Սեղմել Esc փակելու համար:
ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ...

 

 

040.0231.110302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2002 թվականի N 231

 

i

ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների:

2. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան և նպատակը սահմանել կրթական բնույթի գործունեության իրականացումը:

3. Սահմանել, որ`

ա) մինչև ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ պետական կամ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ դպրոցներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մեկ` «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, տվյալ դպրոցն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի և կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու:

Նշված հատկացումները ներառվում են իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում.

բ) «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների վերակազմակերպման պահին դրանց տնօրինության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Նշված պետական հիմնարկների տնօրինության տակ գտնվող շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

գ) իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև այդ անձանց` սույն կարգի համաձայն հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

i

4. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները` ըստ կազմակերպությունների ենթակայության, վերապահել Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համաձայն ցանկի:

(4-րդ կետը խմբ. 05.12.02 թիվ 2095 որոշում)

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը:

i

5. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,

բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում,

գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,

դ) սովորողների սննդի կազմակերպում,

ե) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և դրա արդյունքի իրացում:

(2-րդ 5-րդ կետը լրաց. 05.12.02 թիվ 2095 որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 11-ից:

(որոշումը փոփ. 05.12.02 թիվ 2095 որոշում)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

մարտի 11-ի N 231 որոշման

 

ՑԱՆԿ

i

ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ` ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ)

(ցանկը խմբ. 05.12.02 թիվ 2095 որոշում)

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ԷՐԵԲՈՒՆԻ

Հ. Կարապենցի անվան N 6 միջնակարգ դպրոց

Ա. Իսահակյանի անվան N 16 միջնակարգ դպրոց

Վ. Համբարձումյանի անվան N 17 միջնակարգ դպրոց

Ս. Լիսիցյանի անվան N 34 միջնակարգ դպրոց

Ն. Գոգոլի անվան N 35 միջնակարգ դպրոց

Գ. Զոհրապի անվան N 43 միջնակարգ դպրոց

N 45 միջնակարգ դպրոց

Խ. Սամուելյանի անվան N 47 միջնակարգ դպրոց

N 49 միջնակարգ դպրոց

Վ. Տերյանի անվան N 60 միջնակարգ դպրոց

N 64 միջնակարգ դպրոց

Մ. Մխոյանի անվան N 68 միջնակարգ դպրոց

N 70 միջնակարգ դպրոց

N 101 միջնակարգ դպրոց

N 107 միջնակարգ դպրոց

Բ. Ժամկոչյանի անվան N 119 միջնակարգ դպրոց

N 120 միջնակարգ դպրոց

Պ. Սևակի անվան N 123 միջնակարգ դպրոց

N 160 միջնակարգ դպրոց

N 167 միջնակարգ դպրոց

N 178 միջնակարգ դպրոց

Ա. Հովհաննիսյանի անվան N 194 միջնակարգ դպրոց

N 4 վարժարան

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

Ղ. Ալիշանի անվան N 95 միջնակարգ դպրոց

N 175 միջնակարգ դպրոց

 

