Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻ ...

 

 

051.0180.010301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ

 

1 մարտի 2001 թվականի N 180

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՐ ՖՈՐՄԱՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արժեկտրոնային արժեթղթերով և երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններն ապահովելու նպատակով` հրամայում եմ.

1. Հաստատել արժեթղթերով գործառնությունների հետ կապված հաղորդագրությունների էլեկտրոնային նոր ֆորմատները (կցվում է):

2. Հաղորդագրությունների նոր ֆորմատները կիրառման մեջ մտցնել 2001 թվականի հունիսի 1-ից:

i

3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 27.07.1999թ. թիվ 710 հրամանով հաստատված արժեթղթերով գործարքների հետ կապված հաղորդագրությունների ֆորմատները (հաղորդագրությունների հինգ կատեգորիա):

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2001թ. հունիսի 1-ից:

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՏ 503 ԱՃՈՒՐԴԻ ՀԱՅՏ _______________________

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է առաջնային շուկայի մասնակիցը Պահառուին` արժեթղթերի առաջնային տեղաբաշխման աճուրդին մասնակցելու նպատակով:

Այս հաղորդագրությունում նշվում են մասնակցի կողմից ներկայացվող սեփական և ներդրողների առաջարկությունները (առանձին հաղորդագրությունների միջոցով):

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ա պարբերություն

._________________________________________________________________________.

|Պ/Օ  |  Դաշտի N   |   Դաշտի անվանումը              |   Ֆորմատ/տարբերակ   |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  20        |   Գործառնության համարը         |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  23        |   Լրացուցիչ իդենտիֆիկատոր      |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  28        |   Հայտի համար/հերթական համար   |    5n(/3n)          |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35B       |   Արժեթղթերի իդենտիֆիկատոր     |    10 x             |

._________________________________________________________________________.

 

_____ Բ պարբերություն

._________________________________________________________________________.

|Պ    |  35 A      |    Ծավալ                       |   3 a 15 number     |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  37        |    Առաջարկվող գինը             |   15 number         |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  37 A      |    Եկամտաբերություն            |   9 number          |

._________________________________________________________________________.

                       Պ - պարտադիր    Օ- օժանդակ

 

- :37 A: դաշտը պարտադիր պետք է լրացվի արժեկտրոնային արժեթղթերի առաջնային տեղաբաշխման աճուրդի հայտերի լրացման ժամանակ:

- Ոչ մրցակցային առաջարկության առկայության դեպքում այն պետք է լրացվի մրցակցային առաջարկություններից հետո (վերջին պարբերությամբ): Ոչ մրցակցային առաջարկության ներկայացման դեպքում :37: և :37A: դաշտերը չեն լրացվում:

- Հաղորդագրության մեջ առաջարկները պետք է դասակարգվեն ըստ եկամտաբերության աճի:

- Կրկնվող պարբերությունը մեկ հաղորդագրության մեջ կարող է հանդես գալ 60 անգամ:

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16 x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության հերթական համարը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում պահպանել համարի ունիկալությունը:

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16 x

Այս հաղորդագրության մեջ այս դաշտում նշվում է հայտի տեսակը

INV - առաջարկություններ ներդրողների անունից,

OWN - սեփական առաջարկություններ:

 

Դաշտ 28: հայտի համար/հերթական համար

Ֆորմատ: 5 n(/3n)

Այս դաշտում նշվում է հայտի հերթական համարը և հաղորդագրության համարը տվյալ համարի հայտում (եթե հայտը բաղկացած է մի քանի հաղորդագրություններից):

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10 x

Այս դաշտում նշվում է արժեթղթի պետական գրանցման համարը` առանց AM-ի:

 

Դաշտ 35A: ծավալ

Ֆորմատ: 3a 15number

Այս դաշտում նշվում է առաջարկության տեսակը և դրան համապատասխան արժեթղթերի ձեռք բերվող ծավալը: Առաջին ենթադաշտում (3a) կարող են օգտագործվել հետևյալ կոդերը`

BCM - մրցակցային հայտ

BNC - ոչ մրցակցային

 

Դաշտ 37: առաջարկվող գինը

Ֆորմատ: 15number

Այս դաշտում նշվում է գումար, որը մասնակիցը պատրաստ է վճարել: 35A: դաշտում նշված ծավալի դիմաց:

 

Դաշտ 37A: եկամտաբերություն

Ֆորմատ: 9number

Այս դաշտում նշվում է ձեռք բերվող արժեթղթերի դիմաց ակնկալվող եկամտաբերությունը:

 

ՀՏ 511 ՀԱՅՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ _________________________

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է Պահառուն առաջնային տեղաբաշխման աճուրդի մասնակցին:

Այս հաղորդագրության մեջ ներկայացվում են աճուրդի արդյունքում բավարարված և չբավարարված առաջարկությունները: Ընդ որում, տեղեկանքը տրամադրվում է մասնակցի ներկայացրած «Սեփական» առաջարկությունների համար առանձին, «Ներդրողների» համար առանձին:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ա պարբերություն

._________________________________________________________________________.

|Պ/Օ  |  Դաշտի N   |   Դաշտի անվանումը              |   Ֆորմատ/տարբերակ   |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  20        |   Գործառնության համարը         |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  21        |   Գործառնության հղման համարը   |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  23        |   Լրացուցիչ իդենտիֆիկատոր      |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  28        |Տեղեկանքի համար/հերթական համար  |    5n(/3n)          |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35B       |   Արժեթղթերի իդենտիֆիկատոր     |    10 x             |

._________________________________________________________________________.

 

_____ Բ պարբերություն

._________________________________________________________________________.

|Պ    |  35 A      |    Ծավալ                       |   3 a 15 number     |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  37        |    Առաջարկվող գինը             |   15 number         |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  37 A      |    Եկամտաբերություն            |   9 number          |

._________________________________________________________________________.

