Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎ ...

01.03.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.2021  -ից մինչեւ   01.03.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)

i

040.1791.211102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1791-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

i

2. «Սոցիալական ծառայության Արարատի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Վեդու տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Մասիսի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Արարատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով:

(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2337-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1791-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

2. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցությունը:

6. Մարզպետի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործունեությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող. N 60:

 

3. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու մարզպետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը`

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ տրվող հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

i

17. Մարզպետն ունի երեք խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

(17-րդ կետը փոփ. 01.06.06 թիվ 742-Ն, 06.04.16 թիվ 365-Ն որոշումներ)

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունն ու դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումներն ու կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ, օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`

i

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(23-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1751-Ն, 10.12.09 թիվ 1424-Ն որոշումներ)

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(24-րդ կետը փոփ. 10.12.09 թիվ 1424-Ն որոշում)

25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

4. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

5. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

i

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):

(29-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:

(30-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

7. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1791-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն

 

2. Քարտուղարություն

 

3. Բաժիններ

Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին Անձնակազմի կառավարման բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

(II բաժինն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)

 

(կառուցվածքը փոփ. 27.10.05 թիվ 1833-Ն, 29.06.06 թիվ 928-Ն, 07.12.06 թիվ 1751-Ն, 20.09.07 թիվ 1083-Ն, 02.04.09 թիվ 329-Ն, 10.06.10 թիվ 718-Ն, 29.03.12 թիվ 365-Ն, 06.02.14 թիվ 105-Ն, 04.06.15 թիվ 582-Ն, 05.10.17 թիվ 1233-Ն, 26.12.2019 թիվ 1944-Ն, 25.02.2021 թիվ 251-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1791-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

._________________________________________________________________________.

| NN |              Գույքի անվանումը               |Քանակը  |Հաշվեկշռային |

| ը/կ|                                             |        |արժեքը (դրամ)|

|____|_____________________________________________|________|_____________|

| 1  |                     2                       |   3    |       4     |

|____|_____________________________________________|________|_____________|

|1.  |Մարզպետարանի վարչ. շենք                      |1       |26275541     |

|____|_____________________________________________|________|_____________|

|2.  |Դահլիճ և  բուֆետ                             |1       |18468000     |

|____|_____________________________________________|________|_____________|

|3.  |ՆԳ բաժնի շենք, քաղ. Վեդի                     |1       |11559000     |

|____|_____________________________________________|________|_____________|

|4.  |ՆԳ բաժնի շենք, քաղ. Մասիս                    |1       |2128207      |

|____|_____________________________________________|________|_____________|

|5.  |ԱԱՎ շենք, քաղ. Մասիս                         |1       |177983       |

|____|_____________________________________________|________|_____________|

|6.  |Հաշվ. քննչական շենք, քաղ. Մասիս              |1       |248267       |

|____|_____________________________________________|________|_____________|

|7.  |Ավտոտնակներ                                  |13      |623077       |

|____|_____________________________________________|________|_____________|

|8.  |Մարզային ճանապարհներ                         |306     |199453700    |

|____|_____________________________________________|________|_____________|

|9.  |«ԳԱԶ»-24-10 ավտոմեքենա                       |1       |112458       |

|____|_____________________________________________|________|_____________|

|10. |«ԳԱԶ»-24-10 ավտոմեքենա                       |1       |256172       |

|____|_____________________________________________|________|_____________|

|11. |«ԳԱԶ»-24-10 ավտոմեքենա                       |1       |115408       |

|____|_____________________________________________|________|_____________|

|12. |«ԳԱԶ»-24-10 ավտոմեքենա                       |1       |115408       |

|____|_____________________________________________|________|_____________|

|13. |«ԳԱԶ»-24-10 ավտոմեքենա                       |1       |198475       |

|____|_____________________________________________|________|_____________|

|14. |«ՎԱԶ»-21-07 ավտոմեքենա                       |1       |751718       |

|____|_____________________________________________|________|_____________|

|15. |«ԳԱԶ»-31-02 ավտոմեքենա                       |1       |906247       |

|____|_____________________________________________|________|_____________|

|16. |«ՎԱԶ»-21-07 ավտոմեքենա                       |1       |751718       |

|____|_____________________________________________|________|_____________|

|17. |Օդափոխիչ BK-1500                             |26      |421122       |

|____|_____________________________________________|________|_____________|

|18. |Օդափոխիչ BK-2500                             |17      |304589       |

|____|_____________________________________________|________|_____________|

|19. |Սառնարան «Սնայգե»                            |4       |53442        |

|____|_____________________________________________|________|_____________|

|20. |Սառնարան «Զիլ»                               |1       |19232        |

|____|_____________________________________________|________|_____________|

|    |Ընդամենը                                     |        |798385       |

|____|_____________________________________________|________|_____________|

|21. |Սառնարան «Աիստ»                              |1       |25460        |

|____|_____________________________________________|________|_____________|

|22. |Սառնարան «Ապշերոն»                           |1       |22468        |

|____|_____________________________________________|________|_____________|

|23. |Սառնարան «Օրսկ»                              |1       |29468        |

|____|_____________________________________________|________|_____________|

|24. |Սառնարան «Կոդրի»                             |1       |19232        |

|____|_____________________________________________|________|_____________|

|25. |Հեռուստացույց «Շիվակի»                       |1       |189000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|26. |Հեռուստացույց «Սամսունգ»                     |1       |376000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|27. |Հեռուստացույց «Գորիզոնտ»                     |1       |63714        |

|____|_____________________________________________|________|_____________|

|28. |Հեռուստացույց «Սլավուտիչ»                    |1       |5121         |

|____|_____________________________________________|________|_____________|

|29. |Հեռուստացույց «Էլեկտրոնիկա»                  |1       |24967        |

|____|_____________________________________________|________|_____________|

|30. |Հեռուստացույց «Փանասոնիկ»                    |1       |189000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|31. |Երաժշտական կենտրոն                           |2       |62098        |

|____|_____________________________________________|________|_____________|

|32. |Գրամեքենա «Օպտիմա»                           |4       |198092       |

|____|_____________________________________________|________|_____________|

|33. |Գրամեքենա «Յատրան»                           |4       |36132        |

|____|_____________________________________________|________|_____________|

|34. |Գրամեքենա` գերմանական                        |1       |9570         |

|____|_____________________________________________|________|_____________|

|35. |Գրամեքենա` մեխանիկական                       |1       |21546        |

|____|_____________________________________________|________|_____________|

|36. |Գրամեքենա «Ռոբոտրոն»                         |1       |8849         |

|____|_____________________________________________|________|_____________|

|37. |Գրամեքենա «Ռոբոտրոն»                         |2       |84635        |

|____|_____________________________________________|________|_____________|

|38. |Գրամեքենա «Լիստվիցա»                         |1       |49523        |

|____|_____________________________________________|________|_____________|

|39. |Գրամեքենա «Դարո-208»                         |1       |49523        |

|____|_____________________________________________|________|_____________|

|40. |Սելեկտոր                                     |5       |553397       |

|____|_____________________________________________|________|_____________|

|41. |Տեսախցիկ «Փանասոնիկ»                         |1       |400000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|42. |Էլեկտրական տաքացուցիչ                        |1       |52000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|43. |Ջերմատաքացուցիչ                              |47      |235940       |

|____|_____________________________________________|________|_____________|

|44. |Պատճենահանող մեք. 84-230                     |1       |319440       |

|____|_____________________________________________|________|_____________|

|45. |Համակարգիչ                                   |1       |420000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|46. |Համակարգիչ                                   |1       |479086       |

