Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱ ...

 

 

100.0059.250116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        01            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

23 դեկտեմբերի 2015 թվականի N 59-Ն

 

«ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N-3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Հեպատիտներ Բ-ի, Ց-ի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N - 3.1.1-030-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները` համաձայն հավելվածի:

(հրամանը խմբագրվել է 09.11.2022 թիվ 76-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թվականի դեկտեմբերի 23-ի

թիվ 59-Ն հրամանի

 

«ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N-3.1.1-030-2015 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, որոնք իրականացնում են հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերումը և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը (այսուհետ` բժշկական կազմակերպություն):

2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` պացիենտ) շրջանում հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի հայտնաբերմանը, ախտորոշմանը, հաշվառմանը և հաղորդմանը, պացիենտների հոսպիտալացմանը և դուրսգրմանը, շարունակական (դիսպանսեր) հսկողությանը, հեպատիտներ Բ-ով, Ց-ով անձի հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավոր) բժշկական հսկողությանը, լաբորատոր հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջները:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

 

3. Հեպատիտներ Բ-ի, Ց-ի հայտնաբերումն իրականացվում է բժշկական կազմակերպության բուժաշխատողների կողմից:

4. Բժշկական կազմակերպությունում հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով.

1) արյան դոնորները հետազոտվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 7-ի N 12-Ն հրամանի,

2) սերմնահեղուկի դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 907-Ն որոշմամբ սահմանված կարգով,

3) ոսկրածուծի, հյուսվածքների, օրգանների դոնորները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 54-Ն և 2019 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրամանների համաձայն,

4) սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով և Ձև 2-ով հաստատված նպատակային քանակակազմը ենթարկվում է պարտադիր լաբորատոր հետազոտման արագ թեստով և/կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ` ԻՖԱ) մեթոդով:

5. Հեպատիտներ Բ-ի և Ց-ի դեպք հայտնաբերելիս բուժաշխատողը համաճարակաբանական ցուցանիշների վերաբերյալ գրանցումներ է կատարում պացիենտի բժշկական փաստաթղթերում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:

6. Հեպատիտ Բ-ի, Ց-ի լաբորատոր ախտորոշումն իրականացվում է արագ թեստով և/կամ ԻՖԱ մեթոդով, մոլեկուլյար-կենսաբանական մեթոդով` պոլիմերազային շղթայական ռեակցիայով (ՊՇՌ)` այն բժշկական կազմակերպություններում և լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում «այսուհետ` լաբորատորիա», որոնք ունեն գործունեության նման տեսակ իրականացնելու համապատասխան լիցենզիա:

7. Արագ թեստով կամ ԻՖԱ մեթոդով կատարված հետազոտությունների հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի դրական արդյունքներով հղիների արյան նմուշներն ուղեգրվում են Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (այսուհետ` ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղ` ԻՖԱ մեթոդով ախտորոշումը հաստատելու համար` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:

8. Յուրաքանչյուր լաբորատոր հետազոտություն իրականացնելու դեպքում լաբորատորիայի կողմից տրվող փաստաթղթում նշվում է թեստի անվանումը:

9. Սուր և քրոնիկ հեպատիտներ Բ-ի և Ց-ի կլինիկական ախտորոշումը դրվում է` համաձայն սույն սանիտարական կանոնների գլուխ 3-ով և 4-ով սահմանված հեպատիտներ Բ-ի, Ց-ի դեպքի ստանդարտ բնորոշումների:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

 

10. Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական չափանիշներ` առանձին հիվանդության սուր սկիզբ սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) և/կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների [ԱԼՏ] մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում են նորմայի վերին սահմանը):

11. Սուր հեպատիտ Բ-ի լաբորատոր չափանիշ` իմունագլոբուլին Մ հակամարմիններ հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի նկատմամբ` anti-HBc IgM (այսուհետ` իմունագլոբուլին Մ հակա-ՀԲկ):

12. Համաճարակաբանական չափանիշ` հետևյալներից առնվազն մեկը.

1) հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում,

2) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում,

3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,

4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,

5) ներարկային թմրամիջոցների գործածում,

6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:

13. Դեպքի դասակարգում.

