Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 25–ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 228-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:».

2) 4-րդ մասի «Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին կամ 2-րդ հավելվածներով սահմանված կադաստրային գնահատման կարգերով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված համապատասխան կադաստրային գնահատման կարգերով» բառերով.

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 229-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը

 

1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.

1) գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար` 15 տոկոս.

2) առանց բարելավումների (այդ թվում` միայն պարսպով բարելավված) ոչ գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար`

ա. բնակավայրերի հողերից բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի համար` 0.6 տոկոս,

բ. բնակավայրերի հողերից հասարակական կառուցապատման համար նախատեսված հողերի համար` մեկ տոկոս,

գ. բնակավայրերի հողերից սույն կետի «ա» և «բ» ենթակետերում չնշված հողերի համար` մեկ տոկոս,

դ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար` 0.25 տոկոս,

ե. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաև ջրային հողերի համար` 0.5 տոկոս,

զ. ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար` մեկ տոկոս.

3) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ սույն մասի 5-7-րդ կետերով սահմանված դեպքերի)`

 

Հարկման բազան Հարկի դրույքաչափը
մինչև 10 միլիոն դրամը ներառյալ 0,05 տոկոս
10 միլիոն դրամից ավելի` մինչև 25
միլիոն դրամը ներառյալ
5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
25 միլիոն դրամից ավելի` մինչև 47
միլիոն դրամը ներառյալ
20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
47 միլիոն դրամից ավելի` մինչև 75
միլիոն դրամը ներառյալ
64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
75 միլիոն դրամից ավելի` մինչև 100
միլիոն դրամը ներառյալ
176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
100 միլիոն դրամից ավելի` մինչև 200 միլիոն դրամը 326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը
200 միլիոն դրամից ավելի 1326000 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1.5 տոկոսը

 

4) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` անհատական բնակելի տուն և այգետնակ հանդիսացող անշարժ գույքի համար`

 

Հարկման բազան Հարկի դրույքաչափը
մինչև 7 միլիոն դրամը ներառյալ 0.05 տոկոս
7 միլիոն դրամից ավելի` մինչև 23
միլիոն դրամը ներառյալ
3500 դրամ` գումարած հարկման բազայի 7միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
23 միլիոն դրամից ավելի` մինչև 50
միլիոն դրամը ներառյալ
19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
50 միլիոն դրամից ավելի` մինչև 85
միլիոն դրամը ներառյալ
73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
85 միլիոն դրամից ավելի` մինչև 120
միլիոն դրամը ներառյալ
213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
120 միլիոն դրամից ավելի` մինչև 200
միլիոն դրամը ներառյալ
423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը
200 միլիոն դրամից ավելի 1223500 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1.5 տոկոսը

 

5) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` հասարակական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.3 տոկոս.

6) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 6-8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.25 տոկոս.

7) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար` 0.2 տոկոս:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. 1-ին կետի «հողերը, բացառությամբ վարձակալության» բառերը փոխարինել «անշարժ գույքը, բացառությամբ դրա վարձակալության» բառերով, իսկ «հողերի» բառը` «լինելու դեպքերի» բառերով,

բ. 2-րդ և 6-րդ կետերի «հողերը» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

գ. 3-րդ կետի «հողամասերը» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

դ. 7-րդ կետի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

ե. 8-րդ կետի «ա» ենթակետի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

 զ. 8-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «բ. սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն ենթակետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.»,

է. 9-րդ կետի «հողամաս» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անշարժ գույք» բառերով,

ը. 10-րդ և 14-րդ կետերի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

թ. 15-րդ կետի առաջին պարբերության «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները» բառերով, իսկ նույն կետի «ա» ենթակետի «շինություններ չհանդիսացող շինությունների» բառերը` «անշարժ գույք չհանդիսացող գույքի» բառերով,

ժ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո, սույն մասի 15-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան, անշարժ գույքի հարկից ազատվում են նաև նույն կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները` մեկ անշարժ գույքի 40 միլիոն դրամը չգերազանցող մասով:

Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի անշարժ գույք պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված անշարժ գույքի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի քանակի և գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաև անշարժ գույքի գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) տված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ անշարժ գույքի մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:».

2) 2-րդ մասի «հողերի» բառը փոխարինել «անշարժ գույքի» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 233-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի` հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (արժեքների) և Օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները: Գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է դրա հաշվարկային զուտ եկամտի և Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափի արտադրյալի չափով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար` 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար` 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար` 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար` 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար` 100 տոկոսի չափով:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 238-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «կադաստր վարող մարմինը,» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին և» բառերով, իսկ նույն մասի «1-ին և 2-րդ հավելվածներին» բառերը փոխարինել «2-րդ հավելվածին» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետի «2019» թիվը փոխարինել «2020» թվով.

3) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներից` Օրենսգրքի սույն բաժինն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաև 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին և Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան, և Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկությունները ներկայացվում են հաշվառող մարմին:

 3. 2021 թվականի անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, ըստ անշարժ գույքի սեփականատերերի, Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, դրանց ներկայացման համար Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններ:»:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև սույն մասի 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները` մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով:

Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում շարժական գույքի կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի քանակի վերաբերյալ, ինչպես նաև փոխադրամիջոցի գրանցման վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) տրամադրած տեղեկանքը (տեղեկանքները)` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 447-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մինչև Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններն ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` գույքահարկի և հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հունիսի 30
Երևան
ՀՕ-332-Ն

 

pin
ՀՀ 25.06.2020
N ՀՕ-332-Ն օրենք