Սեղմել Esc փակելու համար:
{31.08.2006 - 14.12.2019} ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{31.08.2006 - 14.12.2019} ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.08.2006  -ից մինչեւ   14.12.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

31/08/2006 - 14/12/2019

040.0417.170402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2002 թվականի N 417

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:

(1-ին կետը փոփ. 20.07.06 թիվ 1110-Ն որոշում)

i

2. Մինչև «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների վերակազմակերպումը` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկություններին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

(2-րդ կետը փոփ. 20.07.06 թիվ 1110-Ն որոշում)

i

3. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

(3-րդ կետը փոփ. 20.07.06 թիվ 1110-Ն որոշում)

i

3.1. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել նաև 13970.2 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նաև Երևանի Տերյան 3ա հասցեում գտնվող շենքի` 47800.0 հազ. դրամ արժողությամբ, 147.6 քառ. մետր մակերեսով և Տերյան 2 հասցեում գտնվող շենքի` 2231.4 հազ. դրամ արժողությամբ, 390 քառ. մետր մակերեսով տարածքները` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(3.1-րդ կետը լրաց. 20.07.06 թիվ 1110-Ն որոշում)

4. Սահմանել, որ`

i

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.

բ) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

գ) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

դ) կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 20.07.06 թիվ 1110-Ն որոշում)

4.1. Սահմանել, որ`

i

ա) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է նաև`

արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացումը,

ազգային կինոնկարների (այդ թվում` մանուկների և պատանիների համար), ինչպես նաև կինոնկար-դեբյուտների ստեղծումը:

(4.1-րդ կետը լրաց. 20.07.06 թիվ 1110-Ն որոշում)

4.2. Թույլատրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նաև իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը`

հրատարակչական գործ:

(4.2-րդ կետը լրաց. 20.07.06 թիվ 1110-Ն որոշում)

i

5. Կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2002
N 417
Որոշում