1) սուր հեպատիտ Բ`

ա. կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,

բ. հավանական` կլինիկական չափանիշներով ցանկացած անձ, համաճարակաբանական վերհուշում հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն ՀԲմ հակածնի հայտնաբերումից առաջ` 6 ամսվա ընթացքում,

գ. հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

2) քրոնիկ հեպատիտ Բ`

ա. կասկածելի` արյան մեջ ՀԲմ հակածնի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Բ-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),

բ. հավանական` կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,

գ. հաստատված` կասկածելի դեպք, ՀԲմ հակածնի երկու դրական թեստերի արդյունքներով` առնվազն 6 ամիս տարբերությամբ, ալանինամինատրանսֆերազի (այսուհետ` ԱԼՏ) մակարդակի մշտական կամ պարբերական բարձրացում, արյան շիճուկում ՀԲՎ ԴՆԹ-ի մակարդակը` >=2000 ՄՄ/մլ:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

 

14. Սուր հեպատիտ Ց-ի կլինիկական չափանիշներ` առանձին հիվանդության սուր սկիզբ սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) և/կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների [ԱԼՏ] մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում են նորմայի վերին սահմանը):

15. Սուր հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշ` հետևյալներից առնվազն մեկը.

1) հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների` HCV (այսուհետ` հակա-ՀՑՎ) սերոկոնվերսիա,

2) հեպատիտ Ց-ի վիրուսի նուկլեինաթթվի` HCV RNA (այսուհետ` ՀՑՎ ՌՆԹ) հայտնաբերում հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների` հակա-ՀՑՎ բացակայության պարագայում,

3) դրական հակա-ՀՑՎ և բացասական հակա-HAV IgM, հակա-HBc IgM և հակա-HEV IgM-ի:

16. Համաճարակաբանական չափանիշ` հետևյալներից առնվազն մեկը.

1) շփում հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ,

2) արյան փոխներարկում,

3) բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ,

4) չպաշտպանված սեռական հարաբերություններ,

5) ներարկային թմրամիջոցների գործածում,

6) հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:

17. Դեպքի դասակարգում.

1) սուր հեպատիտ Ց`

ա. կասկածելի` կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք,

բ. հավանական` կլինիկական չափանիշներով ցանկացած անձ, համաճարակաբանական վերհուշում հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն հակա-ՀՑՎ-ի հայտնաբերումից առաջ` 6 ամսվա ընթացքում,

գ. հաստատված` լաբորատոր հաստատված կասկածելի դեպք:

2) քրոնիկ հեպատիտ Ց`

ա. կասկածելի` արյան մեջ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Ց-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար),

բ. հավանական` կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ,

գ. հաստատված` հավանական դեպք, որի արյան շիճուկում ՀՑՎ ՌՆԹ-ի կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածնի` HCV-coreAg առկայություն (այսուհետ` ՀՑՎ-կ հակածին), առանց սուր հեպատիտի նշանների:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԴԵՊՔԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Հեպատիտներ Բ-ով, Ց-ով, ինչպես նաև` այն պացիենտները (այդ թվում լյարդի ցիռոզով և լյարդի առաջնային քաղցկեղով), որոնց մոտ հայտնաբերվել է ՀԲմ հակածին կամ հակա-ՀՑՎ, ենթակա են հաշվառման (գրանցման):

19. Սանիտարական կանոնների 18-րդ կետում ներկայացված դեպքերի (այսուհետ` դեպքեր) հայտնաբերումը, հաղորդումը, հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

20. Բժշկական կազմակերպությունում յուրաքանչյուր դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով հաստատված «Վարակիչ հիվանդությունների հաշվառման մատյանում»:

21. Դեպքերի հաշվառման, ինչպես նաև` դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:

22. Բժշկական կազմակերպության կողմից ախտորոշումը փոխելու կամ հաստատելու դեպքում, անմիջապես (ըստ տեղակայման վայրի) ուղարկվում է նոր շտապ հաղորդում` նշելով սկզբնական ախտորոշումը, փոխված (հաստատված) ախտորոշման ամսաթիվը և լաբորատոր հետազոտման արդյունքները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

23. Հեպատիտ Ց-ով և ՀԲմ հակածնի նկատմամբ դրական մայրերից ծնված երեխաների մասին տվյալները ծննդատնից հաղորդվում են երեխայի հաշվառման առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն` հետագա հետազոտությունները սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի և Ձև 2-ի համաձայն կազմակերպելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԵՊԱՏԻՏՆԵՐ Բ-Ի, Ց-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

24. Բժշկական կազմակերպության բժիշկները սուր հեպատիտներ Բ-ով կամ Ց-ով պացիենտ հայտնաբերելիս հեռախոսով հայտնում են արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություն` կոնտակտավորների հաշվառում, հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությամբ հսկողություն կազմակերպելու և, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Վերջիններիս վերաբերյալ տվյալները գրանցվում են ամբուլատոր բժշկական քարտում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:

25. Բժշկական կազմակերպությունում վտանգավոր բժշկական թափոնների անվտանգ գործածությունը և աշխատանքի ընթացքում պատահական ծակոցների ընթացակարգն ապահովվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն և 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանների պահանջների:

26. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում ստացիոնար բուժման ընթացքում հեպատիտ Բ-ի կամ Ց-ի ստանդարտ բնորոշումներին համապատասխան ախտանշաններով պացիենտ հայտնաբերելիս ապահովվում է վարակաբանի խորհրդատվություն` ախտորոշման և բուժման նպատակով:

27. Հաստատված սուր հեպատիտ Բ և Ց ախտորոշմամբ պացիենտները հոսպիտալացվում են հիվանդանոցային պայմաններում վարակիչ հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում:

28. Սուր հեպատիտ Բ-ով պացիենտի կոնտակտավորների նկատմամբ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի և/կամ վարակաբանի կողմից իրականացվում է հսկողություն 6 ամիս ժամկետով: Երկու ամիսը մեկ անգամ իրականացվում է լաբորատոր հետազոտություն` ՀԲմ հակածնի որոշման համար: Հետազոտությունների արդյունքները գրանցվում են պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում և/կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում:

29. Հեպատիտ Բ-ի, Ց-ի ներհիվանդանոցային վարակի կանխարգելման նպատակով իրականացվում են`

1) ստացիոնար բուժման համար դիմող անձանց և բուժաշխատողների լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Բ-ի նկատմամբ` սահմանված ժամկետներում` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի,

2) բուժանձնակազմի և պացիենտի արյան լաբորատոր հետազոտություններ հեպատիտ Ց-ի դրոշմների նկատմամբ` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի և Ձև 3-ի,

3) հեպատիտներ Բ-ի, Ց-ի յուրաքանչյուր դեպք հայտնաբերելիս` համաճարակաբանական հետազոտություն, հնարավոր վարակի աղբյուրի հայտնաբերում և կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների ժամանակին կազմակերպում և իրականացում,

4) բուժանձնակազմի շրջանում մասնագիտական վարակման կանխարգելում.

ա. կենսաբանական գործոններից բուժանձնակազմի պաշտպանություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի N 3354-Ա հրամանի պահանջների,

բ. բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննությունների գործընթացի ապահովում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման պահանջների,

գ. աշխատանքի ընթացքում բուժանձնակազմի լորձաթաղանթի և մաշկի հետ պացիենտի կենսաբանական հեղուկների և արյան շփման ժամանակ հեպատիտ Բ-ի արտակարգ կանխարգելում (հեպատիտ Բ-ի իմունագլոբուլինի ներարկում առաջին 24 ժամվա ընթացքում), իսկ հետագայում նաև մասնահատուկ (սպեցիֆիկ) կանխարգելում (պատվաստում արագ սխեմայով) համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի հավելվածի Ձև 15-ի,

դ. բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 3847-Լ հրամանի պահանջների,

ե. վարակի հսկողության ծրագրի մշակում և ներդրում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի հունվարի 4-ի N 2117-Ա հրամանի պահանջների:

30. Դոնորական արյուն վերցնելիս բժշկական կազմակերպությունում ապահովվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի N 06-Ն հրամանի պահանջները:

31. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով կամ Ց-ով պացիենտների հոսպիտալացումը, դուրսգրումն իրականացվում է կլինիկական չափանիշներով:

32. Բժշկական կազմակերպությունում բուժաշխատողն ապահովում է պացիենտներին խորհրդատվության տրամադրումը` հեպատիտ Բ-ի, Ց-ի փոխանցման ուղիների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, անվտանգ վարքագծի վերաբերյալ և վերջինիս մասին կատարում գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:

33. Պացիենտի ապաքինումից հետո նրա` աշխատանքին/ուսմանը վերադառնալու ժամկետը որոշվում է բուժող բժշկի կողմից` ելնելով պացիենտի բուժումից հետո կատարված կլինիկա-լաբորատոր հետազոտությունների արդյունքներից և աշխատանքի/ ուսման բնույթից:

34. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, դոնորական օրգանների և հյուսվածքների անվտանգությունը հաստատվում է արյան միջոցով փոխանցվող վարակների հարուցիչների առկայության, այդ թվում` հեպատիտ Բ-ի, Ց-ի նկատմամբ դոնորական նյութի յուրաքանչյուր վերցման ժամանակ դոնորի արյան նմուշների լաբորատոր հետազոտության բացասական արդյունքների հիման վրա:

35. Արգելվում է արյան փոխներարկումային միջոցների և արյան պատրաստուկների ներարկումը մեկ փաթեթից մեկից ավելի պացիենտի:

36. Դոնորական արյան և դրա բաղադրիչների, օրգանների և հյուսվածքների նախապատրաստում, վերամշակում, պահպանում և անվտանգության ապահովում իրականացնող անձնակազմը ենթակա է ՀԲմ հակածնի և հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտության` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի և Ձև 3-ի:

37. Իմունաանբավարարությամբ (ուռուցքաբանական պացիենտները, հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ դեղորայք ստացողները) անձանց մոտ, ինչպես նաև սուր հեպատիտ Ց-ի վաղ շրջանում (վարակվելուց հետո մինչև 12 շաբաթը) հակա-ՀՑՎ-ն կարող է բացակայել: Պացիենտների տվյալ խմբերում հեպատիտ Ց-ի ախտորոշումը իրականացվում է հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի միաժամանակյա հայտնաբերման միջոցով` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 2-ի:

38. Հղիներին արյան շիճուկում (պլազմայում) հակա-ՀՑՎ-ի նկատմամբ հետազոտություն կատարում են (հաշվառման դեպքում) առաջին և երրորդ եռամսյակում: Հակա-ՀՑՎ հայտնաբերելիս հղին ուղեգրվում է վարակաբանի խորհրդատվության:

39. Եթե հղիության առաջին եռամսյակում լաբորատոր հետազոտության ժամանակ հակա-ՀՑՎ-ն կյանքի ընթացքում առաջին անգամ է հայտնաբերվում, սակայն ՀՑՎ ՌՆԹ չի հայտնաբերվում, ապա հաջորդ հետազոտությունը այս դրոշմի նկատմամբ իրականացվում է երրորդ եռամսյակում:

40. Մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 31-ի N 1154-Ա հրամանի:

41. Բժշկական կազմակերպություններում բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման գործընթացները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի պահանջների:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԵՊԱՏԻՏ Բ-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

42. Սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ով բոլոր հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:

43. Շարունակական հսկողության ընթացքում առաջին զննությունն իրականացվում է ստացիոնարից դուրս գրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամիս անց: Եթե պացիենտը դուրս է գրվել ԱԼՏ-ի և ԱՍՏ-ի (ասպարտատ ամինատրանսֆերազների) նշանակալի բարձր արդյունքներով, ապա հսկողական զննումն անցկացվում է դուրս գրվելուց հետո 10-14-րդ օրը:

44. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածները վերադառնում են իրենց աշխատանքային գործունեությանը և ուսմանը` դուրս գրվելուց հետո ոչ շուտ, քան մեկ ամիս անց` նորմալ լաբորատոր ցուցանիշների դեպքում: Նրանք ազատվում են ծանր ֆիզիկական աշխատանքից և սպորտային պարապմունքներից առնվազն 6-12 ամիս:

45. Սուր հեպատիտ Բ-ով հիվանդացածների նկատմամբ իրականացվում է շարունակական հսկողություն 6-12 ամիս ժամկետով: Կլինիկական զննումը, կենսաքիմիական, շճաբանական և վիրուսաբանական թեստերն իրականացվում են ստացիոնարից դուրս գրվելուց հետո 1-ին, 3-րդ և 6-րդ ամիսներին: Հիվանդության կլինիկական ախտանշանների առկայության և/կամ լաբորատոր ցուցանիշների շեղումների դեպքում պացիենտի շարունակական հսկողությունը երկարաձգվում է:

46. Քրոնիկ ՀԲՎ վարակով անձինք գտնվում են շարունակական հսկողության ներքո, մինչև ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության բացասական արդյունքների ստացումը: Հետազոտությունների ծավալը որոշվում է բժիշկ-վարակաբանի կամ ընտանեկան բժշկի կողմից` կախված դրոշմների հայտնաբերումից, սակայն ոչ ուշ, քան 6 ամիսը 1 անգամ:

47. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ով մորից ծնված երեխան ենթակա է մանկաբույժի և վարակաբանի կողմից շարունակական հսկողության այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նա հաշվառված է, ԱԼՏ ֆերմենտի ակտիվության որոշման և ՀԲմ հակածնի նկատմամբ հետազոտության` համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 1-ի:

 

ԳԼՈՒԽ 8. ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

48. Սուր կամ քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտները և այն անձինք, ում մոտ հայտնաբերվել է հակա-ՀՑՎ (ՀՑՎ-ի ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), ենթակա են պարտադիր շարունակական հսկողության բժիշկ-վարակաբանի մոտ այն բժշկական կազմակերպությունում, որտեղ նրանք հաշվառված են:

49. Սուր հեպատիտ Ց-ով պացիենտները հիվանդության բացահայտումից 6 ամիս անց ենթարկվում են կլինիկական զննման և լաբորատոր հետազոտության` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության: Այս անձանց մոտ ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության դեպքում նրանք համարվում են քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտներ և ենթակա են շարունակական հսկողության: ՀՑՎ ՌՆԹ (կամ ՀՑՎ-կ հակածնի նկատմամբ) բացասական անձինք ենթակա են կրկնակի լաբորատոր հետազոտության` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության 12 և 24 շաբաթ անց:

50. Քրոնիկ հեպատիտ Ց-ով պացիենտների և այն անձանց, ում մոտ սկրինինգի ժամանակ հայտնաբերվել են հակա-ՀՑՎ (ՀՑՎ ՌՆԹ-ի բացակայության պայմաններում), շարունակական հսկողությունն իրականացվում է 6 ամիսը մեկ անգամ` համալիր կլինիկա-լաբորատոր հետազոտություններով` ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտությամբ:

51. Հակա-ՀՑՎ-ի առկայությամբ անձինք, ում մոտ բացակայում է ՀՑՎ ՌՆԹ-ի շարժընթացն առնվազն 2 տարի, համարվում են հեպատիտ Ց-ի ռեկոնվալեսցենտներ և հանվում են շարունակական հսկողությունից:

52. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան բժշկական կազմակերպությունում ենթակա է դիսպանսեր հսկողության` արյան շիճուկի (պլազմայի) պարտադիր հետազոտության հակա-ՀՑՎ-ի և ՀՑՎ ՌՆԹ-ի առկայության նկատմամբ:

53. Հեպատիտ Ց-ով մորից ծնված երեխան կյանքի առաջին տարում հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ, կյանքի 18-րդ ամսում կամ դրանից հետո` հակա-ՀՑՎ-ի նկատմամբ: Հակա-ՀՑՎ դրական երեխան հետազոտվում է ՀՑՎ ՌՆԹ-ի նկատմամբ 3 տարեկանից հետո` քրոնիկ հեպատիտ Ց ախտորոշումը հաստատելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 9. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

 

54. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն ընդգրկում է հեպատիտներ Բ-ով և Ց-ով վարակման ուղիների, գործոնների, մեխանիզմների, ախտորոշման մեթոդների, ժամանակին հետազոտության, ժամանակին բուժման, շարունակական դիտարկման հարցերը:

55. Բնակչության բժշկահիգիենիկ կրթությունը և առողջ ապրելակերպի քարոզչությունն իրականացնում է բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը` պացիենտներին խորհրդատվություն տրամադրելիս, այդ մասին կատարելով գրառումներ հիվանդության պատմագրի մեջ կամ պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:

 

Ձև 1

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ

ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի ՎԻՐՈՒՍԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՀԱԿԱԾՆԻ (HBSAg) ՆԿԱՏՄԱՄԲ

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

 

._____________________________________________________________________.

|N  |Քանակակազմեր                         |Հետազոտության ժամանակաշրջան|

|___|_____________________________________|___________________________|

|1. |Դոնորներ                             |Յուրաքանչյուր արյունատվու- |

|   |                                     |թյան ժամանակ               |

|___|_____________________________________|___________________________|

|2. |Հղիներ                               |Հղիության I, III           |

|   |                                     |եռամսյակում                |

|___|_____________________________________|___________________________|

|3. |Արյան և  դրա բաղադրիչների ռեցիպիենտ- |Հեպատիտ Բ-ի կասկածի ժամանակ|

|   |ներ                                  |և  վերջին փոխներարկումից   |

|   |                                     |հետո 6 ամսվա ընթացքում     |

|___|_____________________________________|___________________________|

|4. |Սուր (հղիության III եռամսյակում) և   |Ծնվելուց հետո մինչև  12    |

|   |քրոնիկ հեպատիտ Բ-ով հիվանդ, ինչպես   |ժամվա ընթացքում, անկախ     |

|   |նաև  ՀԲմ հակածնի նկատմամբ դրական     |քաշից, ստանում են հեպատիտ  |

|   |մայրերից ծնված երեխաներ              |Բ-ի դեմ պատվաստում և       |

|   |                                     |հեպատիտ Բ-ի իմունագլո-     |

|   |                                     |բուլին` տարբեր վերջույթ-   |

|   |                                     |ներին: 9-12 ամսականում     |

|   |                                     |իրականացվում է հետազոտու-  |

|   |                                     |թյուն ՀԲմ հակածնի և        |

|   |                                     |հակամարմինների նկատմամբ:   |

|   |                                     |Եթե հեպատիտ Բ-ի պատվաստում-|

|   |                                     |ները կատարվել են           |

|   |                                     |ուշացումով, ապա հետազոտու- |

|   |                                     |թյունն իրականացվում է      |

|   |                                     |վերջին դեղաչափից 1-2 ամիս  |

|   |                                     |հետո                       |

|___|_____________________________________|___________________________|

|5. |Դոնորական արյան և  դրա բաղադրիչների, |Աշխատանքի ընդունվելիս և    |

|   |օրգանների և  հյուսվածքների նախապատ-  |հետագայում տարին 1 անգամ,  |

|   |րաստում, վերամշակում, պահպանում և    |լրացուցիչ` համաճարակաբանա- |

|   |անվտանգության ապահովում իրականացնող  |կան ցուցումով              |

|   |անձնակազմը                           |                           |

|___|_____________________________________|___________________________|

|6. |Մանկաբարձագինեկոլոգիական, 18         |Աշխատանքի ընդունվելիս և    |

|   |տարեկանից ցածր անձանց բժշկական       |հետագայում տարին 1 անգամ,  |

|   |օգնություն և  սպասարկում, ստոմատոլո- |լրացուցիչ` համաճարակաբանա- |

|   |գիական, վիրաբուժական, մաշկավեներաբա- |կան ցուցումով              |

|   |նական, բժշկական օգնություն և         |                           |

|   |սպասարկում իրականացնող, հոգեբուժական,|                           |

|   |շտապ բժշկական օգնություն և           |                           |

|   |սպասարկում իրականացնող կազմակերպու-  |                           |

|   |թյունների, ինֆեկցիոն, այդ թվում`     |                           |

|   |հակատուբերկուլոզային հիվանդանոցների  |                           |

|   |(բաժանմունքների, կաբինետների),       |                           |

|   |վերակենդանացման, հեմոդիալիզի բաժան-  |                           |

|   |մունքների, ախտորոշիչ լաբորատորիա-    |                           |

|   |ների, մանրէազերծման բաժանմունքների,  |                           |

|   |արյան հավաքագրման և  փոխներարկման    |                           |

|   |կետերի կամ բաժանմունքների, միջամտու- |                           |

|   |թյուններ իրականացնող կաբինետների`    |                           |

|   |միայն միջամտություններ իրականացնող   |                           |

|   |կամ արյան և  դրա բաղադրիչների հետ    |                           |

|   |առնչվող անձնակազմը                   |                           |

|   |                                     |                           |

|___|_____________________________________|___________________________|

|7. |Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստ-  |Բաժանմունք ընդունվելիս և   |

|   |ման, վերակենդանացման, վիրաբուժական և |հետագայում` համաճարակաբա-  |

|   |հեմատոլոգիայի բաժանմունքների         |նական ցուցումով            |

|   |պացիենտները                          |                           |

|___|_____________________________________|___________________________|

|8. |Ցանկացած քրոնիկ ախտաբանությամբ       |Առաջնային կլինիկա-լաբորատոր|

|   |պացիենտ (շաքարային դիաբետ, ՄԻԱՎ-     |հետազոտության ժամանակ և    |

|   |վարակ, տուբերկուլոզ, օնկոլոգիա,      |հետագայում` ըստ ցուցումների|

|   |հոգենևրոլոգիա)                       |                           |

|___|_____________________________________|___________________________|

|9. |Լյարդի քրոնիկ ախտահարմամբ կամ դրանց  |Առաջնային կլինիկա-լաբորատոր|

|   |կասկածով պացիենտները (քրոնիկ հեպատիտ,|հետազոտության ժամանակ և    |

|   |լյարդի ցիրոզ, լյարդի առաջնային       |հետագայում` ըստ ցուցումների|

|   |քաղցկեղ և  հեպատոբիլիար համակարգի այլ|                           |

|   |քրոնիկ հիվանդություններ)             |                           |

|___|_____________________________________|___________________________|

|10.|Նարկոլոգիական, մաշկավեներաբանական    |Հաշվառման վերցնելիս և      |

|   |դիսպանսերների, կաբինետների և         |հաջորդիվ` ոչ պակաս տարին 1 |

|   |ստացիոնարների պացիենտները            |անգամ, լրացուցիչ` ըստ      |

|   |(բացառությամբ մաշկային, սնկային և    |ցուցումների                |

|   |քոս հիվանդությամբ պացիենտների)       |                           |

|___|_____________________________________|___________________________|

|11.|Վիրաբուժական միջամտությունների համար |Ստացիոնար ընդունվելուց առաջ|

|   |ստացիոնար ընդունված պացիենտները      |                           |

|   |(բացառությամբ 0-18 տարեկան           |                           |

|   |ազգաբնակչությունը)                   |                           |

|___|_____________________________________|___________________________|

|12.|Քիմիաթերապիա և  իմունասուպրեսիվ      |Թերապիա ստանալուց առաջ     |

|   |թերապիա ստացողները                   |                           |

|___|_____________________________________|___________________________|

|13.|Մանկատան, հատուկ մանկական հաստատու-  |Ընդունվելիս և  հաջորդիվ`   |

|   |թյունների երեխաները                  |ըստ ցուցումների            |

|___|_____________________________________|___________________________|

|14.|Հեպատիտ Բ-ի (սուր և  քրոնիկ ձևեր)    |Օջախը հայտնաբերելիս և      |

|   |օջախների կոնտակտավորները` այդ թվում  |հաջորդիվ` ոչ պակաս տարին 1 |

|   |սեռական զուգընկերները                |անգամ քրոնիկ օջախների համար|

._____________________________________________________________________.