ԿԵՆՏՐՈՆ

Ստ. Շահումյանի անվան N 1 միջնակարգ դպրոց

Խ. Աբովյանի անվան N 2 միջնակարգ դպրոց

Մ. Աբեղյանի անվան N 3 միջնակարգ դպրոց

Լ. Շանթի անվան N 4 միջնակարգ դպրոց

Մ. Իշխանի անվան N 5 միջնակարգ դպրոց

Վ. Մայակովսկու անվան N 7 միջնակարգ դպրոց

Ալ. Պուշկինի անվան N 8 միջնակարգ դպրոց

Խրիմյան Հայրիկի անվան N 10 միջնակարգ դպրոց

է. Թելմանի անվան N 13 միջնակարգ դպրոց

Նար-Դոսի անվան N 14 միջնակարգ դպրոց

Հ. Կոջոյանի անվան կրթահամալիր

Ն. Աղբալյանի անվան N 19 միջնակարգ դպրոց

Ջ. Կիրակոսյանի անվան N 20 միջնակարգ դպրոց

Շ. Ռուսթավելու անվան N 23 միջնակարգ դպրոց

Ս. Սպանդարյանի անվան N 24 միջնակարգ դպրոց

Ա. Մռավյանի անվան N 25 միջնակարգ դպրոց

Անդրանիկ Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոց

Գ. Հովսեփյանի անվան N 30 միջնակարգ դպրոց

Մ. Նալբանդյանի անվան N 33 միջնակարգ դպրոց

N 39 միջնակարգ դպրոց

Ա. Շավարշյանի անվան N 40 միջնակարգ դպրոց

Ա. Գրիբոյեդովի անվան N 41 միջնակարգ դպրոց

Տ. Շևչենկոյի անվան N 42 միջնակարգ դպրոց

Ա. Խանջյանի անվան N 53 միջնակարգ դպրոց

Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոց

Վ. Թոթովենցի անվան N 57 միջնակարգ դպրոց

Ե. Չարենցի անվան N 67 միջնակարգ դպրոց

Ն. Ստեփանյանի անվան N 71 միջնակարգ դպրոց

Հ. Աճառյանի անվան N 72 միջնակարգ դպրոց

Վ. Վաղարշյանի անվան N 80 միջնակարգ դպրոց

N 81 միջնակարգ դպրոց

Խ. Դաշտենցի անվան N 114 միջնակարգ դպրոց

Գ. Էմինի անվան N 182 միջնակարգ դպրոց

 

ԱՐԱԲԿԻՐ

Ալ. Շիրվանզադեի անվան N 21 միջնակարգ դպրոց

Րաֆֆու անվան N 36 միջնակարգ դպրոց

N 37 միջնակարգ դպրոց

Վ. Պետրոսյանի անվան N 51 միջնակարգ դպրոց

Մ. Քաջունու անվան N 54 միջնակարգ դպրոց

Ս. Զորյանի անվան N 56 միջնակարգ դպրոց

Ղ. Աղայանի անվան N 63 միջնակարգ դպրոց

«Արգենտինյան Հանրապետություն» N 76 միջնակարգ դպրոց

Ռ. Միրոյանի անվան N 77 միջնակարգ դպրոց

Հ. Հայրապետյանի անվան N 78 միջնակարգ դպրոց

Հովհ. Պողոսյանի անվան N 82 միջնակարգ դպրոց

Հ. Գալստյանի անվան N 83 միջնակարգ դպրոց

Լ. Տոլստոյի անվան N 128 միջնակարգ դպրոց

Գայի (Հայկ Բժշկյանց) անվան N 129 միջնակարգ դպրոց

Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոց

Հ. Իսակովի անվան N 132 միջնակարգ դպրոց

N 145 միջնակարգ դպրոց

Մ. Գալշոյանի անվան N 148 միջնակարգ դպրոց

Վ. Դավթյանի անվան N 149 միջնակարգ դպրոց

Ռ. Սևակի անվան N 151 միջնակարգ դպրոց

Հ. Օշականի անվան N 172 միջնակարգ դպրոց

 

ԱՋԱՓՆՅԱԿ

N 22 միջնակարգ դպրոց

N 94 միջնակարգ դպրոց

N 100 միջնակարգ դպրոց

N 102 միջնակարգ դպրոց

N 108 միջնակարգ դպրոց

N 109 միջնակարգ դպրոց

N 111 միջնակարգ դպրոց

Ա. Երզնկյանի անվան N 118 միջնակարգ դպրոց

Ալ. Բլոկի անվան N 122 միջնակարգ դպրոց

Հ. Մորգենթաուի անվան N 126 միջնակարգ դպրոց

Պ. Յավորովի անվան N 131 միջնակարգ դպրոց

Վ. Սարոյանի անվան N 138 միջնակարգ դպրոց

Մ. Մեծարենցի անվան N 146 միջնակարգ դպրոց

N 153 միջնակարգ դպրոց

N 155 միջնակարգ դպրոց

N 156 միջնակարգ դպրոց

N 168 միջնակարգ դպրոց

N 185 հիմնական դպրոց

N 188 հիմնական դպրոց

N 195 ավագ դպրոց

 

