Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՖԻ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.06.2002  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)

i

603.0107.130502

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         05           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11602086

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2002 թվականի N 107

 

i

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել Առողջապահական կազմակերպությունների և դեղատների ֆինանսական գործունեության վերաբերյալ հետազոտության հարցաթերթը և դրա լրացման հրահանգը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

Հետազոտության հարցաթերթ

Առողջապահական կազմակերպությունների և դեղատների

ֆինանսական գործունեության

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

19 ապրիլի 2002թ.

թիվ 107 որոշմամբ

 

.__________________________________________________________________.

|Տրամադրվող տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով|

.__________________________________________________________________.

Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելու դեպքում, ընտրանքում ընդգրկված կազմակերպությունները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

Ներկայացնելու է հետազոտության ընտրանքում ընդգրկված առողջապահական հիմնարկների, ինչպես նաև դեղորայքի և/կամ բժշկական ապրանքների առևտուր իրականացնող կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի կողմից) կողմից:

 

I. Ընդհանուր տեղեկություններ

._________________________________________________________________________.

|1.1. Իրավաբանական անձի կամ                                               |

|անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը ________________________________      |

|                                                                         |

|1.2. Գտնվելու վայրը _______________________________________________      |

|                                                                         |

|1.3. Պետական ռեգիստրում գրանցման համարը ._____. ._____. ._________.      |

|                                        ._____. ._____. ._________.      |

._________________________________________________________________________.

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|                                       |Տողի  |Ընդամենը| որից ըստ        |

|                                       |համարը|        |գործունեության   |

|                                       |      |        |տեսակների (նշեք  |

|                                       |      |        |կոնկրետ տեսակներն|

|                                       |      |        |ըստ երկնիշ       |

|                                       |      |        |ծածկագրի)        |

|                                       |      |        |_________________|

|                                       |      |        |.___.|.___.|.___.|

|                                       |      |        |.___.|.___.|.___.|

|_______________________________________|______|________|_____|_____|_____|

|                1                      |  2   |   3    |  4  |  5  |  6  |

|_______________________________________|______|________|_____|_____|_____|

|Ընդամենը արտադրանք, ապրանքներ,         |      |        |     |     |     |

|ծառայություններ ընթացիկ գներով, առանց  |      |        |     |     |     |

|ավելացված արժեքի և  ակցիզային հարկի-   |      |        |     |     |     |

|հազար դրամ                             |201   |        |     |     |     |

|2001 թ. համար                          |      |---     |---  |---  |---  |

|2002 թ. առաջին եռամսյակի համար         |      |        |     |     |     |

|_______________________________________|______|________|_____|_____|_____|

|Հաճախորդների թվաքանակը - մարդ          |      |        |     |     |     |

|(տվյալների բացակայության դեպքում       |      |        |     |     |     |

|խնդրվում է տալ գնահատականներ)          |202   |        |     |     |     |

|2001 թ. համար                          |      |---     |---  |---  |---  |

|2002 թ. առաջին եռամսյակի համար         |      |        |     |     |     |

|_______________________________________|______|________|_____|_____|_____|

|Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը-|      |        |     |     |     |

|մարդ                                   |203   |        |     |     |     |

|2001 թ. համար                          |      |---     |---  |---  |---  |

|2002 թ. առաջին եռամսյակի համար         |      |        |     |     |     |

|_______________________________________|______|________|_____|_____|_____|

|Որից (203 տողից)` աշխատողների թվաքանակ,|      |        |     |     |     |

|որոնց համար հաշվարկված է աշխատավարձ-   |      |        |     |     |     |

|մարդ                                   |204   |        |     |     |     |

|2001 թ. համար                          |      |---     |---  |---  |---  |

|2002 թ. առաջին եռամսյակի համար         |      |        |     |     |     |

._________________________________________________________________________.