|____|_____________________________________________|________|_____________|

|47. |Տպիչ                                         |2       |95202        |

|____|_____________________________________________|________|_____________|

|48. |Համակարգիչ, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ,      |2       |983680       |

|    |մոնիտոր                                      |        |             |

|____|_____________________________________________|________|_____________|

|49. |Տպիչ                                         |1       |416050       |

|____|_____________________________________________|________|_____________|

|50. |ZIP Drive                                    |1       |60950        |

|____|_____________________________________________|________|_____________|

|51. |Կայունացուցիչ UN-9600                        |2       |96460        |

|____|_____________________________________________|________|_____________|

|52. |Սառնարան (մարզպետի)                          |        |             |

|____|_____________________________________________|________|_____________|

|    |Ընդամենը                                     |        |5528373      |

|____|_____________________________________________|________|_____________|

|53. |Անջատիչ 2 PC-1 prn                           |1       |9540         |

|____|_____________________________________________|________|_____________|

|54. |Ֆաքս                                         |1       |140450       |

|____|_____________________________________________|________|_____________|

|55. |Ծրագրերի փաթեթ Win 98                        |1       |60950        |

|____|_____________________________________________|________|_____________|

|56. |Ծրագրերի փաթեթ Office 97                     |1       |214650       |

|____|_____________________________________________|________|_____________|

|57. |Ֆոտոկոպիա (քսերոքս)                          |1       |424000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|58. |Նախասրահի կահույք` 3 կտորից                  |2       |489450       |

|____|_____________________________________________|________|_____________|

|59. |Գորգ (2x3)                                   |6       |87912        |

|____|_____________________________________________|________|_____________|

|60. |Գորգ «Էրեբունի»                              |1       |32298        |

|____|_____________________________________________|________|_____________|

|61. |ՈՒղեգորգ                                     |15      |125280       |

|____|_____________________________________________|________|_____________|

|62. |Կտավ «Արևածագ»                               |1       |50000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|63. |Կտավ «Կոմիտաս»                               |1       |66464        |

|____|_____________________________________________|________|_____________|

|64. |Երկաթյա պահարան                              |74      |626854       |

|____|_____________________________________________|________|_____________|

|65. |Գծագրական սեղան                              |3       |75000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|66. |Գրասեղան` դիրեկտորական                       |1       |75080        |

|____|_____________________________________________|________|_____________|

|67. |Գրասեղան` դիրեկտորական                       |20      |553851       |

|____|_____________________________________________|________|_____________|

|68. |Խորհրդակցության սեղան                        |7       |123143       |

|____|_____________________________________________|________|_____________|

|69. |Նիստերի սեղան` 4 կտորից                      |1       |11542        |

|____|_____________________________________________|________|_____________|

|70. |Գրասեղան` 1 պահարանիկով                      |37      |122777       |

|____|_____________________________________________|________|_____________|

|71. |Գրասեղան` 2 պահարանիկով                      |59      |715198       |

|____|_____________________________________________|________|_____________|

|72. |Գրասեղան` փոքր                               |12      |119496       |

|____|_____________________________________________|________|_____________|

|73. |Բազմոց                                       |2       |20550        |

|____|_____________________________________________|________|_____________|

|74. |Սեղան` բուֆետի                               |6       |36000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|75. |Էկրան                                        |1       |50000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|76. |Հանդերձապահարան                              |4       |217672       |

|____|_____________________________________________|________|_____________|

|77. |Գրապահարան                                   |50      |489400       |

|____|_____________________________________________|________|_____________|

|78. |Նիստերի սեղան                                |3 (1    |11542        |

|    |                                             |լրակազմ)|             |

|____|_____________________________________________|________|_____________|

|79. |Կահույք` համալիր                             |1       |184680       |

|____|_____________________________________________|________|_____________|

|80. |Կահույք` համալիր                             |1       |630000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|81. |Գրապահարան` համալիր                          |1       |24092        |