 

______ Գ պարբերություն

._________________________________________________________________________.

| Օ   |  35 Օ      | Բավարարված առաջարկությունների   |  3a 15 number      |

|     |            | ծավալը                          |                    |

|_____|____________|_________________________________|____________________|

| Օ   |  35 R      | Չբավարարված առաջարկությունների  |  3a 15 number      |

|     |            | ծավալը                          |                    |

|_____|____________|_________________________________|____________________|

| Օ   |  32 B      | Վճարված գումարը                 |  3a 15 number      |

._________________________________________________________________________.

                      Պ - պարտադիր    Օ - օժանդակ

 

- Հաղորդագրության մեջ առաջարկները պետք է դասակարգվեն ըստ եկամտաբերության աճի:

- Նույն գնին համապատասխանող մասնակի բավարարված առաջարկությունների (SCP և NCP, SNP և NNP) գումարը պետք է հավասար լինի մասնակցի ներկայացրած հանձնարարականում նշված գնին համապատասխան առաջարկության գումարին:

- Գ պարբերությունում պարտադիր պետք է նշված լինի առնվազն մեկ դաշտ, ընդ որում`

. եթե օգտագործվում է միայն: 35R: դաշտը, ապա :32B: դաշտը չի լրացվում,

. եթե օգտագործվում է :35 Օ: դաշտը, ապա :32 B: դաշտը պետք է լրացվի:

- Եթե հայտի պատասխանը տրվում է արժեկտրոնային պարտատոմսերի աճուրդի մասնակցության հայտի դիմաց : 37A: դաշտը պետք է լրացվի:

- Կրկնվող պարբերությունը մեկ հաղորդագրության մեջ կարող է հանդես գալ 60 անգամ:

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16 x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության հերթական համարը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում պահպանել համարի ունիկալությունը:

 

Դաշտ 21: գործառնության հղման համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է այն հանձնարարականի (ՀՏ 503) գործառնության համարը (:20: դաշտի տվյալներ), որի դիմաց տրամադրվում է հայտի պատասխանը:

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16x

Այս հաղորդագրության մեջ այս դաշտում նշվում է հայտի տեսակը`

INV - առաջարկություններ ներդրողների անունից,

0WN - սեփական առաջարկություններ:

 

Դաշտ 28: տեղեկանքի համար/հերթական համար

Ֆորմատ: 5n (/3n)

Այս դաշտում նշվում է տեղեկանքի հերթական համարը և հաղորդագրության համարը տվյալ համարի տեղեկանքում (եթե տեղեկանքը բաղկացած է մի քանի հաղորդագրություններից:

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 9 number

Այս դաշտում նշվում է արժեթղթերի եկամտաբերությունը:

 

Դաշտ 350: բավարարված առաջարկությունների ծավալը

Ֆորմատ: 3a 15 number

Այս դաշտում նշվում է բավարարված արժեթղթերի ընդհանուր ծավալը:

 

Դաշտ 35R: չբավարարված առաջարկությունների ծավալը

Ֆորմատ: 3a 15number

Այս դաշտում նշվում է չբավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը:

 

Դաշտ 32B: վճարված գումարը

Ֆորմատ: 3a 15number

Այս դաշտում նշվում է գումարը, որը վճարված է բավարարված արժեթղթերի դիմաց:

 

ՀՏ 520 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ __________________________________________

 

Այս հաղորդագրությունը ուղարկում է արժեթղթերով գործարքի մեջ ընդգրկված շուկայի մասնակիցը Պահառուին:

Այս հաղորդագրությունը հրահանգ է պարունակում Պահառուին սահմանված մասնակցից ստանալու որոշակի տեսակի արժեթղթեր որոշված գումարի վճարման դիմաց:

 

Այս դաշտում նշվում է արժեթղթերի պետական գրանցման համարը առանց AM-ի:

 

Դաշտ 35A: ծավալ

Ֆորմատ: 3a 15 number

Այս հաղորդագրության մեջ առաջին ենթադաշտը ենթակա է պարտադիր լրացման:

Այս դաշտում նշվում է հայտում նշված առաջարկության տեսակը և բավարարված (չբավարարված) ծավալը: Կարող են օգտագործվել հետևյալ կոդերը`

NCM - չբավարարված մրցակցային հայտեր

NCP - մասնակի չբավարարված մրցակցային հայտեր

NNC - չբավարարված ոչ մրցակցային հայտեր

NNP - մասնակի չբավարարված ոչ մրցակցային հայտեր

SCM - բավարարված մրցակցային հայտեր

SCP - մասնակի բավարարված մրցակցային հայտեր

SNC - բավարարված ոչ մրցակցային հայտեր

SNP - մասնակի բավարարված ոչ մրցակցային հայտեր

 

Դաշտ 37: առաջարկվող գինը

Ֆորմատ: 15 number

Այս դաշտում նշվում է գումարը, որը Դիլերը (Ներդրողը) պետք է վճարի :35A: դաշտում նշված ծավալի դիմաց (35 Saa):

 

Դաշտ 37A: եկամտաբերություն

Ֆորմատ:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ա պարբերություն

._________________________________________________________________________.

|Պ/Օ  |  Դաշտի N   |   Դաշտի անվանումը              |   Ֆորմատ/տարբերակ   |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  20        |   Գործառնության համարը         |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  21        |   Գործառնության հղման համարը   |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  23        |   Լրացուցիչ իդենտիֆիկատոր      |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35B       |   Արժեթղթերի իդենտիֆիկատոր     |    10 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35C       |   Արժեթղթերի ծավալը            |    15number         |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  83        |   Արժեթղթեր առաքողը            |    13n              |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  87        |   Արժեթղթեր ստացողը            |    13n              |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  32B       |   Գործարքի գումարը             |    3a 15 number     |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  72        |   Հաղորդագրությունն Ուղարկողից |                     |

|     |            |   Ստացողին ուղղված             |    6* 35x           |

|     |            |   տեղեկատվություն              |                     |

._________________________________________________________________________.

 

Պ - պարտադիր  Օ - օժանդակ

 

- CBRA կոդը կարող է լրացվել միայն ՀՀ ԿԲ դիլերը:

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության հերթական համարը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում պահպանել դաշտի ունիկալությունը:

 

Դաշտ 21: գործառնության հղման համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է այն հաղորդագրության (գործարքի, պայմանագրի) համարը, որի հետ կապված է տվյալ հաղորդագրությունը (արժեթղթերի ստացումը): Եթե սույն հաղորդագրությունը կապված է համակարգով փոխանցված հաղորդագրության հետ, ապա այս դաշտում նշվում են այդ հաղորդագրության :20: դաշտում նշված տվյալները: Մնացած դեպքերում դաշտում նշվում են այս հաղորդագրության հիմք հանդիսացող գործառնությունը միարժեքորեն իդենտիֆիկացնող տվյալներ (առկայության դեպքում):

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառույթը: Կարող են նշվել հետևյալ կոդերը`

CBRA - ԿԲ կողմից միակողմանի կարգով իրականացվող գործարքների ցուցիչ,

TRAD - մասնակիցների առք ու վաճառքի գործարքների ցուցիչ:

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Այս դաշտում նշվում է արժեթղթերի թողարկման համարը` առանց AM-ի:

 

Դաշտ 35C: արժեթղթերի ծավալը

Ֆորմատ: 15 number

Այս դաշտում նշվում է ստացվող արժեթղթերի ծավալը:

 

Դաշտ 83: արժեթղթեր առաքողը

Ֆորմատ: 13n

Այս դաշտում նշվում է արժեթղթերն առաքող կողմը (Պահառուի մոտ դեբետագրվող դեպո հաշիվը): Եթե արժեթղթերը պատկանում են ենթաավանդատանը, ապա հաշվեհամարի 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով: Եթե արժեթուղթը Ներդրողինն է, հաշվեհամարի 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ից տարբեր թվանշաններով:*

________

*  Այստեղ և հետագայում այս դաշտում նշվում են ենթապահառուի մոտ վարվող

հաշիվները:

________

 

Դաշտ 87: արժեթղթեր ստացողը

Ֆորմատ: 13n

Այս դաշտում նշվում է արժեթղթեր ստացող կողմը (Պահառուի մոտ կրեդիտագրվող դեպո հաշիվը): Եթե արժեթղթերը պատկանում են ենթաավանդատանը, ապա հաշվեհամարի 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով: Եթե արժեթուղթը Ներդրողինն է, հաշվեհամարի 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ից տարբեր թվանշաններով:

 

Դաշտ 32B: գործարքի գումարը

Ֆորմատ: 3a 15number

Այս դաշտում նշվում է, թե ինչ գումարով է ձեռք բերվում արժեթղթերի :35A: դաշտում նշված ծավալը:

 

Դաշտ 72: հաղորդագրությունն Ուղարկողից Ստացողին ուղղված տեղեկատվություն

Ֆորմատ: 6* 35x

Այս դաշտում անհրաժեշտության դեպքում նշվում է հաղորդագրությունն Ուղարկողից Ստացողին ուղղված տեղեկատվություն:

_______

Տես էջ 19-ի տողատակը:

_______

 

ՀՏ 521 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ___________________________________________

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է արժեթղթերով գործարքի մեջ ընդգրկված շուկայի մասնակիցը Պահառուին:

Այս հաղորդագրությունը հրահանգ է պարունակում հաղորդագրությունը ստացող կողմին` սահմանված մասնակցին առաքելու որոշակի տեսակի արժեթղթեր ազատ (առանց վճարման պայմանի) կամ որոշված գումարի վճարման դիմաց:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Պ/Օ  |  Դաշտի N   |   Դաշտի անվանումը              |   Ֆորմատ/տարբերակ   |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  20        |   Գործառնության համարը         |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  21        |   Գործառնության հղման համարը   |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  23        |   Լրացուցիչ իդենտիֆիկատոր      |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35B       |   Արժեթղթերի իդենտիֆիկատոր     |    10 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35C       |   Արժեթղթերի ծավալը            |    15number         |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  83        |   Արժեթղթեր առաքողը            |    13n              |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  87        |   Արժեթղթեր ստացողը            |    13n              |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  32B       |   Գործարքի գումարը             |    3a 15 number     |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  72        |   Հաղորդագրությունն Ուղարկողից |                     |

|     |            |   Ստացողին ուղղված             |    6* 35x           |

|     |            |   տեղեկատվություն              |                     |

._________________________________________________________________________.

 

Պ - պարտադիր Օ - օժանդակ

 

- Եթե :23: դաշտում նշված է TRAD կամ CBRA կոդերից մեկը, ապա :32B: դաշտը պետք է լրացվի:

- Եթե :23: դաշտում նշված է FREE կոդը, ապա :32B: դաշտը չի լրացվում:

- CBRA կոդը կարող է լրացնել միայն ՀՀ ԿԲ դիլերը:

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության հերթական համարը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում պահպանել դաշտի ունիկալությունը:

 

Դաշտ 21: գործառնության հղման համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է այն հաղորդագրության (գործարքի) համարը, որի հետ կապված է տվյալ հաղորդագրությունը (արժեթղթերի առաքումը): Եթե սույն հաղորդագրությունը կապված է համակարգով փոխանցված հաղորդագրության հետ, ապա այս դաշտում նշվում են այդ հաղորդագրության :20: դաշտում նշված տվյալները: Մնացած դեպքերում այս դաշտում նշվում են այս հաղորդագրության հիմք հանդիսացող գործառնությունը միարժեքորեն իդենտիֆիկացնող տվյալներ (առկայության դեպքում):

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառույթը: Կարող են նշվել հետևյալ կոդերը`

