Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2023 - 01.01.2023} «ԿՈՌՈՒՊՑԻԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2023 - 01.01.2023} «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2023  -ից մինչեւ   01.01.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
Արդեն պատրաստ է տվյալ ակտի   01.01.2025  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

01.01.2023 - 01.01.2023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին 


«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.

«10) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

11) «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

12) «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-34-րդ կետերով.

«30) ստուգում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.

31) ստուգում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված` քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.

32) ստուգում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված` քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.

33) քննում և լուծում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.

34) իրականացնում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

 

i

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 40.3. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը

 

1. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով ստուգում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին:

2. Նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն Հանձնաժողովում կարող է նշանակել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նշանակված աուդիտորները վարձատրվում են երկու ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի եռապատիկի չափով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 5-րդ օրը:

3. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մինչև մեկ ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկվել մինչև 5 մասնագետ:

4. Հանձնաժողովը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման նպատակով իրականացնում է նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի համադրում, դրանց օրինականության, հայտարարագրում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում: Այդ նպատակով Հանձնաժողովն իրավասու է`

1) ստանալու համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ այն բանկերից, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում` էլեկտրոնային հարցման եղանակով) թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների` իրենց նախընտրական հիմնադրամներ կատարած նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ.

3) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու և ստանալու համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների և իրականացված վճարումների վերաբերյալ, այդ թվում` անհատույց ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ:

5. Հայտարարագրերի ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով Կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող թեկնածուի կամ կուսակցության հաշիվների առկայության, հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաև բանկային պահատուփերի առկայության վերաբերյալ տվյալներ` հարցման մեջ նշելով թեկնածուի կամ կուսակցության տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը: Սույն մասում նշված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և Հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

6. Հանձնաժողովը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ, ստուգում և ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն: Հանձնաժողովը եզրակացությունն անհապաղ հրապարակում է իր համացանցային կայքում:

7. Եթե նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ստուգման արդյունքով արձանագրվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների խախտումներ, ապա Հանձնաժողովը հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:

8. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:

9. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն` ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում: Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու, քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին` կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը:

11. Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրերի էլեկտրոնային ձևը սահմանում է Հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի և ժամկետների մասին:»:

(3-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-164-Ն օրենք)

 

i

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 40.4. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի քարոզչության նպատակով կատարված նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը

 

1. Հանձնաժողովն ստուգում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված` հանրաքվեի և տեղական հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ ներկայացված հայտարարագրերի համապատասխանությունը համապատասխանաբար «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված պահանջներին: Հանձնաժողովը քարոզչության հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման նպատակով իրականացնում է նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի համադրում, դրանց օրինականության, հայտարարագրում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում: Այդ նպատակով Հանձնաժողովն իրավասու է քարոզչության կողմերից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում` էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագրերի ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

2. Հայտարարագրերի ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով Կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող քարոզչության կողմերի հաշիվների առկայության, հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

3. Հանձնաժողովը քարոզչության կողմերի ներկայացրած հայտարարագրերն ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հանրաքվեի կամ տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում և ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն: Հանձնաժողովը եզրակացությունն անհապաղ հրապարակում է իր համացանցային կայքում:

4. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին` կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը:

5. Սույն հոդվածով նշված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և Հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

6. Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրերի էլեկտրոնային ձևը սահմանում է Հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի և ժամկետների մասին:»:

(4-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-164-Ն օրենք)

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է նախընտրական հիմնադրամներ կատարած նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևանմուշը և հայտարարագիրը կազմելու ու ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույցը:

3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված` քարոզչության կողմերի կողմից ներկայացվող հայտարարագրերի ձևանմուշը և հայտարարագրերը կազմելու ու ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույցը:

4. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո` մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսվող` 40.3-րդ և 40.4-րդ հոդվածներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը և ձևաչափը հաստատելու մասին»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի` 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն համատեղ որոշման մեջ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-208-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 07.05.2021
N ՀՕ-208-Ն օրենք