Սեղմել Esc փակելու համար:
{19.11.2005 - 01.01.2021} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{19.11.2005 - 01.01.2021} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.11.2005  -ից մինչեւ   01.01.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

19.11.2005 - 01.01.2021

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2002 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1101-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ (ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԻՐՏԵԿ   Որոշման վերնագիրը փոփոխվելու է 01.01.2021 թվականից` 04.06.20 թիվ 1023-Ն որոշում:

(որոշման վերանգիրը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ԻՐՏԵԿ    Որոշման 1-ին և 3-րդ կետերը ուժը կորցնելու են 01.01.2021 թվականից` 04.06.20 թիվ 1023-Ն որոշում:

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված հողերի կադաստրային գնահատման վերահաշվարկի կատարումը և դրա տրամադրումը Հայաստանի Հանրապետության մարզպետներին:

i

3. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերը յուրաքանչյուր հողակադաստրային շրջանի համար գնահատվում են առանձին` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների:

(3-րդ կետը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

ԻՐՏԵԿ 3.1-ին կետը փոփոխվելու է 01.01.2021 թվականից` 04.06.20 թիվ 1023-Ն որոշում:

3.1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին) N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների, հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային գներով` համաձայն N 2 հավելվածի:

(3.1-ին կետը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

3.2. Որոշման N 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային գները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար:

(3.2-րդ կետը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 474 որոշումը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոիլիսի 31
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2002 թվականի հուլիսի 25-ի
N 1101-Ն որոշման

  

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ (ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

(վերնագիրը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

 

1. Հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերը գնահատվում են տվյալ համայնքի տնամերձ հողամասերի, անջրդի վարելահողերի, խոտհարքների և արոտների հաշվեկշռային միջին արժեքների չափերով` հետևյալ բանաձևով`

 

Ա = (Ա1 x S1 + Ա2 x Տ2 + Ա3 x Տ3 + Ա4 x Տ4)

(Տ1 + Տ2 + Տ3 + Տ4) x 25,

 

 

որտեղ`

Ա-ն տվյալ հողակադաստրային շրջանի մեկ հեկտարի կադաստրային գինն է,

Ա1-ը տնամերձ հողամասերի մեկ հեկտարի զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ1-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա2-ը անջրդի վարելահողերի մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ2-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների անջրդի վարելահողերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա3-ը գյուղամերձ խոտհարքների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ3-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների գյուղամերձ խոտհարքների ընդհանուր մակերեսն է (հա),

Ա4-ը գյուղամերձ արոտների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ4-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների գյուղամերձ արոտների ընդհանուր մակերեսն է (հա):

(1-ին կետը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտների և կադաստրային գների հաշվարկման համար հիմք են ընդունվում յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված միջին զուտ եկամուտներն ու կադաստրային գները` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի հուլիսի 25-ի
N 1101-Ն որոշման

 

Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)` Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը Գյուղատնտեսական նշանակության այլ  հողատեսքերի (անօգտագործելի)`
զուտ եկամուտը           (դրամ/հեկտար) կադաստ-
րային գինը
(դրամ/հա)
զուտ եկամուտը
(դրամ/հեկտար)
կադաստրային գինը  (դրամ/հա)
Մերձարաքսյան  (ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր) 2300 57500.0 Սևան   (ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր) 4300 107500.0
Ուրց-Կոտայք-Շամիրամ (ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր) 2700 67500.0 Ներքին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր) 5300 132500.0
Կոտայք-Թալին  (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր) 3200 80000.0 Վերին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր) 6000 150000.0
Վեդի-Ներքին Արփա  (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր) 2500 62500.0 Փամբակ-Ներքին Ձորագետ 
(ՀՀ Լոռու մարզ)
5900 147500.0
Ուրց-Վայոց ձոր  (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր) 2700 67500.0 Վերին Ձորագետ  (ՀՀ  Լոռու մարզ) 6100 152500.0
Ախուրյան-Սպիտակ (ՀՀ Շիրակի և Լոռու մարզեր) 3600 90000.0 Սյունիք  (ՀՀ Սյունիքի մարզ) 2800 70000.0
Աշոցք (ՀՀ Շիրակի մարզ) 4500 112500.0 Որոտան  (ՀՀ Սյունիքի մարզ) 5000 125000.0
Ապարան-Հրազդան  (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր) 5100 127500.0

(2-րդ հավելվածը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1101-Ն
Որոշում