Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ ...

 

 

040.0554.150502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2002 թվականի N 554

 

i

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՏԵՍՔՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի միջև 1998 թվականի մայիսի 26-ին կնքված համաձայնագրի` «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիան Հայաստանի Հանրապետության կառավարությանը սեփականության իրավունքով պետք է տրամադրեր 148.5 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով բնական գազ, որպես «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում իր և «Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության մասնակցություն, համապատասխանաբար 27.0 մլն ԱՄՆ-ի դոլար և 121.5 մլն ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, ինչն ամրագրվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին» N 259 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի N 404 որոշման խմբագրությամբ) 3-րդ կետի «գ» ենթակետով:

Համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի միջև 1998 թվականի օգոստոսի 12-ին կնքված համաձայնագրի` «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիան 1998-2001 թվականների ժամանակահատվածում պետք է իր և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը մատակարարել 2121.4 մլն խոր. մետր բնական գազ (148.5 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով), ինչն ամրագրվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 568 որոշման 6-րդ կետով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիների ընթացքում նշված համաձայնագրերով բնական գազի մատակարարման գծով ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվել են ամբողջությամբ և, որ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը 2001 թվականի սեպտեմբերի 18-ին է թույլատրել (N 11-11-0457/01 թույլտվություն) կատարել կապիտալի շարժ` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով, որի արդյունքում «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի ֆինանսական փոխհարաբերությունները նշված գործարքի մասով մինչև այժմ մնացել են բաց, ինչպես նաև բավարարելով «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության խնդրանքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից փոխանցվող 126.0 միլիոն ԱՄՆ-ի դոլար գումարը «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիային վերադարձնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` մասնակից կողմերի հետ կնքելով համապատասխան համաձայնագիր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2002
N 554
Որոշում