 

Ձև 2

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ-Ի) ԵՎ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՎԻ (ՌՆԹ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ

 

._____________________________________________________________________.

|N  |Քանակակազմեր                         |Հետազոտության ժամանակաշրջան|

|___|_____________________________________|___________________________|

|1. |Արյան (դրա բաղադրամասերի), օրգանների |Յուրաքանչյուր արյունատվու- |

|   |և  հյուսվածքների, սերմի դոնորներ     |թյան ժամանակ կամ յուրաքանչ-|

|   |                                     |յուր անգամ դոնորական նյութ |

|   |                                     |վերցնելիս                  |

|___|_____________________________________|___________________________|

|2. |Հեպատիտ Ց-ով վարակված մայրերից ծնված |2, 6 և  12 ամսականում      |

|   |մինչև  12 ամսական երեխաները          |(2 ամսականում ՀՑՎ ՌՆԹ-ի    |

|   |                                     |բացակայության պայմաններում)|

|___|_____________________________________|___________________________|

|3. |Իմունաանբավարարությամբ անձինք        |Բաժանմունք ընդունվելիս և   |

|   |(ուռուցքաբանական պացիենտները,        |հետագայում` համաճարակաբա-  |

|   |հեմոդիալիզ ստացողները, իմունաճնշիչ   |նական ցուցումով            |

|   |դեղորայք ստացողները)                 |                           |

|___|_____________________________________|___________________________|

|4. |Լյարդի անհայտ ծագման հիվանդություն   |Առաջնային կլինիկա-լաբորատոր|

|   |ունեցող անձինք                       |հետազոտության ընթացքում    |

|___|_____________________________________|___________________________|

|5. |Հեմոդիալիզի, հեմատոլոգիայի և         |Ընդունվելուց 30 օր անց և   |

|   |փոխպատվաստումների բաժանմունքների     |հաջորդիվ` յուրաքանչյուր    |

|   |պացիենտները, որոնք բժշկական          |ամիս                       |

|   |կազմակերպությունում անընդմեջ         |                           |

|   |անցկացնում են 30 օրից ավելի          |                           |

|___|_____________________________________|___________________________|

|6. |Սուր հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտավոր-|Օջախ արձանագրելիս և        |

|   |ներ` այդ թվում սեռական զուգընկերներ  |հաջորդիվ` 30 օրից` միանվագ |

|___|_____________________________________|___________________________|

|7. |Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախում կոնտակտա- |Օջախ արձանագրելիս          |

|   |վորներ` սեռական զուգընկերներ         |                           |

._____________________________________________________________________.

 

Ձև 3

 

ՔԱՆԱԿԱԿԱԶՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ՎԻՐՈՒՍԻ ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՀԱԿԱ-ՀՑՎ-Ի) ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ

 

._____________________________________________________________________.

