Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱ ...

 

 

040.0404.150402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2002 թվականի N 404

 

i

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրով նախատեսված աշխատանքների բնականոն ընթացքն ու գործառնական գործունեությունն ապահովելու և ծրագրերի ֆինանսավորման խնդիրներն օպերատիվորեն լուծելու նպատակով, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի ու «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրերի և աշխատանքների կազմակերպումը և իրականացումն է, որոնց ապահովման նպատակով նշված պետական կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) առևտրային և միջնորդական ծառայություններ,

բ) շինարարական և նախագծային աշխատանքների կազմակերպում ու կատարում.

գ) սպասարկման ոլորտի աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում և սակարկությունների կազմակերպում:

i

3. «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

4. Սահմանել, որ`

ա) «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմակերպման արդյունքում վերջինիս տնօրինության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրինության տակ գտնվող շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

բ) «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև նշված կազմակերպությանը սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի հաշվին.

գ) «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն են անցնում «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավունքները և պարտականությունները` սույն որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, բացառությամբ նշված պետական հիմնարկի բանկային հաշվում առկա` հողի վարձակալության իրավունքի ձեռքբերման աճուրդներից գոյացած գումարի մնացորդի և հողի վարձակալության իրավունքի ձեռքբերման աճուրդների հիման վրա կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների.

դ) սույն կետի «գ» ենթակետում նշված բանկային հաշվի մնացորդը համարվում է պետական սեփականություն և հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ու գործակալին հանձնված միջոցների հաշվառման կանոններին համապատասխան հաշվառվում է «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գույքի հիման վրա «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության արտահաշվեկշռում և կառավարվում է վերջինիս կողմից` Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով.

ե) սույն կետի «գ» ենթակետում նշված հողի վարձակալության իրավունքի ձեռքբերման աճուրդների հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները շարունակում է կրել Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Երևանի քաղաքապետի, իսկ «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պարտավորվում է հանդես գալ որպես գործակալ` դրանց, ինչպես նաև ավելացված արժեքի հարկով գործարքներից ծագող հարկային պարտավորությունների կատարման մասով:

5. Երևանի քաղաքապետին` 2-ամսյա ժամկետում հաստատել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2002
N 404
Որոշում