ԴԱՎԹԱՇԵՆ

Ս. Գևորգյանի անվան N 189 միջնակարգ դպրոց

Ա. Մանուկյանի անվան N 93 միջնակարգ դպրոց

N 192 միջնակարգ դպրոց

N 196 միջնակարգ դպրոց

Հ. Խաչատրյանի անվան N 199 միջնակարգ դպրոց

N 200 միջնակարգ դպրոց

 

ԱՐԱԳԱԾՈՏՆ

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց

 

ԱՐԱՐԱՏ

Մասիսի Մ. Մաշտոցի անվան N 1 միջնակարգ դպրոց

Մասիսի N 2 միջնակարգ դպրոց

Մասիսի N 3 միջնակարգ դպրոց

Մասիսի N 4 միջնակարգ դպրոց

Մասիսի N 5 միջնակարգ դպրոց

Մասիսի N 6 միջնակարգ դպրոց

 

ԱՐՄԱՎԻՐ

Մեծամորի N 1 միջնակարգ դպրոց

Մեծամորի N 2 միջնակարգ դպրոց

Մեծամորի N 3 միջնակարգ դպրոց

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

Վերին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոց

Արծվանիստի միջնակարգ դպրոց

Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

Սեմյոնովկայի հիմնական դպրոց

 

ԼՈՌԻ

Ստեփանավանի N 1 միջնակարգ դպրոց

Ստեփանավանի N 2 միջնակարգ դպրոց

Ստեփանավանի N 3 միջնակարգ դպրոց

Ստեփանավանի N 4 միջնակարգ դպրոց

Ստեփանավանի N 5 միջնակարգ դպրոց

 