CBRA - ԿԲ կողմից միակողմանի կարգով իրականացվող գործարքների ցուցիչ,

FREE - արժեթղթերի ազատ առաքման ցուցիչ,

TRAD - մասնակիցների առք ու վաճառքի գործարքների ցուցիչ:

 

Դաշտ 35B: արժեթղթերի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Այս դաշտում նշվում է արժեթղթերի պետական գրանցման համարը` առանց AM-ի:

 

Դաշտ 35C: արժեթղթերի ծավալը

Ֆորմատ: 15number

Այս դաշտում նշվում է առաքվող (վաճառվող) արժեթղթերի ծավալը:

 

Դաշտ 83: արժեթղթեր առաքողը

Ֆորմատ: 13n

Այս դաշտում նշվում է արժեթղթերն առաքող կողմը (Պահառուի մոտ դեբետագրվող դեպո հաշիվը): Եթե արժեթղթերը պատկանում են հենց ենթաավանդատանը, ապա հաշվեհամարի 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով: Եթե արժեթուղթը Ներդրողինն է, հաշվեհամարի 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ից տարբեր թվանշաններով:

 

Դաշտ 87: արժեթղթեր ստացողը

Ֆորմատ: 13n

Այս դաշտում նշվում է արժեթղթեր ստացող կողմը (Պահառուի մոտ կրեդիտագրվող դեպո հաշիվը): Եթե արժեթղթերը պատկանում են ենթաավանդատանը, ապա հաշվեհամարի 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով: Եթե արժեթուղթը Ներդրողինն է, հաշվեհամարի 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ից տարբեր թվանշաններով:

 

Դաշտ 32B: գործարքի գումարը

Ֆորմատ: 3a 15number

Այն դեպքում, երբ արժեթղթերն առաքվում են վճարման դիմաց, այս դաշտում նշվում է, թե ինչ գումարով է վաճառվում :35A: դաշտում նշված ծավալը:

 

Դաշտ 72: հաղորդագրությունն Ուղարկողից Ստացողին ուղղված տեղեկատվություն

Ֆորմատ: 6* 35x

Այս դաշտում անհրաժեշտության դեպքում նշվում է Հաղորդագրությունն Ուղարկողից Ստացողին ուղղված տեղեկատվություն:

 

ՀՏ 526 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ______________________________________________

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է արժեթղթեր գրավադրող կողմը Պահառուին:

Օգտագործվում է`

- արժեթղթերի գրավադրման դեպքում,

- արժեթղթերի գրավից հանելու դեպքում.

- գրավադրված արժեթղթերի փոխանցման դեպքում:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Պ/Օ  |  Դաշտի N   |   Դաշտի անվանումը              |   Ֆորմատ/տարբերակ   |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  20        |   Գործառնության համարը         |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  21        |   Գործառնության հղման համարը   |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  23        |   Լրացուցիչ իդենտիֆիկատոր      |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  83        |   Գրավատուի հաշիվը             |    13 n             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  87        |   Գրավառուի հաշիվը             |    13 n             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  31        | Պայմանագրի ուժի մեջ մտնելու    |                     |

|     |            | ամսաթիվը                       |    6 n              |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  32B       |   Գումարը                      |   3a 15number       |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35B       |   Արժեթղթի իդենտիֆիկատոր       |                     |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35C       |   Ծավալը                       |    15number         |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  72        |   Հաղորդագրությունն Ուղարկողից |                     |

|     |            |   Ստացողին ուղղված             |    6* 35x           |

|     |            |   տեղեկատվություն              |                     |

._________________________________________________________________________.

 

Պ - պարտադիր Օ - օժանդակ

 

- Եթե գրավի հետ կապված գործարքը չի ենթադրում դրամական փոխանցում, ապա :32B: դաշտում լրացվում է Օ (զրո):

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության հերթական համարը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում պահպանել դաշտի ունիկալությունը:

 

Դաշտ 21: գործառնության հղման համար

Ֆորմատ: 16x

Այս դաշտում անհրաժեշտության դեպքում նշվում է այն հաղորդագրության համարը (գործարքի, պայմանագրի), որի արդյունքում տրվում է սույն հաղորդագրությունը: Խորհուրդ է տրվում լրացնել գրավի պայմանագրի համարը:

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառույթը

PLDGIN - գրավադրման հանձնարարական,

PLGOUT - գրավատուի կողմից գրավի հետ կանչման հանձնարարական,

TRANSF - գրավատուի կողմից գրավի փոխանցման հանձնարարական:

 

Դաշտ 83: գրավատու

Ֆորմատ: 13n

Այս դաշտում ներկայացվում է գրավատուի հաշիվը ենթաավանդատանը (Պահառուի մոտ դեբետագրվող դեպո հաշիվ):

Եթե 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով, գործարքը տեղի է ունենում սեփական արժեթղթերով: Փոխանցումն իրականացվում է մասնակցի սեփական ազատ արժեթղթերի հաշվից:

Եթե 7-12-րդ նիշերը լրացվում են ոչ Օ-ով, գործարքը տեղի է ունենում ներդրողների արժեթղթերով: Փոխանցումն իրականացվում է մասնակցի ներդրողների ազատ արժեթղթերի հաշվից:

 

Դաշտ 87: գրավառու

Ֆորմատ: 13n

Այս դաշտում ներկայացվում է գրավառուի հաշիվը ենթաավանդատանը: Նշվում է այն հաշիվը, որին պետք է փոխանցվեն գրավադրված արժեթղթերը, գրավի պայմանագրի չկատարման դեպքում:

Եթե 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով, գործարքը տեղի է ունենում սեփական արժեթղթերով:

Եթե 7-12-րդ նիշերը լրացվում են ոչ Օ-ով, գործարքը տեղի է ունենում ներդրողների արժեթղթերով:

 

Դաշտ 31: պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվ

Ֆորմատ: 6n

Այս դաշտում լրացվում է գործարքն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