|N  |Քանակակազմեր                         |Հետազոտության ժամանակաշրջան|

|___|_____________________________________|___________________________|

|1. |Դոնորներ                             |Յուրաքանչյուր արյունատվու- |

|   |                                     |թյան ժամանակ               |

|___|_____________________________________|___________________________|

|2. |Հղիներ                               |Հղիության I և  III         |

|   |                                     |եռամսյակում                |

|___|_____________________________________|___________________________|

|3. |Արյան, դրա բաղադրամասերի, օրգանների  |Հեպատիտ Ց-ի կասկածի ժամանակ|

|   |և  հյուսվածքների ռեցիպիենտներ        |և  արյան ու դրա բաղադրամա- |

|   |                                     |սերի փոխներարկումից,       |

|   |                                     |օրգանների և  հյուսվածքների |

|   |                                     |փոխպատվաստումից հետո 6     |

|   |                                     |ամսվա ընթացքում            |

|___|_____________________________________|___________________________|

|4. |Մանկաբարձագինեկոլոգիական, 18         |Աշխատանքի ընդունվելիս և    |

|   |տարեկանից ցածր անձանց բժշկական       |հաջորդիվ` տարին 1 անգամ,   |

|   |օգնություն և  սպասարկում, ստոմատոլո- |լրացուցիչ` ըստ             |

|   |գիական, վիրաբուժական, մաշկավեներա-   |ցուցումների                |

|   |բանական, բժշկական օգնություն և       |                           |

|   |սպասարկում իրականացնող, հոգեբուժական,|                           |

|   |շտապ բժշկական օգնություն և  սպասար-  |                           |

|   |կում իրականացնող կազմակերպություն-   |                           |

|   |ների, ինֆեկցիոն, այդ թվում`          |                           |

|   |հակատուբերկուլոզային հիվանդանոցների  |                           |

|   |(բաժանմունքների, կաբինետների),       |                           |

|   |վերակենդանացման, հեմոդիալիզի բաժան-  |                           |

|   |մունքների, ախտորոշիչ լաբորատորիաների,|                           |

|   |մանրէազերծման բաժանմունքների, արյան  |                           |

|   |հավաքագրման և  փոխներարկման կետերի   |                           |

|   |կամ բաժանմունքների, միջամտություններ |                           |

|   |իրականացնող կաբինետների` միայն       |                           |

|   |միջամտություններ իրականացնող կամ     |                           |

|   |արյան և  դրա բաղադրիչների հետ առնչվող|                           |

|   |անձնակազմը                           |                           |

|___|_____________________________________|___________________________|

|5. |Հեմոդիալիզի, երիկամների փոխպատվաստ-  |Ընդունվելիս և  անհրաժեշտու-|

|   |ման, վերակենդանացման, վիրաբուժական,  |թյան դեպքում` կլինիկական և |

|   |արյունաբանական բաժանմունքների        |համաճարակաբանական          |

|   |պացիենտները                          |ցուցումներով               |

|___|_____________________________________|___________________________|

|6. |Պացիենտները` վիրաբուժական միջամտու-  |Ընդունվելուց կամ բուժման   |

|   |թյան ընդունվելիս և  քիմիաթերապիա     |կուրսը սկսելուց առաջ 30    |

|   |ստանալուց առաջ                       |օրից ոչ շուտ` ըստ          |

|   |                                     |ցուցումների                |

|___|_____________________________________|___________________________|

|7. |Քրոնիկ հիվանդություններով պացիենտ-   |Առաջնային կլինիկա-ախտորոշիչ|

|   |ները, այդ թվում` լյարդի քրոնիկ       |հետազոտության ընթացքում,   |

|   |ախտահարմամբ կամ դրանց կասկածով       |լրացուցիչ` ըստ ցուցումների |

|   |պացիենտները (քրոնիկ հեպատիտ, լյարդի  |                           |

|   |ցիրոզ, լյարդի առաջնային քաղցկեղ և    |                           |

|   |հեպատոբիլիար համակարգի այլ քրոնիկ    |                           |

|   |հիվանդություններ)                    |                           |

|___|_____________________________________|___________________________|

|8. |Նարկոլոգիական և  մաշկավեներական      |Հաշվառման վերցնելիս և      |

|   |դիսպանսերների, կաբինետների,          |հաջորդիվ` տարեկան 1 անգամից|

|   |ստացիոնարների պացիենտները (բացառու-  |ոչ հազվադեպ, լրացուցիչ` ըստ|

|   |թյամբ մաշկային, սնկային և  քոս       |ցուցումների                |

|   |հիվանդությամբ պացիենտների)           |                           |

|___|_____________________________________|___________________________|

|9. |Մանուկների և  մեծահասակների շուրջօրյա|Ընդունվելիս և  հաջորդիվ`   |

|   |կեցության վայրերում (մանկատուն,      |ըստ ցուցումների            |

|   |հատուկ դպրոց, դպրոց-ինտերնատ)        |                           |

|   |գտնվողները                           |                           |

|___|_____________________________________|___________________________|

|10.|Քրոնիկ հեպատիտ Ց-ի օջախներում կոնտակ-|Տարին 1 անգամից ոչ պակաս,  |

|   |տավորները` այդ թվում սեռական         |քրոնիկ հեպատիտ Ց-ով անձից  |

|   |զուգընկերները                        |բաժանվելուց կամ նրա        |

|   |                                     |առողջանալուց (մահվանից)    |

|   |                                     |6 ամիս անց                 |

|___|_____________________________________|___________________________|

|11.|Անձինք, ովքեր հեպատիտ Ց-ով վարակման  |Ռիսկի գործոնները           |

|   |ռիսկի քանակակազմում են.              |հայտնաբերելիս              |

|   |1) ներարկային թմրանյութեր գործածող-  |                           |

|   |ները և  նրանց սեռական զուգընկերները  |                           |

|   |2) սեռական ծառայություններ մատուցող  |                           |

|   |անձինք և  նրանց սեռական զուգընկերները|                           |

|   |3) տղամարդու հետ սեռական հարաբերու-  |                           |

|   |թյուն ունեցող տղամարդ` ՏՍՏ           |                           |

|   |4) մեկից ավելի սեռական զուգընկեր     |                           |

|   |ունեցող անձինք                       |                           |

|___|_____________________________________|___________________________|

|12.|Քրեակատարողական հիմնարկներում        |Քրեակատարողական հիմնարկ    |

|   |գտնվողները                           |ընդունվելիս, հաջորդիվ` ըստ |

|   |                                     |ցուցումների                |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
23.12.2015
N 59-Ն
Հրաման