Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱ ...

 

 

040.0223.110302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2002 թվականի N 223

 

i

2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի խիստ կարևորությունը Սևանա լճի բնապահպանական և հանրապետությունում ոռոգման խնդիրների լուծման բնագավառում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» N 899 որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարներից 2001 թվականի բյուջետային տարվա ընթացքում «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտում իրականացված աշխատանքների դիմաց առաջացած պարտքի մարմանն ուղղելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել`

ա) մինչև 1167.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» N 899 որոշմամբ տրամադրված բյուջետային երաշխիքի հիման վրա «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը ԱՊՀ անդամ պետությունների միջպետական բանկի կողմից տրամադրված վարկի մարման նպատակով` 1060.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

նշված վարկի տոկոսների սպասարկման նպատակով` մինչև 107.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) օբյեկտում իրականացված աշխատանքների դիմաց առաջացած այլ պարտքերի մարման նպատակով` 206461.0 հազար դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի 2-րդ պարբերության մեջ նշված տոկոսավճարների գծով առաջացած պարտավորությունների ֆինանսավորումը, կախված վարկի մարման փաստացի ժամկետներից, իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2002
N 223
Որոշում