 

Դաշտ 32B: գումարը

Ֆորմատ: 3a 15number

Այն դեպքում, երբ գրավի հետ կատարվող գործառնությունն իրականացվում է վճարման դիմաց, ապա դաշտում նշվում է գործարքի ընդհանուր գումարը:

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Այս դաշտում նշվում է արժեթղթերի պետական գրանցման համարը առանց AM-ի:

 

Դաշտ 35C: ծավալը

Ֆորմատ: 15number

Այս դաշտում նշվում է գործարքին մասնակցող արժեթղթերի ծավալը:

 

Դաշտ 72: հաղորդագրությունն Ուղարկողից Ստացողին ուղղված տեղեկատվություն

Ֆորմատ: 6* 35x

Այս դաշտում անհրաժեշտության դեպքում նշվում է Հաղորդագրությունն Ուղարկողից Ստացողին ուղղված տեղեկատվություն:

 

ՀՏ 527 ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ _________________________________________________

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է արժեթղթեր գրավ ընդունող կողմը Պահառուին:

Օգտագործվում է`

- արժեթղթերի գրավ ընդունման դեպքում.

- գրավ ընդունված արժեթղթերի վերադարձի դեպքում,

- գրավ ընդունված արժեթղթերի փոխանցման դեպքում:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Պ/Օ  |  Դաշտի N   |   Դաշտի անվանումը              |   Ֆորմատ/տարբերակ   |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  20        |   Գործառնության համարը         |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  21        |   Գործառնության հղման համարը   |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  23        |   Լրացուցիչ իդենտիֆիկատոր      |    16 x             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  83        |   Գրավատուի հաշիվը             |    13 n             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  87        |   Գրավառուի հաշիվը             |    13 n             |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  31        | Պայմանագրի կնքման (ուժի մեջ    |                     |

|     |            | մտնելու) ամսաթիվը              |    6 n              |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  32B       |   Գումարը                      |   3a 15number       |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35B       |   Արժեթղթի իդենտիֆիկատոր       |   10x               |

|_____|____________|________________________________|_____________________|

|Պ    |  35C       |   Ծավալը                       |    15number         |

|_____|____________|________________________________|_____________________|

|Օ    |  72        |   Հաղորդագրությունն Ուղարկողից |                     |

|     |            |   Ստացողին ուղղված             |    6* 35x           |

|     |            |   տեղեկատվություն              |                     |

._________________________________________________________________________.

 

Պ - պարտադիր Օ - օժանդակ

 

- Եթե գրավի հետ կապված գործարքը չի ենթադրում դրամական փոխանցում, ապա :32B: դաշտում լրացվում է Օ (զրո):

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության հերթական համարը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում պահպանել դաշտի ունիկալությունը:

 

Դաշտ 21: գործառնության հղման համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում անհրաժեշտության դեպքում նշվում է այն հաղորդագրության համարը (գործարքի, պայմանագրի), որի արդյունքում տրվում է սույն հաղորդագրությունը: Խորհուրդ է տրվում լրացնել գրավի պայմանագրի համարը:

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16x

Այս հաղորդագրությունում նշվում է հաղորդագրության գործառույթը`

PLDGIN - գրավ ընդունման հանձնարարական,

PLGOUT - գրավառուի կողմից գրավի վերադարձման հանձնարարական,

TRANSF - գրավառուի կողմից գրավի փոխանցման հանձնարարական,

SELFIN - գրավառուի կողմից գրավ ընդունման միակողմանի հանձնարարական,

SLFOUT - գրավառուի կողմից գրավի վերադարձման միակողմանի հանձնարարական:

 

Դաշտ 83: գրավատու

Ֆորմատ: 13n

Այս դաշտում ներկայացվում է գրավատուի հաշիվը ենթաավանդատանը: Նշվում է այն հաշիվը, որից գրավ են դրվում արժեթղթերը:

Եթե 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով, գործարքը տեղի է ունենում սեփական արժեթղթերով:

Եթե 7-12-րդ նիշերը լրացվում են ոչ Օ-ով, գործարքը տեղի է ունենում ներդրողների արժեթղթերով:

 

Դաշտ 87: գրավառու

Ֆորմատ: 13n

Այս դաշտում ներկայացվում է գրավառուի հաշիվը ենթաավանդատանը: Նշվում է այն հաշիվը, որին պետք է փոխանցվեն գրավադրված արժեթղթերը` գրավի պայմանագրի չկատարման դեպքում:

Եթե 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով, գործարքը տեղի է ունենում սեփական արժեթղթերով:

Եթե 7-12-րդ նիշերը լրացվում են Օ-ով, գործարքը տեղի է ունենում ներդրողների արժեթղթերով:

 

Դաշտ 31: պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվ

Ֆորմատ: 6n

Այս դաշտում լրացվում է գործարքն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

 

Դաշտ 32B: գումարը

Ֆորմատ: 3a 15 number

Այն դեպքում, երբ գրավի հետ կատարվող գործառնությունն իրականացվում է վճարման դիմաց, այս դաշտում նշվում է գործարքի ընդհանուր գումարը:

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Այս դաշտում նշվում է արժեթղթերի պետական գրանցման համարը` առանց AM-ի:

 

Դաշտ 35C: ծավալը

Ֆորմատ: 15number

Այս դաշտում նշվում է գործարքին մասնակցող արժեթղթերի ծավալը:

 

Դաշտ 72: հաղորդագրությունն Ուղարկողից Ստացողին ուղղված տեղեկատվություն

Ֆորմատ: 6* 35x

Այս դաշտում անհրաժեշտության դեպքում նշվում է հաղորդագրությունն Ուղարկողմից Ստացողին ուղղված տեղեկատվություն:

 

ՀՏ 534 ԾԱՆՈՒՑՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է արժեթղթերի հաշիվը սպասարկող կազմակերպությունը (Պահառուն) արժեթղթերի տիրոջը (Մասնակցին):

