - 05.04.2024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները, դրանց տեսակները, ինչպես նաև կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ հիմնելու, պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգի,  դեպքերի և պետական պարգևները կրելու կանոնների հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն օրենք)

 

i
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ և սույն օրենքով:

(2-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն օրենք)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների ճանաչման բարձրագույն ձևն են:

2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն են Հայաստանի Հանրապետության շքանշանները և Հայաստանի Հանրապետության մեդալները:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-158-Ն օրենք)

4. Հայաստանի Հանրապետության շքանշաններն են Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, Բարեկամության շքանշանը:

5. Հայաստանի Հանրապետության մեդալներն են Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովսես Խորենացու մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը:

(3-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները

 

1. Պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:

2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներն են Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները, Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:

(4-րդ հոդ. փոփ. 17.06.16 ՀՕ-103-Ն օրենք)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը

 

1. Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

2. Վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

3. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

4. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

(5-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 5.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը

 

1. Վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ և Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:

2. Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների և համայնքի ղեկավարներն առաջարկությունը վարչապետին ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները` համապատասխան նախարարի միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առաջարկությունը պետք է համապատասխանի սույն օրենքի 5.2-րդ հոդվածով նախատեսված միջնորդությանը ներկայացվող պահանջներին, բացառությամբ սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի:

4. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին` մատնանշելով համապատասխան թերությունները:

5. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:

6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված առաջարկությունները վարչապետին ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն երկու ամիս առաջ:

7. Վարչապետը նախաձեռնություն դրսևորելու նպատակով կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կամ մարմինների կողմից առաջարկություն ստանալու դեպքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով դիմում է վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

8. Հանձնաժողովը խորհրդատվական եզրակացությունը տալիս է երկշաբաթյա ժամկետում:

9. Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կարող է մեկշաբաթյա ժամկետում միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին: Սահմանված ժամկետում միջնորդությամբ չդիմելու դեպքում համապատասխան առաջարկությունը համարվում է մերժված, որի մասին առաջարկություն ներկայացնող մարմինը կամ անձն իրազեկվում է:

10. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական պարգևով կամ պատվավոր կոչումով պարգևատրման առաջադրվող անձի կամ կոլեկտիվի մատուցած ծառայության բնույթը և կարևորությունը` բացառիկ դեպքերում վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ Հանրապետության նախագահին կարող է դիմել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:

i

11. Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հանձնաժողովը, և հաստատվում է Հանձնաժողովի աշխատակարգը:

(5.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 5.2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է`

1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը.

2) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կրթությունը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը, գիտական, զինվորական և այլ կոչումներ, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը, բնակության վայրը, իսկ պարգևատրմանը հետմահու ներկայացվելու դեպքում` նաև մահվան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:

2. Միջնորդությանը կցվում են`

1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի մատուցած ծառայությունները.

2) պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը.

3) պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը.

4) վարչապետի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում` նաև Հանձնաժողովի եզրակացությունը, բացառությամբ սույն օրենքի 5.1-ին հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի.

5) պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

3. Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը կցվում են նաև զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականների պատճենները:

4. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը ներառում է`

1) պարգևատրման հիմնավորումը.

2) պարգևատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը.

3) պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:

5. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և այլ կոլեկտիվների, ինչպես նաև զորամասերի պարգևատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը կից ներկայացվում են`

1) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը և պատմությունը, որտեղ նշվում են Հայաստանի Հանրապետությանը և հասարակությանը մատուցված ծառայությունները.

2) պարգևատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի հիմնադրման կամ կազմավորման տարեթիվը, գործունեության վայրը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն.

3) պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված միջնորդությունները ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:

(5.2-րդ հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 5.3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա:

2. Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է հրամանագրի ընդունմամբ:

3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմին չվերադարձվելու դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:

5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:

6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին կամ կոլեկտիվին պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, որի մասին համապատասխանաբար վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն են տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ:

8. Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աստիճանով միևնույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:

9. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:

(5.3-րդ հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 6. Պետական պարգևներով պարգևատրվող և պատվավոր կոչումների արժանացած անձինք և մարմինները

 

1. Հայրենիքի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի բնագավառների և այլ կոլեկտիվները, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:

3. Հանրապետության նախագահը և վարչապետն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության, տնտեսության, արվեստի, մշակույթի, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, առողջապահության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների ականավոր գործիչներին և կոլեկտիվներին:

(6-րդ հոդ. փոփ. 17.06.16 ՀՕ-103-Ն, 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

(2-րդ գլուխն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

Հոդված 8. Հայրենիքի շքանշանը

 

1. Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

2. Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը հանդիսանում է Հայաստանի ազգային հերոս:

(8-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 9. Փառքի շքանշանը

 

1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

2. Փառքի շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները):

 

Հոդված 10. Տիգրան Մեծի շքանշանը

 

1. Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

2. Տիգրան Մեծի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:

 

Հոդված 11. «Մարտական խաչ» շքանշանը

 

1. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

2. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`

1) «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան.

2) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:

3. «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:

5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:

 

Հոդված 12. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը

 

1. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

2. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն ու ավագ սպայական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:

 

Հոդված 13. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը

 

1. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

2. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների և հասարակական գործիչներն ու կոլեկտիվները:

 

Հոդված 14. Պատվո շքանշանը

 

1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

2. Պատվո շքանշանը շնորհվում է պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչներին, դիվանագիտական ներկայացուցիչներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին), բարեգործներին և գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվներին:

 

Հոդված 15. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը

 

1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան`

1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.

2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:

3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

 

Հոդված 16. Բարեկամության շքանշանը

 

1. Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

2. Բարեկամության շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, քաղաքական, տնտեսական, հասարակական և կրոնական գործիչները:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

 

Հոդված 17. Արիության մեդալը

 

1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

2. Արիության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք:

 

Հոդված 18. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը

 

1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:

2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`

1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ.

2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:

3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները և անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

 

Հոդված 19. Մարտական ծառայության մեդալը

 

1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

2. Մարտական ծառայության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

 

Հոդված 20. Մխիթար Գոշի մեդալը

 

1. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

2. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական, քաղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները և իրավաբանները:

Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվում են նաև այն անձինք, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում:

(20-րդ հոդ. փոփ. 07.04.15 ՀՕ-22-Ն օրենք)

 

Հոդված 21. Մխիթար Հերացու մեդալը

 

1. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:

2. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, բուժքույրերը, բուժակները, դեղագետները, դեղագործները, բժշկագիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած այլ անձինք, ինչպես նաև բարեգործները:

 

Հոդված 22. Անանիա Շիրակացու մեդալը

 

1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար:

2. Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են գիտնականները, ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները և շինարարները:

 

Հոդված 23. Մովսես Խորենացու մեդալը

 

1. Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

2. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները:

 

Հոդված 24. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը

 

1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի զինծառայողները և ոստիկանության քաղաքացիական ծառայողները.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.

3) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

 

Հոդված 25. Երախտագիտության մեդալը

 

1. Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցելու համար:

2. Երախտագիտության մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառների գործիչները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցած անձինք:

(25-րդ հոդ. փոփ. 07.04.15 ՀՕ-22-Ն օրենք)

 

Հոդված 26. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը

 

1. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար:

2. «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգևատրվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և այլ բնագավառների գործիչները:

 

Հոդված 27. Ծնողական փառքի մեդալը

 

1. Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:

2. Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման գործում:

3. Կենսաբանական ծնողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել, եթե լրացել է 6-րդ զավակի 3 տարին:

4. Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգևատրման կարող են ներկայացվել որդեգրված զավակների (զավակի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում:

5. Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացնելիս հաշվի են առնվում նաև այն զավակները, որոնք զոհվել կամ անհայտ կորել են հայրենիքը կամ Հայաստանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելիս, զինվորական, ծառայողական, աշխատանքային կամ քաղաքացիական պարտքը կատարելիս, մահացել են նշված պայմաններում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետևանքով:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, կոնցերտմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` ցուցաբերած վարպետության, բարձրարվեստ բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, բեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար:

 

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի ականավոր գործիչներին` գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման, ինչպես նաև բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, համընդհանուր ճանաչում ունենալու և ծանրակշիռ վաստակի համար:

 

Հոդված 30. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականներին, գիտական աշխատողներին` արժեքավոր գիտական աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործությունների և գյուտերի, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 31. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը շնորհվում է ճարտարապետության բնագավառում մեծ վաստակ ունեցող ճարտարապետներին` ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ունեցած ստեղծարար գործունեության, համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի և շինությունների ստեղծման, ճարտարապետական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 31.1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ ունեցող շինարարներին, ինչպես նաև շինարարական, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական և այլ կազմակերպությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներին` շինարարության զարգացման գործում ունեցած զգալի ներդրման, շենքերի և շինությունների կառուցման, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

