Սեղմել Esc փակելու համար:
ՏՈՒԼԱՐԵՄԻԱ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՈՒԼԱՐԵՄԻԱ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵ ...

 

05.09.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1454-Ն

 

ՏՈՒԼԱՐԵՄԻԱ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) 2020 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տուլարեմիա պատվաստանյութի գնումներն իրականացվելու են «Միկրոգեն» գիտաարտադրական միավորում» բաժնետիրական ընկերությունից` 1 դեղաչափը CIP Երևան 109.15 ՌԴ-ի ռուբլուն համարժեք դրամով.

2) տուլարեմիա պատվաստանյութի ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` մեկ անձից գնման ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ», 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունների, 33-րդ կետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

    Տ. Ավինյան


2020 թ. սեպտեմբերի 4
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի սեպտեմբերի 3-ի
N 1454-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Գնման առարկայի Գնման ձևը (ընթացակարգը) Չափի միավորը Միավորի գինը (դրամ) Քանակը Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները
նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
(հազ. դրամ)
միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման անվանումը
Բաժին 07 Խումբ 04 Դաս 01 Հանրային առողջապահական ծառայություններ 0.0
1003 11002 Իմունականխարգելման ազգային ծրագիր 0.0
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ
33651258/1 Տուլարեմիայի պատվաստանյութ ԲՄ հատ 808.12 (30,000.0) (24,243.6)
33651258/2 Տուլարեմիայի պատվաստանյութ ՀՄԱ հատ 808.12 30,000.0 24,243.6

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 սեպտեմբերի 2020 թվական:

 

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.09.2020
N 1454-Ն
Որոշում