ԿՈՏԱՅՔ

Աբովյանի N 1 միջնակարգ դպրոց

Աբովյանի N 2 միջնակարգ դպրոց

Աբովյանի N 4 միջնակարգ դպրոց

Աբովյանի Ն. Վանյանի N 5 միջնակարգ դպրոց

Աբովյանի N 6 միջնակարգ դպրոց

Աբովյանի N 7 միջնակարգ դպրոց

Աբովյանի N 8 միջնակարգ դպրոց

Աբովյանի N 10 միջնակարգ դպրոց

Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան

N 1 միջնակարգ դպրոց

Բյուրեղավանի N 2 միջնակարգ դպրոց

Բյուրեղավանի N 3 միջնակարգ դպրոց

Նուռնուսի միջնակարգ դպրոց

Արզնիի միջնակարգ դպրոց

Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց

Պտղնիի միջնակարգ դպրոց

Առինջի Ն. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց

Ջրվեժի միջնակարգ դպրոց

N 1 Ռադիոկայանին կից գյուղի հիմնական դպրոց

Բալահովտի Ի. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց

Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց

Ձորաղբյուրի միջնակարգ դպրոց

Ողջաբերդի միջնակարգ դպրոց

Գեղարդի միջնակարգ դպրոց

Հացավանի Հ. Մանուկյանի անվան միջնակարգ դպրոց

Գառնի բանավանի հիմնական դպրոց

Գառնիի N 1 միջնակարգ դպրոց

Գառնիի Ատոմի անվան N 2 միջնակարգ դպրոց

Գողթի միջնակարգ դպրոց

Գեղադիրի միջնակարգ դպրոց

Գեղաշենի միջնակարգ դպրոց

Զովքի Գ. Շահինյանի անվան միջնակարգ դպրոց

Կամարիսի միջնակարգ դպրոց

Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Կաթնաղբյուրի հիմնական դպրոց

Նոր գյուղի միջնակարգ դպրոց

Կոտայքի Ս. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց

Կապուտանի միջնակարգ դպրոց

Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց

Զովաշենի հիմնական դպրոց

Սևաբերդի միջնակարգ դպրոց

Զառի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց

Ակունքի միջնակարգ դպրոց

Ջրաբերի միջնակարգ դպրոց

Հրազդանի Խ. Աբովյանի անվան N 1 միջնակարգ դպրոց

Հրազդանի Ե. Չարենցի անվան N 2 միջնակարգ դպրոց

Հրազդանի Ն. Կրուպսկայայի անվան N 3 միջնակարգ դպրոց

Հրազդանի Ա. Մռավյանի անվան N 4 միջնակարգ դպրոց

Հրազդանի Հովհ. Թումանյանի անվան N 5 միջնակարգ դպրոց

Հրազդանի Անանիա Շիրակացու անվան N 6 միջնակարգ դպրոց

Հրազդանի N 7 միջնակարգ դպրոց

Հրազդանի Պ. Սևակի անվան N 8 միջնակարգ դպրոց

Հրազդանի Ավ. Իսահակյանի անվան N 9 միջնակարգ դպրոց

Հրազդանի N 10 միջնակարգ դպրոց

Հրազդանի N 11 միջնակարգ դպրոց

Հրազդանի Հ. Պարոնյանի անվան N 12 միջնակարգ դպրոց

Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 միջնակարգ դպրոց

Հրազդանի N 14 միջնակարգ դպրոց

Ծաղկաձորի Լևոն Օրբելու անվան միջնակարգ դպրոց

Մեղրաձորի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց

Լեռնանիստի Ս. Նազարյանի անվան միջնակարգ դպրոց

Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց

Ջրառատի միջնակարգ դպրոց

Սոլակի միջնակարգ դպրոց

Քաղսիի միջնակարգ դպրոց

Մարմարիկի միջնակարգ դպրոց

Արտավազի միջնակարգ դպրոց

Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 միջնակարգ դպրոց

Չարենցավանի N 2 միջնակարգ դպրոց

Չարենցավանի N 3 միջնակարգ դպրոց

Չարենցավանի Ս. Ավանյանի անվան N 4 միջնակարգ դպրոց

Չարենցավանի N 5 միջնակարգ դպրոց

Չարենցավանի N 6 միջնակարգ դպրոց

Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց

Ալափարսի միջնակարգ դպրոց

Ֆանտանի միջնակարգ դպրոց

Կարենիսի միջնակարգ դպրոց

Բջնիի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Եղվարդի N 1 միջնակարգ դպրոց

Եղվարդի N 2 միջնակարգ դպրոց

Եղվարդի N 3 միջնակարգ դպրոց

Նոր Հաճնի N 1 միջնակարգ դպրոց

Նոր Հաճնի N 2 միջնակարգ դպրոց

Նոր Հաճնի N 3 միջնակարգ դպրոց

Նոր Հաճնի Մեծն Մուրադի անվան N 4 միջնակարգ դպրոց

Արագյուղի «Տիգրանակերտ կրթահամալիր» միջնակարգ դպրոց

Բուժականի միջնակարգ դպրոց

Գետամեջի միջնակարգ դպրոց

Զովունու Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

Զորավանի միջնակարգ դպրոց

Թեղենիքի Վ. Ջինիշյանի անվան միջնակարգ դպրոց

Լուսակերտի Վ. Անանյանի անվան միջնակարգ դպրոց

Մրգաշենի միջնակարգ դպրոց

Նոր Գեղիի N 1 միջնակարգ դպրոց

Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան N 2 միջնակարգ դպրոց

Նոր Արտամետի միջնակարգ դպրոց

Պռոշյանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոց

Քասախի N 1 միջնակարգ դպրոց

Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան N 2 միջնակարգ դպրոց

Քարաշամբի միջնակարգ դպրոց

Քանաքեռավանի միջնակարգ դպրոց

Փյունիկի միջնակարգ դպրոց

Սարալանջի հիմնական դպրոց

Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց

 

ՍՅՈՒՆԻՔ

i

Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց

Գորիսի N 2 միջնակարգ դպրոց

Գորիսի Յու. Բախշյանի անվան N 3 միջնակարգ դպրոց

Գորիսի N 5 միջնակարգ դպրոց

Գորիսի Ս. Խանզադյանի անվան N 6 միջնակարգ դպրոց

Սիսիանի N 1 միջնակարգ դպրոց

Սիսիանի N 2 միջնակարգ դպրոց

Սիսիանի N 3 միջնակարգ դպրոց

Սիսիանի N 4 միջնակարգ դպրոց

Սիսիանի N 5 միջնակարգ դպրոց

 