 

III. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ

 

._________________________________________________________________________.

|                                                 |   |Ընդամենը -         |

|                                                 |   |կազմակերպությունում|

|                                                 |   |(հազար դրամ)       |

|                                                 |   |___________________|

|                                                 |   |2001 թ. |2002 թ.   |

|                                                 |   |համար   |առաջին    |

|                                                 |   |        |եռամսյակի |

|                                                 |   |        |համար     |

|_________________________________________________|___|________|__________|

|                     1                           | 2 |   3    |    4     |

|_________________________________________________|___|________|__________|

|ա) Գործառնական եկամուտ                           |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Հասույթ (առանց ավելացված արժեքի և  ակցիզային     |301|        |          |

|հարկի) արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,     |   |        |          |

|ծառայությունների իրացումից (302-307 տողերի       |   |        |          |

|գումարը)                                         |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Այդ թվում`                                       |   |        |          |

|Արտադրանք, ապրանքներ, ծառայություններ փոխանակված |302|        |          |

|քարտերով                                         |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Բնակչության միջոցների հաշվին (ամբողջությամբ կամ  |303|        |          |

|մասամբ) մատուցված վճարովի ծառայություններ        |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Պետական ծրագրերի շրջանակներում մատուցված         |304|        |          |

|ծառայություններ (պետական ապահովագրություն) շտապ  |   |        |          |

|օգնության, սուր հիվանդությունների, երեխաների     |   |        |          |

|բուժման, ծննդաբերությունների դեպքերում և         |   |        |          |

|բնակչության հատուկ կատեգորիաների համար           |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Տեղական ծրագրերի շրջանակում բնակչությանը         |305|        |          |

|մատուցված ծառայություններ                        |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Մասնավոր ապահովագրական ընկերությունների հաշվին   |306|        |          |

|մատուցված ծառայություններ                        |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Այլ աղբյուրների կամ այլ պետական ծրագրերի հաշվին  |307|        |          |

|մատուցված ծառայություններ                        |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|307 տողից պարտադիր պատվաստումների համար մատուցված|308|        |          |

|ծառայություններ                                  |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Արտադրանք, ապրանքներ, ծառայություններ տրամադրված |309|        |          |

|անհատույց հիմունքներով                           |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Գործառնական այլ եկամուտ                          |310|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Ընդամենը, գործառնական եկամուտ (301, 309 և  310   |311|        |          |

|տողերի գումարը)                                  |   |        |          |

|_________________________________________________________________________|

|բ) Գործառնական ծախսեր (ծառայությունների վրա կատարված ծախսեր,             |

|վարչական ծախսեր)                                                         |

|_________________________________________________________________________|

|Վաճառված ապրանքի ձեռքբերման արժեքը (միայն        |312|        |          |

|դեղատնային գործունեություն իրականացնողների համար)|   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Դեղամիջոցների, նյութերի և  ցածրարժեք             |313|        |          |

|սարքավորումների և  գործիքների վրա կատարված       |   |        |          |

|ծախսերը                                          |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Ջեռուցման և  էլեկտրաէներգիայի վրա կատարված ծախսեր|314|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց    |316|        |          |

|կողմից կատարված աշխատանքների և  մատուցված        |   |        |          |

|ծառայությունների (կոմունալ, կապի, տրանսպորտի,    |   |        |          |

|վերանորոգման և  այլն) դիմաց կատարված վճարումներ  |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Վարձակալության դիմաց կատարված վճարումներ         |317|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Աշխատանքի վարձատրության և  դրան հավասարեցված այլ |318|        |          |

|վճարումներ                                       |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Սոցիալական ապահովագրության և  ապահովության       |319|        |          |

|վճարներ                                          |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Գործուղման ծախսեր                                |320|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Ընթացիկ գործունեության ժամանակ հիմնական միջոցների|321|        |          |

|ամորտիզացիա                                      |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Արտադրության ապահովման հետ կապված այլ            |322|        |          |

|(գործառնական) ծախսեր (գովազդ, մարկետինգ և  այլն) |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Ընդամենը, գործառնական ծախսեր (312-322 տողերի     |323|        |          |

|գումարը)                                         |   |        |          |

|_________________________________________________________________________|

|գ) Ոչ գործառնական եկամուտ (այլ եկամուտ)                                  |

|_________________________________________________________________________|

|Անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված       |324|        |          |

|եկամուտներ (առանց ԱԱՀ)                           |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Հիմնական միջոցների վաճառքից և  վերագնահատումից   |325|        |          |

|ստացված եկամուտներ                               |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Շահաբաժիններ, տոկոսներ և  ֆինանսական             |326|        |          |

|գործունեությունից եկամուտներ                     |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Արտասովոր դեպքերից ստացված և  ոչ գործառնական այլ |327|        |          |

|եկամուտներ                                       |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Ընդամենը, ոչ գործառնական եկամուտներ, (324-327    |328|        |          |