|____|_____________________________________________|________|_____________|

|82. |Պատ լրակազմ                                  |4       |648828       |

|____|_____________________________________________|________|_____________|

|83. |Պահարան` շքեղ                                |3       |67350        |

|____|_____________________________________________|________|_____________|

|84. |Կահույք-հանդերձարան                          |1       |38090        |

|____|_____________________________________________|________|_____________|

|85. |Օդափոխիչ («Սամսունգ») մարզ.                  |1       |             |

|____|_____________________________________________|________|_____________|

|86. |Ռադիոբարձրախոս «Կարպ»                        |30      |155220       |

|____|_____________________________________________|________|_____________|

|87. |Ռադիոբարձրախոս «Հրազդ»                       |4       |32016        |

|____|_____________________________________________|________|_____________|

|88. |Աթոռ` բուֆետի                                |12      |18000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|89. |Քարտեզ-մակետ                                 |1       |22952        |

|____|_____________________________________________|________|_____________|

|90. |Էլ. տաքացուցիչ «Կամին»                       |1       |500          |

|____|_____________________________________________|________|_____________|

|91. |Ամբիոն                                       |1       |6117         |

|____|_____________________________________________|________|_____________|

|92. |Վարագույր` դահլիճի                           |4       |10000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|93. |Հեռատիպ անօգտ.                               |1       |             |

|____|_____________________________________________|________|_____________|

|94. |Վարագույր` թավշյա                            |1       |18000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|95. |Բարձրախոս                                    |1       |15000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|96. |Միկրոֆոն                                     |2       |10000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|97. |Սեղանի ժամացույց                             |1       |11520        |

|____|_____________________________________________|________|_____________|

|98. |Պատի ժամացույց                               |1       |1049         |

|____|_____________________________________________|________|_____________|

|99. |Լուսանկարչական ապարատ                        |1       |6000         |

|____|_____________________________________________|________|_____________|

|100.|Մագնիտոֆոն «Էլեկտրոնիկ»                      |1       |17695        |

|____|_____________________________________________|________|_____________|

|101.|Փոշեծծիչ                                     |1       |60000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|102.|Փայլացուցիչ                                  |1       |12000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|103.|Աղբաման                                      |3       |30000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|104.|Լոգարանի լրակազմ 4 կտ.                       |2       |2050         |

|____|_____________________________________________|________|_____________|

|105.|Հայելի                                       |1       |10000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|106.|Կախիչ                                        |35      |70315        |

|____|_____________________________________________|________|_____________|

|107.|Աթոռ` կիսափափուկ, նոր                        |20      |580200       |

|____|_____________________________________________|________|_____________|

|108.|Աթոռ` կիսափափուկ, նոր                        |20      |260000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|109.|Աթոռ                                         |3       |157513       |

|____|_____________________________________________|________|_____________|

|110.|Աթոռ` փափուկ                                 |95      |35530        |

|____|_____________________________________________|________|_____________|

|111.|Աթոռ` չոր                                    |23      |966          |

|____|_____________________________________________|________|_____________|

|112.|Աթոռ` կիսափափուկ                             |258     |297990       |

|____|_____________________________________________|________|_____________|

|113.|Բազկաթոռ` կաշեպատ                            |2       |70000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|114.|Բազկաթոռ` կաշեպատ                            |1       |30000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|115.|Բազկաթոռ` կաշեպատ                            |1       |35000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|116.|Բազկաթոռ` կիսափափուկ                         |4       |24468        |

