Սեղմել Esc փակելու համար:
{14.05.2022 - 01.07.2022} ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.05.2022 - 01.07.2022} ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.05.2022  -ից մինչեւ   01.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

14.05.2022 - 01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:

(1-ին հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն ( օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից և մաքսային ծառայության հարցերը կարգավորող իրավական այլ ակտերից:

2. Մաքսային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

(2-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-284-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն ( օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 3. Մաքսային ծառայության հասկացությունը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:

2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) քննչական մարմինն իրականացնում է նախաքննություն նաև մաքսային ծառայության քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների վերաբերյալ վարույթով:

(3-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

Հոդված 4. Մաքսային ծառայության խնդիրները

 

Մաքսային ծառայության խնդիրներն են Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության իրականացումը, մաքսային գործի և մաքսային մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացման ապահովումը:

 

Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված մաքսային ծառայության պաշտոնների վրա:

(5-րդ հոդ. խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն ( օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 6. Մաքսային ծառայության կազմակերպումը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:

2. Մաքսային ծառայությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:

3. Մաքսային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, գործում են հրապարակայնորեն` ապահովելով պետական, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:

4. Մաքսային ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով: Մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողները տեղափոխվում են մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում` Կառավարության սահմանած կարգով:

(6-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

i
Հոդված 7. Մաքսային ծառայության պաշտոնները

 

1. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ.

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ.

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Մաքսային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է մաքսային մարմնի ղեկավարը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում:

5. Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են մաքսային ծառայողներ:

6. Սույն օրենքով մաքսային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը մաքսային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

(7-րդ հոդ. փոփ. 19.11.02 ՀՕ-442-Ն, 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 8. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակման պայմանները

 

1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք`

1) հաջողությամբ ավարտել են սույն գլխով նախատեսված` մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը, մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից ստացել են հավաստագիր և ընդգրկվել են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում կամ

2) մաքսային ծառայողներ են և անցել են սույն գլխով նախատեսված անհրաժեշտ վերապատրաստում:

2. Մաքսային ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) մաքսային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող` մաքսային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով կոմիտեի ղեկավարի հաստատած փաստաթուղթն է:

3. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած մաքսային ծառայողներից հարցազրույցի միջոցով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող` օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարում է կոմիտեի ղեկավարը առանց սույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:»:

(8-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 8.1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, մաքսային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում

 

1. Մաքսային ծառայողի պատրաստման նպատակով մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը կազմակերպում և անցկացնում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ` ընդունելություն):

2. Ընդունելության կարգը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, ընդունելության արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները:

3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` տարիքային ցենզի, բարձրագույն կրթության և հայերենին տիրապետելու և 49-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները.

1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.

2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում` մաքսային մարմնի ղեկավարի հաստատած` բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը.

3) ընդունելության տեղերի քանակը:

5. Եթե ընդունելության արդյունքով մասնակիցները հավաքում են հավասար միավորներ, ապա ընդունելության տեղերի քանակը կարող է ավելացվել համապատասխան հավասար միավորներ ստացած մասնակիցների թվով:

6. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով` թեստավորում և հարցազրույց:

7. Թեստավորման պահանջները հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:

8. Ընդունելության երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մաքսային մարմնի ղեկավարի սահմանած` թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք:

9. Հարցազրույցն անցկացնում է մաքսային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը:

10. Հարցազրույցի կազմակերպման համար ձևավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար:

11. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դրա ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:

12. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր, որի ձևը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:

13. Մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով մաքսային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար:

(8.1-րդ հոդ. լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 8.2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակը

 

1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում` դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Ընդ որում, սույն օրենքի 8.3-րդ հոդվածով նախատեսված կարգով պաշտոնի նշանակումը հիմք չէ անձին ցուցակից հանելու համար:

2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու, ցուցակներից հանելու և ցուցակների վարման կարգը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:

3. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երեք տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար` նվազման կարգով` ինքնաշխատ եղանակով:

(8.2-րդ հոդ. լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և վերապատրաստում անցած անձանցից` սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով:

2. Հարցազրույցի հրավիրվում են`

1) մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հինգ ամենաբարձր միավորներ ունեցող անձինք: Եթե սույն կետի պահանջները բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք.

2) վերապատրաստում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) անցած և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք:

3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

4. Հարցազրույցի նպատակն է մաքսային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար մաքսային ծառայողի թեկնածուի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, մաքսային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, մաքսային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես` ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և մաքսային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

5. Հարցազրույցից առաջ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Մաքսային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները, անցկացման կարգը և ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին և հանձնաժողովին:

6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքով հանձնաժողովը մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ` նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:

8. Հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաև հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:

9. Մաքսային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:

i

10. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

(8.3-րդ հոդ. լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 9. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունքի սահմանափակումները

(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 10. Մաքսային ծառայության անցնելու փորձաշրջանը

(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 11. Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը

(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 12. Մաքսային ծառայության պաշտոնի անձնագրի (նկարագրի)` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

 

1. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:

2. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.