|տողերի գումարը)                                  |   |        |          |

|_________________________________________________________________________|

|դ) Ոչ գործառնական ծախսեր (այլ ծախսեր)                                    |

|_________________________________________________________________________|

|Հիմնական և  շրջանառու միջոցների հոսքի (օտարման,  |329|        |          |

|դուրսգրման)                                      |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Վճարված շահաբաժիններ և  տոկոսներ                 |330|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Արտասովոր դեպքերի և  ոչ գործառնական այլ ծախսեր   |331|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Ընդամենը, ոչ գործառնական ծախսեր, (329-331 տողերի |332|        |          |

|գումարը)                                         |   |        |          |

|_________________________________________________________________________|

|ե) Հարկեր և  սուբսիդիաներ                                                |

|_________________________________________________________________________|

|Շահութահարկ                                      |333|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Եկամտահարկ                                       |334|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Ավելացված արժեքի հարկ                            |335|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Պարզեցված հարկ                                   |336|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Հաստատագրված վճարներ                             |337|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Այլ հարկեր (ակցիզային, գույքահարկ, հողի հարկ,    |338|        |          |

|մաքսատուրք, այլ պարտադիր վճարներ, տույժեր,       |   |        |          |

|տուգանքներ) և  վճարներ                           |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Սուբսիդիաներ (բյուջեից)                          |339|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Ներդրումներ հիմնական միջոցների մեջ (341-344      |   |        |          |

|տողերի գումարը)                                  |340|        |          |

|Այդ թվում`                                       |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Հող                                              |341|        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Շենքեր և  կառուցվածքներ (ներառյալ դրանց կապիտալ  |342|        |          |

|վերանորոգման ծախսերը)                            |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ|343|        |          |

|(ներառյալ դրանց կապիտալ վերանորոգման ծախսերը)    |   |        |          |

|_________________________________________________|___|________|__________|

|Այլ հիմնական միջոցներ                            |344|        |          |

._________________________________________________________________________.

 

Ղեկավար _______________________________

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

._________________________________.

|Հարցազրուցավար   ______________  |

|Լրացման ամսաթիվը ______________  |

|Ստորագրությունը  ______________  |

._________________________________.

 

Նշումներ

___________________________________________

___________________________________________

___________________________________________

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

19 ապրիլի 2002թ.

թիվ 107 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Հրահանգը սահմանում է առողջապահական կազմակերպությունների և դեղատների ֆինանսական գործունեության վերաբերյալ հետազոտության հարցաթերթի լրացման կարգը:

Հարցաթերթը ենթակա է լրացման հետազոտության ընտրանքում ընդգրկված առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաև դեղորայքի և/կամ բժշկական ապրանքների առևտուր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:

Հարցաթերթը լրացվում է հարցազրուցավարի կողմից` քննարկելով կազմակերպության (կամ անհատ ձեռնարկատիրոջ) համապատասխան մասնագետ (ներ)ի հետ:

Յուրաքանչյուր հարցազրուցավար ՀՀ ԱՎԾ-ից պետք է ստանա հետազոտվող կազմակերպությունների (և/կամ անհատ ձեռնարկատերերի) ցուցակը:

Հարցաթերթում լրացվում են 2001թ. տարեկան և 2002թ. հունվար-մարտ ամիսների (առաջին եռամսյակի) ֆինանսական ցուցանիշները: Ընդ որում, 2002թ. առաջին եռամսյակի վերաբերյալ վերջնական ցուցանիշների բացակայության դեպքում անհրաժեշտ է լրացնել համապատասխան գնահատականներ:

Հարցաթերթի լրացումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:

Հարցաթերթը ստորագրում է կազմակերպության ղեկավարը (կամ անհատ ձեռնարկատերը), ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ի դրույթներով պայմանավորված, այդ տեղեկությունները չեն կարող հրապարակվել կամ տրամադրվել այլ մարմիններին կամ երրորդ անձանց:

Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

2. Լրացման կարգը

 

Հարցաթերթը կազմված է 3 բաժնից (1) «Ընդհանուր տեղեկություններ», 2) «Ծառայությունների ընդհանուր ծավալը և զբաղվածություն», 3) «Եկամուտներ և ծախսեր»):

 

2.1. Հարցաթերթի «Ընդհանուր տեղեկություններ» I մասի լրացման կարգը

 

«Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը» (տող 1.1) և «Պետական ռեգիստրում գրանցման համարը» (տող 1.3) տողերում լրացվում է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից:

«Գտնվելու վայրը» 1.2. տողում լրացվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման հասցեն:

 

