09.07.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2020 թվականի N 1136-Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը չեղարկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հայտարարված «ՀՀ ԱՆ ԳՀԱՊՁԲ-2020/6» ծածկագրով գնման ընթացակարգը:
2. Սահմանել, որ`
1) 2020 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից գլյուկոզայի որոշման գլյուկոմետր սարքի թեստ-երիզների գնումներն իրականացվելու են «Մ.Լ.Ն. Ֆարմ» ՍՊԸ-ից` 1 թեստ-երիզը 50 դրամով.
2) գլյուկոզայի որոշման գլյուկոմետր սարքի թեստերիզների ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան՝ մեկ անձից գնման ձևով, չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե» պարբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 7 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 2-ի
N 1136-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ առողջապահության նախարարություն
Գնման առարկայի |
Գնման ձևը (ընթացակարգը) |
Չափի միավորը |
Միավորի գինը (դրամ) |
Քանակը |
Գումարը (հազ. դրամ) |
միջանցիկ կոդը` ըստ CPV դասա- կարգման |
անվանումը |
Բաժին 07 |
Խումբ 01 |
Դաս 01 |
Դեղագործական ապրանքներ |
(0.0) |
1188 12001 |
Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց |
(0.0) |
|
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ |
|
|
|
|
|
33141210/2 |
արյան փորձանմուշի վերցման նշտարներ |
ԳՀ |
հատ |
52.0 |
-816,827.0 |
(42,475.0) |
33141210 |
արյան փորձանմուշի վերցման նշտարներ |
ՀՄԱ |
հատ |
50.0 |
849,500.0 |
42,475.0 |
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2020 թվական: