Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ...

 

04.12.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1254-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 268,103.6 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարը տրամադրվելու է N 7 հավելվածում նշված ծրագրերի նախագծահետազոտական փաստաթղթերի ձեռքբերման համար:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին`2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ N 7 հավելվածով նախատեսված նպատակներով չօգտագործված գումարները և գնումների արդյունքում առաջացած տնտեսումները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. սեպտեմբերի 24
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1254-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

  Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
Եկամուտների գծով 268,103.6
Ծախսերի գծով 268,103.6
Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1254-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակը Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
ինն ամիս տարի
Ընդամենը 268,103.6 268,103.6
այդ թվում`    
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 268,103.6 268,103.6

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1254-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերիև միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ 268,103.6 268,103.6
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 268,103.6 268,103.6
1072   Ծրագրի անվանումը` 268,103.6 268,103.6
    Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում    
    Ծրագրի նպատակը`    
    Ջրամատակարարման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
    Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավում` կորուստների կրճատում    
Ծրագրի միջոցառումներ
    Միջոցառման անվանումը` 268,103.6 268,103.6
  12002 Կապիտալ ներդրումային ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ    
    Միջոցառման նկարագրությունը`    
    ՀՀ մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման նախագծահետազոտական փաստաթղթերի ձեռքբերում    
    Միջոցառման տեսակը    
    Տրանսֆերտների տրամադրում    

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1254-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 268,103.6 268,103.6
06         ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 268,103.6 268,103.6
          այդ թվում`    
  03       Ջրամատակարարում 268,103.6 268,103.6
          այդ թվում`    
    01     Ջրամատակարարում 268,103.6 268,103.6
          այդ թվում`    
      1072   Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում 268,103.6 268,103.6
          այդ թվում`    
        12002 Կապիտալ ներդրումային ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ 268,103.6 268,103.6
          այդ թվում` ըստ կատարողների    
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 268,103.6 268,103.6
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների    
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 268,103.6 268,103.6
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 268,103.6 268,103.6
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 268,103.6 268,103.6
          Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 268,103.6 268,103.6
          - Այլ կապիտալ դրամաշնորհներ 268,103.6 268,103.6

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1254-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների և միջոցները ստացող իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
ծրագիրը միջոցառումը
    ԸՆԴԱՄԵՆԸ   268,103.6
ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարություն   268,103.6
1072   Ջրամատակարարման, ջրահեռացման բարելավում   268,103.6
  12002 Կապիտալ ներդրումային ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ 268,103.6

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1254-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 11 ԵՎ 11.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻNN 11.8 ԵՎ 11.1.8 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը` 1072 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12002 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Կապիտալ ներդրումային ծրագրի շրջանակներում ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ    
Նկարագրությունը` ՀՀ մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման նախագծահետազոտական փաստաթղթերի ձեռքբերում    
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում    
Միջոցառումն իրականացնողի անվանումը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ    
Արդյունքի չափորոշիչներ    
Նախագծերի քանակ, հատ   50 50
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 268,103.6 268,103.6

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1254-Ն որոշման

 

ԻՐՏԵԿ 7-րդ հավելվածը փոփոխվել է, սակայն հավելվածը փոփոխող 04.06.2020 թիվ 895-Ն որոշման  2-րդ կետը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նախատեսված չեն փոփոխվող կամ լրացվող կետեր, մասեր, բաժիններ և այլ: Այդ իսկ պատճառով ԻՐՏԵԿ-ը չի կարող իրականացնել համապատասխան փոփոխությունները: 

ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ

 

(հազ. դրամ)