Օգտագործվում է գործարքի կատարման չկատարման մասին տեղեկացման համար:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

| Պ/Օ |  Դաշտի N |        Դաշտի անվանումը        |  Ֆորմատ/տարբերակ       |

|_____|__________|_______________________________|________________________|

| Պ   |   20     |  Գործառնության համարը         |      16x               |

|_____|__________|_______________________________|________________________|

| Պ   |   21     |  Գործառնության հղման համարը   |      16x               |

|_____|__________|_______________________________|________________________|

| Պ   |   11R    |  Սկզբնական հաղորդագրության    |                        |

|     |          |  ամսաթիվը և  տեսակը           |      6n/3n             |

|_____|__________|_______________________________|________________________|

| Օ   |   35B    |  Արժեթղթի իդենտիֆիկատոր       |      10x               |

|_____|__________|_______________________________|________________________|

| Պ   |   23     |  Լրացուցիչ իդենտիֆիկատոր      |      16x               |

._________________________________________________________________________.

                      Պ - պարտադիր,    Օ - օժանդակ

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության հերթական համարը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում պահպանել դաշտի ունիկալությունը:

 

Դաշտ 21: գործառնության հղման համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է այն հաղորդագրության գործառնության համարը (:20: դաշտ), որի դիմաց տրամադրվում է սույն հաղորդագրությունը:

 

Դաշտ 11R: սկզբնական հաղորդագրության ամսաթիվը և տեսակը

Ֆորմատ: 6n/3n

Այս դաշտում նշվում են սկզբնական հաղորդագրության ուղարկման ամսաթիվը և տեսակը (ՀՏ):

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Այս դաշտում նշվում է արժեթղթերի իդենտիֆիկատորը` առանց AM-ի:

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է գործարքի չկատարման պատճառը:

Կարող են օգտագործվել հետևյալ հապավումներից մեկը`

NOFM - հայտում ֆորմատի սխալ,

NOTM - հայտերի ստացման ժամկետի խախտում (ուշացում),

NODL - կրկնակի առաքված հայտ,

NOPR - թողարկման չափանիշների արժեքների սխալ լրացում,

NOIC - աճուրդի նախնական պայմանների սխալ լրացում,

NOAC - աճուրդի պայմանների սխալ,

NOMN - դրամական միջոցների անբավարարություն,

NORG - աճուրդի մասնակցության հայտի առաքման իրավունքի բացակայություն,

NOSC - արժեթղթերի անբավարար քանակություն,

NOMS - հանդիպակաց հաղորդագրության բացակայություն,

NOCR - հանդիպակաց հաղորդագրության հետ պայմանների անհամապատասխանություն:

 

Այս դաշտում նշվում է նաև հայտի ընդունումն արձանագրող կարգավիճակը`

RAWL - հայտը ընդունված է (առաջնային շուկա) կամ գործարքը կատարված է

(երկրորդային շուկա):

 

ՀՏ 572 ՔԱՂՎԱԾՔ ԴԵՊՈ ՀԱՇՎԻՑ _____________________________

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է դեպո հաշիվ սպասարկող կազմակերպությունը հաշվետիրոջը:

Այս հաղորդագրության միջոցով դեպո հաշվի տիրոջը տեղեկատվություն է տրամադրվում որոշակի ժամանակահատվածում հաշվում կատարված փոփոխությունների մասին:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ________________________

 

Ա պարբերություն

._________________________________________________________________________.

| Պ/Օ |  Դաշտի N  |         Դաշտի անվանումը      | Ֆորմատ/տարբերակ        |

|_____|___________|______________________________|________________________|

| Պ   |  20       |Գործառնության համարը          |      16x               |

|_____|___________|______________________________|________________________|

| Պ   |  25A      |Դեպո հաշվի համարը             |      8n                |

|_____|___________|______________________________|________________________|

| Պ   |  28       |Հաշվետվության համար/հերթական  |                        |

|     |           |համար                         |      5n(/3n)           |

|_____|___________|______________________________|________________________|

| Պ   |  67A      |Հաշվետու ամսաթիվ (ժամանակա-   |                        |

|     |           |                  շրջան)      |      6n(/6n)           |

._________________________________________________________________________.

 

Բ պարբերություն

._________________________________________________________________________.

| Պ   |  35B       |Արժեթղթերի իդենտիֆիկատոր     |     10x                |

|_____|____________|_____________________________|________________________|

| Պ   |  60A       |Սկզբնական մնացորդ            |     15number           |

._________________________________________________________________________.

 

Բ1 պարբերություն

._________________________________________________________________________.

| Օ   |    66      | Գործառնության մանրամասներ   | 6n 1a 15number         |

|     |            |                             | 3a 16/8n               |

|_____|____________|_____________________________|________________________|

| Օ   |    32B     | Գործարքի գումարը            | 3a 15number            |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| Պ   |   62A      | Վերջնական մնացորդ           | 15number               |

._________________________________________________________________________.

Պ - պարտադիր, Օ - օժանդակ

 

- Հաղորդագրության չափսը չպետք է գերազանցի 20000 բայթ մեծությունը:

- Բ1 պարբերությունը կարող է հանդես չգալ հաղորդագրության մեջ: Եթե Բ1

պարբերությունը լրացված է, ապա :66: դաշտը գոնե մեկ անգամ պետք է հանդես

գա նրա մեջ:

- :32B: դաշտը չի կարող հանդես գալ առանց 66 դաշտի:

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության հերթական համարը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում պահպանել դաշտի ունիկալությունը:

 

Դաշտ 25A: արժեթղթերի հաշիվը

Ֆորմատ: 8n

Այս դաշտում նշվում է Պահառուի մոտ վարվող դեպո հաշիվը, որից տրամադրվում է քաղվածքը:

 