2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.

4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

(12-րդ հոդ. փոփ. 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 13. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.12.2021 թվականից` 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

(13-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 03.10.06 ՀՕ-167-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 14. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը

 

(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.12.2021 թվականից` 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

(14-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 03.10.06 ՀՕ-167-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 15. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը

 

i

1. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

2. Մաքսային բոլոր ծառայողները մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ:

3. Մաքսային ծառայողների առաջխաղացման նպատակով մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով կարող են կազմակերպվել նաև մաքսային ծառայողի պաշտոնի խմբի համար կամ կառուցվածքային ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված վերապատրաստման դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում կարող են հիմք հանդիսանալ մաքսային ծառայողի ծառայողական առաջխաղացման համար` սույն օրենքի 8.3-րդ հոդվածով սահմանված հարցազրույցի միջոցով նշանակում կատարելու համար: Ընդ որում, սույն մասով նախատեսված վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նաև մաքսային ծառայողին մաքսային ծառայության մեկ այլ հավասարազոր պաշտոնի նշանակման համար:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են տարանջատվել ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների:

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերը պետք է պարունակեն բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ` ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի:

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված վերապատրաստման ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը:

7. Վերապատրաստման ծրագիրը (այդ թվում` առաջխաղացման) հաջողությամբ ավարտելու դեպքում մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, որը գործում է երեք տարի ժամկետով:

(15-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)  օրենքներ)

 

Հոդված 16. Մաքսային ծառայողների վերապատրաստումը

(16-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 17. Մաքսային ծառայողի երդումը

 

1. Առաջին անգամ մաքսային ծառայության ընդունված անձը, մինչև իրեն հատուկ կոչում շնորհելը, կոմիտեի ղեկավարի ներկայությամբ հանդիսավոր պայմաններում պետք է երդվի`

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ` հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի լիազորություններն իրականացնելիս խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենսդրությունը, քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախությունը և անվտանգությունը, բարեխղճորեն կատարել պաշտոնեական պարտականությունները և արժանապատվորեն կրել մաքսային ծառայողի բարձր կոչումը»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Մաքսային ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը:

4. Մաքսային ծառայողի ստորագրած երդման տեքստը կցվում է նրա անձնական գործին:

(17-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ  2.1.
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

(2.1-րդ գլուխը լրաց. 16.12.21 ՀՕ-424-Ն օրենքն ունի (եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 17.1. Ուսումնական կենտրոնը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) մաքսային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.

3) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

4) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.

5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում` մաքսային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 18. Մաքսային ծառայողների հատուկ կոչումները

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ,

մաքսային ծառայության գեներալ-մայոր,

մաքսային ծառայության գնդապետ,

մաքսային ծառայության փոխգնդապետ,

մաքսային ծառայության մայոր,

մաքսային ծառայության կապիտան,

մաքսային ծառայության ավագ լեյտենանտ,

մաքսային ծառայության լեյտենանտ,

մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ:

i

2. Մաքսային ծառայողներին ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք առավելագույն հատուկ կոչումները սահմանում է Կառավարությունը:

3. Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին հատուկ կոչում շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` կոմիտեի ղեկավարի հրամանով:

4. Մաքսային ծառայողը հատուկ կոչումից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ, 10-12-րդ և 15-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:

5. Մաքսային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաև մաքսային մարմնի ղեկավարին և նրա տեղակալներին:

(18-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 19. Հատուկ կոչումների շնորհման ընդհանուր պայմանները

 

1. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումները շնորհում է վարչապետը:

2. Մաքսային ծառայության սույն օրենքով սահմանված մյուս հատուկ կոչումները շնորհում է կոմիտեի ղեկավարը:

i

3. Մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս Կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը:

4. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչումը շնորհվում է հաջորդական կարգով, զբաղեցրած պաշտոնին համապատասխան և նախորդ կոչումով ծառայության ժամկետի լրանալուց հետո, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերի:

5. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում կարող է շնորհվել`

1) մինչև նախորդ կոչումը կրելու` սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը, բայց զբաղեցրած պաշտոնին հասանելիքից ոչ բարձր, որպես խրախուսում, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար.

2) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչումից մեկ աստիճան բարձր կոչում կարող է շնորհվել նախորդ հատուկ կոչման ժամկետի ավարտից հետո` աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

6. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կամ վաղաժամկետ կոչում` մինչև մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչումը ներառյալ, ծառայության ողջ ընթացքում կարող է շնորհվել ոչ ավելի, քան երկու անգամ:

(19-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 20. Մաքսային ծառայության հատուկ կոչում կրելու նվազագույն ժամկետները

 

Մաքսային ծառայության յուրաքանչյուր հատուկ կոչում կրելու համար սահմանվում են հետևյալ նվազագույն ժամկետները.

1) մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտի հատուկ կոչման համար` 2 տարի.

2) մաքսային ծառայության լեյտենանտի, մաքսային ծառայության ավագ լեյտենանտի, մաքսային ծառայության կապիտանի հատուկ կոչումների համար` 3 տարի.