2.2. «Ծառայությունների ընդհանուր ծավալը և զբաղվածություն» II մասի

լրացման կարգը

 

Այս մասի բոլոր տողերը բաղկացած են 2 ենթատողից (2001թ. համար և 2002թ. առաջին եռամսյակի համար): 4-6-րդ սյունակներում անհրաժեշտ է նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության տեսակներն` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի երկնիշ ծածկագրի: Յուրաքանչյուր ենթատողի համար 3-րդ սյունակում լրացվում է ընդամենը գումարը, իսկ 4-6-րդ սյունակներում նշված գումարը անհրաժեշտ է տարանջատել ըստ գործունեության տեսակների:

«Ընդամենը արտադրանք, ծառայություններ ընթացիկ գներով, առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի» տողում (201) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի):

«Հաճախորդների թվաքանակը» տողում (202) ցույց է տրվում համապատասխան ժամանակահատվածի կազմակերպության հաճախորդների (հիվանդների) թվաքանակը:

«Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (203) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

Հիշեցվում է, որ ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

«Որից (203 տողից)` աշխատողների թվաքանակ, որոնց համար հաշվարկված է աշխատավարձ» տողում (204) լրացվում է 203 տողից այն աշխատողների թվաքանակը, որոնց համար մինչև համապատասխան ժամանակահատվածի ավարտը հաշվարկվել է աշխատավարձ:

 

2.3. «Եկամուտներ և ծախսեր» III մասի լրացման կարգը

 

ա) Գործառնական եկամուտ

«Հասույթ (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի) արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից» տողում (301) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից ստացվող զուտ հասույթը (հասույթն` առանց ավելացված արժեքի հարկի): Ընդ որում, արտադրանքի իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի) կատարման պահով` անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից:

«Արտադրանք, ապրանքներ, ծառայություններ փոխանակված բարտերով» տողում (302) ցույց են տրվում 301 տողից կազմակերպության կողմից փոխանակությամբ իրացված արտադրանքի և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, որոնց գնահատման համար հիմք են ընդունվում`

ա) սեփական արտադրության արտադրանք տրամադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` նախորդ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում իրացված արտադրանքի փաստացի կամ նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքը.

բ) ոչ սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռք բերման գները:

«Բնակչության միջոցների հաշվին (ամբողջությամբ կամ մասամբ) մատուցված վճարովի ծառայություններ» տողում (303) ցույց է տրվում 301 տողից միայն բնակչության միջոցների հաշվին կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը:

«Պետական ծրագրերի շրջանակում մատուցված ծառայություններ (պետական ապահովագրություն) շտապ օգնության, սուր հիվանդությունների, երեխաների բուժման, ծննդաբերությունների դեպքերում և բնակչության հատուկ կատեգորիաների համար» տողում (304) ցույց է տրվում 301 տողից պետական (հանրապետական) առողջապահական ծրագրերի շրջանակում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը:

«Տեղական ծրագրերի շրջանակում բնակչությանը մատուցված ծառայություններ» տողում (305) ցույց է տրվում 301 տողից տեղական առողջապահական ծրագրերի շրջանակում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը:

«Մասնավոր ապահովագրական ընկերությունների հաշվին մատուցված ծառայություններ» տողում (306) ցույց է տրվում 301 տողից մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցների հաշվին կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը:

«Այլ աղբյուրների կամ այլ պետական ծրագրերի միջոցների հաշվին մատուցված ծառայություններ» տողում (307) ցույց է տրվում այլ 302-306 տողերում չնշված միջոցների հաշվին կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը:

«307 տողից պարտադիր պատվաստումների համար մատուցված ծառայություններ» տողում (308) ցույց է տրվում 307 տողից պարտադիր պատվաստումների համար կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալը:

«Արտադրանք, ապրանքներ, ծառայություններ տրամադրված անհատույց հիմունքներով» տողում (309) ցույց են տրվում բարեգործական նպատակներով (օգնություն, նվիրատվություն) այլ կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում, անհատույց օգնություն տրամադրման դեպքում հաշվարկման համար հիմք է ընդունվում տող 302 ա) և բ) կետերում նշվածը:

«Գործառնական այլ եկամուտ» տողում (310) ցույց է տրվում կազմակերպության կողմից գործառնական գործունեությունից ստացված և 301-309 տողերում չնշված այլ եկամուտները:

«Ընդամենը, գործառնական եկամուտ (301, 309 և 310 տողերի գումարը)» տողում (311) ցույց է տրվում կազմակերպության կողմից գործառնական գործունեությունից ստացված եկամուտը, այսինքն 301, 309 և 310 տողերի հանրագումարը:

բ) Գործառնական ծախսեր (ծառայությունների վրա կատարված ծախսեր, վարչական ծախսեր)

«Վաճառված ապրանքի ձեռքբերման արժեքը (միայն դեղատնային գործունեություն իրականացնողների համար)» տողում (312) ցույց է տրվում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում իրացված ապրանքների ձեռքբերման արժեքը (սեփական արտադրության արտադրանքի իրացման դեպքում անհրաժեշտ է ցույց տալ ինքնարժեքը, իսկ ոչ սեփական արտադրության ապրանքների իրացման դեպքում` այդ ապրանքների ձեռք բերման արժեքը):

«Դեղամիջոցների, նյութերի, ցածրարժեք սարքավորումների և գործիքների վրա կատարված ծախսերը» տողում (313) ցույց են տրվում գործառնական գործունեության ընթացքում օգտագործվող դեղամիջոցների, նյութերի, ցածրարժեք սարքավորումների և գործիքների վրա կազմակերպության կողմից կատարված ծախսերը:

«Սննդամթերքի վրա կատարված ծախսեր» տողում (314) ցույց են տրվում գործառնական գործունեության ընթացքում սննդամթերքի վրա կատարված ծախսերը:

«Ջեռուցման և էլեկտրաէներգիայի վրա կատարված ծախսեր» տողում (315) ցույց են տրվում գործառնական գործունեության ընթացքում սպառված ջեռուցման և էլեկտրաէներգիայի վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է դրանց փաստացի ձեռք բերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ դրանց արժեքը, ապա այն գնահատվում է կազմակերպությունում առկա համանման նյութերի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով) և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից` առանց փոխհատուցվող հարկերի:

«Այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների (կոմունալ, կապի, տրանսպորտի, վերանորոգման և այլն.) դիմաց կատարված վճարումներ» տողում (316) ցույց են տրվում այլ կազմակերպությունների կողմից աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը (արտադրության նախապատրաստման հետ կապված առանձին գործողությունների կատարում, հումքի և նյութերի մշակում, տեխնոլոգիական գործընթացների հսկողություն և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացում, հիմնական միջոցների վերանորոգում, տրանսպորտային, կապի, կոմունալ ծառայություններ և այլն):

«Վարձակալության դիմաց կատարված վճարումներ» տողում (317) ցույց է տրվում կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:

«Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տողում (318) ցույց է տրվում ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները:

Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները):

Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:

«Սոցիալական ապահովագրության և ապահովության վճարներ» տողում (319) ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, սոցիալական ապահովագրության համար վճարները:

«Գործուղման ծախսեր» տողում (320) ցույց են տրվում կազմակերպության հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:

«Ընթացիկ գործունեության ժամանակ հիմնական միջոցների ամորտիզացիա» տողում (321) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը, որի մեծությունը որոշվում է ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհանումների նորմաներից:

«Արտադրության ապահովման հետ կապված այլ (գործառնական) ծախսեր (գովազդ, մարկետինգ և այլն.)» տողում (322) ցույց են տրվում գովազդի, մարկետինգի (ներառյալ ցուցահանդեսներին, տոնավաճառներին մասնակցությունը, ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման միջոցառումների հետ կապված ծախսերը, ապրանքների նմուշների արժեքը, որոնք պայմանագրերի համաձայն անվճար տրվում են անմիջականորեն գնորդներին կամ միջնորդներին և ենթակա չեն վերադարձման) վրա կատարված ծախսերը:

«Ընդամենը գործառնական ծախսեր (312-322 տողերի գումարը)» տողում (323) ցույց է տրվում կազմակերպության կողմից գործառնական գործունեության վրա կատարված բոլոր ծախսերը, այսինքն 312-322 տողերի հանրագումարը:

գ) Ոչ գործառնական եկամուտ (այլ եկամուտ)

«Անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացած եկամուտներ (առանց ԱԱՀ)» տողում (324) ցույց է տրվում կազմակերպության կողմից վարձակալության տրված հիմնական միջոցների դիմաց ստացված վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ եկամուտները:

«Հիմնական միջոցների վաճառքից և վերագնահատումից ստացված եկամուտներ» տողում (325) ցույց են տրվում կազմակերպության եկամուտները, որոնք ստացվել են կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցների վաճառքից կամ դրանց վերագնահատման արդյունքում արժեքի աճից:

