Սեղմել Esc փակելու համար:
{12.09.2020 - 14.01.2022} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{12.09.2020 - 14.01.2022} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.09.2020  -ից մինչեւ   14.01.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

12.09.2020 - 14.01.2022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2020 թվականի N 953-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) 2020-2022 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով) տրամադրել 63,200,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից` 2020 թվականին` 18,700,000,000 դրամ, 2021 թվականին` 31,500,000,000 դրամ և 2022 թվականին` 13,000,000,000 դրամ.

2) ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրերում սահմանել, որ`

ա. սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկի յուրաքանչյուր տարվա համար տրամադրվող մասնաբաժնի մարման ժամկետ սահմանվում է 12 տարի, որից 2 տարին` արտոնյալ,

բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը համարժեք է լինելու վարկի տրամադրման համար ներգրավվող փոխառու միջոցների տոկոսադրույքներին,

գ. տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվում է կիսամյակային հավասարաչափ մարումներով` յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,

դ. տրամադրվող բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարումն իրականացվում է` սկսած 2020 թվականի դեկտեմբերի 25-ից` կիսամյակային մարումներով` յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,

ե. վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1.1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4, 4.1 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 12.09.2020 թվականից` 10.09.20 թիվ 1489-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. հունիսի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 11-ի
N 953-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները` փակագծերում)
 առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - - -
այդ թվում`      
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը - - -
այդ թվում`      
1. Փոխառու զուտ միջոցներ 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
այդ թվում`      
1.1. Արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) թողարկումից և տեղաբաշխումից զուտ մուտքեր 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
ՀՀ ֆինանսների նախարարություն 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
որից`      
գանձապետական պարտատոմսեր 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (18,700,000.0) (18,700,000.0) (18,700,000.0)
այդ թվում`      
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում (18,700,000.0) (18,700,000.0) (18,700,000.0)
2.6. Այլ - - -
Կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
Կայունացման դեպոզիտային հաշվի համալրում (18,700,000.0) (18,700,000.0) (18,700,000.0)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 11-ի
N 953-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
     ԸՆԴԱՄԵՆԸ,
այդ թվում`
18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն      
1167   Ծրագրի անվանումը
Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր
18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
Ծրագրի նպատակը
Նպաստել էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման ապահովմանը
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարման ապահովում
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ      
  42009 Միջոցառման անվանումը
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող բյուջետային վարկ
18,700,000.0  18,700,000.0 18,700,000.0
Միջոցառման նկարագրությունը
Բյուջետային վարկի տրամադրում
Միջոցառման տեսակը
Վարկի տրամադրում

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 11-ի
N 953-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1.1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ծրա-
գիրը
միջոցա-
ռումը
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
   այդ թվում`      
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
1167    Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
  42009 «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող բյուջետային վարկ 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
   այդ թվում` ըստ կատարողների      
 ՀՀ ֆինանսների նախարարություն 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
 այդ թվում` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների      
 ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ, այդ թվում` 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, այդ թվում` 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
 ՆԵՐՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, այդ թվում` 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
 Ներքին վարկեր և փոխատվություններ 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 11-ի
N 953-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր
 Ծրագրի միջոցառումները
Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
Ծրագրի դասիչը 1167
Միջոցառման դասիչը 42009 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող բյուջետային վարկ
Նկարագրությունը Բյուջետային վարկի տրամադրում
Միջոցառման տեսակը Վարկի տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ ֆինանսների նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
Քանակական Տրամադրվող վարկերի քանակ, հատ 1 1 1
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0
Աղյուսակ N 2
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
 ՀՀ ֆինանսների նախարարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
 
 Ծրագրի դասիչը  Ծրագրի անվանումը
1167  Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիր
 Ծրագրի միջոցառումները
Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
Ծրագրի դասիչը 1167
Միջոցառման դասիչը 42009 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող բյուջետային վարկ
Նկարագրությունը Բյուջետային վարկի տրամադրում
Միջոցառման տեսակը Վարկի տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ ֆինանսների նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
Քանակական Տրամադրվող վարկերի քանակ, հատ 1 1 1
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 18,700,000.0 18,700,000.0 18,700,000.0

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2020
N 953-Ն
Որոշում