3) մաքսային ծառայության մայորի, մաքսային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչումների համար` 4 տարի:

Մաքսային ծառայության գնդապետի և դրանից բարձր հատուկ կոչումները կրելու համար ժամկետներ չեն սահմանվում:

Մաքսային մարմիններում համապատասխան պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչումը շնորհվում է նախորդ կոչման ժամկետը լրանալու հաջորդ օրը:

 

Հոդված 21. Հերթական հատուկ կոչումներ շնորհելը հետաձգելը

 

1. Զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն հատուկ կոչում կրող մաքսային ծառայողին հերթական կոչում շնորհելը հետաձգվում է մինչև նրա պաշտոնի համապատասխան փոփոխելը, կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի հինգերորդ մասի 2-3-րդ կետերին կամ վեցերորդ մասին համապատասխան խրախուսելը:

2. Մաքսային ծառայողին, որն ունի գրավոր կարգապահական տույժ, կամ որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ անցկացվում է ծառայողական քննություն ծառայողական կարգուկանոնը նրա խախտելու փաստի առթիվ, հատուկ կոչման շնորհման ներկայացնելը հետաձգվում է համապատասխանաբար մինչև կարգապահական տույժի կրման ժամկետի ավարտը կամ հարուցված քրեական հետապնդման կարճումը կամ ծառայողական քննության ավարտը` արդարացման հիմքերով:

3. Մաքսային ծառայողի անմիջական ղեկավարը (ղեկավարները) մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում շնորհելուն ներկայացնելն անհիմն հետաձգելու դեպքում կրում է (են) օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչում շնորհելուն ներկայացնելն անհիմն հետաձգելու դեպքում մաքսային ծառայողն իրավունք ունի պահանջել սահմանված բավարարումների փոխհատուցում այն չափով, որը նա կարող էր ստանալ, եթե նրան ժամանակին շնորհվեր հասանելիք կոչումը:

5. Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել` ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

(21-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 22. Մաքսային ծառայողի կարգավիճակը

(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 22.1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ

 

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը.

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքով մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը.

3) մաքսային ծառայության պաշտոնի` սույն օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակվելը.

4) վերապատրաստման ծրագրին երկու անգամ անընդմեջ չմասնակցելը կամ վերապատրաստման արդյունքով երկու անգամ անընդմեջ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր չստանալը.

5) հաստիքների կրճատումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերը կիրառելի են միայն կառուցվածքային փոփոխության ենթարկվող ստորաբաժանումների մաքսային ծառայողների պաշտոնից ազատման հարաբերությունների նկատմամբ:

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք է նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական մարմնի վերակազմակերպումը, եթե այն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ, կամ գործունեության դադարեցումը:

4. Մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին և վերապատրաստմանը մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը և հիմնական աշխատավարձը:

(22.1-ին հոդ. լրաց. 24.12.04 ՀՕ-71-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 23. Մաքսային ծառայողի հիմնական իրավունքները

 

i

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, մաքսային ծառայողների հիմնական իրավունքներն են`

1) (1-ին կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

2) ծառայողական պարտականությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

4) մաքսային ծառայության գծով առաջխաղացման և վարձատրության չափերի մեծացման` հաշվի առնելով ծառայած տարիները, ծառայության արդյունքները և վերապատրաստման մակարդակը.

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

6) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պահպանման համար հատկացված միջոցների հաշվին վերապատրաստվել.

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

i

8) պահանջել Կառավարության սահմանած կարգով ծառայողական քննության անցկացում` իր պատիվը և արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, իր կարծիքով անհիմն մեղադրանքները հերքելու և վերացնելու նպատակով.

9) օգտագործել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

10) (10-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

11) (11-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

(23-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 24. Մաքսային ծառայողի հիմնական պարտականությունները

 

i

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, մաքսային ծառայողների հիմնական պարտականություններն են`

1) (1-ին կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

6) օրենքով սահմանված դեպքերում սկսել հետաքննության և նախաքննության գործերը.

i

6.1) մաքսանենգության և օրենքով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով իրականացնել դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Կառավարությունը.

7) մասնակցել կոմիտեի ղեկավարի հաստատած ծրագրով անցկացվող ուսումնավարժական հավաքներին, մրցույթներին և այլ ծառայողական միջոցառումներին.

8) (8-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

9) (9-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

(24-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 01.03.18 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

(24.1-ին հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 25. Մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների` մաքսային ծառայողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի:

(25-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 19.03.12 ՀՕ-114-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 26. Մաքսային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի օգտագործման դեպքերը և կարգը

 

i

1. Մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, կիրառելու հատուկ միջոցներ, ինչպես նաև հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, այնուհետև` պարբերաբար, մաքսային մարմնի հանրային ծառայողները, կոմիտեի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն և պիտանիության ստուգումներ: Նշված անձինք պարտավոր են ունենալ նաև տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:

2. Սույն օրենքի 27-29-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով` մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:

3. Մաքսային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային այլ միջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, եթե նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:

4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային մարմնի հանրային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման դեպքում մաքսային մարմնի հանրային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:

Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:

(26-րդ հոդ. փոփ. 07.04.09 ՀՕ-96-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 27. Ֆիզիկական հարկադրանքի (ուժի) կիրառումը

 

Մաքսային մարմնի հանրային ծառայողները, իրենց պարտականությունների կատարման ընթացքում, իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական հարկադրանք (ուժ)`

1) իրենց կամ այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմիններին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար:

(27-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 28. Հատուկ միջոցների կիրառումը

 

1. Մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն կիրառել ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, փականքները բացելու գործիքներ, տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու համար նախատեսված միջոցներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ:

2. Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար.