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
NNը/կ Համայնքի անվանումը Բնակավայրի անվանումը Ծրագրի անվանումը Նախագծանախա-
հաշվային արժեքը
1. Վերին Դվին Վերին Դվին Վերին Դվին բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 9,457.5
2. Դվին Դվին Դվին բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 4,854.9
3. Մխչյան Մխչյան Մխչյան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 8,730.0
4. Ոստան Ոստան Ոստան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 5,953.1
5. գ. Արարատ գ. Արարատ Արարատ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 13,095.0
6. Արալեզ Արալեզ Արալեզ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 7,034.9
7. Շահումյան Շահումյան Շահումյան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3,574.9
8. Նոր Կյանք Նոր Կյանք Նոր Կյանք բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 7,158.6
9. Նոր Ուղի Նոր Ուղի Նոր Ուղի բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3,821.8
10. Փոքր Վեդի Փոքր Վեդի Փոքր Վեդի բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 8,191.7
11. Ուրցաձոր Ուրցաձոր Ուրցաձոր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 6,671.2
12. Սիսավան Սիսավան Սիսավան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 5,036.5
13. Ազատավան Ազատավան Ազատավան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3,375.6
14. Վերին Արտաշատ Վերին Արտաշատ Վերին Արտաշատ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 4,968.6
15. Բերդիկ Բերդիկ Բերդիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 4,057.0
16. քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատի Մյասնիկյան փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 6,569.3
17. քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատի Աթաբեկյան նրբանցքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում
18. քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատի Աթաբեկյան փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում
19. քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատի Մարքսի նրբանցքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում
20. քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատի Մարքսի փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում
21. քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատ քաղ. Արտաշատի Շահումյան փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում
22. քաղ. Մասիս քաղ. Մասիս քաղ. Մասիսի Երևանյան փողոցի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3,649.6
23. քաղ. Մասիս քաղ. Մասիս քաղ. Մասիսի 7-րդ թաղամասի ջրամատակարարման համակարգի վերակառուցում
24. Նոր Կյուրին Նոր Կյուրին Նոր Կյուրին բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3,522.3
25. Խաչփառ Խաչփառ Խաչփառ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3,738.4
26. Ղուկասավան Ղուկասավան Ղուկասավան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3,921.2
27. Արբաթ Արբաթ Արբաթ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 2,531.7
28. Բուրաստան Բուրաստան Բուրաստան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 2,655.8
Ընդամենը 122,569.5
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
29. քաղ. Արմավիր քաղ. Արմավիր քաղ. Արմավիրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, կոյուղագծի կառուցում 13,550.9
30. քաղ. Մեծամոր քաղ. Մեծամոր քաղ. Մեծամորի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 9,443.0
31. Արևաշատ Արևաշատ Արևաշատ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 5,403.8
32. Մուսալեռ Մուսալեռ Մուսալեռ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 1,663.4
33. Ոսկեհատ Ոսկեհատ Ոսկեհատ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 8,785.6
34. Արշալույս Արշալույս Արշալույս բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 8,403.2
35. Հովտամեջ Հովտամեջ Հովտամեջ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 3,862.2
Ընդամենը 51,112.2
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
36. Կարմիրգյուղ Կարմիրգյուղ Կարմիրգյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 6,790.0
37. Սարուխան Սարուխան Սարուխան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում
38. Ներքին Գետաշեն Ներքին Գետաշեն Ներքին Գետաշեն բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 11,640.0
39. Վարսեր Վարսեր Վարսեր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 11,308.2
40. քաղ. Մարտունի քաղ. Մարտունի քաղ. Մարտունու ջրամատակարարման համակարգի վերակառուցում 6,790.0
41. Ճամբարակ Վահան Վահան բնակավայրի խմելու ջրագծի վերակառուցում 500.0
Ընդամենը     37,028.2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
42. Տաթև Շինուհայր Շինուհայր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և քլորակայանի կառուցում 8,293.5
43. Տաթև Հարժիս Հարժիս բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և քլորակայանի կառուցում 4,727.5
44. Գորիս Քարահունջ Քարահունջ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում 4,685.1
45. քաղ. Մեղրի քաղ. Մեղրի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի վերակառուցում 18,187.5
46. քաղ. Մեղրի քաղ. Ագարակ Ագարակ քաղաքի ջրի մաքրման կայանի վերակառուցում 9,700.0
Ընդամենը 45,593.6
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
47. Այրում Արճիս Արճիս բնակավայրի պոմպակայանի, խմելու ջրամատակարարման խողովակաշարի և ՕԿՋ-ի կառուցում, բաշխիչ ցանցի վերակառուցում 3,900.0
Ընդամենը     3,900.0
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
48. Օձուն Մղարթ  Խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի և ՕԿՋ-ի կառուցում 3,600.0
49. Սարահարթ Սարահարթ Խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում 1,700.0
50. Օձուն Արդվին Խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում 2,600.0
Ընդամենը 7,900.0
Ընդամենը     268,103.6

(7-րդ հավելվածը փոփ. 24.12.19 թիվ 1899-Ն, 04.06.20 թիվ 895-Ն, 03.12.20 թիվ 1955-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1254-Ն
Որոշում