(31.1-ին հոդ. լրաց. 17.06.16 ՀՕ-103-Ն օրենք)

 

Հոդված 32. Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունեցող, անձնվիրություն ցուցաբերած բժիշկներին` առողջապահության, բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների և մեծ վաստակի համար:

 

Հոդված 33. Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը շնորհվում է իրավաբանության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավաբաններին` իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 34. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին` բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 35. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի գործիչներին, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, թատերադեկորացիոն, դեկորատիվ-կիրառական արվեստի գործիչներին և գեղարվեստական արհեստագործության վարպետներին` բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 36. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին և արվեստի մյուս գործիչներին` տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության, արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 37. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, խմբերգային, երաժշտական, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, բեմադրիչներին, խմբավարներին, կոնցերտմայստերներին, երաժիշտ-կատարողներին, լրագրողներին, գրականության և մշակույթի զարգացման բնագավառներում աչքի ընկնող և վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի, հրատարակչությունների, թանգարանների, գրադարանների և մշակույթի այլ աշխատողներին` արժեքավոր ստեղծագործությունների, բարձր վարպետության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 38. Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատություններում առնվազն 15 տարի աշխատած ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին և աշխատակիցներին` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած նշանակալի հաջողությունների և ակնառու վաստակի համար:

 

Հոդված 39. Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումը շնորհվում է մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած լրագրողներին, հրապարակախոսներին, խմբագրական այլ աշխատողներին` ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 40. Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը շնորհվում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի բնագավառներում առնվազն 15 տարի աշխատած, բարձր որակավորում ունեցող աշխատողներին` արդյունավետ տնտեսական գործունեության, կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

Հոդված 41. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները

 

1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները շնորհվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործիչներին, աշխատողներին, մարզիչներին և մարզիկներին` հայրենի սպորտի զարգացումը խթանելու, միջազգային մրցաշարերում և օլիմպիադաներում մարզիկների ձեռքբերումներին և նվաճումներին նպաստելու, բարձրակարգ մարզական կադրեր պատրաստելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում գիտամանկավարժական, մեթոդական, կազմակերպական ակնառու գործունեություն ծավալելու, մանկապատանեկան սպորտի զարգացման, բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպման գործում ունեցած վաստակի համար:

 

Հոդված 42. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը

 

1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվներին` գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ

(6-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն օրենք)

 

Հոդված 43. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հանձնման կարգը, դրանց նկարագրությունների և նմուշների սահմանումը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը:

2. Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները կարող են հանձնվել զորամասում կամ ծառայության այլ վայրում:

3. Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ հանձնվում են նաև համապատասխան շերտաձողիկ և վկայական, իսկ պատվավոր կոչումներ շնորհված անձանց` շնորհագիր, կրծքանշան ու վկայական:

4. Պետական պարգևների նկարագրությունները և նմուշները, դրանց վկայականների նմուշները, պետական պարգևների շերտաձողիկների նկարագրությունները և նմուշները, ինչպես նաև պատվավոր կոչումների շնորհագրի և կրծքանշանների նկարագրությունները և նմուշները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ում և հավելված 2-ում:

5. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար և ֆիզիկական անձինք, ստեղծագործական միությունները, գիտական ընկերությունները, հասարակական և այլ կազմակերպությունները չեն կարող հիմնել շքանշաններ, իսկ նրանց հիմնած մեդալների կամ կրծքանշանների նմուշները չպետք է շփոթության աստիճանի նման լինեն Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մարմինների և կազմակերպությունների հիմնած մեդալների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ կազմակերպության անվանումը:

7. Հետմահու պարգևատրման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական պարգևը շերտաձողիկի և վկայականի հետ հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին:

(43-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 44. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները կրելու կարգը

 

1. Պետական պարգևները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում, բացառությամբ Փառքի շքանշանի և Պատվո շքանշանի:

2. Կրծքի ձախ կողմում` ըստ հերթականության, կրում են Հայրենիքի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը և Ծնողական փառքի մեդալը: Կրծքի ձախ կողմում` ըստ պարգևատրման հերթականության, կրում են Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը և Մովսես Խորենացու մեդալը` Մարտական ծառայության մեդալից հետո:

3. Կրծքի աջ կողմում` ըստ հերթականության, կրում են Տիգրան Մեծի շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը:

4. Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի վրա:

5. Պատվո շքանշանը կրում են պարանոցին` կախազարդի տեսքով:

6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված շքանշանները և մեդալները կրում են աջից ձախ, իսկ 5-րդ մասում նշված շքանշանները` ձախից աջ հաջորդականությամբ:

 

Հոդված 45. Պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավունքներն ու պարտականությունները

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք ունեն շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները մշտապես կրելու իրավունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում օգտվում են արտոնություններից:

2. «Հայրենիքի» կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված` զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

i

3. Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.1. Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները:

5. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք Հայաստանի Հանրապետության պետական պարգևից կամ պատվավոր կոչումից կարող են զրկվել միայն դատական կարգով:

6. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին:

7. Շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները թանգարաններին են հանձնվում Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ: Թանգարանները պատշաճ պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և կրծքանշանների պահպանման համար:

8. Եթե պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները վերադարձվում են Հանրապետության նախագահի աշխատակազմ:

9. Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կորցնելու դեպքում պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պահպանում են իրենց իրավունքները:

10. Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և կրծքանշանների և դրանց կրկնօրինակների կորստի դեպքում կրկնօրինակներ չեն տրվում, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի:

11. Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և կրծքանշանների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորել կամ ոչնչացել են մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հանգամանքներում շքանշանների, մեդալների, կրծքանշանների և դրանց վկայականների կորստի կամ ոչնչանալու դեպքում դրանց կրկնօրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում պարգևատրման կամ շնորհման միջնորդություն ներկայացրած մարմին:

13. Միջնորդություն ներկայացրած մարմինը շքանշանի, մեդալի և կրծքանշանի կորստի մասին դիմումն ուսումնասիրելուց հետո` 5-օրյա ժամկետում, համապատասխան փաստաթղթերը տեղեկանքի հետ ներկայացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմ:

14. Կորած շքանշանների, մեդալների, կրծքանշանների և դրանց վկայականների կրկնօրինակները պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչումների արժանացած անձանց հանձնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

15. Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս իրավունք ունեն դուրս տանելու Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները և կրծքանշանները` դրանց վկայականների առկայության դեպքում:

(45-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 16.04.20 ՀՕ-211-Ն օրենքներ)

 

Հոդված 46. Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելու, գնելու, վաճառելու, պատրաստելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կամ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի նմանություն ունեցող նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ և կրծքանշաններ պատրաստելու, կրելու, գնելու, վաճառելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու արգելքը

 

1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը:

2. Արգելվում է այնպիսի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ և կրծքանշաններ կրելը, գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության աստիճանի նման են Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին և պատվավոր կոչման կրծքանշաններին:

3. Հայաստանի Հանրապետության շքանշանի, մեդալի և պատվավոր կոչումների կրծքանշանի նկատմամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ապօրինի գործողություններն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

 

ԳԼՈՒԽ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 47. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արիության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-65, «Մարտական ծառայության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-66, «Մխիթար Գոշի մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-67, «Մխիթար Հերացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-68, «Անանիա Շիրակացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-69, «Մովսես Խորենացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-70, «ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևներով պարգևատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-71, «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-72, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-95, «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-96, «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-97, «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-76, «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-354-Ն, «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-355-Ն, «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-105-Ն, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-111-Ն, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-112-Ն, «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-1-Ն օրենքները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած ճանաչված օրենքներով սահմանված դեպքերում և կարգով շնորհված պարգևները պահպանում են իրենց ուժը, իսկ դրանցով պարգևատրված անձինք շարունակում են օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքներից:

i

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևները պահպանում են իրենց ուժը:

5. ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:

6. Անձանց և կոլեկտիվներին` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված պատվավոր կոչումները պահպանում են իրենց ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված պատվավոր կոչումներին:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. հուլիսի 18
Երևան
ՀՕ-100-Ն

 

Հավելված 1
«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

Հայրենիքի շքանշան

 

Հայրենիքի շքանշան

 

Հայրենիքի շքանշան

 

Հայրենիքի շքանշան

 

Հայրենիքի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով: Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում` ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենին: Ժապավենի լայնությունը 50 մմ է:

Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից: Շքանշանի շրջանագծի տրամագիծը 97 մմ է:

Շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան` երիզված ութաթև աստղով: Աստղի թևերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր: Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի չափերն են` 42 մմ x 42 մմ:

Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց: Շրջագիծը, ութաթև աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը` փայլեցված:

Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում: Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված են ոսկե օղակով: Ժապավենի չափերն են` 60 մմ x 21 մմ, իսկ ծոպերի երկարությունը` 10 մմ:

Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և պատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    Հայրենիքի շքանշանի վկայական 

 

Փառքի շքանշան

 

Փառքի շքանշան

 

Փառքի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Այն ուռուցիկ երկթև հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում կան ճառագայթաձև պատկերներ:

Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` պատված եռագույն արծնով: Զինանշանը եզերվում է դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած մակերեսը պատված է սպիտակ արծնով: Շքանշանը ոսկեպատված է 99.9 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը մուգ կարմիր է, լայնությունը` 110 մմ:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    Փառքի շքանշանի վկայական 

 

Տիգրան Մեծի շքանշան

 

Տիգրան Մեծի շքանշան

Տիգրան Մեծի շքանշան

Տիգրան Մեծի շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթև աստղ է (միմյանց հերթագայող 2 հավասարաչափ քառակուսի): Շքանշանը բոլոր անկյունագծերով 55 մմ է: Շքանշանը պատրաստված է 585 հարգի ոսկուց և 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են տարբեր չափերի 23 ադամանդ և 8 արհեստական սուտակ:

Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 մմ լայնության եզրաշերտ է: Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, 8 անկյուններում ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից առաջացած 8 եռանկյունաձև անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձև արհեստական սուտակ:

Շքանշանի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է Տիգրան Մեծի դիմանկարը` աջ կիսադեմով: Դիմանկարը ոսկեզօծ է և եզերապատված 0,07 կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքևի հատվածում արծնապատ կարմիր ֆոնին 925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, սպիտակ, մեջտեղում` ոսկեգույն զոլակով պատված կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    Տիգրան Մեծի շքանշանի վկայական 

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

 

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են:

Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է կարմիր գույնի մետաքսից` երիզված 2 սպիտակ զոլերով: Ժապավենի կարմիր գոտու վրա` խաչից վեր, 3 մմ բարձրությամբ ամրացված է ոսկուց պատրաստված` Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի վկայական 

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթև խաչի տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները պատրաստված են արծաթից: Խաչի թևերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքևի մասում: Ժապավենի երկարությունը` 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է սպիտակ գույնի մետաքսից` երիզված 2 կարմիր զոլերով: Ժապավենի սպիտակ գոտու վրա` խաչից վերև, 3 մմ բարձրությամբ ամրացված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան 

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան

 

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան

Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթև խաչ է` քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:

Շքանշանը 2 անկյունագծով 55 մմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա:

Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` աջ կիսադեմով: Ոսկեզօծ ֆոնին` 925 հարգի արծաթով գրված են` վերևում «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:

Շքանշանը եզերող 27 մմ տրամագծով շրջանակի 4 հատվածներում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:

Խաչի ներքևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է տարածվում երկթեք շերտ, որի աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 3 կողմերի 5 մմ տրամագիծ ունեցող շրջանակների մեջ ագուցված է 2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 շրջանակների մեջ` 1 կարատանոց կապույտ շափյուղա:

Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծված է ոսկու 1,5 մմ-անոց շերտով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` ծիրանագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանի վկայական 

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի ութաթև վարդյակի տեսք, որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձև զարդեր:

Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի պատկերը` լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր: Պատկերի ներքևում կա 3 տողով մակագրություն` «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»:

Վարդյակն արծաթից է` ոսկեջրված, Մաշտոցի պատկերը և մակագրությունը փայլեցված են, իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թևը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն զարգացում` ճառագայթաձև փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ` մոտավորապես 0,125 կարատի չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15 մմ x 15 մմ:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, արծաթագույն, մեջտեղում` մուգ վարդագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական     Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի վկայական

 

Պատվո շքանշան

 

Պատվո շքանշան

Պատվո շքանշան

Պատվո շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Ունի ուռուցիկ երկթև հնգանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում ճառագայթաձև պատկերներ են:

Շքանշանի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է ոսկեգույն արծիվ` Արարատ լեռան ֆոնին: Արծվից ներքև ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը: Պատկերները եզերված են ոսկեգույն դափնու տերևներով, իսկ զինանշանի և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է կաթնագույն արծնով: Շքանշանը ոսկեպատված է 99.9 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը բաց կապույտ է, լայնությունը 40 մմ է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, կապույտ ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    Պատվո շքանշանի վկայական 