2) մաքսային մարմնին պատկանող կամ նրա հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների և տրանսպորտային միջոցների վրա կատարված հարձակումը կանխելու համար.

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտին վարչական ձերբակալության ենթարկելու կամ մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց.

4) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե դրա վարորդը չի կատարում մաքսային ծառայողի օրինական պահանջները:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից բացի, մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են կիրառել նաև`

1) մաքսային հսկողության իրականացման շրջանակներում` Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ.

2) քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի և յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

2.2. Ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը հաստատվում է մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:

ԻՐՏԵԿ Մաքսային մարմնի ղեկավարը ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը հաստատում է 26.05.21 ՀՕ-216-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 14.06.2021 թվականից, եռամսյա ժամկետում` 26.05.21 ՀՕ-216-Ն օրենք:

3. Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց, անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

(28-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 26.05.21 ՀՕ-216-Ն օրենքներ)

 

Հոդված 29. Զենքի գործադրումը

 

1. Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող մաքսային մարմնի հանրային ծառայողներին ծառայողական պարտականություններ կատարելիս իրավունք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու, պահելու և օգտագործելու զենք:

2. Զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն դա գործադրել`

1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար, կամ եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.

2) զենքի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար:

3. Մինչև զենքի գործադրումը մաքսային մարմնի հանրային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:

4. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և մաքսային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

5. Մաքսային մարմնի հանրային ծառայողներին զենքով ապահովելու կարգը, զենքի ու ռազմամթերքի ցանկը սահմանում է Կառավարությունը:

(29-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 26.05.21 ՀՕ-216-Ն օրենքներ)

 

Հոդված 30. Մաքսային մարմնի հանրային ծառայողների անհատական պաշտպանության միջոցները

 

Անձնական անվտանգության ապահովման համար մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:

(30-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

i
Հոդված 31. Մաքսային ծառայության ստաժը

 

1. Մաքսային ծառայության ստաժը ներառում է մաքսային ծառայողի մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու և մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը մաքսային մարմիններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Մաքսային ծառայության ստաժը հաշվարկվում է մաքսային ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժի մեջ:

(31-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

 

Հոդված 32. Մաքսային ծառայողի ծառայողական տեղափոխումը և երաշխիքները

 

1. Կոմիտեի ղեկավարի հրամանով մաքսային ծառայողին նույն մաքսային մարմնում, նույն տարածաշրջանի այլ մաքսային մարմնում կամ այլ տարածաշրջանի մաքսային մարմնում այլ պաշտոնի նշանակելը (այսուհետ` ծառայողական տեղափոխում) թույլատրվում է միայն մաքսային ծառայողի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

i

2. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում նշված ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության նոր վայրում Կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում:

3. Մաքսային ծառայողին այլ տարածաշրջան ծառայողական տեղափոխման դեպքում մաքսային ծառայողին Կառավարության սահմանած կարգով տրվում է տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցում:

4. Մաքսային ծառայողների տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

(32-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 33. Մաքսային ծառայության համար կադրերի վերապատրաստումը

(33-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 34. Մաքսային ծառայողի անձնական գործը

 

1. Մաքսային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Մաքսային ծառայողի անձնական գործը վարում է կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

i

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

(34-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 35. Մաքսային ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը

 

1. Մաքսային մարմնի հանրային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը որոշում է Կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:

2. Մաքսային մարմնի հանրային ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է կոմիտեն:

(35-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-284-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 36. Մաքսային ծառայողի պահանջների պարտադիր լինելը

 

1. Մաքսային ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, քաղաքացիների և այլ անձանց համար:

2. Մաքսային ծառայողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը և դրանց պատճենները նրա պահանջով տրվում են անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մաքսային ծառայողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

i
Հոդված 37. Մաքսային ծառայողի պատասխանատվությունը

 

Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են օրենքով սահմանված կարգով:

Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել կոմիտեի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:

Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով կոմիտեում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում դիմում-բողոք բերողի կողմից գրավոր կարգով և հայերենով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`

1) բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.

3) բողոքարկման առարկան.

4) բողոք բերողի պահանջը.

5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

Սույն հոդվածի 5-րդ մասում նշված` ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում մաքսային մարմինը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:

Մաքսային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը` այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված` մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կայացրած որոշումների բողոքարկման դիմում-բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով սույն օրենքով նախատեսված դեպքերում:

ԻՐՏԵԿ 7-րդ մասը լրացվելու է նոր պարբերությամբ 04.11.2022 թվականից ` 12.04.22 ՀՕ-90-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է կոմիտեն:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում կոմիտեի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե`

1) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում սույն օրենքով սահմանված չափանիշները, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.

2) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.

3) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.

4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.

5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնողը չի վերացրել սույն հոդվածով սահմանված ժամկետում.

6) դիմում-բողոք բերողը հրաժարվում է բողոքից.

7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.

8) բացակայում է մաքսային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.

9) դիմում-բողոքը ներկայացվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո.

10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո սույն հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.

11) դիմում-բողոքը ներկայացնողը նույն պահանջով դիմել է դատարան.

12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:

(11-րդ մասն ուժը կորցրել է 14.05.2022 թվականից` 12.04.22 ՀՕ-90-Ն օրենք)

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունը` էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով` գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, և դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, եթե`

1) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող է պարզաբանել միայն դիմում-բողոք բերած անձը.

2) դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունել է հանձնաժողովը` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից բանավոր ընթացակարգով քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

(13-րդ մասն ուժը կորցրել է 14.05.2022 թվականից` 12.04.22 ՀՕ-90-Ն օրենք)

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում`

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն յոթ հոգի: Որոշումները կայացվում են քվեարկությամբ` պարզ մեծամասնության ձևով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում` քննության օրը գրավոր քվեարկությամբ:

ԻՐՏԵԿ 16-րդ մասը շարադրվելու է նոր խմբագրությամբ` 01.10.2022 թվականից` 12.04.22 ՀՕ-90-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահվում է մաքսային մարմնում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

(37-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 17.12.14 ՀՕ-259-Ն, 21.12.17 ՀՕ-284-Ն, 20.12.17 ՀՕ-24-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 14.11.19 ՀՕ-226-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 12.04.22 ՀՕ-90-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 37.1. Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունների կասեցումը

(37.1-ին հոդվածն ուժը կորցրել է 09.04.2021 թվականից` 25.03.21 ՀՕ-126-Ն օրենք)

(37.1-ին հոդ. լրաց. 18.11.09 ՀՕ-212-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 38. Մաքսային ծառայության կարգապահական կանոնադրությունը

(38-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.05.2003 թվականից` 11.04.03 ՀՕ-539-Ն օրենք)

 

Հոդված 39. Մաքսային ծառայողի կողմից հատուկ հանձնարարություններ կատարելը

 

1. Հատուկ պատրաստություն անցած մաքսային ծառայողներին մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ներգրավելու կարգը, ինչպես նաև հատուկ հանձնարարությունների կատարման առանձնահատկությունները հաստատում է կոմիտեն:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողի վերաբերյալ տեղեկություններն օրենքով սահմանված դեպքերում կարող են հրապարակվել միայն այդ ծառայողի գրավոր համաձայնությամբ:

(39-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

Հոդված 40. Մաքսային ծառայողին գործուղելը

 

1. Մաքսային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու նպատակով կարող են գործուղվել կոմիտեի ղեկավարի, ինչպես նաև մաքսատան պետի կամ մաքսային կետի պետի հրամանով:

2. Մաքսային ծառայողին գործուղելու պայմաններն ու կարգը, ինչպես նաև գործուղման ընթացքում մաքսային ծառայողի ծառայության առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

(40-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

Հոդված 41. Մաքսային ծառայողի դրամական բավարարումը

(41-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.05.2003 թվականից` 11.04.03 ՀՕ-539-Ն օրենք)

 

i
Հոդված 41.1. Մաքսային ծառայողների վարձատրությունը

 

1. Մաքսային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

1.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մաքսային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

(41.1-ին հոդ. լրաց. և փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 13.11.12 ՀՕ-199-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 12.12.13 ՀՕ-178-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 41.2. Մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը

(41.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

(41.2-րդ հոդ. լրաց. և փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն օրենքներ)

 

Հոդված 41.3. Մաքսային ծառայողների դրամական բավարարման վճարման կարգը

(41.3-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2014 թվականից` 12.12.13 ՀՕ-178-Ն օրենք)

(41.3-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

 

Հոդված 42. Մաքսային ծառայողի սոցիալական երաշխիքները, նյութական և սոցիալական ապահովությունը

 

1. Մաքսային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում են տրանսպորտային և կապի միջոցներ կամ տրանսպորտային և հեռահաղորդակցման ծախսերի դրամական փոխհատուցում:

2. Մաքսային ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է մաքսային ծառայողի ծառայողական գործունեության կապակցությամբ ստացված մարմնական վնասվածքների կամ հիվանդության հետևանքով, մահացած մաքսային ծառայողի ընտանիքին և նրա խնամքի ներքո գտնվող անձանց վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 12-ապատիկի չափով միանվագ գումար:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա մասնագիտական ծառայությունը, ծառայողին վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 6-ապատիկի չափով միանվագ գումար:

4. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինության, մաքսային ծառայողին վճարվում է միանվագ գումար:

5. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մաքսային ծառայողի խնամքի ներքո գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվում է փոխհատուցում` մահացածի դրամական վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով: Դրամական վաստակի նշված մասը որոշելու համար մահացածի ամսական միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

ԻՐՏԵԿ  42-րդ հոդվածի 6-րդ մասում 14.11.19 ՀՕ-226-Ն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը հնարավոր չէ կատարել համապատասխան բառերի բացակայության պատճառով:

6. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ամեն ամիս` պետական բյուջեի միջոցների հաշվին, նրան վճարվում է փոխհատուցում` նրա ամսական միջին դրամական վաստակի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երրորդ մասի համաձայն ստացած գումարները:

7. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով (ներառյալ` բաց թողնված օգուտը)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(42-րդ հոդ. փոփ. 14.11.19 ՀՕ-226-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 6.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(6-րդ գլխի վերնագիրը փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 43. Մաքսային ծառայողների խրախուսումը

 

i

1. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Մաքսային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է մաքսային մարմնի ղեկավարը:

2. Մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը մաքսային ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է նման կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար մաքսային ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

i

4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

5. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(43-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 17.09.09 ՀՕ-171-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 43.1. Խրախուսման ձևերի կիրառումը և կարգը

(43.1-ին հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 44. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Մաքսային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը` ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ` կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:

3. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:

(44-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 44.1. Կարգապահական տույժի միջոցի ընտրության և նշանակման կարգը

(44.1-ին հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 45. Մաքսային ծառայողի նյութական պատասխանատվությունը

 

1. Մաքսային ծառայողի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում)` 100.000 դրամ և ավելի չափով, մաքսային ծառայողը (ծառայողները)`

1) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 10 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 100.000-ից մինչև 500.000 դրամ և (կամ) իջեցվում պաշտոնից.

2) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 10-ից մինչև 25 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 500.000-ից մինչև 1000.000 դրամ և (կամ) իջեցվում պաշտոնից.

3) վճարում է (են) տուգանք` ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի 25-ից մինչև 50 տոկոսի չափով, եթե խախտման հետևանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված գումարը կազմում է 1000.000 դրամից ավելի, ազատվում է մաքսային ծառայությունից:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

4.1. Մաքսային ծառայողը պարտավոր է հատուցել իր պատճառած իրական վնասը: Չստացված օգուտները մաքսային ծառայողից չեն կարող գանձվել:

Իրական վնասը մաքսային մարմնի գույքի առկա կորուստն է, պակասելը կամ այդ գույքի վնասվածքը (այդ թվում` երրորդ անձանց գույքը, որը գտնվում է այդ գույքի պահպանության համար պատասխանատվություն կրող մաքսային մարմիններում):

Մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն ինչպես մաքսային մարմիններին անմիջական իրական վնաս հասցնելու համար, այնպես էլ այն վնասի համար, որը մաքսային մարմինը հատուցել է այլ անձանց, որոնց վնաս է պատճառվել մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության հետևանքով:

Մաքսային ծառայողը նյութական պատասխանատվության չի ենթարկվում, եթե վնասն առաջացել է անհաղթահարելի ուժի, ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության հետևանքով:

Մաքսային մարմինը, հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, որի ընթացքում պատճառվել է վնասը, իրավունք ունի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) մեղավոր մաքսային ծառայողից վնասը գանձելուց:

Վնաս պատճառելու համար մաքսային ծառայողը կրում է նյութական պատասխանատվություն իր ամսական միջին աշխատավարձի չափով:

Պատճառված վնասի նյութական պատասխանատվությունն ամբողջությամբ դրվում է մաքսային ծառայողի վրա, եթե`

1) նյութական վնասը պատճառվել է նրա աշխատանքային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով, և վնասի հատուցումը նախատեսված է սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով.

2) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

3) վնասը պատճառվել է ոչ սթափ վիճակում.

4) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի հանցավոր գործողությամբ, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

5) վնասը պատճառվել է վարչական զանցանքի պատճառով, ինչը հաստատել է համապատասխան պետական մարմինը.

6) վնասը պատճառվել է օրենքով պաշտպանվող ծառայողական, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիքը հրապարակելու կամ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով.

7) վնասը պատճառվել է մաքսային ծառայողի կողմից ոչ աշխատանքային պարտականությունները կատարելիս:

5. Սույն հոդվածով նախատեսված տուգանքները վճարվում են պետական բյուջե, իսկ պատասխանատվության միջոցները կիրառվում են կատարված խախտումների փաստերը ծառայողական քննությամբ հաստատվելուց հետո` կոմիտեի ղեկավարի հրամանով:

(45-րդ հոդ. փոփ. 11.4.03 ՀՕ-539-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 14.11.19 ՀՕ-226-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 45.1. Վնասի գանձման կարգը

 

Մաքսային ծառայողի պատճառած վնասի գանձումը, որի չափը չի գերազանցում նրա ամսական միջին աշխատավարձի չափը, կատարվում է կոմիտեի հրամանով:

Եթե պատճառված վնասը գերազանցում է մաքսային ծառայողի ամսական միջին աշխատավարձի չափը, և նա հրաժարվում է կամովին վճարելուց, ապա դա գանձվում է դատական կարգով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հրամանը կարող է բողոքարկվել դատական կարգով:

(45.1-ին հոդ. լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն, 12.12.13 ՀՕ-178-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 46. Կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովը

 

i

1. Կոմիտեի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովը, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով, անցկացնում է ծառայողական քննություններ և դրանց արդյունքների վերաբերյալ կոմիտեի ղեկավարին ներկայացնում է եզրակացություններ:

1.1. (1.1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

i

2. Կոմիտեի ծառայողական քննություններ անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է կոմիտեի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:

(46-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 10.06.13 ՀՕ-69-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 46.1. Կոմիտեի ծառայողական քննության հանձնաժողովի իրավասությունները

(46.1-ին հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 46.2. Կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները

(46.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 47. Մաքսային մարմնի ղեկավարի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը ծառայողական կարգուկանոնի պահպանման գործում

 

Կարգապահության համար պատասխանատու են`

1) կոմիտեում` ղեկավարը, ղեկավարի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները.

2) մաքսատներում` մաքսատան պետը, նրա տեղակալը (տեղակալները) և ստորաբաժանումների ղեկավարները.

3) մաքսային կետերում` մաքսակետի պետը, նրա տեղակալը և ստորաբաժանումների ղեկավարները:

Մաքսային մարմնի և նրա ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են`

1) ենթակաների համար ստեղծել ծառայության հանգստի համար անհրաժեշտ պայմաններ.

2) ենթակաների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ.

3) ենթակաների ծառայողական գործունեությունը վերադասի մոտ գնահատելիս լինել օբյեկտիվ և ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն.

4) բացառել հովանավորչությունն անձնակազմի հետ աշխատելիս.

5) բացառել մաքսային ծառայողի հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով կամ տվյալ ծառայությունում առկա թերությունների վերաբերյալ արտահայտած քննադատության համար.

6) հետամուտ լինել իրենց ենթակաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Մաքսային մարմինների ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, սույն օրենքով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, անձնակազմի համախմբմանը, ժամանակին հայտնաբերեն ենթակաների կատարած զանցանքների պատճառները, նախազգուշացնեն նրանց, կարգազանցների նկատմամբ դրսևորեն անհանդուրժողական վերաբերմունք:

(47-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 48. Մաքսային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Մաքսային ծառայողի ծառայությունը դադարում է մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու (ազատելու) կամ նրա զոհվելու (մահանալու) դեպքում:

2. Մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության առավելագույն տարիքի լրանալը.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

4) հաստիքների կրճատումը կամ մաքսային մարմնի լուծարումը.

4.1) սույն օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը.

5) պետական այլ մարմնում աշխատանքի տեղափոխվելը.

6) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.

7) մաքսային ծառայողի առողջական վիճակի կապակցությամբ` մաքսային ծառայության համար պիտանիությունը սահմանափակող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական մարմնի ռազմաբժշկական հանձնաժողովի տված եզրակացությունը.

8) մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը.

9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.

i

9.1) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա.

10) ծառայողական կարգապահական կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը:

Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների միանգամյա կոպիտ խախտումներ են`

1) օրենսդրության պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում) 1.000.000 դրամից ավելի.

2) պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, անձնական նպատակներով օգտագործելը, երրորդ անձանց տրամադրելը, եթե դրանց տրամադրումը նախատեսված չէ օրենքով.

3) առանց հարգելի պատճառների գործալքությունը (այդ թվում` աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելը).

4) ոչ սթափ վիճակում, թմրամիջոցներ կամ թունամիջոցներ օգտագործած վիճակում աշխատանքի ներկայանալը.

5) աշխատանքի վայրում գույք հափշտակելը (այդ թվում` մանր), անհիմն ծախսեր կատարելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

6) աշխատողի կողմից աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եթե այդ խախտումն առաջացրել է կամ կարող էր առաջացնել մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ.

i

7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.

8) կոմիտեի տարածաշրջանային մաքսատան ղեկավարի կամ տեղակալի, մաքսային կետի պետի կամ տեղակալի, գլխավոր հաշվապահի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսատան կամ մաքսային կետի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի:

Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների պարբերաբար խախտող է համարվում ծառայողական կարգապահության խախտման համար կարգապահական տույժ ստացած այն ծառայողը, ով կրկին խախտել է դա:

Եթե մեկ տարվա ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, ապա մաքսային ծառայողն ազատվում է պաշտոնից:

11) ազատազրկման դատապարտվելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) մաքսային ծառայողի` զինվորական ծառայության զորակոչվելը.

17) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով աշխատանքի չներկայանալն ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր:

18) (18-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2012 թվականից` 29.11.11 ՀՕ-297-Ն օրենք)

3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Մաքսային ծառայողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու կամ հիվանդության ժամանակահատվածում չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված դեպքի:

5. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու մաքսային ծառայողի լիազորությունները:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված հիմքով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե հնարավոր չէ նրան տեղափոխել առողջական վիճակին համապատասխան այլ ազատ պաշտոնի, կամ եթե տվյալ ծառայողը հրաժարվել է տեղափոխվել այդ պաշտոնին:

7. Հաստիքների կրճատման հետևանքով ծառայությունից առաջիկա ազատման վերաբերյալ մաքսային ծառայողը պետք է տեղեկացվի ազատվելուց առնվազն երկու ամիս առաջ:

8. Մաքսային ծառայությունից ազատվելու դեպքում մաքսային ծառայողը կոմիտե է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված կնիքը, զենքը և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:

9. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող մաքսային ծառայողները:

(48-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 24.12.04 ՀՕ-71-Ն, 23.10.08 ՀՕ-175-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 29.11.11 ՀՕ-297-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 48.1. Կարգապահական տույժի գործողության ժամկետը

(48.1-ին հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը

 

1. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

(48.2-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-212-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

i
Հոդված 49. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, մաքսային ծառայողի ցանկությամբ և տվյալ պաշտոնում նշանակում կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ, մաքսային ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոն:

(49-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 22.12.10 ՀՕ-251-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 50. Մաքսային ծառայության վերականգնումը

 

1. Մաքսային ծառայողի ծառայությունից ազատումը կամ ծառայողական տեղափոխումն օրենքով սահմանված կարգով ապօրինի ճանաչվելու կամ զինվորական ծառայությունն ավարտելու և վերադառնալու դեպքում մաքսային ծառայողը ենթակա է վերականգնման այն պաշտոնում, որից նրան ազատել կամ տեղափոխել են:

2. Հերթական հատուկ կոչում շնորհելու մաքսային ծառայողների աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայողի մաքսային ծառայության ստաժի հաշվարկման համար վերականգնված մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու օրվանից մինչև վերականգնվելու օրն ընկած ժամանակահատվածը ներառվում է ծառայության տարիների մեջ:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 10.02.2005 թվականից` 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

4. Մաքսային մարմինների ղեկավարները, որոնք ապօրինի որոշում են կայացրել մաքսային ծառայողի ծառայությունից ազատման կամ ծառայողական տեղափոխման մասին կամ հետաձգում են մաքսային ծառայողին ծառայությունում վերականգնելու մասին որոշման կատարումը, ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(50-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 51. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում հետագայում ծառայությունը շարունակելու նպատակով գրանցվում են`

1) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

3) սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 17-րդ կետով նախատեսված հիմքերով մաքսային ծառայության պաշտոնից ազատված անձինք.

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

2. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողների միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողի 65 տարին լրանալը:

Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողները գտնվում են մինչև`

1) սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի լրանալը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը.

i

4) «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացումը և (կամ) 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելը.

5) մաքսային ծառայության կադրերի ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի հիման վրա կոմիտեի ղեկավարի կողմից համապատասխան որոշման ընդունումը:

6) հանրային ծառայության պաշտոնում նշանակվելը:

i

3. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվի վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

(51-րդ հոդ. փոփ. 24.12.04 ՀՕ-71-Ն, 18.11.09 ՀՕ-212-Ն, 23.03.18 ՀՕ-263-Ն, 21.01.20 ՀՕ-18-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 16.12.21 ՀՕ-424-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 9.
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ

 

Հոդված 52. Մաքսային մարմինների ֆինանսավորումը

 

Մաքսային մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 53. Մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը

(53-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.02.2020 թվականից` 14.11.19 ՀՕ-226-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 54. Մաքսային ծառայության տարբերանշանը և կնիքը

 

1. Մաքսային ծառայությունը և դրա տրանսպորտային միջոցներն ունեն տարբերանշան, որի ձևը հաստատում է Կառավարությունը:

2. Մաքսային մարմիններն ունեն կնիք` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով և յուրաքանչյուրն իր անվանմամբ:

3. Մաքսային հայտարարագրի գնահատում, մաքսային զննման ընտրողականություն կամ մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողներն ունեն անձնական կնիք` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, մաքսային ծառայության անվանմամբ և համարակալմամբ:

(54-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-263-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 55. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտելու համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 56. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:

2. Սույն օրենքով սահմանված կարգով մաքսային ծառայության պաշտոնների նկարագրերը հաստատվելուց հետո մաքսային մարմնի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են մաքսային ծառայողներ:

3. Սույն օրենքով նախատեսված մաքսային ծառայողի առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 90 օր հետո:

4. Սույն օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասի 10-րդ կետի հիմքով մաքսային ծառայողին պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

5. Կոմիտեն պարտավոր է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, ապահովել մաքսային ծառայողների հետ սույն օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պայմանագրերի կնքումը:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված մաքսային ծառայության հատուկ և դասային կոչումները պահպանվում են:

i

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողներին հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին» կանոնադրության մասին» թիվ ՆԽ-574-1 որոշումը:

(56-րդ հոդ. փոփ. 11.04.03 ՀՕ-539-Ն, 23.03.2018 ՀՕ-263-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 30
Երևան
ՀՕ-402-Ն

 

 

pin
ՀՀ 03.07.2002
N ՀՕ-402-Ն օրենք