Դաշտ 28: հաշվետվության համար/հերթական համար

Ֆորմատ: 5n(/3n)

Այստեղ նշվում է հերթական հաշվետվության համարը` -5n և հաղորդագրության հերթական համարը այդ հաշվետվության մեջ` 3n: Այս դաշտի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Քաղվածք դեպո հաշվից» հաղորդագրության մեջ հաշվետվության տողերի քանակը սահմանափակ է, և տեղեկանքը կարող է բաղկացած լինել մի քանի հաղորդագրություններից: Նման հաղորդագրությունների համարակալման համար օգտագործվում է այս դաշտը, որտեղ գրանցվում է քաղվածքի համարը` 5n և հերթական հաղորդագրության համարը այդ քաղվածքի մեջ` 3n:

 

Դաշտ 67A: հաշվետու ամսաթիվ (ժամանակաշրջան)

Ֆորմատ: 6n(/6n)

Այն դեպքում, երբ այս դաշտում նշվում է մեկ ամսաթիվ, քաղվածքը վերաբերում է տվյալ ամսաթվին կատարված գործառնություններին: Այն դեպքում, երբ քաղվածքում երկու ենթադաշտերն էլ (ամսաթվերը) լրացված են քաղվածքը վերաբերում է նշված ժամանակաշրջանին:

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Այս դաշտում նշվում է արժեթղթերի իդենտիֆիկատորը` առանց AM-Ի:

 

Դաշտ 60A: սկզբնական մնացորդ

Ֆորմատ: 15number

Այս դաշտում նշվում է հաշվում տվյալ տեսակի արժեթղթերի սկզբնական մնացորդը, որը պարտադիր պետք է կրկնի նախորդ քաղվածքի տվյալ արժեթղթին վերաբերող :62A: դաշտում նշված տվյալները:

 

Դաշտ 66: գործառնության մանրամասներ

Ֆորմատ: 6n 1a 15number 3a 16x/8n

Այս դաշտում ներկայացվում են նշված տեսակի արժեթղթով տվյալ ժամանակահատվածում կատարված բոլոր գործառնությունները`

6n - գործառնության կատարման ամսաթիվը,

1a - գործառնության բնույթը`

D - Դեբետ

C - Կրեդիտ

15number - արժեթղթերի գումարը (անվանական արժեքով),

3a - գործառնության տեսակը`

AUC - աճուրդի արդյունքում արժեթղթերի ձեռքբերում,

MAT - արժեթղթերի մարում,

PMT - մասնակի մարում,

PPL - արժեթղթերի գրավադրում (սահմանափակում),

WPL - արժեթղթերի գրավից հանում,

SAL - արժեթղթերի առք ու վաճառքի գործարք երկրորդային շուկայում,

FSO - արժեթղթերի ազատ առաքում,

TRF - արժեթղթերի փոխանցում,

ARS - արժեթղթերի կալանում,

ROA - արժեթղթերի ապակալանում:

16x - հաշվում փոփոխություն առաջացրած հաղորդագրության (գործարքի) հղման

համարը,

8n - թղթակցող հաշվի համարը:

 

Դաշտ 32B: գործարքի գումարը

Ֆորմատ: 3a 15number

Այս դաշտում, առկայության դեպքում, լրացվում է արժեթղթի գործառնության հետ կապված գումարը:

 

Դաշտ 62A: վերջնական մնացորդ

Ֆորմատ: 15number

Այս դաշտում նշվում է տվյալ տեսակի արժեթղթերով բոլոր գործարքների արդյունքում ստացված հաշվի փաստացի մնացորդը:

 

ՀՏ 050 ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ____________________________________________

 

Այս հաղորդագրությունը տրամադրվում է բանկի ներքին ծրագրային համակարգին և պարունակում է հաղորդագրության մեջ նշված հաշիվների վրա նշված գումարների սառեցման հանձնարարական:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

| Պ/Օ | Դաշտի N |       Դաշտի անվանումը       |        Ֆորմատ/տարբերակ    |

|_____|_________|_____________________________|___________________________|

| Պ   | 20      | Գործառնության համարը        |         16x               |

|_____|_________|_____________________________|___________________________|

| Պ   | 23      | Լրացուցիչ իդենտիֆիկատոր     |         16x               |

| Օ   | 35B     | Արժեթղթի իդենտիֆիկատոր      |         10x               |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

| Ժ   | 69B     | Սառեցման հանձնարարություն   | 12n(4n) 3a 15number       |

._________________________________________________________________________.

Պ - պարտադիր, Օ - օժանդակ

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառնության համարը

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառույթը: Կարող են նշվել հետևյալ կոդերը`

PLS - պլաստիկ քարտերի հետ կապված վճարումներ,

SEC - արժեթղթերի հետ կապված վճարումներ:

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Եթե հաղորդագրությունը կապված է արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգի պետ, ապա այս դաշտում նշվում է արժեթղթի իդենտիֆիկատորը: Մյուս դեպքերում դաշտը չի լրացվում:

 

Դաշտ 69B: սառեցման հանձնարարություն

Ֆորմատ: 12n(4n)3a 15number

Այս դաշտում նշվում են`

12n(4n) - հաշիվը, որի վրա պետք է սառեցվեն նշված միջոցները,

3a - արժույթը, որով կատարվում է գործարքը,

15number - գումարը, որը պետք է սառեցվի թղթակցային հաշվի վրա:

 

ՀՏ 052 ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՍԱՌԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ______________________________________________

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է արժեթղթերի համակարգը բանկի ներքին ծրագրային համակարգին աճուրդի արդյունքների հիման վրա սահմանային գնի որոշումից հետո կամ երկրորդային շուկայում կայացած գործարքի արդյունքում: Հաղորդագրությունը օգտագործվում է նաև պլաստիկ քարտերով վճարումների համակարգի հետ հաշվարկների կազմակերպման ժամանակ:

Այն իր մեջ հանձնարարական կարող է պարունակել հետևյալ գործարքների գծով`

1. Սառեցված գումարների փոխանցում համապատասխան ստացողի հաշվին (-ներին).

