Սեղմել Esc փակելու համար:
{25.11.2010 - 30.12.2017} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{25.11.2010 - 30.12.2017} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.11.2010  -ից մինչեւ   30.12.2017  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0338.080402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2002 թվականի N 338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկությունները և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:

i

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(2-րդ կետը փոփ. 11.11.10 թիվ 1452-Ն, 28.12.17 թիվ 1703-Ն որոշումներ)

i

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գործունեության առարկան և նպատակներն են`

ա) մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, լրացուցիչ, բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա) և հետբուհական կրթական ծրագրերի իրականացումը.

բ) պետական կառավարման ոլորտում գիտական հիմնարար և կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվությունների իրականացումը.

գ) պետական կառավարման ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը.

դ) պետական կառավարման ոլորտի` տեղեկատվավերլուծական նյութերով ապահովումը:

(3-րդ կետը փոփ. 10.04.03 թիվ 370-Ա որոշում)

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, իրականացնել վճարովի ուսումնական, գիտահետազոտական, փորձագիտական, խորհրդատվական, հրատարակչական աշխատանքներ, ինչպես նաև իրացնել տպագիր նյութեր:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ, 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությունը:

i

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշումից բխող համապատասխան որոշումների նախագծեր:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2002
N 338
Որոշում