|____|_____________________________________________|________|_____________|

|117.|Բազկաթոռ                                     |2       |12234        |

|____|_____________________________________________|________|_____________|

|118.|Բաժնաչափիչ (անօգտագործ.)                     |3.22    |29624        |

|____|_____________________________________________|________|_____________|

|119.|Դահլիճի աթոռ                                 |76      |239704       |

|____|_____________________________________________|________|_____________|

|120.|Էլեկտրական ջահ                               |13      |30589        |

|____|_____________________________________________|________|_____________|

|121.|Էլեկտրական ջահ                               |27      |30589        |

|____|_____________________________________________|________|_____________|

|122.|Հեռախոսի ապարատ առանց համարի                 |27      |             |

|____|_____________________________________________|________|_____________|

|123.|Հեռախոսի ապարատ                              |5       |42500        |

|____|_____________________________________________|________|_____________|

|124.|Հեռախոսի ապարատ                              |2       |12000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|125.|Հեռախոսի ապարատ                              |1       |5000         |

|____|_____________________________________________|________|_____________|

|126.|Հեռախոսի ապարատ                              |4       |24000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|127.|Հեռախոսի ապարատ                              |15      |75000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|128.|Հեռախոսի ապարատ                              |6       |42000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|129.|Հեռախոսի ապարատ                              |2       |16800        |

|____|_____________________________________________|________|_____________|

|130.|Հեռախոսի ապարատ                              |42      |108780       |

|____|_____________________________________________|________|_____________|

|131.|Հաշվիչ մեքենա                                |3       |19100        |

|____|_____________________________________________|________|_____________|

|132.|Հաշվիչ մեքենա                                |3       |9000         |

|____|_____________________________________________|________|_____________|

|133.|Երիզ                                         |75      |96825        |

|____|_____________________________________________|________|_____________|

|134.|Երիզ                                         |1       |4400         |

|____|_____________________________________________|________|_____________|

|135.|Երիզ                                         |1       |4000         |

|____|_____________________________________________|________|_____________|

|136.|Երիզ                                         |4       |12000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|137.|Երիզ                                         |1       |3500         |

|____|_____________________________________________|________|_____________|

|138.|Վարագույր                                    |10      |180000       |

|____|_____________________________________________|________|_____________|

|139.|Վարագույր                                    |59      |359015       |

|____|_____________________________________________|________|_____________|

|140.|Դույլ                                        |1       |13200        |

|____|_____________________________________________|________|_____________|

|141.|Շամպայնի մեծ բաժակ                           |1       |8200         |

|____|_____________________________________________|________|_____________|

|142.|Սկուտեղ` թխվածքի                             |2       |13200        |

|____|_____________________________________________|________|_____________|

|143.|Սկուտեղ` մրգի                                |3       |63000        |

|____|_____________________________________________|________|_____________|

|144.|Ափսե` միջին չափի                             |25      |8750         |

|____|_____________________________________________|________|_____________|

|145.|Դանակ                                        |14      |7700         |

|____|_____________________________________________|________|_____________|

|146.|Պատառաքաղ                                    |14      |7700         |

|____|_____________________________________________|________|_____________|

|147.|Սկուտեղ                                      |2       |11800        |

|____|_____________________________________________|________|_____________|

|148.|Սփռոց                                        |2       |6000         |

|____|_____________________________________________|________|_____________|

|149.|Աղաման                                       |1       |1400         |

|____|_____________________________________________|________|_____________|

|150.|Սկուտեղ` օվալաձև                             |3       |9000         |

|____|_____________________________________________|________|_____________|

|151.|(151-րդ տողը հանվել է 29.06.06 թիվ 928-Ն որոշում)                   |

|____|_____________________________________________|________|_____________|

|152.|Վեդու սոցիալական աջակցության      տարածքային |        |2139000      |

|    |գործակալության գույք                         |        |             |

|____|_____________________________________________|________|_____________|

|153.|Արտաշատի սոցիալական աջակցության              |        |2232700      |

|    |տարածքային գործակալության գույք              |        |             |

|____|_____________________________________________|________|_____________|

|154.|Մասիսի սոցիալական աջակցության      տարածքային|        |795300       |

|    |գործակալության գույք                         |        |             |

|____|_____________________________________________|________|_____________|

|    |Ընդամենը                                     |        |291838075    |

._________________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2002
N 1791-Ն
Որոշում