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են` 65 մմ X 65 մմ: Ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է, որի չորս թևերը պատված են մուգ կարմիր արծնով:

Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով:

Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 99.9 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի վկայական 

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն են` 65 մմ X 65 մմ: Շքանշանն ունի ութակողմ ճառագայթաձև բազմանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի կենտրոնում կա խաչ, որի չորս թևերը պատված են մուգ մանուշակագույն արծնով:

Խաչի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է արծաթագույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» բառերով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մանուշակագույն ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի վկայական  

 

Բարեկամության շքանշան

 

Բարեկամության շքանշան

Բարեկամության շքանշան

Բարեկամության շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից` պատված բարձր հարգի ոսկով: Շքանշանի արտագծած շրջանագծի տրամագիծը 65 մմ է, այն ունի ուռուցիկ, հնգաթև խաչի տեսք, որի բոլոր թևերը դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթև ուրվագծերի եզրային շերտերը պատված են 5 տարբեր գույների սառը արծնով` խորհրդանշելով աշխարհի 5 մայրցամաքները:

Շքանշանի կենտրոնի կլոր հարթակը եզերված է ցորենի հասկերով: Հարթակի վերևի մասում կորաձև գրված է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» բառը: Շքանշանի կենտրոնը եզերված է շղթայաձև նախշազարդով, որի կենտրոնական մասում երկրագնդի ֆոնին պատկերված է բարեկամության խորհրդանիշը` ձեռքսեղմումը: Կենտրոնական պատկերը պատված է տարալեզու գրերով (Միավորված ազգերի կազմակերպության 6 պաշտոնական լեզուներով), որոնք թարգմանաբար նշանակում են «Բարեկամություն»:

Շքանշանը պատված է 99.9 հարգի ոսկով:

Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:

Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից, մուգ կարմիր, մեջտեղում` եռագույն զոլակով ժապավենապատ հիմքից և շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:

Շերտաձողի շրջանակը և մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից և ոսկեպատվում են 99.9 հարգի ոսկով:

 

Հայրենիքի շքանշանի վկայական    Բարեկամության շքանշանի վկայական  

 

Արիության մեդալ

 

Արիության մեդալ

Արիության մեդալ

Արիության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է:

Սկավառակի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը` արծիվը և թուրը: Արծիվը տիրաբար տարածված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շողերը թագի նման պարուրում են արծվի գլուխը: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ԱՐԻՈՒԹՅՈՒՆ»: Արծիվը, թուրը, լույսի շողերը և մակագրությունը ոսկեփայլ են, մնացած դաշտը` անփայլ:

Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից, արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում` 99.9 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է երկնագույն, մեկ եզրը` 24 մմ լայնության ծիրանագույն մետաքսե ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են, վերևի մասի երկարությունը` 27 մմ, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    Արիության մեդալի վկայական  

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:

Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիրով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:

Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակն է:

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա, պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:

Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է, վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ շերտագիծ:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի վկայական  

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 28 մմ է:

Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձև պատկերի կողմերը պատված են մուգ կապույտ արծնով և ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:

Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը:

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:

Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ:

Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:

Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալi վկայական  

 

Մարտական ծառայության մեդալ

 

Մարտական ծառայության մեդալ

Մարտական ծառայության մեդալ

Մարտական ծառայության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված են թուր և դափնեպսակ:

Թրի աջ և ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ: Սկավառակի ներքևի մասում կա մակագրություն` «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Թուրը, դրոշները, դափնեպսակը, ինչպես նաև մակագրությունը ոսկեփայլ են, մնացածը` անփայլ:

Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում, ինչպես նաև անցնում է տեղային ոսկեպատում` 99.9 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը երկնագույն է, երկու սպիտակ և մեկ մուգ կապույտ զոլերով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    Մարտական ծառայության մեդալի վկայական  

 

Մխիթար Գոշի մեդալ

 

Մխիթար Գոշի մեդալ

Մխիթար Գոշի մեդալ

Մխիթար Գոշի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մխիթար Գոշը` արդարության խորհրդանիշ նժարի ֆոնին: Ձախ ձեռքին «Դատաստանագիրքն» է, աջը բարձրացված է երդման համար:

Սկավառակն ունի ուռուցիկ եզրաշերտ: Մեդալը պատրաստված է բրոնզափառ պղնձից, ներքևի մասում կա մակագրություն`«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական     Մխիթար Գոշի մեդալի վկայական

 

Մխիթար Հերացու մեդալ

 