2. Սառեցված գումարների ապասառեցում:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

| Պ/Օ | Դաշտի N |       Դաշտի անվանումը       |        Ֆորմատ/տարբերակ    |

|_____|_________|_____________________________|___________________________|

| Պ   | 20      | Գործառնության համարը        |         16x               |

|_____|_________|_____________________________|___________________________|

| Պ   | 23      | Լրացուցիչ իդենտիֆիկատոր     |         16x               |

| Օ   | 35B     | Արժեթղթի իդենտիֆիկատոր      |         10x               |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

| Օ     69A       Փոխանցման հանձնարարություն    12n(4n) 3a 15number/      |

|                                                            12n(4n)      |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

| Ժ   | 69B     | Սառեցման հանձնարարություն   | 12n(4n) 3a 15number       |

._________________________________________________________________________.

Պ - պարտադիր, Օ - օժանդակ

 

- Հաղորդագրության մեջ սկզբից լրացվում են :69A: դաշտերը, հետո :69B:

դաշտերը:

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառնության համարը:

 

Դաշտ 23: լրացուցիչ իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառույթը: Կարող են նշվել հետևյալ կոդերը`

AUC - աճուրդի հետ կապված գործառնություններ,

MAT - արժեթղթերի մարման հետ կապված գործառնություններ,

PMT - արժեթղթերի մասնակի մարում (արժեկտրոնային),

PLS - քարտերի հետ կապված գործառնություններ:

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Եթե հաղորդագրությունը կապված է արժեթղթերով հաշվարկների հետ, ապա այս դաշտում նշվում է արժեթղթերի իդենտիֆիկատորը: Մնացած դեպքերում դաշտը չի լրացվում:

 

Դաշտ 69A: փոխանցման հանձնարարություն

Ֆորմատ: 12n(4n) 3a 15number/12n(4n)

Այս դաշտում նշվում են`

12n(4n) - հաշվեհամարը, որից կատարվելու է միջոցների փոխանցումը (բանկի

թղթակցային հաշվի համարը),

3a - արժույթը, որով կատարվելու է փոխանցումը,

15number - գումարը, որը փոխանցվելու է մի հաշվից մյուսը,

12n(4n) - հաշվեհամարը, որին փոխանցվելու են դրամական միջոցները:

 

Դաշտ 69B: ապասառեցման հանձնարարություն

Ֆորմատ: 12n(4n) 3a 15number

Այս դաշտում նշվում են`

12n(4n) - հաշվեհամարը, որտեղ պետք է ապասառեցվեն միջոցները,

3a - գործարքի արժույթը,

15number - ապասառեցվող գումարը, ընդհանուր սառեցված գումարի մնացորդը,

որը մնում է համապատասխան փոխանցումներից հետո:

 

ՀՏ 001 ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐ _____________________________

 

Այս հաղորդագրությունն ուղարկում է բանկի ներքին ծրագրային համակարգը` ի պատասխան ստացված ՀՏ 050 հաղորդագրության:

Այս հաղորդագրության միջոցով տրվում են փոխանցումների հաստատումները և մերժումները:

 

ՖՈՐՄԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

| Պ/Օ|   Դաշտ N |          Դաշտի անվանումը       |    Ֆորմատ/տարբերակ     |

|____|__________|________________________________|________________________|

| Պ  |    20    |  Գործառնության համարը          |      16x               |

| Պ  |    12    |  Սկզբնական ՀՏ                  |      3n                |

|____|__________|________________________________|________________________|

| Պ  |    21    |  Գործառնության հղման համարը    |      16x               |

|____|__________|________________________________|________________________|

| Օ  |    35B   |  Արժեթղթի իդենտիֆիկատոր        |      10x               |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| Պ  |    69C   |  Կատարման նիշ                  |  1a 12n(4n) 3a15number |

._________________________________________________________________________.

Պ - պարտադիր, Օ - օժանդակ

 

ԴԱՇՏԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Դաշտ 20: գործառնության համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառնական համարը:

 

Դաշտ 12: սկզբնական ՀՏ

Ֆորմատ: 3n

Այս դաշտում նշվում է այն հաղորդագրության տեսակը, որի դիմաց տրամադրվում է այս հաղորդագրությունը:

 

Դաշտ 21: Գործառնության հղման համարը

Ֆորմատ: 16x

Այս դաշտում նշվում է այն հաղորդագրության գործառնության համարը, որի դիմաց տրվում է տեղեկացումը:

 

Դաշտ 35B: արժեթղթի իդենտիֆիկատոր

Ֆորմատ: 10x

Այս դաշտում նշվում է այն արժեթղթերի իդենտիֆիկատորը, որի վերաբերյալ տրվում է տեղեկացումը:

 

Դաշտ 69C: կատարման նիշ

Ֆորմատ: 1a12n(4n) 3a15number

Այս դաշտում նշվում է սկզբնական հաղորդագրության :69B: դաշտը (երկրորդ ենթադաշտ) և դրան համապատասխան կատարման նիշը (առաջին ենթադաշտ` 1a), որը կարող է ընդունել ստորև բերված արժեքներից մեկը`

._________________________________________________________________________.

|       Կոդ   |         Կոդի բովանդակությունը      |    Կատարում          |

|_____________|____________________________________|______________________|

|        N    |    Հաշվում բավականաչափ միջոց չկա   |    Մերժված           |

|_____________|____________________________________|______________________|

|        Y    |    Գումարը սառեցված է              |    Կատարված          |

._________________________________________________________________________.

 

12n(4n) - հաշվեհամարը, որից պետք է ապասառեցվեն միջոցները, 3a - գործարքի արժույթը, 15number - գումարը:

 

 

pin
Կենտրոնական բանկի նախագահ
01.03.2001
N 180
Հրաման