«Շահաբաժիններ, տոկոսներ և ֆինանսական գործունեությունից եկամուտներ» տողում (326) ցույց են տրվում կազմակերպության ֆինանսական և ներդրումային գործունեություններից ստացված եկամուտները` շահաբաժիններ, տոկոսներ և այլն:

«Արտասովոր դեպքերից ստացված և ոչ գործառնական այլ եկամուտներ» տողում (327) ցույց են տրվում արտասովոր դեպքերից ստացված և 323-325 տողերում չնշված այլ ոչ գործառնական եկամուտները:

«Ընդամենը, ոչ գործառնական եկամուտներ (323-326 տողերի գումարը)» տողում (328) ցույց է տրվում 324-327 տողերի հանրագումարը:

դ) Ոչ գործառնական ծախսեր (այլ ծախսեր)

«Հիմնական և շրջանառու միջոցների հոսքի (օտարման, դուրսգրման)» տողում (329) ցույց են տրվում կազմակերպության ծախսերը կապված հիմնական և շրջանառու միջոցների դուրսգրման հետ:

«Վճարված շահաբաժիններ և տոկոսներ» տողում (330) ցույց է տրվում կազմակերպության կողմից բաժնետերերին (մասնակիցներին, հիմնադիրներին) վճարված շահաբաժինների, ինչպես նաև ստացված վարկերի և փոխառությունների գծով վճարված տոկոսները:

«Արտասովոր դեպքերի և ոչ գործառնական այլ ծախսեր» տողում (331) ցույց են տրվում արտասովոր դեպքերի արդյունքում կատարված և 328-329 տողերում չնշված այլ ոչ գործառնական ծախսերը:

«Ընդամենը, ոչ գործառնական ծախսեր (329- 331 տողերի գումարը)» տողում (332) ցույց է տրվում 329-331 տողերի հանրագումարը:

ե) Հարկեր և սուբսիդիաներ

«Շահութահարկ» (333), «Եկամտահարկ» (334), «Ավելացված արժեքի հարկ» (335), «Պարզեցված հարկ» (336), «Հաստատագրված վճարներ» (337) տողերում ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում բյուջե վճարման ենթակա համապատասխան գումարները:

«Այլ հարկեր (ակցիզային, գույքահարկ, հողի հարկ, մաքսատուրք, այլ պարտադիր վճարներ, տույժեր, տուգանքներ) և վճարներ» տողում (338) ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում բյուջե վճարման ենթակա այլ հարկերի (ակցիզային, գույքահարկ, հողի հարկ, մաքսատուրք, այլ պարտադիր վճարներ, տույժեր, տուգանքներ) և վճարների գումարները:

«Սուբսիդիաներ (բյուջեից)» տողում (339) ցույց են տրվում կազմակերպությանը սուբսիդիաների տեսքով անհատույց տրամադրված պետական բյուջեից աջակցության ծավալները:

«Ներդրումներ հիմնական միջոցների մեջ (341-344 տողերի գումարը)» տողում (340) ցույց են տրվում կազմակերպության կողմից ակտիվների տնօրինման համար և այդ ակտիվների նշանակալի բարելավման (կապիտալ վերանորոգման) համար կատարված ծախսերը: Ըստ ակտիվների խմբերի ծախսերը առանձնացվում են 340-343 տողերում, որոնք են.

«Հող» (341),

«Շենքեր և կառուցվածքներ (ներառյալ դրանց կապիտալ վերանորոգման ծախսերը)» (342)` արտադրական և ոչ արտադրական կառույցներ, պահեստներ, ճանապարհներ, կամուրջներ, խողովակաշարեր և այլն,

«Մեքենաներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ (ներառյալ դրանց կապիտալ վերանորոգման ծախսերը)» (343)` գործիքներ, տրանսպորտային միջոցներ, մեքենաներ և սարքավորումներ` ներառյալ գրասենյակային գույք, կոմունիկացիոն ապարատներ, համակարգիչներ և այլն,

«Այլ հիմնական միջոցներ» (344)` բանող և մթերատու անասուններ, այգիներ և այլ տնկարկներ, ոչ նյութական ակտիվներ (ծրագրային ապահովման միջոցներ, երկրաբանահետախուզական աշխատանքների վրա կատարված ծախսեր և այլն) տողերը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.04.2002
N 107
Որոշում