Մխիթար Հերացու մեդալ

Մխիթար Հերացու մեդալ

Մխիթար Հերացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված հավասարաչափ կորագծային խաչից` անկյուններում զարդերով, որոնց կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին, հետնամասում հիվանդն է` պառկած կեցվածքով:

Խաչն ունի եզրաշերտ, թևերի երկարությունը կենտրոնից 20 մմ է, վերին թևը ներսի կողմից զարդարված է գնդիկներով, իսկ ներքևի թևում` կյանքի հավերժության նշանն է և «ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ» մակագրությունը:

Խաչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը մուգ կապույտ է: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները նույնն են` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    Մխիթար Հերացու մեդալի վկայական 

 

Անանիա Շիրակացու մեդալ

 

Անանիա Շիրակացու մեդալ

Անանիա Շիրակացու մեդալ

Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Անանիա Շիրակացին` նստած կեցվածքով, ձախ ձեռքը` երկրագնդի վրա, դիմացը` գիրք և աստղազարդ երկինք:

Սկավառակն ունի լայն երիզ, որի վերևի մասում պատկերված են աստղեր, ներքևի մասում կա մակագրություն` «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` մուգ կապույտ երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    Անանիա Շիրակացու մեդալի վկայական 

 

Մովսես Խորենացու մեդալ

 

Մովսես Խորենացու մեդալ

Մովսես Խորենացու մեդալ

Մովսես Խորենացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մովսես Խորենացին` ձեռքին գրիչ և «Հայոց պատմությունը»:

Սկավառակն ունի երիզ, ներքևի մասում մակագրություն` «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է` մուգ կարմիր երիզներով: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    Մովսես Խորենացու մեդալի վկայական 

 

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

 

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված ութաթև աստղից:

Աստղը պատրաստված է ոսկեգույն մետաղից, մեծ անկյունագիծը 36 մմ է, փոքրը` 30 մմ, ունի 3 մմ հաստություն: Աստղի դիմերեսին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն: Շրջանագծի վերևի մասում Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեգույն ցայտաքանդակն է: Զինանշանի տակ` շրջանի ներքևի մասում, զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրված է` «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ»:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով: Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ 3 շերտագիծ: Մեջտեղի շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ հեռավորությամբ:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի վկայական 

 

Երախտագիտության մեդալ

Երախտագիտության մեդալ

Երախտագիտության մեդալ

Երախտագիտության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում` փայլեցված ֆոնին, հավերժությունը խորհրդանշող պատկեր է: Սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ պատկերված է ցորենի հասկ, վերևում կա կորաձև մակագրություն` «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության ոսկեգույն` եզրագծերում շագանակագույն զոլակներով մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար, անցնում է 3 կարմիր շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենային գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական     Երախտագիտության մեդալի վկայական

 

«Աշխատանքային վաստակի համար» մեդալ

 

«Աշխատանքային վաստակի համար» մեդալ

 

«Աշխատանքային վաստակի համար» մեդալ

 

«Աշխատանքային վաստակի համար» մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում` երկրագունդը խորհրդանշող շրջանաձև ֆոնին աշխատանքային ոլորտներ բնորոշող պատկերներ են` վերամբարձ կռունկ, ատոմակայան և գնացք: Դրանց շուրջը` սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ, պատկերված են ցորենի հասկեր, վերևում կա մակագրություն`«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ»:

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության բաց կապույտ մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար անցնում է ոսկեգույն 2 շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:

 

Մեդալի վկայական    «Աշխատանքային վաստակի համար» մեդալ 

 

Ծնողական փառքի մեդալ

 

Ծնողական փառքի մեդալ

Ծնողական փառքի մեդալ

Ծնողական փառքի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված ոսկեգույն սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում` փայլուն մակերեսի վրա ընտանիքը խորհրդանշող պատկեր է` հայր, մայր և երեխա` արևի ճառագայթների ներքո: Այս ամենը եզերվում է սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ նախշերով, իսկ վերևում «ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔ» մակագրությունն է:

Մեդալը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում և պատված է 99.9 հարգի ոսկով:

Կախիչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մեդալի գունավորումը և թռչնի թևի տեսք: Կախիչի վրա արեգակի ցայտաքանդակն է և դեպի այն թռչող աղավնի` կտցին ձիթենու ճյուղ:

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենը սպիտակ է, մեջտեղում` կարմիր, կապույտ, նարնջագույն զոլակով:

 