ՇԻՐԱԿ

Արթիկի N 1 միջնակարգ դպրոց

Արթիկի N 2 միջնակարգ դպրոց

Արթիկի N 3 միջնակարգ դպրոց

Արթիկի N 4 միջնակարգ դպրոց

Արթիկի N 5 միջնակարգ դպրոց

Արթիկի N 6 միջնակարգ դպրոց

Արթիկի N 7 միջնակարգ դպրոց

 

ՎԱՅՈՑ ՁՈՐ

Ագարակաձորի Յու. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց

Ազատեկի միջնակարգ դպրոց

Աղավնաձորի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

Աղնջաձորի միջնակարգ դպրոց

Արենու միջնակարգ դպրոց

Արինի միջնակարգ դպրոց

Արտաբույնքի միջնակարգ դպրոց

Արտավանի միջնակարգ դպրոց

Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց

Բարձրունու միջնակարգ դպրոց

Գետափի միջնակարգ դպրոց

Գլաձորի միջնակարգ դպրոց

Գնդեվազի միջնակարգ դպրոց

Գողթանիկի հիմնական դպրոց

Գոմքի միջնակարգ դպրոց

Ելփինի միջնակարգ դպրոց

Եղեգիսի միջնակարգ դպրոց

Եղեգնաձորի N 1 միջնակարգ դպրոց

Եղեգնաձորի Հովհ. Հովհաննիսյանի N 2 միջնակարգ դպրոց

Եղեգնաձորի N 3 միջնակարգ դպրոց

Զառիթափի Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոց

Զեդեայի հիմնական դպրոց

Թառաթումբի միջնակարգ դպրոց

Խաչիկի միջնակարգ դպրոց

Խնձորուտի միջնակարգ դպրոց

Կարմրաշենի միջնակարգ դպրոց

Հերհերի միջնակարգ դպրոց

Հերմոնի միջնակարգ դպրոց

Հորբատեղի միջնակարգ դպրոց

Հորսի միջնակարգ դպրոց

Մալիշկայի N 1 միջնակարգ դպրոց

Մալիշկայի N 2 միջնակարգ դպրոց

Մարտիրոսի միջնակարգ դպրոց

Մոզրովի հիմնական դպրոց

Շատինի միջնակարգ դպրոց

Չիվայի միջնակարգ դպրոց

Ջերմուկի N 1 միջնակարգ դպրոց

Ջերմուկի N 2 միջնակարգ դպրոց

Ջերմուկի N 3 (Կեչուտի) միջնակարգ դպրոց

Ռինդի միջնակարգ դպրոց

Սալլիի հիմնական դպրոց

Սարավանի հիմնական դպրոց

Սերսի հիմնական դպրոց

Վայքի N 1 միջնակարգ դպրոց

Վայքի N 2 միջնակարգ դպրոց

Վարդահովտի հիմնական դպրոց

Վերնաշենի միջնակարգ դպրոց

Փոռի հիմնական դպրոց

Քարագլխի միջնակարգ դպրոց

Եղեգնաձորի քաղաքային վարժարան

Վայքի քաղաքային վարժարան

 

ՏԱՎՈՒՇ

Դիլիջանի N 1 միջնակարգ դպրոց

Դիլիջանի N 2 միջնակարգ դպրոց

Դիլիջանի N 4 միջնակարգ դպրոց

Դիլիջանի N 5 միջնակարգ դպրոց

Դիլիջանի N 6 միջնակարգ դպրոց

 

(ցանկը փոփ. 26.08.04 թիվ 1271-Ն, 20.01.05 թիվ 24-Ն, 28.07.05 թիվ 1144-Ն, 01.12.05 թիվ 2076-Ն, 14.08.08 թիվ 958-Ն, 25.03.10 թիվ 282-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2002
N 231
Որոշում