Սեղմել Esc փակելու համար:
ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 1991 թ. թիվ 214

 

i

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիմնական ու շրջանառու միջոցների սեփականաշնորհումից գոյացող դրամական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը  որոշում  է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի համաձայն կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհման ժամանակ դրամական միջոցները գոյանում են հիմնական և շրջանառու միջոցների վաճառքից ստացված հասույթներից:

Լուծարվող կոլտնտեսությունների բազայի վրա ստեղծվող գյուղացիական տնտեսություններին, իսկ լուծարվող խորհտնտեսությունների բազայի վրա ստեղծվող գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին արտադրական նշանակության հիմնական և շրջանառու միջոցները տրամադրվում են վճարովի` կանխիկ գումարով կամ փոխանցման կարգով:

Հիմնական և շրջանառու միջոցների վաճառքի ժամանակ վճարման ձևերն ըստ առանձին գնորդների որոշում է հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը, որը հաստատում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեն: Վճարման ձևը որոշելու ժամանակ հաշվի է առնվում գնորդի վճարունակությունը, նպատակահարմարությունը:

Պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեն պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համաձայնեցնելով, սեփականաշնորհումից ստացված դրամական միջոցների գանձման ժամկետները կարող է սահմանել մինչև 5 տարի, ընդ որում առաջին տարում գանձվում է ոչ պակաս 10 տոկոսը, երկրորդ տարում` 15 տոկոսը, մնացած երեք տարիներին` հավասար չափերով:

i

Սահմանել, որ կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների գույքի սեփականաշնորհումից գոյացած դրամական միջոցների վճարման սահմանված ժամկետները խախտելիս գնորդից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարած գումարի 0,1 տոկոսի չափով:

/լրաց. 19.06.91 թիվ 409 որոշում/

2. Լուծարվող տնտեսությունների ունեցվածքի իրացումից գոյացող հասույթների հաշվառումն իրականացնում են պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները, որոնք բանկի բաժանմունքում բացում են լուծարային հանձնաժողովի հաշիվ, որտեղ կենտրոնացվում են լուծարվող տնտեսությունների գույքի սեփականաշնորհումից, դրանց հաշիվներում եղած դրամական և դեբիտորական պարտքերի հավաքագրումից և այլ աղբյուրներից գոյացած միջոցները: Նշված հաշվում մուտք եղած միջոցներից մարվում են տնտեսությունների վարկային, ֆինանսական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կրեդիտորական, աշխատանքի վարձատրման գծով եղած պարտքերը, ինչպես նաև տնտեսությունների լուծարման, աշխատողների հետ վերջնահաշվարկների կատարման, վարձակալների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման և այլ ծախսերը:

3. Կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղացիական այլ ձեռնարկությունների բազայի վրա գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելիս, երբ սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծախսերը գերազանցում են մուտք եղած միջոցներին, ապա տարբերությունը մարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Լուծարվող կոլտնտեսությունների ակտիվները և պասսիվները վերաձևակերպվում են ստեղծվող գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների վրա, նրանց անցնող միջոցներին համամասնորեն:

5. Լուծարվող կոլտնտեսությունների հիմնական ֆոնդերի և մյուս գույքի իրացումից գոյացած միջոցները վերջնահաշվարկից հետո հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ 30 տոկոսի չափով (լեռնային ու ծայրամասային բնակավայրերում 50 տոկոս) հավասարապես բաշխվում են լուծարված կոլտնտեսությունների այն անդամների միջև, որոնք վարում են գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, 20 տոկոսի չափով (լեռնային և ծայրամասային բնակավայրերում 30 տոկոս) թողնվում են պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը` բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, իսկ մնացած մասը փոխանցվում է բաժնետիրական առևտրային ագրոբանկի հայկական բանկի հատուկ հաշվին, որը տնօրինում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` գյուղատնտեսության նյութատեխնիկական բազան ընդլայնելու համար:

6. Լուծարվող խորհտնտեսությունների և գյուղացիական այլ ձեռնարկությունների հիմնական ֆոնդերի ու մյուս գույքի իրացումից գոյացած միջոցները վերջնահաշվարկից հետո հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ 20 տոկոսի չափով (լեռնային և ծայրամասային բնակավայրերում 30 տոկոս) թողնվում են պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը` բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, իսկ մնացած մասը ենթակա է փոխանցման բաժնետիրական առևտրային ագրոարդբանկի հայկական բանկի հատուկ հաշվին, որը տնօրինում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը` գյուղատնտեսության նյութատեխնիկական բազան ընդլայնելու համար:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
14.03.1991
N 214
Որոշում