Մեդալի վկայական    Ծնողական փառքի մեդալի վկայական 

(1-ին հավելվածը լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն օրենք)

 

Հավելված 2
«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ

 

ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշան

 

ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշան

ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ» գրությամբ:

 

ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշանի վկայական    ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշանի վկայական 
ՀՀ ժողովրդական արտիստի կրծքանշանի վկայական

 

ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշան

 

ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշան

 

ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ուղղանկյունաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ` 2 խաչաձևված վրձնով ներկապնակ` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ» գրությամբ:

 

 ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշանի վկայական   ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշանի վկայական 
ՀՀ ժողովրդական նկարչի կրծքանշանի վկայական

 

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշան

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշան

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ` փայլեցված ողորկ մակերեսով: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «PER ASPERA AD ASTRA» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Փշերի միջով` դեպի աստղեր»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

 

 ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական   ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական 
ՀՀ գիտության վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշան

ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշան

ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ` փայլեցված ողորկ մակերեսով, դաջված են սյունախոյակներ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրությամբ:

 

 ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշանի վկայական    ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշանի վկայական
ՀՀ վաստակավոր ճարտարապետի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշան

 

ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշան

ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 30 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է շինարարական աշխատանքները բնութագրող սարքավորումներ և շինություններ, իսկ կենտրոնական մասում շինարարության խորհրդանիշն է` ուղղալարը: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ներքևում` «ՀՀ վաստակավոր շինարար» գրությամբ:

 

ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշանի վկայական    ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշանի վկայական 
ՀՀ վաստակավոր շինարարի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշան

ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշան

ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ` գավաթին գալարված 2 օձ, մեկը դաջված, մյուսը` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺԻՇԿ» գրությամբ:

 

ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշանի վկայական     ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշանի վկայական
ՀՀ վաստակավոր բժշկի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշան

ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշան

ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է արդարադատության աստվածուհու ցայտաքանդակը` փայլեցված ողորկ մակերեսով: Խորհրդանիշից ձախ դաջված է լատիներեն «DURA LEX SED LEX» ասացվածքը, որը թարգմանաբար նշանակում է «Օրենքը խիստ է, բայց օրենք է»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ» գրությամբ:

 

ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշանի վկայական    ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշանի վկայական 
ՀՀ վաստակավոր իրավաբանի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշան

ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշան

ՀՀ վաստակավոր արտիստ կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ` ողբերգակի և կատակերգակի դիմակներ` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ» գրությամբ:

 

 ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշանի վկայական   ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշանի վկայական 
ՀՀ վաստակավոր արտիստի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշան

ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշան

ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ` 2 խաչաձևված վրձնով ներկապնակ` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ» գրությամբ:

 

 ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշանի վկայական    ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշանի վկայական
ՀՀ վաստակավոր նկարչի կրծքանշանի վկայական

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշան

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշան

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ցայտաքանդակը` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական     ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական
ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական

 

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է Մատենադարանի շենքի ցայտաքանդակը` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

 

 ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական    ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական
ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշան

 

ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշան

ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ` հայոց այբուբենի «Ա», «Բ», «Գ» տառերով պատկերազարդ բացված գիրք` փայլեցված ողորկ մակերեսով: Գրքի վերևում փորագրված է` «Ճանաչել զիմաստութիւն...»: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ» գրությամբ:

 

ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշանի վկայական    ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշանի վկայական 
ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշան

 

ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշան

 

ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ցայտաքանդակ` դաջված է 2 գրչածայր` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ» գրությամբ:

 

ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշանի վկայական     ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշանի վկայական
ՀՀ վաստակավոր լրագրողի կրծքանշանի վկայական

 

ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշան

 

ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշան

ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է ցայտաքանդակ` դափնեպսակ: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում «ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» գրությամբ:

 

 ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշանի վկայական   ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշանի վկայական 
ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կրծքանշանի վկայական

 

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշան

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշան

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 3 վազորդի ցայտաքանդակ` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» գրությամբ:

 

 ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական    ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշան

ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշան

ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող 3 վազորդի ցայտաքանդակ` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀՀ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ» գրությամբ:

 

ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշանի վկայական    ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշանի վկայական 
ՀՀ վաստակավոր մարզչի կրծքանշանի վկայական

 

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշան

 

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշան

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանը պատրաստված է բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից: Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով: Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում` անփայլ մակերեսի վրա զետեղված է կոլեկտիվը խորհրդանշող ցայտաքանդակ` փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ` ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ» գրությամբ:

 

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանի վկայական

 

 

(2-րդ հավելվածը լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն օրենք)

 

 

 

pin
ՀՀ 21.06.2014
N ՀՕ-100-Ն օրենք