Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.10.2020  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

09.10.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «393-րդ» բառից հետո լրացնել «, 393.1-ին» բառով:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 393.1-ին հոդվածով.

 

«Հոդված 393.1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

 

1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան


2020 թ. սեպտեմբերի 28
Երևան
ՀՕ-425-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ 17.09.2020
N ՀՕ-425-Ն օրենք