Սեղմել Esc փակելու համար:
{27.03.2021 - 20.05.2023} «ՀԱՅԱՍՏԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{27.03.2021 - 20.05.2023} «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ Բ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.03.2021  -ից մինչեւ   20.05.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

27.03.2021 - 20.05.2023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2019 թվականի N 513-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 12-րդ և 42-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):

2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.0 հազ. դրամ, որը բաժանված է 100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

3. Ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, որոնցից «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «ե»-»է» կետերով և 67-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «թ», «ժա» կետերով սահմանվածները ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի համաձայնությունը նախապես ստանալով:

(3-րդ կետը փոփ. 25.03.21 թիվ 381-Ն որոշում)

4. Ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և բաժնետոմսերի դիմաց վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) ձևավորել ընկերության գործադիր մարմին.

2) հաստատել ընկերության կանոնադրությունը.

3) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը.

4) ընկերության պետական գրանցման հետ կապված վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

6. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 10
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 18-ի
N 513-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
1.  Եկամուտների գծով 0,0
2.  Ծախսերի գծով (100.0)
3. Դեֆիցիտը (պակասուրդը) (100.0)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 18-ի
N 513-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
Պետական  բյուջեի  դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
  ԸՆԴԱՄԵՆԸ (100.0) (100.0) (100.0)
այդ թվում`
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը (100.0) (100.0) (100.0)
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (100.0) (100.0) (100.0)
այդ թվում`
2.2 Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում (100.0) (100.0) (100.0)
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (100.0) (100.0) (100.0)
որից`
 «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (100.0) (100.0) (100.0)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 18-ի
N 513-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչ Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում
100.0 100.0 100.0
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
1165 Ծրագրի անվանումը
Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր
100.0 100.0 100.0
Ծրագրի նպատակը
Ներդրումների ներգրավման և արտահանման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալների աճ
44001 Միջոցառման անվանումը
Ներդրումներ ընկերությունում
100.0 100.0 100.0
Միջոցառման նկարագրությունը
Ընկերության հիմնադրում և ներդրումների խթանում
Միջոցառման տեսակը
Բաժնեմասերի ձեռքբերում

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 18-ի
N 513-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1165 Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1165 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 44001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Ներդրումների խթանում, ընկերության հիմնում
Նկարագրությունը Նոր ոլորտների զարգացման նպաստում` ներդրումների ծավալների ավելացում, ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվություն և աջակցություն
Միջոցառման տեսակը Բաժնեմասերի ձեռքբերում
Միջոցառումն իրականացնողի անվանումը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ
Արդյունքի չափորոշիչներ
Քանակական Հասարակ (սովորական) բաժնետոմսերի քանակ (հատ) 100 100 100
Քանակական Բաժնեմաս (տոկոս) 100 100 100
Քանակական Մեկ բաժնետոմսի անվանական արժեք (դրամ) 1000 1000 1000
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 100.0 100.0 100.0

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 18-ի
N 513-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը(նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
Ընդամենը
ՀՀ կառավարություն (100.0) (100.0) (100.0)
1139 Ծրագրի անվանումը (100.0) (100.0) (100.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի նպատակը
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետություն և թափանցիկություն
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը (100.0) (100.0) (100.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 18-ի
N 513-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N N 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ այդ թվում` (100.0) (100.0) (100.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (100.0) (100.0) (100.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (100.0) (100.0) (100.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (100.0) (100.0) (100.0)
այդ թվում`
1139 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (100.0) (100.0) (100.0)
ՀՀ կառավարություն (100.0) (100.0) (100.0)
այդ թվում`
ՀՀ կառավարություն (100.0) (100.0) (100.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ (100.0) (100.0) (100.0)
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (100.0) (100.0) (100.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (100.0) (100.0) (100.0)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (100.0) (100.0) (100.0)
Պահուստային միջոցներ (100.0) (100.0) (100.0)

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2019 թվականի ապրիլի 18-ի
N 513-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.52 ԵՎ N 11.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.1.66 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ  կառավարություն

 

ՄԱՍ 2 ԵՎ ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 11001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման` պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Քանակական
Միջոցառման վրա կատարվող ծախսը(հազ. դրամ) (100.0) (100.0) (100.0)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2019
N 513-Ն
Որոշում